Просмотр содержимого документа
«Ուսուցիչը հոգեբան է»
Ուսուցիչը հոգեբան է
Մանկավարժական գործունեությամբ զբաղվելու համար անձը ոչ միայն պետք է ունենա համապատասխան գիտելիքներ,կրթություն, այլ նաև պետք է հոգեբան լինի: Ուսուցիչ ասելով՝ շատերը հասկանում են դաս տվող ու գնահատական նշանակող անձ, բայց դա այդպես չէ: Սակայն պետք է նշել, որ հիմա մեր հանրակրթական դպրոցներից մեծամասնությունում ուսուցիչների 90%-ը հենց այդպիսին է :
Աշակերտ-ուսուցիչ փոխհարաբերությունները չպետք է կրեն ձեւական բնույթ: Դեռահասների հետ պետք է շատ զգույշ լինել, որովհետեւ նրանք շատ անկանխատեսելի են: Ուսուցիչը պետք է կարողանա այնպես անել, որ աշակերտների մեջ հետաքրքրություն ձեւավորվի ոչ միայն ուսումնական նյութի այլեւ գիտելիքներ ձեռք բերելու հանդեպ: Դպրոցականներին պետք է հետաքրքիր լինի սովորելը:
Ուսուցիչը պետք է կարողանա ոչ թե ցածր գնահատելով ազդել աշակերտի վրա, այլ հոգեբանական զրույցների միջոցով օգնի, բացատրի,հասկացնի : Աշակերտին գնահատելիս ուսուցիչը ոչ միայն պետք է օբյեկտիվ լինի, այլեւ մնա աշակերտի բարեկամը, կիսի այն ապրումները, որ աշակերտի մեջ կարող է առաջացնել լավ կամ վատ գնահատականը: Այդ գնահատականը աշակերտի համար բովանդակություն, հետեւաբար՝ նաեւ նշանակություն չունի, քանի դեռ նրա մեջ ուսումնական գործունեության պրոցեսում չի ձեւավորվել ինքնագնահատման կարողությունը: Հենց այս գնահատման փուլում է, որ շատ ուսուցիչներ անզգուշաբար փչացնում են իրենց հարաբերությունները աշակերտների հետ: Շատ ուսուցիչները ցածր գնահատական նշանակեով «կոտրում են աշակերտին, չմտածելով դեռահասի ապագայի մասին:
Ուսուցիչը՝ դասվարը, պետք է օգնի և աջակցի աշակերտներին: Իմ կարծիքով, եթե ուսուցիչը, տարրական դասարանի աշակերտի մեջ, ով նոր-նոր է մուտք գործել դպրոց, չսերմանի սեր և ցանկություն դպրոցի, դպրոց հաճախելու հանդեպ, ապա դա կարող է շատ վատ հետևանքներ ունենալ:Աշակերտը կարող է մեծ հիասթափություն ապրել:
Ուսուցիչը այն հոգեբանն է ,ով թափանցում է աշակերտների ներաշխարհ,օգնում նրանց որպեսզի նրանք ինքնահաստատվեն և իրենց առ աջին քայլերն ուղեն դեպի մեծ կյանք,կյանքի դպրոց: