СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ոսկորներ և մկաներ

Категория: Биология

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ոսկորներ և մկաներ»



Մկաններ և ոսկրեր

Մկանները և ոսկրերը մեր մարմնին ձև են տալիս և թույլ են տալիս մեզ ցատկել, վազել կամ պարզապես պառկել անկողնու վրա: Ահա մի քանի հետաքրքիր փաստեր մեր ոսկորների և մկանների մասին:

71.  Ժպտալուն մասնակցում է 17, իսկ խոժոռվելուն՝ 43 մկան: Փաստորեն ժպտալն ավելի հեշտ է. այն մարդիկ, ովքեր խոժոռվել և տխրել են երկար ժամանակ, գիտեն, թե որքան է դա հոգնեցնում դեմքը:

72.  Նորածինն ունի 270 ոսկոր, և երբ նա հասնում է սեռական հասունացման, այդ թիվը կրճատված է լինում մինչև 206-ը: Ոսկորների քանակի կրճատման պատճառն այն է, որ երեխայի մեծանալու հետ ողնաշարի և գանգի որոշ ոսկորներ սերտաճում են միմյանց հետ:

73.  Առավոտյան մենք մոտ 1 սմ ավելի բարձր ենք, քան երեկոյան: Մեր ոսկրերի միջև գտնվող աճառները օրվա ընթացքում կանգնելու, նստելու և այլ գործողությունների հետևանքով սեղմվում են, որի պատճառով օրվա վերջում մենք մի փոքր ավելի կարճ ենք լինում:

74.  Օրգանիզմի ամենաուժեղ մկանը լեզուն է: Չնայած որ դուք լեզվով ծանրություն չեք կարող բարձրացնել, բայց իր չափերի համեմատ այն ամենաուժեղ մկանն է: Ամեն անգամ երբ դուք ուտում եք, կուլ տալիս կամ էլ խոսում, դուք օգտագործում եք ձեր լեզուն, դրա համար օրվա ընթացքում այն շատ հոգնում է:

75.  Մարդու օրգանիզմի ամենաամուր և ամենադժվար ջարդվող ոսկրը ստորին ծնոտն է:

76.  Մեկ քայլ անելուն մասնակցում են 200 մկաններ: Դա շատ մեծ աշխատանք է մեր մկանների համար, եթե հաշվի առնենք, որ օրական մենք անում ենք ավելի քան 10 000 քայլ:

77.  Ատամները մարմնի միակ մասերն են, որոնք չեն կարողանում ինքնավերականգնվել: Եթե դուք երբևէ ջարդել եք ձեր ատամը, դուք կիմանաք այս դառը ճշմարտությունը: Ատամը արտաքինից պատված է էմալով, որը կենդանի հյուսվածք չէ: Քանի որ այն կենդանի չէ, այն չի կարող վերականգնվել. այդ գործը անում են ատամնաբույժները:

78.  Մարդու մարմնի ամենամեծ և ամենաուժեղ ջիլը աքիլլեսյան ջիլն է:

79.  Ոսկորն ավելի ամուր է, քան պողպատի որոշ տեսակներ: Սա չի նշանակում, թե ոսկորը չի կարող կոտրվել, որովհետև ոսկրերում ոսկրանյութը շատ քիչ խտություն ունի: Ոսկրի ճկունությունը 140 միլիոն Պա է, իսկ պողպատինը մի փոքր ավելի մեծ է` 480 միլիոն Պա, պողպատն ունի նաև ավելի մեծ զանգված: Եթե համեմատենք այս երկու նյութերը ըստ կշիռների հարաբերության, ապա ոսկորն ավելի ամուր է:

80.  Ոտնաթաթի ոսկրերի քանակը կազմում է ամբողջ մարմնի ոսկրերի քանակի ¼-ը: Իսկ քանի՞սն են այդ ոսկրերը: Ոտնաթաթում կա 52 ոսկր, այն դեպքում, երբ ամբողջ օրգանիզմում ոսկրերի քանակը շուրջ 200 է:




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!