Հոլովի քերականական կարգը ցույց է տալիս բառի դրվածքը, ասպեկտը խոսքում։ Այդ ասպեկտներն անշուշտ անհամար են․ դրանցից յոթը հայերենում արտահայտվում են հոլովով, իսկ բոլոր հնարավոր մնացածները՝ հոլովով և կապով։
1. Ուղղական հոլով: Սա բառի ուղիղ, անփոփոխ ձևն է, որով դրվում են՝
ենթական – «Արմենը գրում է», «Մի տղա գրում էր»․
բացահայտիչը – «Կարենը՝ որդին, հորից առաջ կանցնի վիրաբուժության բնագավառում»․
կոչականը – «Ողջո՛ւյն, Աննա՛»․
ստորոգելին – «Դա գեղեցիկ ՏՈՒՆ էր»․
երբեմն որոշիչը – «ԲԺԻՇԿ Գեղամյանն ասաց․․․․»։
Ուղղական հոլովով դրված բառը խոսքում կարող է լինել որոշյալ կամ անորոշ առումով՝ ըստ այդմ ունենալով կամ չունենալով հոդ։
2. Սեռական հոլով: Այս հոլովին անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակմամբ։ Այն ցույց է տալիս սերում, ծագում, պատկանելիություն, ինչպես նաև ամբողջի և նրա մի մասի հարաբերությունը։ Հավելենք միայն, որ նախադասության մեջ սեռական հոլովով են դրվում՝
հատկացուցիչը – Մարգարի տունը, Գրիգորի որդին, հացի մի մասը․
որոշիչը – տարեդարձի երգ, պատի ժամացույց, միջոցառման պատրաստություն․
բացահայտիչը – «Աշոտի՝ Կարինեի որդու․․․․․»․
ստորոգելին – «Գիրքը ֆիզիկայի է»․
կողմնակի ենթական – «Մինչ Կարենի գալը․․․․»։
3. Տրական հոլով։ Ցույց է տալիս առարկա, որին մոտենում է մեկը, որին տրվում է մի բան, որին հանգում է գործողութունը և այլն։ Տրական հոլովը, ինչպես ուղղականը, կարող է լինել անորոշ կամ որոշյալ առումով։ Անորոշ առման դեպքում այն ձևով նման է սեռականին, սակայն իր արտահայտած իմաստներով էականորեն, մինչև իսկ հակադրության աստիճանի տարբերվում է նրանից և լինում է բայական անդամի լրացում։
Տրական հոլովով դրվում են՝
հանգման անուղղակի խնդիրը – «Արմենակը մոտեցավ տանը»․
մատուցման անուղակի խնդիրը – «Թղթերը հանձնել էր եղբորորդուն»․
նպատակի պարագան – «Իջավ գնումների», «Մոտեցավ բարևելու»․
տեղի պարագան – «Դրված էր սեղանին»․
ժամանակի պարագան – «Տանից դուրս եկավ ծեգին»․
ներգործման անուղղակի խնդիրը – «Գերվեց խոսքերին»
բացահայտիչը – «Մոտեցավ Չալոյին՝ իր հավատարիմ շանը»։
Просмотр содержимого документа
«--Ուղղական հոլով--Սեռական, Տրական»