Լեզվաբանության մեջ կա մի այսպիսի հասկացություն․ զրո ձև։ Խոսքն այն մասին է, երբ բառին հավելվում է որևէ քերականական իմաստ, բայց դա «տեսանելի» կերպով չի արտահայտվում, այլ ընկալվում է միայն խոսքում։
Օրինակ՝ գիտենք, որ ռուսերենը հոդեր չունի, այդ թվում և որոշիչ հոդ, որով հայերենում արտահայտվում է առարկայի՝ խոսակիցներին ծանոթ լինելը, այսինքն՝ որոշյալ առումը։ Սակայն որոշյալ առում ռուսերենն էլ ունի, միայն թե այն, ի տարբերություն հայերենի, արտահայտվում է զրո ձևով, այսինքն՝ ընկալվում է խոսքում։
Книга лежала на столе.
На столе лежала книга.
Ընթերցողը հասկանում է, որ առաջին դեպքում խոսքը կոնկրետ գրքի է վերաբերում, իսկ երկրորդ դեպքում՝ մի որևէ գրքի, որն անծանոթ է խոսողին։ Եթե հայերեն թարգմանենք այս նախադասությունները, կունենանք հետևյալ տարբերակները․
Գիրքը դրված էր սեղանին։
Սեղանին գիրք էր դրված։
Սակայն հայերենում, օրինակ՝ գեղարվեստական կամ առօրյա-խոսակցական ոճերում, նույնպես կարող ենք հանդիպել այս երևույթին։ Այսպես՝ «Երկու եղբայր իրար նայեցին»։ Այս նախադասության մաքուր գրական տարբերակը կլինի «Երկու եղբայրներն իրար նայեցին», բայց այդպես կտուժի խոսքի արտահայտչականությունը։
Մեր նախորդ գրառման մեջ նշել էինք, որ երբ ենթակայի որոշիչն արտայտված է թվականով (նկատի ունենք քանակական թվականը), ապա այն դրվում է եզակի թվով և, ըստ այդմ, ստանում եզակիով ստորոգյալ։ Բայց հարկ է հավելել, որ եթե ենթական որոշյալ առումով է, ապա շարունակում է մնալ հոգնակի, որպեսզի ստանա որոշիչ հոդը․
Երկու անցորդ մոտեցավ։
Երկու անցորդները հեռացան։
Եվ ահա ավելի վերևում հիշված նախադասության մեջ՝ «Երկու եղբայր իրար նայեցին», եղբայր-ը, ըստ էության, երկու զրո ձև ունի՝ հոգնակիի «անտեսանելի» վերջավորությունը, և որոշյալ առումն արտահայտող «անտեսանել
Просмотр содержимого документа
«Որոշիչ հոդ և որոշյալ առում»