Արմավիրի մարզի
<<Գայի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի
հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Անահիտ Միքայելյան
2018-2019 ուսումնական տարվա հաշվետվություն
2018-2019 ուստարում դասավանդել եմ Vա, VII , IXա դասարաններում:
Աշխատել եմ նախապես հաստատված պետական ծրագրով:
Դասերն անցկացրել եմ և ավանդական, և նոր մեթոդներով:
Հաճախ եմ կիրառում մտագրոհի, Վենի դիագրամի, T-աձև աղյուսակի, M-աձև աղյուսակի, զուգադրությունների աղյուսակի, կանխագուշակումների աղյուսակի, ուսուցումը կմախքի միջոցով, խմբավորման, պրիզմայի և այլն մեթոդներ, որոնք ավելի հետաքրքիր և արդյունավետ են դարձնում դասապրոցեսը:Անցկացնում եմ խմբային, զույգերով և անհատական աշխատանքներ:
Իմ դասավանդած դասարաններում սովորում են տարբեր կարողությունների տեր աշակերտներ:3 դասարաններում (միասին վերցրած) տարեկան 9 գնահատական ստացել են 25 աշակերտներ, 7 և 8 գնահատականներ 30 աշակերտներ:Վատեր չեն ստացել:
Առաջադիմությունը կազմում է 100%:
Իմ դասավանդած դասարանների պատերը հագեցած են գրողների, բանաստեղծների անկյուններով, քերականությանը նվիրված պաստառներով՝
1․<<Հովհաննես Թումանյան 150>> V
2․<<Համո Սահյան>> VII
3․<<Ազգասեր բարերար Մկրտիչ Սանասարյան 200>> IXա
4․<<Դիմավոր բայի խոնարհում>> VII
5․<<Խոսքի մասեր>> VII
6․<<Արևմտահայ մեծություններ>> IXա
7․<<Ոսկեդարյան գրականություն>> IXա
8.<<Անաղարտ մայրենի>> V
Կազմակերպել եմ բազմաթիվ միջոցառումներ և մասնակցել համադպրոցական միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին՝
1.ՙՙ<<Հայաստանի անկախության 26ամյակ՚՚՚՚>>
2. ՙ<<Ուսուցիչներ մեր անգին՚ >>
3<<ՙՀզոր բանակ>>՚
4. ՙՎիկտորինա-մրցույթ՚ VII դասարանում,
5,Միջոցառում՝ նվիրված գիրք նվիրելու օրվան,- V
6. Ամանորյա դիմակահանդես IX
7. Մայրիկներին նվիրված միջոցառում,
8 <<ՙՂողանջ ոգեկոչման՚>>
9.ՙ<<Ես ուզում եմ ապրել ազատ, անկախ Հայաստանում՚>>
10.<<ՙՀայաստանի ճանապարհներով>>
11. ՙՎիկտորինա-մրցույթ՚ IX դասարաններում
12. <<Սարդարապատ -100>>
13․<<Ուսուցիչ բարի ու վսեմ անուն>>
14․<<Զրույց բանավեճ Մկրտիչ Սանասարյան 200>>IX-XII
15․<<Ես ազատ երկրի քաղաքացի եմ բանավեճ>>IX-XII
16․<<Գուշակիր հեղինակին>>IX-XII
17.<<Սահյանական ընթերցումներ>> VII
18․<<Անբան Հուռին>> հեքիաթի բեմադրում V
19․<<Մխացող ցավ>>՝ երկրաշարժ 30 ամյակ։Զեկուցում>>
20․<<Հին ու նոր Հայաստան>> (Մասնակցությամբ համայնքի գրադարանի)>> VIIIա,բ-IXա,բ
21․<<Կոմիտաս, Հովհաննես Թումանյան>> (Մասնակցությամբ համայնքի գրադարանի)>> VIIIա,բ-IXա,բ
22․<<Մրցույթ վիկտորինաներ նվիրված մայրենիի, օրվան Հովհաննես Թումանյանին և Կոմիտասին>>VIIIա,բ-IXա,բ
23․Բեմադրել,<<Անուշ>> պոեմից հատվածներ՝IXա,բ։
24.<<Մեր Թումանյանը>> V ա,բ, VI ա,բ, VII
25.Տարեցների տոնին նվիրված միջոցառում Աբովյան քաղաքի <<Նարեկ>> ծերանոցում VII
Փետրվարին անցկացրել ենք մայրենիի անաղարտությանը նվիրված շաբաթ, կազմակերպել բաց դասեր, դասարանապատկեր-մրցույթներ, շարադրությունների մրցույթներ:
Կատարել եմ փոխադարձ դասալսումներ և ինքս էլ անցկացրել բաց դասեր՝
IX դասարանում՝ <<Սայաթ-Նովայի կյանքը և ստեղծագործության ընդհանուր բնութագիրը>>, <<Անանիա Շիրակացի>>շրջված դասարան մեթոդով, <<Զեղչված ստորոգյալով բարդ նախադասություն>>
VIII դասարանում՝<< Հատկացուցչի արտահայտության ուսուցումը VIII դասարանում>>:
V դասաանում՝ <<Առակս ինչ կցուցանե>> ամփոփում, <<Եղեգնուհին>>, <<Կարապը>>
VII դասարանում՝ <<Սպիտակ ձին>> /Դատավարություն/, <<Համո Սահյան>>, <<Դերանուն>>
ժամանակին կատարել եմ տնօրենության և մեթոդմիավորման նախագահի կողմից տրված բոլոր հանձնարարությունները, մասնակցել մեթոդմիավորման նիստերին, հանդես եկել <<Անանիա Շիրակացի>> զեկուցումով:
V, VII դասարանների աշակերտներիս նախապատրաստել եմ ասմունքի մրցույթին, մասնակցել տարածքային և մարզային փուլերին:
Դասեր լսել եմ՝
1. VII դասարանում`<< Անձնական դերանունների հոլովումը>> (Ուսուցիչ` Ա. Միքայելյան)
2. IX դասարանում՝ <<Բարդ համադասական նախադասությունների կետադրությունը>> (Ուսուցիչ` Գ․ Դանիելյան)
3. VI դասարանում՝<< <<Հայրենի բնաշխարհ>> թեմայի ամփոփում : Գեղարվեստական և գիտական ոճ>> (Ուսուցիչ` Ա. . Հարությունյան )
4. VIII դասարանում՝<< Հատկացուցչի արտահայտության ուսուցումը VIII դասարանում>> (Ուսուցիչ` Ա. . Հարությունյան, Գ․Դանիելյան)
5․ XII դասարանում՝ Ոճաբանություն (Ուսուցիչ՝ Ա․ Արշակյան)
IX դասարանի աշակերտներին նախապատրաստել եմ Հայոց լեզվի միասնական և Գրականության բանավոր քննություններին։Արդյունքները գոհացուցիչ էին։
Կատարվել են բոլոր թեմատիկ և գործնական աշխատանքները, ժամանակին ստուգվել:
Ոչ մի ժամի թերակատարում չունեմ:
Մասնակցել եմ վերապատրաստման դասընթացներին:
1․ Գնացք 12 Արդիական կրթաձևերի դասընթաց-վերապատրաստմանը
2․ Թարմ-OUT մանկավարժների մասնագիտական զարգացմանն ուղղված սեմինարին
3․ <<Ագենս Յունիվերսիթի դե լա Ֆրանկոֆոն>> կազմակերպության կողմից ՏՀՏ ներդրման 30-ժամյա վերապատրաստման դասընթացին։
4․ Անցկացրել եմ <<Այբ>> կրթական հիմնադրամի կողմից <<Մեղու>> մրցույթը և ունեցել 2 հաղթող
Կարողացել եմ աշակերտների մեջ սեր առաջացնել մայրենի լեզվի, ընթերցանության նկատմամբ:
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի՝ Ա․ Միքայելյան