СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ոսկեծամիկ աշուն բաց դաս

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ոսկեծամիկ աշուն բաց դաս»

ՈՍԿԵԾԱՄԻԿ ԱՇՈՒՆ

Ուսուցիչ` Գոհար Սիմոնյան

Ամսաթիվը` 17.10.2019թ.

Առարկան` Մայրենի

Դասարանը` 2բ

Դասի թեման` թեմայի ամփոփում

Դասի նպատակը`

  • Ամբողջացնել և ամրապնդել գիտելիքները տարվա եղանակների, մասնավորապես` աշնան մասին:

  • Գնահատել բնության գեղեցկությունն ու աշնան բարիքները:

  • Խմբով աշխատելիս կկենտրոնանան հիմնական ասելիքի վրա:

  • Կզարգացնեն համագործակցային, հաղորդակցական և ստեղծագործական կարողությունները:

  • Կամփոփեն թեմայի ծրջանակներում ձեռք բերած լեզվական գիտելիքները:

Անհրաժեշտ պարագաներ`աշնանային մրգեր,բանջարեղեններ, աշնանային ծառ, նկարներ, թեմատիկ խմբի դասանյութերի վերնագրեր և այլն:

Դասի ընթացքը

Խթանման փուլ

ձմեռ

աշուն

Դասը կսկսենք մեթոդով: Կղոսենք տարվա եղանակների, աշնան ամիսների, կատարվող փոփոխությունների մասին: Վեննի դիագրամի միջոցով ցույց կտանք աշնան և ձմռան ընդհանրությունը:







Հյուր կգա Աշուն տատիկը և իր խոսքով կվողջունի աշակերտներին և հյուրերին: Աշակերտները երգեր և բանաստեղծություններ են նվիրում Աշուն տատիկին:

Իմաստի ընկալման փուլ

Աշուն տատիկը յուրաքանչյուր խմբին տալիս է առաջադրանքներ, որոնք կատարելուց հետո ավագներն հանձնում են ուսուցչուհուն: Հանելուկների տոպրակից հանում է նաև անակնկալ հանելուկներ:



Ծառերից թափվում է,

Տարբեր գույնով պար բռնում,

Դես ու դեն ման գալով

Որտեղ ասես թափառում:



Կլոր եմ, գնդակ չեմ,

Կարմաթուշ եմ, դեղձ չեմ,

Քաղցր եմ, մեղր չեմ։

Մենք հատիկով չենք աճում,

Ընտանիքով ենք լինում,

Կարմիր, սպիտակ գույն ունենք,

Անուշ, քաղցր համ ունենք։



Քաղցր, կարմիր հատիկներ,

Քանակով` տարվա օրեր,

Օրգանիզմի արյան պաշար,

Միրգ է համեղ ու օգտակար:

Կշռադատման փուլ

Այս փուլում ամփում ենք աշնան մասին ձեռք բերած գիտելիքները: Աշակերտների գրած մտքերով զարդարում ենք ծառը` գարնանային ծառից դարձնելով աշնանային: