СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ոճաբանական գիտելիքներ

Нажмите, чтобы узнать подробности

Ոճաբանական գիտելիք

Просмотр содержимого документа
«Ոճաբանական գիտելիքներ»

Գիտական ոճ

1. Դրսևորվում է որպես կանոն գրավոր խոսքում, իսկ դասախոսությունների, գիտական զեկուցումների դեպքում՝ նաև բանավոր:

Խոսքի հիմնական առանձնահատկությունները

1. Ըստ մասնագիտական բառապաշարի` համապատասխան տերմինաբանություն:
2. Տերմինների լայն գործածություն:
3. Բառերի ուղիղ և հիմնական իմաստով գործածություններ:
4. Խիստ կանոնարկված լեզու:
5. Բոլոր տեսակի զգացմունքների բացակայություն: Այդ թվում հռետորական, հարցական, բացականչական նախադասությունների, ձայնարկությունների բացակայություն:
6. Հիմնականում պատմողական նախադասություններ:
7. Ոճի կանոնավորություն, տրամաբանականություն, ճշտություն:
8. Դատողությունների, եզրահանգումների գործածություններ:
9. Նաև` գիտահանրամատչելի ոճ:

Վարչագործարարական ոճ

1. Դրսևորվում է որպես կանոն գրավոր խոսքում.
• պաշտոնական գրագրություններում, փաստաթղթերում, օրենքներում, գործնական գրություններում, դիմումներում:

Խոսքի հիմնական առանձնահատկությունները

1. Խիստ կանոնարկված լեզու:
2. Բառային որոշակի կաղապարներ` ոչ փոխաբերական կայուն կապակցություններ:
3. Չեզոք ոճ` զերծ բոլոր տեսակի զգացմունքայնություններից, հարցական, բացականչական, հրամայական նախադասություններից:
4. Գլխավորապես պատմողական երանգի նախադասություններ:
5. Երկիմաստ արտահայտությունների բացառում:
6. Բառային որոշակի կապակցություններ, կաղապարային արտահատություններ:

Հրապարակախոսական ոճ



1. Դրսևորվում է թե՛ գրավոր և թե՛ բանավոր խոսքերում.
• հրապարակային ելույթներում` բանավոր խոսք.
• զանգվածային լրատվամիջոցներով` գրավոր խոսք:

Խոսքի հիմնական առանձնահատկությունները

1. Ճարտասանական միջոցների և ձևերի լայն կիրառություն:
2. Խոսքի մեջ սուբյեկտի գերակայություն (առաջին դեմքի կիրառություն, իմ կարծիքով, իմ համոզմամբ, կարծում եմ, գտնում եմ և նման խոսքային որոշ կաղապարների գործածություն և այլն):
3. Խոսքի միջոցով մարդկանց վրա ազդելու, որոշակի գործողությունների մղման նպատակով ճարտասանական միջոցների գործածություն` կրկնություններ, հռետորական հարց` բացականչություն:
4. Պատկերավոր, հուզական, զգացական խոսք:
5. Դարձվածքների, առած - ասացվածքների, թևավոր խոսքերի լայն գործածություն:
6. Պատկերավորման արտահայտչական համակարգի միջոցների լայն գործածություն:
7. Հանդիսավոր, նաև պաթետիկ ոՃի կիրառություն:

Գեղարվեստական ոճ



1. Դրսևորվում է որպես կանոն գրավոր խոսքում՝ գեղարվեստական ստեղծագործություններում` արձակ և չափածո:

Խոսքի հիմնական առանձնահատկությունները

1. Ըստ նպատակադրման՝ բառապաշարի գրեթե բոլոր շերտերի բառերի գործածություններ:
2. Իր մեջ ընդգրկում է նախորդ բոլոր ոճերի տարրերը:
3. Ձևավորում է լեզվի գրական տարբերակը:
4. Տարբերակվում են հեղինակի ոճ և հերոսի (կերպարի) ոճ հասկացությունները:
5. Տարբերակվում են առանձին գրողների ոճերը` Տերյանի ոճ, Թումանյանի ոճ, Սևակի ոճ:
6. Արտահայտչական – պատկերավորման համակարգի բոլոր միջոցների լայն ընդգրկում:

Իրադրական ոճեր

1. Խոսքի տարբերակներ, որոնք գործածվում են տարբեր իրավիճակներում:
2. Խոսքի ոճը չի կարող նույնը լինել, ասենք, պաշտոնական միջավայրում և, ասենք, ընկերական միջավայրում: Կամ՝ հանդիսավոր նիստերում և ծնողների հետ հաղորդակցվելիս:
3. Ըստ միջավայրերի խոսքը կարող է լինել ազատ (չկաշկանդված) և պարտադրված:
4. Ազատ խոսքը կարող է դրսևորվել մտերմիկ միջավայրում, հարազատների հետ:
5. Պարտադրված խոսքը կարող է դրսևորվել պաշտոնական միջավայրում՝ հրապարակային ելույթներում, հանրության հետ հաղորդակցվելիս, օտար անձանց հետ հարաբերվելիս: