Փոխներգործուն /ինտերակտիվ/ մեթոդ
Փոխներգործուն մեթոդներով ուսուցումը հնարավորություն է տալիս դասապրոցեսի ընթացքում մասնակցելու ողջ դասարանին, ուսուցչի կողմից չի մատուցվում պատրաստի գիտելիքները,այլ հնարավորություն է տրվում աշակերտներին ակտիվացնել իրենց գիտելիքները, հիշողությունը, ինչպես նաև պրակտիկ գործունեության ընթացքում ձեռքբերել նորանոր գիտելիքներ և հմտություններ: Ուսուցման ճանաչողական գործընթացը ակտիվացնելու համար կիրառվում են ուսուցման ավանդական մեթոդները` օգտագործելով այնպիսի հնարներ, ինչպիսիք են պրոբլեմային իրավիճակի ստեղծումը, հարցադրումը` ներառելով պրակտիկ վարժություններ, խնդիրներ: Իհարկե, այս մեթոդների կիրառումը ուղղված է առաջնային գիտելիքի ձեռք բերմանը, մտածողության զարգացմանը, հետաքրքրությունների, հմտությունների, կարողությունների ձևավորմանը, սակայն պետք է հաշվի առնել, որ այդ գործընթացը բավականին ժամանակ է պահանջում և այդ պատճառով անհնար է անցկացնել ողջ ուսուցումը միայն փոխներգործուն մեթոդներով: Դրանց հետ զուգահեռ կիրառվում են նաև ավանդական մեթոդներ, ինչպիսիք են պատմելը, բացատրելը, դասախոսությունը: Փոխներգործուն մեթոդները պետք է կիրառվեն ուսուցման գործընթացի այն հատվածում, երբ անհրաժեշտ է զարգացնել աշակերի մտածողությունը, ճանաչողական ակտիվությունը , հաղորդակցական կարողությունը: Այս մեթոդը հնարավորություն է տալիս փոխել նաև ավանդական սեղանների դիրքը: Սեղանները զույգ-զույգ միացնելով ստանում ենք կլոր սեղանների տպավորություն և աշակերտները կարողանում են կատարել խմբային աշխատանքներ, մեկը մյուսին օգնելով, այստեղ բացառվում է որևէ մեկի առաջնությունը: Տեղի է ունենում գիտելիքների ու մտքերի փոխանակում իրար մեջ, որը կատրվում է բարիացակամորեն: Դա նպաստում է ոչ միայն նոր գիտելիքներ ստանալուն, այլև զարգացնում է իմացական գործընթացը, այն բերելով ավելի բարձր մակարդակի՝ համագործակցային ձևի: Փոխներգործուն մեթոդը դառնում է արդյունավետ, երբ ցանկացած աշակերտ զգում է իր մասնակցության և անձի կարևորության դերը: Ինտերակտիվ ուսուցման էությունն ան է, որ բոլոր սովորողները ընդգրկվում են ուսումնառության մեջ:
Ինտերակտիվ ուսուցման սկզբունքներն են.
1.Փոխներգործություն,փոխուսուցում
2.Սովորողի ակտիվություն
3.Համագործակցություն
4.Ինքնաարտահայտման խրախուսում
5.Հետադարձ կապի ապահովում և այլն:
Փոխներգործուն մեթոդների հիմքում ընկած է երկխոսությունը, ինչպես ուսուցչի և աշակերտների միջև, այնպես էլ իրենց` աշակերտների միջև: Երկխոսության ընթացքում զարգանում է հաղորդակցման հմտությունները, խնդիրները միասին լուծելու կարողությունները, և ամենակարևորը զարգանում է աշակերտների խոսքը: Այս մեթոդների կիրառման նպատակն է աշակերտներին ներգրավել ինքնուրույն իմացական գործունեության մեջ, ստեղծել անձնական շահագրգռվածություն ցանկացած ճանաչողական խնդիրներ լուծելու համար, սովորեցնել կիրառել ուսանողների կողմից ձեռք բերված գիտելիքները:
Փոխներգործուն /ինտերակտիվ/ մեթոդիառանձնահատկուտյուններն են.
աշակերտը նյութը սովորում է ինչ-որ բան կատարելով, մասնակցելով որոշակի գործընթացի
աշ.ը հենվում է ոչ այնքան իր հիշողությանը,այլ ինքնուրույն, ստողծագործական, քննադատական մտածողությանը
աշ.ի համար հնարավորություն է ստեղծվում ինչպես անհատական,այնպես էլ խմբային աշխատանքի համար
աշ.ը ձեռք է բերում համագործակցային կարողություններ, սոցալական փոխազդեցության,հաղորդակցական կարողություններ
նյութը յուրացման ընթացքում աշակերտը հնարավորություն է ստանում ի մի բերել, ամփոփել,ակտիվացնել և կիրառել սովորածը
ստեղծվում է ինքնակրթության միջավայր:
Մեթոդներ, որոնք հարմար են կիրառել դասի խթանման փուլում.
Մտագրոհ
Խմբավորում
Պրիզմա
Մտածիր, զույգ կազմիր, քննարկիր
Գուս /գիտեմ,ուզում եմ սովորել, սովորել եմ/
Դերայի խաղ
Մեթոդներ, որոնք հարմար են կիրառել դասի իմաստի ընկալման փուլում
T-աձեվ աղյուսակ
Գաղափարների /հասկացությունների/ քարտեզագրում
Վենի դիագրամ
Փոխներգործուն նշանների համակարգ
Բանավեճ
Զրույց
Համառոտ դասախոսություն
Խորանարդում
Խճանկար
Շրջագայություն պատկերասրահում
Երեք բանալի և մեկ կողպեք
Կարուսել
Մեթոդներ, որոնք հարմար են կիրառել դասի կշռադատման փուլում.
Ձնագնդի
Գնահատման անիվ
Իրավիճակների վերլուծության մեթոդ
Ուղեղային (մտային) գրոհ կամ մտքերի տարափ (բրեյնստորմինգ)