СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ուսուցչի կերպարը

Категория: Прочее

Нажмите, чтобы узнать подробности

Աճող սերնդի դաստիարակության խնդիրները հաջող իրականացնելու համար մենք պիտի հիշենք, որ.

Առանց հիշողության – չկա պատմություն

Առանց պատմության – չկա մշակույթ

Առանց մշակույթի – չկա հոգևոր կյանք

Առանց հոգևոր կյանքի – չկադաստիարակություն

Առանց դաստիարակության – չկա Մարդ

Առանց մարդու – չկա Ժողովուրդ

 

Յուրաքանչյուր մասնագիտական գործունեություն ենթադրում է որոշակի պահանջներ նրանցով զբաղվողների նկատմամբ: Դրանք են՝ մասնագիտական բարձր վարպետությունը, գիտելիքների ու հմտությունների  գործածման կարողությունը և այլն: Ուսուցիչները իրար են կապում տարբեր ժամանակաշրջններ ու սերունդների, փոխանցում և տարածում են համամարդկային մշակութային արժեքները, ձևավորում են ապագայի սերունդը: Մի հին ու իմաստուն ասացվածք կա. ուսուցիչն է ստեղծում ազգը: Այս իմաստությունը այժմեական է նաև մեր օրերում: Այն իր մեջ խտացնում է ուսուցչի աշխատանքի սոցիալական ու մարդասիրական ողջ իմաստը: Ժառանգելով «բոլոր ժամանակների ու ժողովուրդների» առաջավոր մանկավարժների աշխատանքի սկզբունքը, ուսուցչությունը ներկայանում է որպես ժամանակակից հասարակության ստեղծագործ ուժ:

Մանկավարժը կոչված է ոչ միայն սովորեցնելու գիտության հիմունքները երեխաներին, խթանել նրանց բազմակողմանի զարգացումը, այլև ձևավորել սեր ու հարգանք աշխատանքի նկատմամբ, պատրաստակամություն՝ սեփական աշխատանքով մասնակցելու նյութական բարիքների արտադրությանը: Իրականում ուսուցիչը կանգնած է երկրի արտադրողական ուժերի զարգացման, նրանց առաջընթացի, ստեղծագործական պոտենցիալի ակունքներում:

Լեհ նշանարժավոր մանկավարժ Յանուշ Կորչակը գտնում էր,որ իսկակսն մանկավարժը նա է, ով երեխային սովորեցնում է.

Ոչ միայն սիրել,այլ նաև ատել,

Ոչ միայն հարգելայլ նաև արհամարել,

Ոչ միայն համաձայնվելայլ նաև բողոքել,

Ոչ միայն ենթարկվելայլ նաև ապստամբել:

Ուսուցիչը կարող է սովորեցնել այնքան ժամանակ, քանի դեռ ինքն է սովորում, հենց նա դադարի սովորելուց,կդադարի ուսուցիչ լինելուց:

Ջոն Լոկ

Ուսուցչի բարձր կոչումը ենթադրում է նաև բարձր պահանջներ նրա անձի նկատմամբ: Դա հասկանում էին թե անցյալի նշանավոր մանկավարժները, թե մեր ժամանակակիցները: Ըստ նրանց ուսուցիչները պիտի համապատասխանեին այս պահանջներին.

:«Ուրիշին սովորեցնողը,եթե չունի խոր գիտելիքներ, անբարո է վարվում»:

Հելվեցիուս

 

Սխեմա 1.

Նշանվոր մանկավարժները ուսուցչին ներկայայացվող պահանջների մասին

Լինել հումանիստ, սիրել երեխաներին, նրանց նվիրվել ամբողջ սրտով:

Վ. Ա. Սուխամլինսկի

Յ.Ա. Կամենսկին կոչ էր անում ուսուցիչներին սիրել իրենց մասնագիտությունը, քանի որ այն ամենակարևորն էր երկրի վրա

Իմանալ երեխաների հոգեբանությունը. Հետաքրքրվել նրանց ներքնաշխարհով, ուսումնասիրել նրանց անհատական ընդունակությունները:

Կ. Դ. Ուշինսկի

Լինել հայրենասեր և քաղաքացի, բարոյական համոզմունքների ակտիվ կրող:

Ա. Ս. Մակարենկո

Մինչդեռ ըստ մանկավարժական բուհերի ուսանողների հարցման, ահա թե ինչպիսին պիտի լինի ուսուցիչը նրանց պատկերացմամբ.

  • Քաղաքավարի
  • Ճկուն
  • Հետաքրքրասեր
  • Ոչ պահպանողական
  • Հումորի զգացումով
  • Համակողմանի զարգացած
  • Օրինապահ և օրինապաշտ
  • Բարյացկամ
  • Համբերատար
  • Հարգանք վայելող
  • Մեծ կենսափորձ ունեցող
  • Իմաստուն
  • Դաստիարակված
  • Ունակ դրական լիցքեր հաղորդելու ուրիշներին
  • Մարդկային
  • Հմտորեն տիրապետել բանավոր խոսքին
  • Ունենալ գրագետ և պարզ արտահայտվելու ունակություն
  • Ուրիշին լսելու կարողություն

Թե միջնադարի և թե մեր ժամանակների նշանավոր մանկավարժներին միավորում է այն միտքը, թե.

v  Ուսուցիչը պիտի ունենա բարձր աշխատունակություն, կարողանա դիմադրել բացասական ազդակներին, ուշադրությունը կենտրոնացնելու հմտություն ունենա, մշտապես լինի ակտիվ և առույգ, աշխատանքային ողջ օրվա ընթացքում կարողանա պահպանել կենսունակությունը, ունենա ուժերը արագ վերականգնելու ընդունակություն:

v  Ուսուցիչը զուսպ պիտի լինի, ցուցաբերի համբերություն, հավասարակշռություն, տարբերվի հստակ արտասանությամբ, մտքերի արտահայտիչ շարադրմամբ:

v  Ուսուցիչը պիտի ունենա բարձր աշխատունակություն, արագ վճիռներ կայացնելու կարողություն, կարողանա մի գործունեությունից արագ անցում կատարել մեկ այլ գործի, պատրաստ լինելու փորձարարության, արագ հարմարվել նոր միջավայրին, ունենալ շփումներ հաստատելու կարողություն, անծանոթ շրջապատում և անծանոթ մարդկանց հետ ազատ զգալու ընդունակություն:

Ապագա ուսուցչին հետաքրքիր կլինի ծանոթանալ XX դարի հոգեբանության համաշխարհային դասական Կառլ Ռոջերսի (1902 – 1987թթ.) զեկույցին, որը նա անվանել է «Հարցեր, որ կուղղեի ինքս ինձ, եթե ուսուցիչ լինեի»: Ըստ Ռոջերսի տեսակետի ուսուցիչը պարտավոր է իր մանկավարժական գործունեությունն սկսել միայն այս հարցերի ճիշտ ու ազնիվ պատասխանի դեպքում.

  1. Կարո՞ղ եմ արդյոք մտնել սովորող և հասակ առնող երեխայի ներքնաշխարհը: Կարո՞ղ եմ այդ աշխարհին վերաբերվել առանց նախապաշարումների ու կանխակալության, անձնական ու զգայական ճիշտ գնահատական տալ երեխայի դրսևորումներին:
  2. Կարո՞ղ եմ սովորողների հետ հաստատել բաց, զգացմունքային, փոխադարձ վստահության վրա հենված փոխհարաբերություններ, որից դուրս չմնա ոչ մեկը:
  3.  Կարո՞ղ եմ արդյոք հայտնաբերել իմ դասարանի յուրաքանչյուր աշակերտի հետաքրքրությունների շրջանակը և ուղղորդել նրան զարգանալու այդ ուղղությամբ:
  4. Կարո՞ղ եմ օգնել իմ աշակերտներին պահպանելու հետաքրքրասիրությունը իր և իրեն շրջապատող աշխարհի նկատմամբ:
  5. Ունե՞մ արդյոք այնքան ստեղծարար ուժ, որ կարողանամ երեխաների մեջ զարգացնել սեր ու հետաքրքրասիրություն գրքերի և գիտելիքների այլ աղբյուրների նկատմամբ:
  6. Կարո՞ղ եմ ընդունել և խրախուսել այն բոլոր անկատար գաղափարներն ու մտահղացումները, որ ծնվում են սովորողների գլխում: Կարո՞ղ եմ բոլոր ոչ ստանդարտ վարքի ու մտքի տեր երեխաների մոտ զարգացնել ստեղծագործական մտածողություն ու ունակություն:
  7. Կկարողանա՞մ օգնել երեխային մեծանալու որպես անհատականություն, այնպիսին, որի մոտ գաղափարները զգացմունքներ կառաջացնեն, իսկ զգզցմունքները՝ գաղափարներ:

