СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Օրվա պլան / դպրոց

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Օրվա պլան / դպրոց»

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ







Ֆինանսական կրթությունը դպրոցում





ԴԱՍԻ ՊԼԱՆ



ԱՌԱՐԿԱ - Հասարակագիտություն

ՈՒՍՈՒՑԻՉ - Արմինե Գրիգորյան

ԴՊՐՈՑ - Գոշի հիմնական դպրոց













ԻՋԵՎԱՆ 2018





Առարկա- Հասարակագիտություն

Դասարան- 8-րդ

Ամիս, ամսաթիվ- ___________________

Դասի թեման- Հիմնարար արժեքներ

Ի

Պարտքը ուղտի ձագ է, ինչքան գնա կմեծանա…

Ոչ թե իրավունքն է ծնում պարտքը, այլ պարտքը իրավունք: Շատոբրիան

նտեգրվող թեմա-
Պարտք

Նշանաբան ՝




Թեմայի նպատակներն ու խնդիրները

  • Իմանա՝ որոնք են հիմնարար աժեքները՝ պատասխանատվություն, հավասարություն, ազատություն, հանդուրժողականություն և այլն:

  • Իմանա՝ ինչ է պարտքը,

  • Իմանա, որ պարտքը պատասխանատվության տեսակ է

  • Իմանա, որ պարտքը միշտ պետք է վերադարձվի, և այն գին ունի

  • Իմանա պարտքի տեսակները,

  • Կարողանա տարբերակել հիմնավորված և չհիմնավորված պարտքերը

  • Կարողանա տարանջատել ֆորմալ և ոչ ֆորմալ պարտքերը,

  • Կշռադատի պարտք վերցնելու անհրաժեշտությունը,

  • Իմանա, թե պարտքի հետ կապված ինչ ռիսկեր կարող են լինել

  • Իմանա պարտատիրոջ և պարտատերի իրավունքներն ու պարտականությունները, իմանա ինչ հետևանքներ կառաջանան դրանք չկատարելու դեպքում

  • Արժևորի անձնական պարտքը կատավարելու պատասխանատվությունը:

Դասի անհրաժեշտ պարագաներ – Դասագիրք, տետր,գրիչ, մարկեր, պաստառ

Միջառարկայական կապ – Հայոց լեզու, Հայոց պատմություն, Գրականություն

Նոր բառեր ու բառակապակցություններ, անուններ, արտահայտություններ-

Արժեքներ, պարտք, պատասխանատվություն, պարտատեր, պարտապան, վարկատու, վարկառու, մուրհակ, տոկոսադրույք, մարում, գրաֆիկ, ազատություն, հավասարություն

Ցուցադրական նյութեր- Պաստառ

Կապը այլ առարկաների հետ- հայոց լեզու (տերմինների ուսումնասիրում), գրականություն (օրինակ՝ Պեպոյի բարաթը), պատմություն (ե՞րբ է ձևավորվել ֆորմալ և ոչ ֆորմալ պարտքը):


Դասի ընթացքը

Կազմակերպչական մաս- սովորողների հաշվառում, վերախմբավորում: (1-2 րոպե)

Խթանման փուլ (5 րոպե): Մտագրոհ մեթոդի միջոցով ակտիվացնել սովորողներին՝ օգտագործելով Պարտք բառը

Պ արտք

ապառիկ գումար ուսում կարիք

լուծում ռիսկ վարկ


Իմաստի ընկալում (20 րոպե)

  • Տալիս ենք պարտքի սահմանումը, ներկայացնում տեսակները

  • Պարտքի տեսակների պաստառի ցուցադրում, մեկնաբանում

  • Հարցադրում աշակերտներին՝ բերեն օրինակներ պարտքի տարբեր տեսակներից

  • Աշակերտները իրենց կյանքից բերեն օրինակներ և ցույց տան լավ պարտք և վատ պարտք արտահայտությունները:

  • Փոքրիկ բեմադրությամբ ներկայացնել -ից հատված՝ բարաթին վերաբերվող և բացատրել ինչպիսի՞ պարտքի օրինակ էր բարաթը: Ի՞նչ հետևանք ունեցավ ներանձնային հարաբերությունների վրա:

Կշռադատում (15 րոպե): Աղյուսակի տեսքով աշխատանք T-աձև մեթոդ, աղյուսակներից մեկում նշել ֆորմալ պարտքի աղբյուրները, առավելություններն ու թերությունները, մյուսում՝ ոչ ֆորմալ պարտքինը:

Տնային աշխատանք (2 րոպե:) Գրել փոքրիկ շարադրություն : Նշել հետևանքները, երբ պարտք ես վերցնում ոչ թե կարիքը, այլ ցանկությունը բավարարելու համար:

Անդրադարձ (2 րոպե): Փոքրիկ թերթիկների վրա գրված մտքերը աշակերտները ընթերցելով կտարբերակեն ո՞վ է պարտատերը, իսկ ո՞վ պարտապանը:

Ոչ մի խնդիր, միայն կվերադարձնես:

Ա՜խր շատ է անհրաժեշտ, եթե կարողանայիր օգնել….





2