СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ուսուցիչ - աշակերտ հարաբերությունները

Категория: Всем учителям

Нажмите, чтобы узнать подробности

ՈՒՍՈՒՑԻՉ - ԱՇԱԿԵՐՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. ՈՒսուցիչն աշակերտների հետ իր հարաբերությունները կառուցում է փոխադարձ հարգանքի վրա։ Նա հարգում է աշակերտների անհատականությունը՝ անկախ նրանց տարիքային և անձնային առանձնահատկություններից, դավանանքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ծնողների ունեցվածքի,հասարակական դիրքի կամ որևէ այլ կարգավիճակի հետ կապված հանգամանքից։ 2. ՈՒսուցիչն անաչառ ու բարյացակամ է բոլոր աշակերտների նկատմամբ, հետևողական է նրանց կրթական պահանջների բավարարման գործում, պատրաստակամությամբ է արձագանքում այդ առնչությամբ ծագած բոլոր խնդիրներին։ 3. ՈՒսուցիչը նպաստում է սովորողների մեջ դրական անձնային հատկանիշների և միջանձնային որակների զարգացմանը, այդ թվում՝ ինքնուրույնություն, ինքնավերահսկում, ինքնակրթություն, համագործակցելու և ուրիշներին օգնելու պատրաստակամություն և այլն։ 4. ՈՒսուցիչը պահանջկոտ և հետևողական է բոլոր սովորողների նկատմամբ, ընդ որում այդ պահանջկոտությունը հիմնավորված է և ունի դրական ուղղվածություն։ 5. ՈՒսուցիչն անաչառ է իր գնահատականների մեջ, դրանք հիմնավորված են և անկողմնակալ։ Սաների նվաճումները գնահատելիս ուսուցիչը պարտավոր է ձգտել օբյեկտիվության և արդարության։ Նա չի կարող բարձրացնել կամ իջեցնել սաների գնահատականները սեփական հայեցողությամբ, առաջադիմությունը արհեստականորեն բարձրացնելու նպատակով նրանց փոխարեն ուղղել թույլ տրված սխալները կամ քողարկել դրանք։ 6. ՈՒսուցիչը մեկնաբանում է իր նշանակած գնահատականները, իսկ սխալ գնահատում հայտնաբերելու դեպքում անմիջապես ուղղում գնահատականը: 7. ՈՒսուցիչը պարտավոր է գաղտնի պահելու սովորողի մասնավոր կյանքի անձեռնմխելիությանն առնչվող տեղեկատվությունը, ինչպես նաև նրա կողմից իրեն վստահված գաղտնիքը՝ բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի։ Սովորողի անձին վերաբերող տեղեկատվությունը ուսուցիչը կարող է օգտագործել բացառապես ի շահ սովորողի: 8. ՈՒսուցիչն իրավունք չունի իր կատարած աշխատանքի դիմաց աշակերտներից կամ նրանց ծնողներից լրացուցիչ վարձատրություն ակնկալել և պահանջել՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։ Եթե ուսուցիչը զբաղվում է մասնավոր պրակտիկայով, ապա նրա վարձատրման պայմանները պետք է համաձայնեցվեն աշխատանքի սկզբում և գրանցվեն պայմանագրում։ 9. ՈՒսուցիչը հարգում է իր սաների մտքի, խղճի և դավանանքի ազատությունը, պատշաճ ուշադրություն է դարձնում սաների արտահայ-տած հայացքներին ու կարծիքներին և նրանց չի պարտադրում իր սեփա-կան հայացքները։

 

 

Просмотр содержимого документа
«Ուսուցիչ - աշակերտ հարաբերությունները»

ՈՒՍՈՒՑԻՉ - ԱՇԱԿԵՐՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


1. ՈՒսուցիչն աշակերտների հետ իր հարաբերությունները կառուցում է փոխադարձ հարգանքի վրա։ Նա հարգում է աշակերտների անհատականությունը՝ անկախ նրանց տարիքային և անձնային առանձնահատկություններից, դավանանքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ծնողների ունեցվածքի,հասարակական դիրքի կամ որևէ այլ կարգավիճակի հետ կապված հանգամանքից։
2. ՈՒսուցիչն անաչառ ու բարյացակամ է բոլոր աշակերտների նկատմամբ, հետևողական է նրանց կրթական պահանջների բավարարման գործում, պատրաստակամությամբ է արձագանքում այդ առնչությամբ ծագած բոլոր խնդիրներին։
3. ՈՒսուցիչը նպաստում է սովորողների մեջ դրական անձնային հատկանիշների և միջանձնային որակների զարգացմանը, այդ թվում՝ ինքնուրույնություն, ինքնավերահսկում, ինքնակրթություն, համագործակցելու և ուրիշներին օգնելու պատրաստակամություն և այլն։
4. ՈՒսուցիչը պահանջկոտ և հետևողական է բոլոր սովորողների նկատմամբ, ընդ որում այդ պահանջկոտությունը հիմնավորված է և ունի դրական ուղղվածություն։
5. ՈՒսուցիչն անաչառ է իր գնահատականների մեջ, դրանք հիմնավորված են և անկողմնակալ։ Սաների նվաճումները գնահատելիս ուսուցիչը պարտավոր է ձգտել օբյեկտիվության և արդարության։ Նա չի կարող բարձրացնել կամ իջեցնել սաների գնահատականները սեփական հայեցողությամբ, առաջադիմությունը արհեստականորեն բարձրացնելու նպատակով նրանց փոխարեն ուղղել թույլ տրված սխալները կամ քողարկել դրանք։
6. ՈՒսուցիչը մեկնաբանում է իր նշանակած գնահատականները, իսկ սխալ գնահատում հայտնաբերելու դեպքում անմիջապես ուղղում գնահատականը:
7. ՈՒսուցիչը պարտավոր է գաղտնի պահելու սովորողի մասնավոր կյանքի անձեռնմխելիությանն առնչվող տեղեկատվությունը, ինչպես նաև
նրա կողմից իրեն վստահված գաղտնիքը՝ բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի։ Սովորողի անձին վերաբերող տեղեկատվությունը ուսուցիչը կարող է օգտագործել բացառապես ի շահ սովորողի:
8. ՈՒսուցիչն իրավունք չունի իր կատարած աշխատանքի դիմաց աշակերտներից կամ նրանց ծնողներից լրացուցիչ վարձատրություն ակնկալել և պահանջել՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։ Եթե ուսուցիչը զբաղվում է մասնավոր պրակտիկայով, ապա նրա վարձատրման պայմանները պետք է համաձայնեցվեն աշխատանքի սկզբում և գրանցվեն պայմանագրում։
9. ՈՒսուցիչը հարգում է իր սաների մտքի, խղճի և դավանանքի ազատությունը, պատշաճ ուշադրություն է դարձնում սաների արտահայ-տած հայացքներին ու կարծիքներին և նրանց չի պարտադրում իր սեփա-կան հայացքները։