СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Օրվա դասի պլան Վ. Սարոյան ՙՙԵրեք խորհուրդ՚՚ Ղ-խ

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Օրվա դասի պլան Վ. Սարոյան ՙՙԵրեք խորհուրդ՚՚ Ղ-խ»

Դասի թեմանՎիլյամ Սարոյան «Երեք խորհուրդ» հեքիաթը, ղ-խ բաղաձայնների ուղղագրությունն ու ուղղախոսությունը

Դասի նպատակը- ակադեմիական

  • իմանալհեքիաթի ժանրային բնութագիրը

  • ղ-խ բաղաձայնների ուղղագրությունն ու ուղղախոսությունը

  • ճանաչել Վ. Սարոյանին՝ որպես հեքիաթագիր

սոցիալական

  • մեկնաբանել հիմնական գաղափարը՝ ձևավորելով անհատական կարծիք ու մտածողություն

  • արժևորել մեծերի խոսքն ու խորհուրդները՝ «Մեծին լսողի ոտքը քարին չի դիպչի» սկզբունքով

  • ամրապնդել բաղաձայնների ուղղագրության և ուղղախոսության մասին ստացած գիտելիքները

  • ձևավորել անսխալ գրելու կարողություն

Կահավորում- գրքեր, տետրեր, գրիչներ,համակարգիչ

Մեթոդներ –մտագրոհ, հարցուպատասխան, T-աձև աղյուսակ, ինքնուրույն աշխատանք, ուղղագրական դադար, սահիկի դիտում M-աձև աղյուսակ

Դասի ընթացքը-ԽԻԿ

Խթանման փուլ

Այսօրվա դասի թեման է Վ․Սարոյանի «Երեք խորհուրդ» հեքիաթը։ Համառոտ ակնարկ հեղինակի մասին (սահիկիմիջոցով կցուցադրվի գրողի լուսանկարը)։Ապա մտագրոհ խորհուրդ բառով։ Այնուհետև հարցերով քննարկում ենք , թե երեխաներին հաճախ են խորհուրդ տալիս և ովքեր, և արդյոք նրանք այդ խորհուրդներին հետևում են։ Ապա երեք աշակերտ առանձին- առանձին կբացեն նախապես պատրաստված կախարդական արկղիկը և կմեկնաբանեն այնտեղ առկա խորհուրդները, որոնք համապատասխանում են հեքիաթում հանդիպող խորհուրդներին։

Իմաստավորման փուլ

  • հարցուպատասխան հեքիաթի հիմնական գաղափարի, գործողության և գլխավոր խորհուրդների վերաբերյալ։

  • կհետևի արդյո՞ք կինը խորհրդին

  • ի՞նչ կպատահի հերոսին

  • կօգտագործի՞ աղքատը խորհուրդները և որքանո՞վ դրանք կօգնեն նրան

  • ի՞նչ կանի պանդուխտը՝ տեսնելով ծարաված ուղտերին ու ուղտավորներին

  • ի՞նչ դուռ կլինի աղքատի տեսած գեղեցիկ դուռը

  • ի՞նչ կուզի աղքատը ծեր արքայից

  • ինչպե՞ս կվարվի անծանոթի հետ

  • ընթերցումից հետո կանցնեմ գաղափարը վերծանող հարցադրումներին

  • ի՞նչ եք կարծում,ճիշտ վարվեց պանդուխտը, թե ոչ

  • որքանո՞վ նրան օգնեցին այդ խրատները

  • ի՞նչ կլիներ, եթե նա չհետևեր այդ խրատներին

  • T-աձև աղյուսակի օգնությամբ համեմատենք պանդուխտին Հովհ. Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթի հերոսի հետ

  • ի՞նչ վերջ ունեցավ անխելք մարդը՝ չհետևելով իմաստունի խորհուրդներին

  • ի՞նչ վերջ ունեցավ մեր պանդուխտը՝ հետևելով իմաստունի խորհուրդներին

  • այս ամենից ի՞նչ հետևություններ կարելի է անել

  • իսկ ձեզ համար ո՞վ կամ ո՞վքեր են խորհրդատուներ, այսինքն՝ իմաստուններ

  • այսօր կխոսենք ղ-խ բաղաձայնների մասին

  • ի՞նչ գրություն և արտասանություն ունի խ հնչյունը հենց խորհուրդ բառում

  • գծել m-աձև աղյուսակ

  • լսվում և գրվում է ղ/ լսվում և գրվում է խ/լսվում է խ, գրվում է ղ

  • դասարանը բաժանել երեք խմբի՝ ըստ շարքերի

  • սյունակները լրացնել հեքիաթից դուրս բերված համապատասխան բառերով

Կշռադատման փուլ

  • ի՞նչ սովորեցիք ուղղագրության վերաբերյալ

  • ինքնուրույն աշխատանք բառային թելադրության տեսքով

  • իսկ ի՞նչ սովորեցրեց ձեզ հեքիաթը

  • կկիրառե՞ք այդ խորհուրդները ձեր կյանքում. ո՞րը և ինչու՞

  • տնային աշխատանքը կլինի կարդալ հեքիաթը և դասարանում գծված աղյուսակի յուրաքանչյուր շարքից ընտրելով երկուական բառ՝ կազմել նախադասություններ: