Դասարան` III
Առարկան` Ես և շրջակա աշխարհը
Դասի թեման` Երկիր մոլորակը: Երկնքում մի ավազահատիկ
Դասի տեսակը` Հաղորդման
Դասի կառուցվածքը ` ԽԻԿ համակարգով
Կապահովվի միջառարկայական կապը:
Կահավորումը` Աշակերտական նստարանները դասավորված են խմբային աշխատանք կատարելու համար: Յուրաքանչյուր խմբի համար նախատեսված է մեկ անուն`Երկիր, Արեգակ, Աստղեր, Լուսին:
Անհրաժեշտ պարագաներ` դասագիրք, մեծադիր նկարներ, պաստառներ, գլոբուս, լապտեր, սլայդներ, տեսանյութ:
Դասի նպատակները` 1. Աշակերտները նախնական գիտելիքներ կստանան գալակտիկայի, արեգակնային համակարգի, երկնային
մարմինների մասին:
2. Կիմանան տիեզերական մարմինների տեսակները և բնութագրիչները:
3. Կկարողանան դիտարկել և նկարագրել բնության մեջ կատարվող պարբերական փոփոխությունները(գիշեր-ցերեկ):
4.Կստանան ճանաչողական գիտելիքներ:
Արժեքային համակարգ` 1. Կկարևորեն բնության պահպանության և
մաքրության անհրաժեշտությունը`
որպես հրատապ և կարևոր խնդիր:
2. Կիմանան, որ բնական հարստությունը
անսպառ չէ:
Դասի ընթացքը – 1. Կազմակերպչական մաս.
Աշակերտները կբաժանվեն 4 խմբի` Արեգակ,
Երկիր, Լուսին, Աստղեր/քարտեր վերցնելով/:
Շոպենի
երաժշտության ներքո կվերցնեն
քարտերը և կնստեն համապատասխան սեղանների
շուրջ:
ԽԹԱՆՈՒՄ- Հիմա ուշադիր լսեք մի փոքրիկ հեքիաթ` կորած աստղերի և լուսնի մասին: Կար-չկար մի փոքրիկ աղջիկ կար: Նա քնելուց առաջ սիրում էր նայել աստղազարդ երկնքին և զրուցել աստղերի ու լուսնի հետ: Աղջկան դուր էր գալիս աստղերի չարաճճի փայլը , նրանց գույնզգույն շողիկներն ու պայծառ ժպիտները:
Նա զրուցում էր աստղերի հետ, բարի գիշեր մաղթում իր փայլուն ընկերներին և գնում քնելու: Սակայն առավոտյան շատ էր վշտանում, երբ իր երկնային ընկերներին այլևս չէր գտնում երկնքում: Ոչ ոք նրա հարցին չէր պատասխանում`թե ու±ր էին չքանում իր գողտրիկ ընկերները… Իսկ ըստ ձե±զ…
Այսօր մենք կուսումնասիրենք մի թեմա` , որը կտա ձեր շատ հարցերի պատասխանները, ինչպես նաև դուք կկռահեք փոքրիկ աղջկա հարցի պատասխանը:
ԻՄԱՍՏԻ ԸՆԿԱԼՈՒՄ – 1. ԼՈՒՍԻՆ- ԿԿարդան առաջին պարբերությունը:
Ի±նչ է տիեզերքը- Տիեզերքը ողջ աշխարհն է և նրանից դուրս գտնվող ամեն ինչ:Տիեզերքը բոլոր աստղերն են ու մոլորակները, երկրագունդը, նրա բուսականությւոնը, կենդանական աշխարհը: Ես, դու, մի խոսքով` ամեն ինչ:
ԳԱԼԱԿՏԻԿԱ- Աստղերի և մոլորակների հսկայական խմբերը գալակտիկաներ են: Տիեզերքում կան միլիարդավոր գալակտիկաներ, որոնցից մեկում ապրում ենք մենք, և մեր գալակտիկան կոչվում է Ծիր Կաթին կամ Հարդագողի ճանապարհ: Այս գալակտիկայի մեջ մտնում է`
Արեգակնային Համակարգը. բյուրավոր աստղեր և նրա շուրջը պտտվող մոլորակներ:
Ըստ հայկական առասպելի, մի խիստ ձմեռ հայերի նախնի Վահագնը` ռազմի աստված(հին հաայկական դիցարանում պատերազմի, քաջության ու հաղթանակի, ամպրոպի ու կայծակի աստվածն է ասորիների նախնի Բարշամից հարդ է գողացել և երկնքում թափվել է` ՀԱՐԴԱԳՈՂԻ ՃԱՆԱՊԱՐՀ կամ ԾԻՐ ԿԱԹԻՆ(ըստ հուն. դիցաբ. Զևսի որդի Հերակլեսը ծնվել էր մահկանացու կնոջից: Զևսը Հերակլեսին դնում է քնած կնոջ` Հերայի մոտ, որ աստվածային կաթ ուտի: Հերան իմանում և հեռացնում է երեխային, կաթի շիթը ցայտում է):
2.ԱՐԵԳԱԿ- Կկարդան երկրորդ պարբերությունը/Ծիր Կաթինում բյուրավոր…/:
(Միայն Ծիր Կաթինում 100 միլիարդ աստղ կա: Երկրագնդի յուր. բնակչի 200 աստղ է բաժին հասնում):
ա) Ինչե±ր են աստղերը (Արևներ: Աստղերը երկնային մարմիններ են):
բ) Ինչու± են կետիկներ թվում մեզ(շատ հեռու են):
գ) Ո±րն է մեզ ամենամոտ աստղը(Արեգակը-10 միլիարդ տարի կյանք ունի: Երկրից հեռու է 150 միլիոն կմ և լույսը երկիր է հասնում 8րոպեում) և ի±նչ է տալիս երկիր մոլորակին:
դ) Անդրադառնալ հեքիաթի փոքրիկ աղջկա հարցին:
ե) Ցուցադրել սլայդներ (Արեգակնայ. համակարգ, արեգակ)
3) ԱՍՏՂԵՐ- Կկարդան երրորդ մասը/Երկիրը պտտվում է…/:
Արեգակի շուրջը պտտվում են 8 մոլոր.
Ցուցադրել սլայդներ , պաստառ` մոլորակներ:/քննարկել/
Մերկուրի- Փայլածու - 1 օրը հավ. է երկրային 58 օրվա:
Վեներա - Լուսաբեր, Արուսյակ
Երկիր պտտվում է արեգակի շուրջը ժամ. սլաքի հակառակ ուղղ.
Մարս - Հրատ
Յուպիտեր – Լուսնթագ
Սատուրն - Երևակ
Ուրան - եղանակը տևում է 20 տարի:
Նեպտուն - 1 պտույտը կազմում է 165 երկրային տարի:
Բացի Վեներայից և ուրանից մնաց. մոլ. պտտվում են և իրենց առ.շուրջը, և արևի:
Մոլորակները աստղեր չեն, չունեն սեփական լույս, բայց լուսարձակում են, որովհետև անդրադարձնում են արևի լույսը:
Ինչքան էլ հսկա ու անծայրածիր թվա մեզ Երկիրը, այն շատ փոքր է արեգակնային համակարգի այլ մարմինների ու գալակտիկայի և վերջապես` ողջ տիեզերքի համեմատ`երկնքում մի ավազահատիկ է :
Մեր գալակտիկայում ադամանդե մոլորակ կա, որը երկրից մեծ է:
4) ԵՐԿԻՐ - ԿԿարդան վերջին մասը:
Ցուցադրել սլայդներ: /քննարկել/
Երեխաները կցուցադրեն մոլորակների պտույտները Արեգակի շուրջը/յուր. երեխա մի մոլորակի անուն կկրի/, և երկրի պտույտն իր առանցքի շուրջը:
Երկիրն իր առանցքի շուրջը մեկ օրում մեկ պտույտ է կատարում` մերթ մի կողմով շրջվելով դեպի Արեգակը, մերթ` մյուս (գիշեր-ցերեկ):
Ցուցադրել տեսաֆիլմ` ±նչ կպատահի, եթե երկիր մոլորակն իր առանցքի շուրջը չպտտվի, կանգ առնի /3 րոպե/:
Տրամաբանական հարց-Ամռանը` ցերեկ. տևող. երկ. է, գիշեր. ` կարճանում: Ձմռանը գիշեր. տևողությունն է երկարում, ցերեկ.` կարճանում: Ո±ր եղանակի օրն է ավելի երկար տևում:
Պատ.` հավասար:
5. Գործնակ. աշխ.- Լապտերի լույսը ուղղել գլոբուսի վրա` պտտեցնելով գլոբուսը:
Կատարել եզրահանգում- Ինչու± երկրի տարբեր մասերում մերթ գիշեր է լինում, մերթ` ցերեկ:
Պատ.` Երկիրը լուսավորվում է արեգակից, քանի որ երկիրը գնդաձև է, բնականաբար չի կարող լուսավորվել միաժամանակ բոլոր կողմերից: Լուսավորվում է միայն այն մասը, որին ուղղված է Արեգակը:
(Հարցնել, թե աշակերտներից ով ունի Ամերիկայում հարազատ, բարեկամ):
6. Ֆիզ դադար-խաղ
Առաջադրել հանելուկներ և հարցեր յուր. խմբի` օգտագործելով էլեկտրոնային գրատախտակը:
7. Անդրադառնալ վերնագրով պաստառին:
Երկիր մոլորակը մեր տունն է, օրրանը……. ինչպե±ս պետք է պահել:
Ի±նչ կապ ունի Փոքրիկ Իշխանի նկարն այս պաստառի նկարների հետ:
Ցուցադրել 1րոպե տևողությամբ տեսաֆիլմ` ±նչ կպատահի, եթե երկրագնդի վրա 5 վայրկյան թթվածին չլինի
Ամփոփում- 1.Ի±նչ գալակտիկան:
2.Ո±ր գալակտիկայում է գտնվում Երկիր մոլորակը:
3.Արեգակի շուրջը պտտվող քանի± մոլորակ կա:
4. Արեգակից հաշված որերո±րդն է Երկիր մոլորակը:
5.Մոլորակները սեփական լույս ունե±ն:
6.Ի±նչ է արեգակը:
7.Ի±սկ աստղերն ինչե±ր են:
8.Ո±ր աստղն է ամենամոտը Երկիր մոլորակին:
9.Ինչպե±ս է առաջանում տարին:
10.Ինչի± հետևանքով է առաջանում գիշեր-ցերեկ հերթափոխությունը:
11Ո±ր մոլորակի տարին է ամենաերկարը, ամենակարճը:
Կշռադատում- Խմբերը կմիանան կդառնան երկու խումբ: Կտրվի յուրաքանչյուր խմբին մեկական փազել` Արեգակի և Երկրագնդի տեսքով: Կհավաքեն նկարները և կպատասխանեն նկարի անկյունում գրված հարցին` ի±նչ գիտեք իմ մասին:
5