СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Փոխներգործուն մեթոդներ

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Փոխներգործուն մեթոդներ»

Փոխներգործուն (ինտերակտիվ) ուսուցման մեթոդներ

Նախորդ ավանդական մեթոդներն ունեն մեկ ընդհանուր թերություն, որ դրանց ոչ բոլոր դեպքերում է հաջողվում ակտիվացնել ողջ դասարանին: Սա նաև դաս-դասարանային համակարգի թերությունն է: Իրար հետև դրված նստարաններով դասարանը նրա համար է, որ աշակերտները, իրար հետևում թաքնվելով, նաև խուսափեն ակտիվ մասնակցելուց: Հաջորդ թերությունն այն է, որ ավանդական ուսուցման ընթացքում սովորողները միմյանց հետ չեն համագործակցում, չեն աջակցում, այլ միայն ու միայն գտնվում են մրցակցության պայմաններում: Հիշենք, որ պետական կարևոր խորհրդակցությունները միշտ կլոր սեղանի շուրջ են ընթանում: Այդկերպ ստեղծվեց, այսպես կոչված, փոխներգործող (ինտերակտիվ) մեթոդների ընտանիքը: Անգլերենում inter բառը նշանակում է փոխադարձ, իսկ act-ը` գործողություն է, ինտերակտիվ նշանակում է փոխանցել կամ զրույցի, երկխոսության մեջ գտնվել ինչ-որ մեկի կամ համակարգչի հետ, այսպիսով՝ ինտերակտիվ ուսուցումը առաջին հերթին ուսուցում է երկխոսության միջոցով: Այն ուսուցման նոր տեխնոլոգիա է` հիմնված խմբի անդամների փոխազդեցության և ուսումնառության խնդիրների լուծման ու սովորողի ազատության վրա: