СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ուսուցչի դերը համագործակցային ուսուցման մեջ

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ուսուցչի դերը համագործակցային ուսուցման մեջ»

Ուսուցչի դերը համագործակցային ուսուցման մեջ


Համագործակցային ուսուցումն ակնկալում է ուսուցչի դերի փոփոխություն. ուսուցիչն առաջնորդում և ուղղորդում է դասարանը՝ ստեղծելով փոխադարձ վստահության մթնոլորտ և համագործակցությունը խթանող միջավայր: Ուսուցիչը հրամայողից վերափոխվում է հրահանգչի, աջակցողի և դիտարկողի:

Ուսուցչի դերը ամենից կարևորվող, մեծ հնարամտություն պահանջող, օր օրի ավելի գնահատվող մասնագիտություններից է: Հաջողությունների հասնելու համար ուսուցիչներին անհրաժեշտ են երեխաներին կառավարելու նոր եղանակներ:

Երբեմն սովորելն ու սովորեցնելը միշտ չէ, որ զուգահեռ են ընթանում: Դասագրքերում գրված նյութերի բովանդակությունը պատմելը կամ կարդալը դեռ սովորել չէ: Ինչպես նաև կարդացածը մտապահելը կամ անգիր անելը սովորել չէ:

Ուսուցումը սովորողի ներսում տեղի ունեցող ակտիվ և բարդ գարծընթաց է: Ուսուցիչը կարող է միայն ուղղորդել, ստեղծել դրա համար նպաստավոր միջավայր: Համագործակցային մեթոդներն անկնկալում են ուսուցչի դերի փոփոխություն: Այն նման է առաջնորդի դերի, որն ուղղորդում է դասարանը և ստեղծում փոխադարձ վստահության մթնոլորտ և համագործակցությունը խթանող միջավայր: Ուսուցիչը հրամայողից վերածվում է աջակցողի և դիտարկողի: Հաճան թվում է, թե համագործակցային ուսուցումն օգտագործող ուսուցիչը ավելի քիչ է աշխատում, քան ավանդական մեթոդով աշխատող ուսուցիչը, քանի որ ուսուցման ժամանակի նշանակալի մասը նվիրվում է աշակերտների սովորելուն իրենց ընկերներից: Սակայն իրականում դա այդպես չէ, համագործակցային ուսուցումն օգտագործող ուսուցիչը ստանձնում է մեծ թվով պատրականություններ, որոնց մեջ մտնում են.

  • դասերի, վարժությունների պլանավորում և զարգացում,

  • սովորողների խմբերի կազմում,

  • սովորողների տեղաբաշխում,

  • սովորողներին առաջադրանքի ներկայացում և բացատրում,

  • խմբային աշխատանքի հսկողություն և անհրաժեշտության դեպքում միջամտություն,

  • սովորողներին օգնություն սոցիալական հմտությունների զարգացման հարցում,

  • գնահատում:

Համագործակցային ուսուցում կիրառող ուսուցիչը պետք է լինի համբերատար խմբի անդամներին ուղղորդելու համար: Խմբերին անհրաժեշտ են ժամանակ միմյան հետ ազատ զգալու համար: Խմբերից ժամանակ կպահանջվի նաև մտքեր փոխանակելու համար: Ավանդական մեթոդով աշխատող ուսուցչի համար հիմնականում այդ հանգամանքը չեն կարևորում: Դա չի նշանակում, որ ուսուցիչը պիտի սպասի մինչև ամենադանդաղ խումբն ավարտի քննարկումը: Ընդհակառակը, ուսուցիչը պետք է բոլոր խմբերի աշխատանքի տևողությունը կանոնակարգի հրահանգով:

Շատ ուսուցիչների համար համագործակցային ուսուցման մեջ ամենադժվարը ինքնավերահսկողությունն է՝ աշակերտներին իրենց սեփական հայտնագործությունները կատարելու և սեփական խնդիրները լուծելու համար հնարավորություններ ստեղծելու ընթացքում: Որոշ ուսուցիչներ միջամտում են, երբ աշակերտները համաձայն չեն միմյանց հետ: Ուսուցիչ միջամտությունը կարող է լինել միայն վերջում:

Ինչպես ավանդական, այնպես էլ համագործակցային ուսուցման դեպքում հաջողության հասնելու պայմանը ուսուցչի նախապատրաստությունն է: Ուսուցիչը պետք է պլանավորի բովանդակային մոտեցումը, աշակերտների գործողությունը գնահատումը: Ժամանակի բաշխումը նույնպես կարևոր է համագործակցային ուսուցման արդյունավետության համար: Այս ամենից կարելի է եզրակացնել, որ ուսուցիչը մեծ դեր ունի համագործակցային ուսուցման կազմակերպման գործընթացում: