СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Փոխվենք. միավորվե՛նք հանուն ավելի լավ համացանցի

Категория: Информатика

Нажмите, чтобы узнать подробности

Թվային և առօրյա կյանքի կանոնները նման են և դրանց պահպանելը միայն կօգնի ավելի արդյունավետ օգտվել Համացանցից:

Միասին և ավելի ապահով բացահայտենք թվային աշխարհը: Կառուցենք կամուրջներ սերունդների միջև

Просмотр содержимого документа
«Փոխվենք. միավորվե՛նք հանուն ավելի լավ համացանցի»

ԱՊԱՀՈՎ ՀԱՄԱՑԱՆՑ

ԲԱՑ ԴԱՍ

Փոխվենք. միավորվե՛նք հանուն ավելի լավ համացանցի

Դասի նպատակը ՝ համակարգված գիտելիքների տրամադրումն է համացանցի ապահով եւ արդյունավետ օգտագործման մասին: 90 րոպե

Դասի Խնդիրները՝

Կրթական

Համացանցում անհրաժեշտ տեղեկատվության արդյունավետ որոնման կարողությունների զարգացում

Ստացված գիտելիքները նախագծային աշխատանքներում կիրառելու հմտությունների զարգացում

Ստացված գիտելիքների վերլուծման և համակարգման ընդունակությունների զարգացում

Դաստիարակչական

Հետաքրքրության ձևավորում ապօրինի, վնասակար 7 ոչ պատշաճ բովանդակության դեմ պայքարի միջոցների և գործիքների մասին

Համոզել Վիրտուալ ցանցերում առաջացող հնարավոր ռիսկերից համատեղ պաշտպանվելու նպատակահարմարության մեջ:

Անհրաժեշտ սարքավորումներ.

Համացանցին միացված համակարգիչ, դյուրակիր գրատախտակ

Ցուցումներ

Դասարանը բաժանենք 6 թիմերի և հանձնանարենք հետևյալ թեմաները `

1. Համացանցային վիճակագրություն

2. Գրադարաններ, երաժշտություն և պատկերներ

3. Բլոգ, սոցիալական ցանցեր և Վեբ 2

4. Շարժական (բջջային) տեխնոլոգիաներ

5. Ապահով Համացանց (անվտանգություն, հետապնդումներ և ոտնձգություններ, մասնավոր կյանքի գաղտնիություն)

6. Խաղեր, ապահով համացանցին նվիրված eSafetyKit խաղը

Դասի պլանը

1. Նախապատրաստական մաս , դասի նպատակի ներկայացում 3 րոպե

2. Թեմաների ներկայացում 5*3 - 15 րոպե (առանց ապահով համացանց թեմայի)

3. Ձեռքսեղման րոպե 1+1 րոպե

4. Ապահով Համացանց թեմա 7 րոպե

5. Քննարկումներ 6*2 - 12 րոպե

6. Թեստավորում Ապահով համացանց խաղի օգնությամբ, հանձնարարության կատարում

5 րոպե

7. Դասի ամփոփում և http://safe.am կայքում տեղադրված տեսահոլովակի ցուցադրում 3 րոպե

Գրատախտակի ձևավորումը

Թվային և առօրյա կյանքի կանոնները նման են եւ դրանց պահպանելը միայն կօգնի ավելի արդյունավետ օգտվել համացանցից

Միասին և ավելի ապահով բացահայտենք թվային աշխարհը: Կառուցենք կամուրջներ սերունդների միջև

Դասի ընթացքը

  • Նախապատրաստական մաս, դասի նպատակը 3 րոպե



  • Տտրամադրելով անսահման եւ աննախադեպ հնարավորություններ, համացանցը պարունակում է նաեւ բազմաթիվ վտանգներ` հատկապես երեխաների համար: Համացանցը և Համաշխարհային Ոստայն հասկացությունները շատ հաճախ նույնացվում են, սակայն դրանք հոմանիշներ չեն: Համացանցը միմյանց հետ կապակցված համակարգչային ցանցերի ամբողջություն է, իսկ Համաշխարհային Ոստայնը իրենից ներկայացնում է փողկապակցված փաստաթղթերի ամբողջություն, որոնք միմյանց հետ կապված են գերհղումներով և URL-ներով: Տեսահոլովակի ցուցադրում:

2. Համացանցի հնարավորությունների պարզաբանում 5*3 - 15 րոպե



Համացանցային վիճակագրություն

Աշխարհի բնակչության ավելի քան 40 տոկոսը՝ ավելի քան 3.5 մլրդ մարդ միացել է համացանցին: Հայաստանի բնակչության արդեն կեսից ավելին առցանց է, մինչդեռ համացանցի օգտագործման տրաֆիկի մեծ մասը մնում է ոչ պատշաճ բովանդակություն:

Գրադարաններ, երաժշտություն և պատկերներ, էլեկտրոնային փոստ, զրուցարաններ. http://safe.am/ilh/ilh9.html

Գրադարաններ

http://safe.am/ilh/ilh10.html

Երաժշտություն և պատկերներ

http://safe.am/ilh/ilh5.html

Էլեկտրոնային փոստ

http://safe.am/ilh/ilh7.html

Զրուցարաններ

Բլոգ, Սոցիալական ցանցեր և Վեբ 2

http://safe.am/ilh/ilh21.html

Բլոգ

http://safe.am/ilh/ilh22.html

Սոցիալական ցանցեր

http://safe.am/ilh/ilh23.html Վեբ

Շարժական (բջջային) տեխնոլոգիաներ

http://safe.am/ilh/ilh20.html

Խաղեր.

Խաղեր, ապահով համացանցին նվիրված eSafetyKit խաղը http://safe.am/esafetykit/start.html

  • Ձեռքսեղման րոպե 1 րոպե + 1 րոպե

Սովորողներին առաջարկում ենք 10 վայրկանի ընթացքում հնարավորինս շատ դասընկերների ձեռքով ողջունել:

Քննարկում-քանի հոգու ողջունեցիք, զգացիք անհարմարություն, իսկ ինչով էր դա պայմանավորված: Նույնն է նաև համացանցում, որտեղ շփվելիս մենք հաճախ անծանոթներին ավելացնում ենք մեր էջում և շփվում նրանց հետ: Իսկ ինչ գիտենք մենք նրամց մասին … Ինչպես դարձնել մեր աշխատանքը համացանցում անվտանգ և ապահով:



4. Ապահով Համացանց. համացանցի անվտանգություն, մասնավոր կյանքի գաղտնիություն 7 րոպե

Տանը, աշխատավայրում կամ դպրոցում մեր գնալով խորացող կախվածությունը տեխլոգիաներից պահանջում է համացանցային անվտանգության առավել լայն կիրառում: Անհատները պաշտպանության առաջին գիծն են առցանց ռիսկերից: Կանգնե՛ք, Մտածե՛ք, Միացե՛ք տեղեկատվական արշավի նպատակն է հանրային իրազեկման միջոցով ուղղորդել հասարակությանը դեպի առավել անվտանգ Համացանցի օգտագործում՝ կիրառելով Համացանցի ապահով օգտագործման հմտությունները:

Կանգնե՛ք, Մտածե՛ք, Միացե՛ք Համացանցից օգտվելու ռիսկերը, այլև անվտանգ առցանց վարքագիծ դրսևորելու կարևորությունը:

Խորհուրդներ ապահով և անվտանգ լինելու հարցում http://safe.am/stopthinkconnect/stc_website_tip_sheet_arm.pdf

Խորհուրդներ ծնողներին առցանց խաղերի հարցում http://safe.am/stopthinkconnect/stc_gaming_tips_for_parents_arm.pdf

Խորհուրդներ երեխաներին առացանց խաղերի հարցում http://safe.am/stopthinkconnect/stc_gaming_tips_for_kids_arm.pdf



5. Քննարկումներ հետևալ հարցերի շուրջ 10 րոպե

http://www.safe.am/esafe/esafearm/faq.html հաճախ տրվող հարցեր

Ո˚ր տարիքից կարելի է համացանց մտնել:

Կարող ենք արդյոք ունենալ անձնական էլեկտրոնային հասցեն, ստեղծել բլոգներ կամ գրանցվել սոցիալական ցանցերում

Ի˚նչ տնային կանոններ պետք է սահմանել համացանցի օգտագործման համար:

Որ տարիքից օգտագործել Ակնթարթային հաղորդակցման ծրագրերը:

Կարո˚ղ եք արդյոք մեծահասակները կարդալ մեր հաղորդագրությունները:

Արդյո˚ք վեբ-խցիկները հուսալի են:

Ի’նչ է համացանցային կախվածությունը:

Ի՞նչ պետք է իմանալ համակարգչային վիրուսների մասին:

Ի՞նչ պետք է անել, երբ անհանգստացնում են համացանցում:

Արդյո՞ք օգտակար են ֆիլտրող ծրագրերը:



6. Թեստավորում «Ապահով համացանց» խաղի օգնությամբ http://www.safe.am/esafetykit/start.html

7. Դասի ամփոփում և http://safe.am կայքում տեղադրված տեսահոլովակի ցուցադրում

Քանի որ համացանցը մարդկանց հաղորդակցման և շփման այնպիսի նոր միջավայր է, որտեղ շատ վաղուց հայտնի կանոններն ու օրինաչափությունները բոլորովին նոր ձևակերպումներ են ստանում ես նույպես մի քանի խորհուրդներ ունեմ:

Հիշում եք Հովհաննես Թումանյանի «Կացին ախպեր» հեքիաթը՝ http://hy.wikisource.org/wiki/ Կացին_ախպեր

Այսօրվա համացանցը կարգավորվող միջավայր է և այնտեղ իրենց լավ են զգում միայն այն մարդիկ ովքեր կարողանում են ճիշտ օգտագործել կացինը … գործիքներն ու միջոցները:

Դուռդ փակ պահիր և հարևանիդ գող մի հանի, այսինքն ՝

Հնարավորինս փակ պահեք ձեր անձնական տվյալները, եթե որոշել եք դրանք հրապարակել:

Օգտագործեք ծածկագրեր, որպեսզի միայն ձեր ընկերները կարողանան կարդալ: Ձեր ծածկագրերը պահեք ապահով:

Յոթ անգամ չափիր և մեկ անգամ կտրիր, հետևաբար՝

Մեկնաբանություն գրելուց առաջ 2 անգամ մտածեք, քանի որ, երբ այն հայտնվեց Համացանցում, այն կարող է հավերժ մնալ այնտեղ:

Մի վստահեք այն ամենին, ինչ ասում են Ձեզ այլ մարդիկ, նրանք կարող են կեղծ լուսանկարներ օգտագործել, կամ ստել:

Փորձված թանը անփորձ մածունից լավ է, այսինքն՝

Ուշադիր եղեք, թե ում հետ եք շփվում, հատկապես, երբ ձեր ընկերների ցանկում ընդգրկում եք նոր մարդու:

Եվ ուշադիր եղեք անծանոթ մարդկանց նկատմամբ, ովքեր Ձեզ հրավիրում են միանալ իրենց համայնքին:

Պարզեք , թե ինչ են ուրիշները տեղադրում ցանցում Ձեր մասին և զգուշացրեք նրանց` եթե համաձայն չեք:

Օգտակար հղումներ

http://safe.am/indexarm.html

http://safe.am/book/Handbook_for_Young_Arm.pdf

http://safe.am/stopthinkconnect/stc.html

http://safe.am/esafetykit/start.html

http://safe.am/esafetykit/downloads/kidsFull.pdf

http://safe.am/esafetykit/downloads/parentsFull.pdf

http://safe.am/book/Digital_World_Survival_ARM.pdf

http://safe.am/ilh/ilh.html



Դասի ավարտ