СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Օրվա դասի պլան

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Օրվա դասի պլան »

ՕՐՎԱ ԴԱՍԻ ՊԼԱՆ

ԴԱՍԱՐԱՆԸ՝ 9-րդ

ԴԱՍԻ ԹԵՄԱՆ՝ « Սասնա ծռեր» էպոսի գրական մշակումները

ԴԱՍԻ ՏԻՊԸ՝ ԱՄՓՈՓՄԱՆ ԴԱՍ

ԴԱՍԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՝ 45 ՐՈՊԵ



ԴԱՍԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Ա/ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ՝

  • Իմանալ ՝ « Սասնա ծռեր» էպոսի գրական մշակումների ընդհանուր բնութագիրը

  • Գտնել բնագրի և մշակումների միջև եղած նմանություններն ու տարբերությունները

  • Կազմել սահիկահանդես՝ ստեղծելով համակարգված նյութ



Բ/ՍՈՑԻԱԼԱԿԱՆ՝

  • Լսելու

  • Ընկալելու

  • Տրամաբանելու

  • Համագործակցելու

  • Ստեղծագործելու

  • Տեղեկատվություն որոնելու և գտնելու

  • Ժամանակակից տեխնոլոգիաներով աշխատելու

  • Տրամաբանական մտածողության



ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՐԱԳԱՆԵՐ՝ Microsoft office /PowerPoint, Sway/, դասագիրք, կայքերի հղումներ, լրացուցիչ գրականություն,գրատախտակ, սահիկահանդեսի կազմման ուղեցույց:

ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ՝ տեսանյութ Սասունցի Դավթի արձանի մասին

ՄԵԹՈԴՆԵՐ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ՁԵՎԵՐ ԵՎ ԵՂԱՆԱԿՆԵՐ՝ ԽԻԿ համակարգ, մտագրոհ, միջառարկայական կապի ստեղծում/գրականություն-ինֆորմատիկա/, Վենի դիագրամ, գաղափարների քարտեզ, խմբային աշխատանք

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ Սասունցի Դավիթ, մշակում,, բնագիր, կերպարներ:

ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՄԱՍ

ԴԱՍԻ ԸՆԹԱՑՔԸ

ԽԹԱՆՄԱՆ ՓՈՒԼԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Մտագրոհի միջոցով ուսուցիչը հարցեր է ուղղում թեմայի շուրջ: Վերհիշում են էպոսի առանձնահատկությունները, ճյուղերը, հերոսներին:Ապա դիտում են տեսանյութ, որը ներկայացնում է Սասունցի Դավթի արձանի մասին:

https://www.youtube.com/watch?v=PfqAnrA50h0



ԻՄԱՍՏԻ ԸՆԿԱԼՄԱՆ ՓՈՒԼԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ուսուցիչը դասարանը բաժանում է խմբերի, տալիս թեմայի համար օգտակար գրականություն, կայքերի հղումներ և հանձնարարում կիրառել Microsoft office /PowerPoint, Sway/ ծրագրերը: Կազմել սահիկահանդեսներ, որոնք կամփոփեն « « Սասնա ծռեր» էպոսի գրական մշակումներ» թեման:

Բաժանում է սահիկահանդեսի կազմման ուղեցույցներ: Ուղեցույցում նշված է այն կառուցվածքը, որը պիտի ունենա սահիկահանդեսը:

Սահիկահանդեսի կազմման ուղեցույց

  • Էպոսի ընդհանուր բնութագիրը

  • Գրական մշակումների ընդհանուր բնութագիրը

  • Ներկայացնել որևէ գրական մշակում

  • Ներկայացնել այդ գրական մշակման բնագիր հատվածը



















Յուրաքանչյուր խումբ ներկայացնում է իր աշխատանքը, ամփոփում են:





ԿՇՌԱԴԱՏՄԱՆ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓՈՒԼԻ ՆԿԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ

Կազմել Վենի դիագրամ՝ համեմատելով իրենց ներկայացրած մշակումը և բնագիրը:

Մշակում Բնագիր



Ամփոփում են և գնահատվում:



ՏՆԱՅԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ամբողջացնել և տեղեկություններով հագեցնել սահիկահանդեսները: