СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

****Ուժաչափ****

Категория: Физика

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«****Ուժաչափ****»

Ուժաչափ

Ուժը մարմնի վրա թողնում է երկակի ազդեցություն. կարող է փոխել դրա արագությունը կամ դեֆորմացնել այն:


Այսինքն, ուժը կարելի է չափել 2 եղանակով՝ չափելով նրա ազդեցության հետևանքով մարմնի արագության փոփոխությունը, կամ չափելով նրա ազդեցությամբ մարմնի դեֆորմացիայի չափը:

 

Ուժը չափելու համար օգտագործվող սարքն անվանում են ուժաչափ կամ դինամոմետր (հունարեն «դինամիս»` «ուժ» և  «մետրեո»` «չափում եմ» բառերից): Դրանց աշխատանքի հիմքում Հուկի օրենքն է:

 

Պարզագույն ուժաչափի հիմնական մասը զսպանակն է, որի մի ծայրն անշարժ ամրացված է զսպանակի իրանին, իսկ մյուս` կեռիկավոր ծայրն ազատ է :

 

 

Զսպանակի ազատ ծայրին ուժ կիրառելիս այն երկարում է, իսկ զսպանակին ամրացված ցուցիչ սլաքը սահելով զսպանակի սանդղակի վրայով՝ ցույց է տալիս ուժի համապատասխան արժեքը:  Զսպանակի դեֆորմացիան առաձգական է, ուստի ուժի ազդեցությունը վերացնելուց հետո սլաքը վերադառնում է իր սկզբնական դիրքին:

 

Պարզագույն ուժաչափով կարելի է չափել միայն ձգող ուժերը, սակայն կան ուժաչափեր, որոնք չափում են սեղմող ուժեր:

 

Տեխնիկայում,  կենցաղում, սպորտում, բժշկության մեջ օգտագործում  են տարբեր կառուցվածքի ուժաչափեր : Սակայն անկախ իրենց կառուցվածքից ՝ բոլորն ունեն առաձգական տարր և չափիչ սանդղակ: