СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ոգեշնչման պահին

Нажмите, чтобы узнать подробности

Ոգեշնչման պահին

Просмотр содержимого документа
«Ոգեշնչման պահին»

Դժվար է գտնել մեկ ուրիշ ժողովուրդ , որն այսքան կորով ունենա ապրելու , արարելու և այսքան համբերություն՝ ամեն օր պարտադրված հերոսանալու ու ապացուցելու իր գոյության կարևորությունը: Անհնար է գտնել մեկ ուրիշ ազգ , որի ամեն անդամը այսքան արքա լինի բնավորությամբ և հոգեկերտվածքով, որքան հայը: Սրա պատճառը , թերևս , երկար ու ձիգ դարեր թագ ու պետականություն չունենալն է:

Նկատի ունենալով այն աշխարհաքաղաքական անբարենպաստ և անձուկ միջավայրը , որում պարտադրված գոյատևում է մեր երկիրը՝ առավել քան հրամայական է կուռ պետականության պահպանման գործոնը:Դարեր շարունակ հայ ժողովուրդը սնվել է բանավոր , անմարմին հայրենասիրությամբ , աշխարհի սահմանադրությամբ չամրագրված հայրենիքի գաղափարով: Իսկ այսօր, երբ հայրենասիրությունը մարմնավորվել է և հաստատել իր գոյության իրավունքը աշխարհի քարտեզների վրա, դավաճանություն է ամեն մի ընկրկում, ամեն մի թյուր և սնամեջ գաղափարապաշտություն, որը անորոշ և տարտամ ապագա է նախանշելու մեր սակավաթիվ ազգի համար:

Հայրենասիրությունն սկսվում է մայրենի լեզվից և սրբագործվում է կռվի դաշտում ՝ հայրենիքի գոյի համար մարտնչող հայ զինվորի բազկի արդար զարկով: Իսկ հայրենիքը միայն երեսուն հազար քառակուսի կիլոմետրը չէ, այլ մեր տունն է ու դպրոցը, մեր զավակների առաջին թոթովանքն ու վեհերոտ քայլերը, մեր պատմության խունացած մատյաններն ու աշխարհաքաղաքական ավելորդ խմորումներից զերծ, լուսավոր հայրենիք կերտող նորօրյա հայը: Ահա այս ամբողջն է կոչվում հայրենիք ու Հայաստան. առանձին-առանձին ոչ մեկը հայրենիք լինել չի կարող :