ՈՒՍՈՒՑՉԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԾՆՈՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՏ
1. ՈՒսուցիչը պետք է հարգալից և բարեկամաբար վերաբերվի աշակերտների ծնողներին, նրանց ընդունի որպես գործընկեր և աջակից։
2. ՈՒսուցիչը աշակերտների ծնողներին պարբերաբար տեղեկատվություն է տրամադրում նրանց երեխաների ուսումնառության վերաբերյալ, ինչպես նաև խորհրդատվություն՝ նրանց կրթական կարիքների առնչությամբ։
3. ՈՒսուցիչը չի հրապարակում ինչպես երեխաների, այնպես էլ ծնողների՝ միմյանց մասին իրեն վստահած կարծիքն ու դիտարկումները։
4. Ծնողների հետ ուսուցչի հարաբերությունները ոչ մի կերպ չպետք է ներազդեն աշակերտների գնահատականի կամ կրթական այս կամ այն ծրագրերում նրանց ներառելու հանգամանքի վրա։
5. ՈՒսուցիչ-աշակերտ հարաբերությունների և աշակերտների գնահատականի վրա ոչ մի կերպ չպետք է ներազդի աշակերտների ծնողների կողմից ուսումնական հաստատությանը ցուցաբերված աջակցությունը՝ անկախ դրա ձևից, չափից, կարևորությունից և բարդության աստիճանից։
Просмотр содержимого документа
«Ուսուցչի փոխհարաբերությունները ծնողական համայնքի հետ»