Վերջին տասնամյակներում ամեն ինչ արվեց կոմունիստական դաստիարակությունը դատափետելու, անտեսելու համար: Մինչդեռ այնտեղ էլ կային սկզբունքներ, դրույթներ, որոնք բխում են համամարդկային արժեքներից և ակտուալ են նաև մեր օրերում: Ահա նրանցից մի քանիսը, որ վերցրված է սովետական նշանավոր մանկավարժ Ի. Ե. Սինիցայի «Տակտի և վարպետության մասին» գրքից.

  1. Պահպանեք ուսուցչի բարձր  ու պատվավոր կոչումը: Հիշեցեք՝ սովորողների անձը ձևավորվում է ուսուցչի անձի օրինակով: Թող, որ ձեր հայրենասիրությունը, աշխատանքի նկատմամբ ձեր վերաբերմունքը, մարդու ու քաղաքացու ձեր դեմքը արժանի լինեն օրինակելու համար:
  2. Հարգեք ձեր սովորողների անձը: Պահպանեք և զարգացրեք նրա մարդկային արժանապատվությունը: Մարդկային արժանապատվության հետ միասին երեխայի մոտ զարգանում են նաև լավագույն քաղաքացիական որակներ: Պահպանեք ձեր արժանապատվությունը: Արժանապատվություն չունեցող ուսուցիչը չի կարող այն դաստիարակել սովորողի մոտ:
  3. Եղեք մոտ ձեր աշակերտներին: Նրանք ձեր բարեկամներն են: Նրանք գիտեն, որ դուք ուսուցիչ եք և ավելի շատ իրավունքներ ունեք, բայց չեն սիրում, երբ ցուցադրում եք այդ իրավունքները:
  4. Փոխեք ձեր վերաբերմունքը կախված սովորողների տարիքից ու հոգևոր զարգացումից: Եղեք ավելի ճկուն, դինամիկ և ոչ ցուցադրական ձեր հարաբերություններում: Նորարար և պահանջկոտ եղեք կրթության ու դաստիարակության հարցերում: Խուսափեք ավելորդ ուղղախոսությունից, կաղապարային դիտողություններից ու հանձնարարություններից: Գերադասեք ոչ ցուցադրական հուշումներն ու խորհուրդները: Ավելի շուտ և լավ են ընդունվում այն համոզմունքները, որանք ընկալվում են որպես սեփական:
  5. Օգտվեք մանկավարժական հնարքների ողջ զինանոցից, միաժամանակ ավելի շռայլ եղեք գովասանքների ու խրախուսանքների հարցում և ավելի մեղմ ու չափավոր պատիժների դեպքում: Սովորեք օգտագործել ձեր բոլոր արտահայտչամիջոցները՝ հայացքը, միմիկան, շարժումները, բայց խուսափեք կտրուկ քայլերից, որոնք կարող են հասցնել անցանկալի հետևանքների:
  6. Սովորեք տիրապետել սեփական ձայնին, խոսքերին ու արտահայտություններին, բայց խուսափեք գոռոցներից ու ճչոցներից: Դրանք նսեմացնում են ձեզ որպես մանկավարժի, խանգարում են աշակերտների հետ ձեր մոտ հարաբերությանը և վկայում են ձեր անօգնականության մասին:
  7. Խուսափեք որոշումներից, լուծումներից, որոնց նպատակահարմարության մեջ համոզված չեք: Գրգռված վիճակում վճիռներ մի կայացրեք, օգտվեք հարցի լուծման հետաձգման մեթոդից, որը հնարավորություն կտա ձեզ գիտակցորեն օգտագործել ձեր իրավունքները, աշակերտներին՝ գիտակցաբար ենթարկվել ձեզ:
  8. Հաճախեք փորձառու ուսուցիչների դասերին, տեսեք, թե ինչպես են նրանք շփվում երեխաների հետ, ինչ դիտողություններ են անում, ինչպես են լսում երեխաներին, ինչպես են նստում, քայլում դասարանում: Այս ամենը կարող են պետք գալ:
  9. Ուշադիր եղեք երեխայի ցանկությանը հաստատվելու իր հասակակիցների շրջապատում: Հաջողությունը թևավորում է, իսկ անհաջողությունը՝ ճնշում: Առիթ փնտրեք երեխային գովելու, նույնիսկ եթե դա դժվար դաստիարակվող երեխա է: Աշակերտը պիտի հավատա իր ուժերին ու հնարավորություններին: Փորձեք մտերիմ հարաբերություն հաստատել և ողջ դասարանի, և առանձին վերցրած ամեն մի աշակերտի հետ: Դրա համար կազմակերպեք հանդիպումներ, հավաքներ, ոչ միայն դպրոցում, այլև նրա պատերից դուրս: Ժամանակ գտեք կազմակերպելու էքսկուրսիաներ, ճամփորդություններ, այցելեք թանգարաններ, մեկ մեկու տներ, հասարակական վայրեր: Հավատացեք դա ձեզ կմտերմացնի երեխաների հետ:
  10. Ուրախացրեք ծնողներին իրենց երեխաների հաջողություններով: Աշխատեք շատ չբողոքել ծնողներին իրենց երեխաներից: Կարգապահությունը, որ դուք չեք հաստատել, այլ ուրիշները՝ քիչ արդյունավետ է: Ձեր փոխհարաբերությունները երեխաների հետ, դա առաջին հերթին ձեր գործն է ու պարտավորությունը:
  11. Հարմար առիթի դեպքում երեխաներին ցույց տվեք ձեր գիտելիքներն ու հմտությունները այլ բնագավառներից, առանց դրանց վրա մեծ ուշադրություն սեվեռելու, որովհետև ուսուցչի համեստությունը բարձր է գնահատվում ոչ միայն ուսուցչական, այլև դասարանական կոլեկտիվում:
  12. Պահպանեք աշակերտների վստահությունը: Այն ձեր հարաբերությունների շարժիչ ուժն է, պատուհանը դեպի երեխայի հոգին: Կորցնելով մի սովորողի վստահությունը, կարող եք կորցնել ողջ դասարանի վստահությունը:
  13. Դաստիարակեք ձեր սովորողների մոտ քաղաքացիական բարձր զգզցմունքներ, հարգանք դեպի աշխատանքն ու մարդը, սեր Հայրենիքի նկատմամբ, պատրաստակամություն հանուն նրա և Արդարության տալու ողջ կարողությունը, ուժերն ու կյանքը:

