Ոսկե աշունը՝
մաթեմատիկայի
դասաժամին
ԿԱԶՄԵՑ՝ Ա․ ԱՎԱԳՅԱՆ
2019թ․
ԴԱՍԱՐԱՆ՝ երկրորդ
ԴԱՍՎԱՐ՝ Ա․Ավագյան
(Դաս-հանդես )
Աշունն եկավ մեր դասարան
Բերեց գույներ ՝ բազմաթույր ու բազմաբղետ․․․
Բերեց մրգեր՝ կարմրաթուշիկ ու բազմաթիվ,
Անթիվ, անթիվ․․․
—Եվ տերևներ բերեց, գիտե՞ք նա ոսկեթույր․․․
—Ի՞նչ տերևներ․․․
—Մեկիկ-մեկիկ,
Շարվեշարան,
Կենտ թվերով,
Միավորով․․․
—Լավ, հասկացա․ այսպես՝ 1,2,3,4,5,6,7,8,9․․․
—Ապրես, հերիք է․․․,իսկ ինձ ո՞վ կասի, կամ ո՞վ կգտնի մեր զույգ թվերի տերևաշարը։
—Ե՜ս փորձեմ գտնել․․․
—Ե՜ս փորձեմ գտնել․․․
—Օ՜յ, գտա արդեն, ես գտա արդեն ․2,4,6,8,10,12,14,16,18,20,22,24,26,28,30․․․
—Նույն թվին որ նույն թիվը գումարես, դու ի՞նչ կստանաս։
—Իհա՜րկե, զույգ թիվ։
—Ինչպե՞ս․․․
—Տե՜ս, նայի՜ր․․․Ունեմ մեկ տերև։ Մեկն էլ վերցնում եմ՝ դառնում է ՝ 2։ Զույգ չէ՞՝ ի՞նչ է, տես․ ունեմ մեկ շղթա՝ 20 տերևից։
—Իմ շղթան էլ է 20 տերևից։
—Տես, եթե դնենք դրանք կողք կողքի, կունենանք զույգ թիվ ՝ 40 տերև, որը կգրենք այսպես՝ 4տ․։ 40=4տ․
—Իսկ եթե դրան գումարենք մի 5 , ինչպե՞ս կգրենք։
—Այսպես՝ 40+5 45
—Սա էլ իր հերթին կդառնա սիրուն տասնյակ,միավոր։ Ահա, այսպես եմ ես այն պատկերում․ 45-4տ․,5մ․, ու կետը երբեք ես չեմ մոռանում։
Խումբը- Սովորել ենք հետևյալը․
Զույգ թվին միշտ նախորդում
Եվ հաջորդում են կենտ թվերը,
Իսկ կենտ թվին նախորդում
Եվ հաջորդում են
Զույգ թվերը․․․
—Ինչպե՞ս, 0-ն զու՞յգ է․․․
—Ո՜չ, սիրելի դասընկեր, զույգ թվերից ամենափոքրը երկուսն է, իսկ մեր 0-ն, երբ մենակ է, նա ոչի՜նչ է․․․
—Ո՞վ է ասում, թե ոչինչ է,
Մեր ամենքի օգնականն է․
Ապա փորձիր գրել կլոր
Տասնյակներ դու․․․
(Ինչ-որ մեկը գրումէ)—10, 20, 30, 40, 50, 60,70,80, 90
—Օ՜յ, իսկապես, չէի մտածել,
Երբ այս նիշը միայնակ է, նա ոչինչ է։
Իսկ ,երբ երկնիշ թիվ է կազմում,
Կարևո՜ր է, կարևո՜ր է․․․
—Ինչու՞ միայն թիվ կազմելիս․
Նայեք այստեղ՝ իմ քանոնին։
Ինչպե՞ս գծեմ սանտիմետր,
Թե չունենամ 0 նիշը։
—Այո՜, պետք է ծայրակետը
Ընտրել 0-ն,
Հետո միայն չափում անել,
Հատված գծել․․․
—Ահա՜, այսպես․․․(և գծում է գրատախտակին)
—Նույնն էլ բոլոր չափում սիրող
Իրերի հետ․
Վերցրու՜ կշեռք․
0-ից է միշտ սկսվում․․․
—Իսկ ի՞նչ կասեք տարվա մասին․
Օրացու՞յցն էլ 0-յով ենք
Մենք սկսում․․․
—Ի՞նչ ես խոսում․
Դաս ես անցել,
Նկարել ես․․․
Ամեն ամիս
Միշտ 1-ով է
Հյուրընկալվում․․․,
Իսկ այ վերջին օրը
Միշտ էլ տարբերվում է՝
31 կամ՝ 30,
Փետրվարը՝ 28 կամ 29-ը։
—Դու այդքանը ո՞նց ես հիշում․ զարմանում եմ։
—Մի ՜զարմացիր․ սովորում եմ։ Թե ուզում ես, քեզ էլ հիմա սովորեցնեմ։ Ահա, նայիր․
Տարին ունի չորս եղանակ՝
Գարուն , ամառ, աշուն, ձմեռ,
Այնքան սիրուն, այնքան արագ
Փոփոխվում են, անցնում անհետ․․․
Հետո նորից կրկնվում են, նույնը գալիս․
Արդյունքում լոկ մեծանում է մեր տարիքը․․․
—Օ՜ֆ, հերի՜ք է, ասեցիր կսովորեցնես ամիսները,
Բայց պատմում ես ինձ քո կյանքը․․․
—Լավ, կներես։
Տարին ունի չորս եղանակ․․․
—Էլի՞ նույնը․․․
—Դե համբերի՜ր․․․
Տարին ունի չորս եղանակ,
Եղանակն էլ՝ ամիսներ,
Ամեն ամիս անուն ունի,
Ունի օրեր և գույներ․․․
Ամիսները գիտեք գարնան՝
Մարտն է, ապրիլն ու մայիս,
Հունիսով ենք թևակոխում
Մենք տաք ամառ և հուլիս,
Օգոստոսին զգաստացած
Աշնան շունչն ենք մենք զգում,
Սեպտեմբերին ուրախ-զվարթ
Դեպի դպրոց ենք վազում․․․
Հոկտեմբերին գտնվում ենք
Աշնանային դպրոցում,
Նոյեմբերին սրթսրթալով
Ձմեռվան ենք սպասում։
Դեկտեմբերը գլորում ենք,
Դիմավորում Նոր տարին։
Փետրվարին ,համոզված ենք,
Շուտով պիտի տաքանանք,
Որ գարունը դուռն է թակում,
Ու դռները պիտ բանանք․․․
Մարտը, ապրիլը, մայիսը․․․
—Լա՜վ, ասեցիր այդ մասին․
Ամիսնե՜ր են գարնանային
(Այնքան որ մի բան հարցրին․․․)
—Դե, որ գիտես, պատասխանիր,
Ո՞ր ամսում ենք հիմա մենք։
—Ոսկե՜ աշուն, կարծում ես , թե չգիտե՞մ․․․
—Դե՜ իհարկե, չգիտես․ հոկտեմբերն է ոսկեգույն,
Մեր սիրելի ու նախշուն,
Իսկ աշունը, սիրելիս,
Ոչ թե ամիս,այլ եղանակ է տարվա․․․
ՀԱՐՑ․ —Որո՞նք են տարվա եղանակները։
ՊԱՏ․ — Գարուն, ամառ, աշուն, ձմեռ։
ՀԱՐՑ․— Իսկ ամիսնե՞րը։
ՊԱՏ․—Մարտ, ապրիլ ,մայիս, հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվար։
—Եկեք հաշվենք՝ քանի՞ եղանակ ունի տարին։ (հաշվում են)
—Իսկ ամիսնե՞րը․․․
—Ամեն մի եղանակ ունի 3 ամիս․ գումրում ենք և իմանում։
—3+3+3+3 գումարում ենք և ստանում 12։
—Տարին ունի 12 ամիս․․․(խմբով)
—Շնորհակալ ենք աշնան քամուն,
Որ տերևներ մեզ բերեց
Եվ մեր փոքրիկ դասարանը
Վառ գույներով զարդարեց․․․
—Հաշվեցինք, համեմատեցինք․․․
—Ի՞նչ ես դու համեմատել․
Ապա, ասա՜ իմ շղթան, թե՞
Քոնն է մեծ․․․
(Համեմատել․․․)
—Քա՞նի տերև ունես, ասա․․․
—25 էր սկզբում, բայց,
Երբ կեսը պոկվեց թափվեց,
Մնաց 20 շղթայում։
—Այսինքն՝ 5-ն է թափվե՞լ․․․
—Ո՞նց իմացար, ա՜յ խելոք։
—Ահա՜, այսպես ․ 25- 20
(Խումբը) Անհայտ հանելին գտնելու համար նվազելիից հանեցի 5 ( տաբերություն)։
25-20-5
— Իսկ ես ոչ թե կորցրել,
Այլ գտել եմ 5 տերև։
Թե քանիսն եմ ունեցել,
Գաղտնիք է,
Չեմ ասի ձեզ,
Բայց արդյունքում,
Ահա, տե՜ս՝ 30 եմ ստացել․․․
—Ո՞վ կարող է մեզ ասել,
Թե քանի՞սն է ունեցել։
—Դրանից էլ հեշտ խնդիր․․․
․․․․ +5
30
Անհայտ գումարելին գտնելու համար գումարից ՝30-ից, կհանենք հայտնի գումարելին՝ 5-ը․
30-5
25
—Ապրե՜ք, երեխանե՜ր, ես շատ ուրախ եմ, որ ընտրեցի հենց այս դասարանը։ Ճաշակեցե՜ք իմ բարիքները և զինվե՜ք գիտելիքի լույսով․․․