Просмотр содержимого документа
«Ոճաբանությունը և խնդիրները»
Անհատական ոճեր
1. Ի տարբերություն գործառական և իրադրական ոճերի, որոնք, ըստ էության, հասարակական են, անհատական ոճերը վերաբերում են կոնկրետ անձանց:
2. Անհատական ոճերը չեն դասակարգվում, որովհետև ինչքան անձ, այնքան անհատական ոճ: Մեկի խոսքը կարող է պարզ լինել, մյուսինը` խրթին, մանվածապատ, մեկի խոսքում հաճախակի գործածվող որոշակի արտահայտություններ լինել, մյուսի խոսքում` այլ արտահայտություններ, մեկի խոսքի տոնը կարող է բարձր լինել, մյուսինը` ցածր և այլն:
Խոսքի դրական և բացասական հատկանիշները
Խոսքի դրական հատկանիշներ
• ճշգրտություն
• սեղմություն
• պատեհություն
• բովանդակայնություն
• կանոնավորություն
• արտահայտչականություն
• հուզականություն
• բազմազանություն
• տրամաբանականություն
Խոսքի բացասական հատկանիշներ
• ձգձգվածություն
• անկանոնություն
• փքունություն
• ճոռոմություն
• բառապաշարի աղքատություն
1. Պարտադիր չէ, որ ոճի դրական հատկանիշները լինեն բոլոր գործառական ոճերում: Օրինակ, եթե հուզականությունը, պատկերավորությունը անհրաժեշտ կարող են համարվել գեղարվեստական ոճում, ապա չեն կարող դրսևորվել գիտական կամ վարչագործարարական ոճերում:
2. Բացասական հատկանիշները կարող են բնորոշ լինել բոլոր ոճերին:
Պատկերավորման – արտահայտչական
համակարգի միջոցներ
1. Բաժանվում են երկու խմբի՝ դարձույթներ և բանադարձումներ:
2. Դարձույթները պայմանավորված են բառերի փոխաբերական նշանակություններով:
3. Բանադարձումները շարահյուսական իրողություններ են՝ պայմանավորված նախադասությունների գործածությամբ:
Դարձույթներ
1. Մակդիր. - Նա ննջել էր ոսկեղեն արտում…
2. Համեմատություն. - Լուսամփոփի պես աղջիկ աստվածամոր աչքերով…
3. Փոխաբերություն. - Աղքատության ճանկն էր ընկել:
4. Փոխանունություն. – Ամբողջ օրը Սևակ էր կարդում:
5. Համըմբռնում. - Զորքը հինգ հազար սվին ուներ:
6. Անձնավորում. – Արևը ժպտում էր բոլորիս:
7. Չափազանցություն. – Եվ օտար աչքի չեղած շյուղն անգամ Վերածվեց հսկա բարդու գերանի:
8. Նվազաբերություն. – Ասեղի ծակով էլ կանցնի:
9. Շրջասույթ. – Փարիզում ծաղկեպսակ դրեցինք Մեծ երգահանի արձանին:
10. Այլաբերություն. - Գայլի թռած աչքերը ինձ սովորեցրին, պատասխանեց աղվեսը:
Բանադարձումներ
Կրկնություն. – Ո՞վ կհամբուրի, ո՞վ կհեկեկա, ո՞վ կհիանա անսուտ հրճվանքով:
2. Աստիճանավորում. – Ու մեր քարվանը շփոթ, սոսկահար, թալանված, ջարդված ու հատված – հատված տանում է իրեն վերքերն անհամար:
3. Զեղչում. – Եվ քարավանն է ընկերս հիմա, և իմ հանգիստը՝ ուղիս անկայան:
4. Ավելադրություն. – Ես ինքս տեսա:
5. Հակադրություն. – Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն:
6. Ճարտասանական հարց. - Եվ ո՞վ է հյուսել հեքիաթն այս վսեմ…
7. Ճարտասանական բացականչություն. – Ի՜նչ գեղեցիկ ես, հայոց բնություն:
8. Անշաղկապություն. – Ասում են՝ ուռին աղջիկ էր ինձ պես…9. Շրջադասություն. – Մշուշի միջից տեսիլ դյութական, բացվում է կրկին Նաիրին տրտում:
ԲԱՌԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԻՄԱՍՏՆԵՐ
«Միամիտ» բառը, որ հիմա գործածվում է «պարզամիտ, դյուրահավատ» բառերի իմաստով, հնում նշանակել է «ազնիվ, անկեղծ, շիտակ», իսկ «արբանյակ» բառը մի ժամանակ նշանակել է «ծառա», որն այժմ ստացել է փոխաբերական իմաստ: «Հասցե» գոյականի նախնական իմաստը եղել է ՝ «հասնի, թող հասնի», «գրեթե»՝ նշանակել է «գրիր թե»: Երբ ասում ենք «համարյա», պետք է իմանանք, որ դա նշանակել է «համարիր»: «Ափսոս» բառը ժամանակին ունեցել է «անիրավություն, զրկանք, զղջում» բառերի իմաստը, հետո աստիճանաբար նեղացրել է իր իմաստը և անցել սպասարկու բառերի շարքը իբրև ձայնարկություն: Ձայնարկության է վերածվել նաև պարսկերենից փոխառված «ջան» բառը, որի նախնական իմաստն էր՝ «հոգի , մարմին»:
Այս երևույթը հատուկ է նաև այլ լեզուների. օրինակ եվրոպական լեզուներում ասում են՝ «կոլեգա», այսինքն՝ «արվեստակից, պաշտոնակից», մինչդեռ սկզբնապես դա նշանակել է «միասին կարդալ», ասում են՝ «լեկտոր», այսինքն՝ «դասախոս», որ հնում նշանակել է «կարդացող»: Հունարեն «ֆարմակո» բառը ծնունդ առնելիս «թույն» է նշանակել, հիմա՝ «դեղորայք», լատիներեն «մինիստր» բառը ծնվել է «ծառա» իմաստով, հիմա «նախարար» է նշանակում, հունարեն «կրիզիսն» «ընտրության» իմաստն է ունեցել, հիմա՝ «ճգնաժամ»