Սխեմա 2

Հակացուցումներ մանկավարժի համար
Իդեալների և համոզմունքների ցածրմակարդակ 1 Անձի շահախնդիր — եսասիրական ուղղվածություն 2 Անտարբեր վերաբերմունք երեխաների նկատմամբ   Ինտելեկտուալ զարգազման ցածր մակարդակ   Կամքի, նպատակաուղղվածության, նախաձեռնողության բացակայություն   Հոգեկան որոշ հիվանդությունների (էպիլեպսիա , շիզոֆր.) առկայություն   Հենա – շարժողական ապարատի լուրջ խանգարումների առկայություն   Խոսքի և լսողության լուրջ թերություններ

Մանկավարժի անձի բաղադրատարրերը բաղկացած են ոչ միայն դրական, այլ նաև բացասական մասերից, որոնք նույնպես պիտի իմանալ, քանի որ երիտասարդ ուսուցիչը պետք է հասկանա, թե ինչին է ուղղելու իր ինքնադաստիարակման գործընթացը, քանի որ մեզնից ոչ մեկը իր կամքով կյանքը չէր վստահի վատ վարորդին, բժշկին, շինարարին և այլն: Ամեն մի մասնագիտության համար կան հակացուցումներ (դալտոնիզմը վարորդների համար, թույլ առողջությունը օդաչուների համար և այլն): Ուսուցչի համար ևս կան հակացուցումներ (տես սխեմա 2):

Հակացուցումների բացահայտմամբ նպատակահարմար է զբաղվել մասնագիտության ընտրության ժամանակ: Իսկ նրանք, ովքեր արդեն սովորում են մանկավարժական բուհերում, կարևոր է իմանալ այն պահանջները, որոնց պետք է տիրապետեն մասնագիտական ուսուցման և ինքնակրթության ընթացքում: