ՈՒՍՈՒՑՉԻ ԷԹԻԿԱՅԻ ՆՈՐՄԵՐԻ
ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՄՆ ՈՒ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ
1. Ուսուցչի էթիկայի նորմերի կենսագործումն իրականացվում է անհատի գիտակցության և վարքի դրսևորման,իսկ վերահսկողությունը` ինքնագնահատման, հասարակական կարծիքի զուգակցման ու սերտ համագործակցության միջոցով:
2. Ուսուցչի բարոյական գիտակցությունը, իր արարքներն ու վարքագիծը վերահսկելու ունակությունը խթանելու նպատակով նրան աշխատանքի նշանակելու հենց առաջին օրից տրվում է սույն փաստթուղթը, որի դրույթները նա պարտավոր է յուրացնել և դարձնել իր մտադրությունների և գործելակերպի ուղեցույց:
3. Ուսուցչի բարոյական վարքագծի վրա հասարակական կարծիքի ներգործությունն իրականացնում է ուսումնական հաստատության աշ-խատողների ժողովի կողմից ընտրված ներկայացուցիչներից կազմված էթիկայի հանձնախումբը: Հանձնախումբը գործում է մեկ տարի ժամկետով հասարակական հիմունքներով:
3.1. Էթիկայի հանձնախումբը կազմավորվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբում տվյալ հաստատության աշխատողների ժողովի որոշմամբ
հաստատված ընթացակարգով, որով սահմանվում է նաև հանձնախմբի անդամների թիվը. այն կարող է լինել 7-11 անձ` կախված հաստատությունում աշխատող ուսուցիչների քանակից կամ այլ գործոններից:
3.2. Հաստատության տնօրենը, որը որպես կանոն հանձնախմբի կազմում չի ընդգրկվում, բարենպաստ պայմաններ է ապահովում հանձնախմբի բնականոն և անկաշկանդ գործունեության համար:
3.3. Հաստատության էթիկայի հանձնախումբն իր կազմից ընտրում է նախագահ և քարտուղար։ Հանձնախմբի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով: Հանձնախմբի նիստը իրավազոր է հանձնախմբի կեսից ավելի թվով անդամների մասնակցության դեպքում, և որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:
4. Էթիկայի հանձնախումբը քննության է առնում իրեն ուղղված այնպիսի հարցեր, որոնք անմիջականորեն վերաբերում են տվյալ հաստատությունում աշխատող ուսուցչի կամ մանկավարժական այլ աշխատողի՝ սույն փաստաթղթի դրույթների շրջանակներում մեկնաբանվող վարքագծին կամ գործելակերպին: Այդ հարցերը չպետք է առնչվեն քրեական, վարչական, կարգապահական և այլ իրավական պատասխանատվություն առաջացնող խնդիրների հետ:
5. Քննարկման ենթակա հարցերը հանձնախմբին կարող են ներկայացվել գրավոր դիմումով կամ նամակով: Քննարկման հարցեր կարող են ներկայացնել տվյալ ուսումնական հաստատության խորհրդի անդամները, ուսուցիչները, մանկավարժական այլ աշխատողները, սովորողների ծնողները: Հաստատության սովորողները քննարկման հարցեր կարող են ներկայացնել դասղեկի, դասավանդող ուսուցիչների կամ իրենց ծնողների միջոցով:
6. Հանձնախմբին ներկայացված հարցերը (այդ թվում և՝ հարց ներկայացնողի կողմից դիմումը հետ վերցնելու ցանկության դեպքում) պարտադիր ենթակա են քննարկման առնվազն 15-օրյա ժամկետում: Հանձնախումբը հարցի քննարկմանը կարող է մասնակից դարձնել շահագրգիռ անձանց, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև փորձագետների ու մասնագետների:
7. Քննարկվող հարցերի վերաբերյալ հանձնախմբի ընդունած որոշումներն ունեն խորհրդակցական բնույթ: Այդ որոշումները կարող են բովանդակել խրախուսող
կամ պարսավող գնահատական: Հանձնախմբի յուրաքանչյուր որոշում գրանցվում է համապատասխան գրանցամատյանում և ստորագրվում հանձնախմբի նախագահի ու քարտուղարի կողմից:
8. Հանձնախմբի որոշումները եռօրյա ժամկետում տրամադրվում են այն անձանց, ում ներկայացմամբ քննարկվել է և ում հետ կապված է հարցի քննարկումը: Քննարկվող յուրաքանչյուր հարցի կապակցությամբ հանձնախումբը վճիռ է կայացնում նաև ընդունված որոշումը տվյալ հաստատությունում հրապարակելու վերաբերյալ:
9. Ուսուցչի ատեստավորման ժամանակ Էթիկայի հանձնախմբի կողմից նրան առնչվող հարցերի քննարկումների ու ընդունված որոշումների մասին ամփոփ տեղեկատվությունը տրամադրվում է հաստատության տնօրենին` ատեստավորման փաստաթղթերի փաթեթում ներառելու համար:
Просмотр содержимого документа
«Ուսուցչի էթիկայի նորմերի կենսագործումն ու վերահսկումը»