ՈՒՍՈՒՑՉԻ ԷԹԻԿԱՅԻ ՆՈՐՄԵՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ,
ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
1.1. Ուսուցչի էթիկայի նորմերի փաստաթղթային ձևակերպման նպատակներն են.
• սահմանել ուսուցչի մասնագիտական էթիկայի հիմնադրույթները,
• նպաստել կրթական գործընթացներում երեխաների իրավունքների ու ազատությունների երաշխավորմանը,
• կարգավորել ուսուցչի հարաբերությունները սովորողների, ծնողական համայնքի, մանկավարժական կոլեկտիվի և պետության հետ,
• պաշտպանել ուսուցչի արժանապատվությունն ու մարդկային մյուս արժանիքները,
• նպաստել ուսուցիչների մասնագիտական վարկանիշը, աշխատանքի որակն ու մասնագիտական պատիվը բարձր պահելուն,
• նպաստել կրթական ու դաստիարակչական հաստատությունների մշակույթի ձևավորմանը` հիմնված վստահության, պատասխանատվության, արդարության և ստորև թվարկվող այլ սկզբունքների վրա։
1.2. Ուսուցչի էթիկայի նորմերի հիմնադրույթները սահմանվում են՝ ելնելով Մարդու և երեխայի իրավունքների համընդհանուր հռչակագրերի, ՀՀ Սահմանադրության, Երեխայի իրավունքների մասին, Կրթության մասին և Հանրակրթության մասին ՀՀ օրենքների, ՀՀ կառավարության՝ ուսուցչի մասնագիտական գործունեությանն առնչվող որոշումների, Կրթության և գիտության նախարարի հրամանների, նորմատիվ այլ փաստաթղթերի, միջազգային իրավունքի, բարոյականության համամարդկային դրույթների, ինչպես նաև հայկական դպրոցի դարավոր ավանդույթների ոգուց։
1.3. Ուսուցչի էթիկայի նորմերի սկզբունքներն են.
• հարգանք երեխայի իրավունքների ու ազատությունների հանդեպ
• մարդասիրություն
• հոգատարություն
• օրինապահություն
• պատասխանատվություն
• ժողովրդավարություն
• համագործակցություն
• համերաշխություն
• հանդուրժողականություն
• արժանապատվություն
• արդարություն
• անաչառություն
• արհեստավարժություն
• հարգանք կրթական գործընթացի մասնակից կողմերի հանդեպ
Просмотр содержимого документа
«Ուսուցչի էթիկայի նորմերի նպատակները, աղբյուրները եվ սկզբունքները»