Պարբերության ձևաչափի սահմանում
Ծանոթանանք տեքստի սահմաններում մկնիկի աջ սեղմակով բացվող ենթատեքստային մենյուի որոշ միջոցների ևս։
Ենթատեքստային մենյուի Paragraph հրամանով բացվող երկխոսային պատուհանը նախատեսված է պարբերության ձևաչափը սահմանելու համար։
Այստեղ ընդգրկված Indents and Spacing ներդիրի Alignment դաշտը պարբերության հավասարեցման եղանակը սահմանելու համար է, որտեղ հավասարեցման 4 տարբերակ կա.
Հավասարեցման հնարավոր տարբերակներին ծանոթանանք ըստ հետևյալ օրինակի՝
Պարբերության հավասարեցումը կարելի է իրականացնել նաև Home ներդիրի Paragraph խմբի
,
,
և
կոճակներով։
Paragraph երկխոսային պատուհանի Idents and Spacing ներդիրի Identation բաժնի Left և Right դաշտերը նախատեսված են պարբերության ձախ և աջ սահմանները, իսկ Special դաշտը՝ առաջին տողի սկիզբը սահմանելու համար։
Spacing բաժնի Before և After դաշտերը համապատասխանաբար պարբերությանը նախորդող և հաջորդող տողերի հեռավորությունները, իսկ Line Spacing դաշտը՝ միջտողային հեռավորությունը սահմանելու համար է։