ՈՒՍՈՒՑՉԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ
1. ՈՒսուցիչն ակտիվորեն մասնակցում է իր համայնքի, մարզի, պետության ընթացիկ կյանքին, նպաստում է մշակութային արժեքների պահպանությանն ու հասարակական երկխոսությանը:
2. ՈՒսուցիչը նպաստում է հասարակական համաձայնությանը, ձգտում է դրականորեն հաղթահարել կոնֆլիկտները, բացահայտում է տարաձայնությունների և կոնֆլիկտների պատճառները և անհրաժեշտության դեպքում կիրառում է իր գիտելիքներն ու հմտությունները համայնքում համերաշխություն և համագործակցություն վերահաստատելու համար:
3. ՈՒսուցիչը գիտակցում և պատասխանատվությամբ է կատարում իր քաղաքացիական պարտականություններն ու հասարակական դերը, ծառայում է որպես օրինավոր քաղաքացու կերպար:
4. ՈՒսուցիչներն ընտրում են իրենց իրավունքների և ազատությունների իրացման այնպիսի ձևեր և եղանակներ, որոնց հետևանքով չեն խախտվում երեխաների իրավունքները, այդ թվում և՝ չընդհատվող կրթության իրավունքը:
Просмотр содержимого документа
«Ուսուցչի հարաբերությունները հասարակության եվ պետության հետ»