ՈՒՍՈՒՑԱՆՈՂ ԳՆԱՀԱՏՈՒՄ
(ԱՐԺԵՎՈՐՈՒՄ)
Գայանե Կոստանդյան
Կրթական վերափոխումների ներկա փուլում առավել արդիական է դառնում գնահատումը օգտագործել ոչ միայն որպես ուսուցման արդյունքների ստուգման և վերահսկման միջոց, այլ նաև այն դարձնել ուսումնական գործընթացի անբաժանելի մաս:
Ուսուցանող գնահատումը սովորողի ուսումնական առաջընթացն ապահովելու նպատակով ուսուցման ընթացքում տեղեկությունների հավաքման և արժևորման միջոցով կատարվող աշխատանքներն են:
Հետադարձ կապի կիրառմամբ իրականացվում է ուսումնական գործընթացում տեղեկությունների հավաքագրման և արժևորման միջոցով կրթական չափորոշիչների, ուսումնական ծրագրերի ու դասավանդման մեթոդների բարելավումը: Ուսուցանող գնահատման սկզբունքն է`
«Յուրաքանչյուր սովորող կարող է և պետք է առաջ գնա»:
Գայանե Կոստանդյան
Ուսուցանող գնահատումը կարելի է ներկայացնել այսպիսի ուրվապատկերի միջոցով.
Դասավանդում
Ուսումնառու-թյուն
Ուսուցանող գնահատում
Հետադարձ կապ
Բարելավված ուսուցում
Գայանե Կոստանդյան
Ուսուցանող գնահատման նպատակն է ճշգրտել դասավանդվող նյութի բովանդակությունը, ծավալը, խորությունը, դասավանդման արդյունավետ մեթոդները, շարունակաբար բացահայտել ուսումնական նյութի յուրացման տարրապատկերը:
Ուսուցանող գնահատումը հնարավորություն է տալիս ուսուցչին պարզել ուսումնական գործընթացում յուրաքանչյուր սովորողի, խմբի, դասարանի ձեռքբերումները, դժվարությունները, խոչընդոտները, բացթողումները և իրավիճակի վերլուծությունից հետո մշակել գործողությունների հետագա քայլերը յուրաքանչյուր սովորողի, խմբի կամ դասարանի ընթացիկ առաջադիմությունը բարելավելու համար:
Գայանե Կոստանդյան
Գնահատման այս ձևում կարևորվում է հետադարձ կապի առկայությունը: Հետադարձ կապը մեկնաբանությունների, վերլուծությունների միջոցով պետք է հանգեցնի դասավանդման ընթացքում առաջացած թերությունների շտկման գործողությունների: Այդ դեպքում սովորողը համեմատվում է հիմնականում ինքն իր հետ` պարզելով իր առաջընթացը:
Ուսուցանող գնահատման արդյունքների հիման վրա հետադարձ կապով ուսուցիչը գնահատում է պետական չափորոշիչների, ուսումնական ծրագրերի և ուսուցման մեթոդների արդյունավետությունը, կատարում իրավիճակից բխող փոփոխություններ:
Գայանե Կոստանդյան
Սովորողներն ուսուցչի օգնությամբ, ինքնագնահատմամբ ու փոխադարձ գնահատումների միջոցով պարզում են տվյալ ուսումնական նյութի յուրացման ընթացքի արդյունքները և իրենցից յուրաքանչյուրի առաջադիմության իրական պատկերը:
Ուսուցանող գնահատման դեպքում օգտագործվում են սովորողի առաջընթացը բնութագրող որակումներ, վերլուծություններ և մեկնաբանություններ: Ուսուցանող գնահատման ժամանակ միավորային, տառային և որևէ այլ պայմանանշաններով գնահատում չի կատարվում, այլ սովորողի տվյալ պահին ունեցած ձեռքբերումները համեմատվում են պետական չափորոշիչների պահանջների հետ:
Գայանե Կոստանդյան
Ուսուցանող գնահատման ձևեր ու միջոցներ են`
- բանավոր հարցում,
- տնային աշխատանք,
- կարճ ժամանակի համար նախատեսվող հայտորոշիչ թեստ,
- ուսուցանող ստուգում,
- բաց հարցերով քննարկում,
- ինքնագնահատում և փոխադարձ գնահատում,
- համագործակցային աշխատանք,
- գործնական աշխատանք, կիրառություն,
- ռեֆերատ, նախագիծ:
Գայանե Կոստանդյան
Ուսուցանող գնահատման տարբեր տեսակների կիրառման ընթացքում օգտագործվում են նաև կարճ ժամանակի համար նախատեսվող առաջադրանքներ: Դրանց նպատակն է պարզել ուսումնական ծրագրի ենթաթեմաների, նոր գաղափարների և հասկացությունների յուրացման աստիճանը: Կարճ ժամանակի համար նախատեսվող առաջադրանքները կարող են լինել տարբեր տիպերի և բնույթի, որը բխում է տվյալ ուսումնական առարկայի առանձնահատկություններից, թեմայից և ուսուցման նպատակից: Նման առաջադրանքներից են՝ թելադրությունը, շարադրությունը, կարճ ժամանակի համար նախատեսվող հարցարանի կամ թեստի միջոցով ուսումնասիրությունը, գործնական աշխատանքը:
Գայանե Կոստանդյան
Ուսուցանող գնահատումը օգտակար և արդյունավետ է ԿԱՊԿՈՒ սովորողի համար :
Ուսուցանող գնահատումը պետք է ճանաչվի որպես կենտրոնական` դասարանային պրակտիկայում, ինչպես ԿԱՊԿՈՒ, այնպես էլ մյուս սովորողների համար, քանի որ դասարանում ուսուցչի և աշակերտի կատարած աշխատանքի մեծ մասը կարելի է որակավորել որպես գնահատում:
Ուսուցանող գնահատումը պետք է իրականացվի նրբանկատորեն, լինի կառուցողական, քանի որ ցանկացած գնահատում ունի իր հուզակամային ազդեցությունը` հատկապես ԿԱՊԿՈՒ սովորողի վրա: Ուսուցանող գնահատման առանձնահատկությունը, որ դրա միջոցով սովորողն ուրիշների հետ չի համեմատվում` հատկապես կարևոր է դառնում ԿԱՊԿՈՒ սովորողի պարագայում:
Գայանե Կոստանդյան
Ուսուցանող գնահատումը պետք է նպաստի յուրաքանչյուր սովորողի հնարավորությունների լիարժեք բացահայտմանը և իրենց նվաճումները գնահատելու կարողությունների ձևավորմանը:
Գայանե Կոստանդյան
Օգտագործված գրականության ցանկ
- Սեմինար պարապմունքների ուղեցույց: Ձեռնարկ, Ա. Արնաուդյան և ուրիշ. - Եր.: Տրգրան Մեծ, 2004
- Մասնագիտական զարգացման ձեռնարկ ուսուցիչների համար, Ա. Արնաուդյան, Ա. Գյուլբուդաղյան և ուրիշ. - Եր.: ԿԱԻ, 2004
Գայանե Կոստանդյան
Պատրաստեց` Կոտայքի մարզի Ֆանտանի միջնակարգ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Գայանե Կոստանդյանը 2017 թվական
Գայանե Կոստանդյան