СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Պարույր ՍԵՎԱԿ

Нажмите, чтобы узнать подробности

Աշակերտներիս կազմած սահիկաշարը

Просмотр содержимого документа
«Պարույր ՍԵՎԱԿ»

Գործնական աշխատանք Թեմա՝ Պարույր Սևակ Աշակերտ՝ Արեն Սահակյան Ուսուցիչ՝ Կարինե Պողոսյան

Գործնական աշխատանք

Թեմա՝

Պարույր Սևակ

Աշակերտ՝

Արեն Սահակյան

Ուսուցիչ՝

Կարինե Պողոսյան

Պարույր Սևակ (Պարույր Ռաֆայելի Ղազարյան, հունվարի 24, 1924, Դաշտամեջ, Հայաստան - հունիսի 17, 1971, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ականավոր բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ։ Թաղված է հայրենի տան բակում՝ Զանգակատուն գյուղում։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1970): ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1967, «Անլռելի զանգակատուն» պոեմի համար)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1949 թվականից։

Պարույր Սևակ (Պարույր Ռաֆայելի Ղազարյան, հունվարի 24, 1924, Դաշտամեջ, Հայաստան - հունիսի 17, 1971, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ականավոր բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ։ Թաղված է հայրենի տան բակում՝ Զանգակատուն գյուղում։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1970): ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1967, «Անլռելի զանգակատուն» պոեմի համար)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1949 թվականից։

Կենսագրություն Մանկություն Պարույր Սևակը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի մարզի Չանախչի (այժմ՝ Զանգակատուն) գյուղում։ Հայրը՝ Ռաֆայել Ղազարի Սողոմոնյանը (1892-1975) և մայրը՝ Անահիտ Գասպարի Սողոմոնյանը (1894-1982) զբաղվել են հողագործությամբ և անասնապահությամբ։ Նրանց նախնիները 1828 թվականին գաղթել էին Պարսկահայաստանի Սալմաստ գավառից։ Բանաստեղծի նախնիների ազգանվանը իր իսկ վկայությամբ «սերնդեսերունդ կպած է եղել «Տեր»-ը, որ հոգևոր դասի տիտղոսն էր»։ Նրանք գրագետ մարդիկ էին, որ ուսանել էին Գևորգյան ճեմարանում[2]։ Նորածնին կնքահայր է դարձել համագյուղացի Մադոյենց Խաչատուրը՝ այգեգործ մի մարդ։ Նա նորածնի անունը Պարույր է դրել ի պատիվ նույնանուն սպայի, որի զինվորն է եղել ինքը՝ կնքահայրը։

Կենսագրություն

Մանկություն

Պարույր Սևակը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի մարզի Չանախչի (այժմ՝ Զանգակատուն) գյուղում։ Հայրը՝ Ռաֆայել Ղազարի Սողոմոնյանը (1892-1975) և մայրը՝ Անահիտ Գասպարի Սողոմոնյանը (1894-1982) զբաղվել են հողագործությամբ և անասնապահությամբ։ Նրանց նախնիները 1828 թվականին գաղթել էին Պարսկահայաստանի Սալմաստ գավառից։ Բանաստեղծի նախնիների ազգանվանը իր իսկ վկայությամբ «սերնդեսերունդ կպած է եղել «Տեր»-ը, որ հոգևոր դասի տիտղոսն էր»։ Նրանք գրագետ մարդիկ էին, որ ուսանել էին Գևորգյան ճեմարանում[2]։ Նորածնին կնքահայր է դարձել համագյուղացի Մադոյենց Խաչատուրը՝ այգեգործ մի մարդ։ Նա նորածնի անունը Պարույր է դրել ի պատիվ նույնանուն սպայի, որի զինվորն է եղել ինքը՝ կնքահայրը։

Լինելով ծնողների մինուճար որդին՝ Պարույրը մանկությունից մշտապես զգացել է նրանց հոգատարությունն ու փայփայանքը։ Պարույրի մեջ պատվաստել էին նվիրվածություն հարազատների հանդեպ, արյունակցական կապի սրբազան զգացում, անկեղծ ու ջերմ սեր շրջապատի մարդկանց, հատկապես՝ մոր հանդեպ։ Ահա, թե ինչ է գրում բանաստեղծը գրառումների մի ծոցատետրում իր մոր՝ Ազիի (ինչպես կանչում էր նրան) մասին․ «Իմ մայրը մի կին էր, որի համար դժբախտության հասկացողությունը անհասկանալի մնաց ամբողջ կյանքում։ Ամբողջ կյանքում նա իրեն դժբախտ է համարել, այդքանով էլ, իսկապես, դժբախտությունը՝ ահավոր ճշտությամբ ապրելուց հեռու մնալով։ Նրա համար դժբախտություն էր՝ խոտը ուշ դեզելը, թեյի գդալների պակասը, աման ջարդվելը, պարանի կորչելը։ Բանաստեղծական հոգի էր նա, աշխարհը ողբերգականորեն վերապրող, անհանգիստ, անհագ հոգի, որքան, իհարկե, զորում էր նրա գեղջկական՝ պարզ, ոչնչով չաղարտված արտաքին էությունը։ Ես նրանից ժառանգել եմ չափազանց շատ, այնքան շատ, որ մեծագույն մասով փոխարկվել է ուղիղ հակադրության»։ Պարույր Սևակը մեծություն էր անգամ մանուկ հասակում։

Լինելով ծնողների մինուճար որդին՝ Պարույրը մանկությունից մշտապես զգացել է նրանց հոգատարությունն ու փայփայանքը։ Պարույրի մեջ պատվաստել էին նվիրվածություն հարազատների հանդեպ, արյունակցական կապի սրբազան զգացում, անկեղծ ու ջերմ սեր շրջապատի մարդկանց, հատկապես՝ մոր հանդեպ։ Ահա, թե ինչ է գրում բանաստեղծը գրառումների մի ծոցատետրում իր մոր՝ Ազիի (ինչպես կանչում էր նրան) մասին․ «Իմ մայրը մի կին էր, որի համար դժբախտության հասկացողությունը անհասկանալի մնաց ամբողջ կյանքում։ Ամբողջ կյանքում նա իրեն դժբախտ է համարել, այդքանով էլ, իսկապես, դժբախտությունը՝ ահավոր ճշտությամբ ապրելուց հեռու մնալով։ Նրա համար դժբախտություն էր՝ խոտը ուշ դեզելը, թեյի գդալների պակասը, աման ջարդվելը, պարանի կորչելը։ Բանաստեղծական հոգի էր նա, աշխարհը ողբերգականորեն վերապրող, անհանգիստ, անհագ հոգի, որքան, իհարկե, զորում էր նրա գեղջկական՝ պարզ, ոչնչով չաղարտված արտաքին էությունը։ Ես նրանից ժառանգել եմ չափազանց շատ, այնքան շատ, որ մեծագույն մասով փոխարկվել է ուղիղ հակադրության»։ Պարույր Սևակը մեծություն էր անգամ մանուկ հասակում։

Հինգ տարեկան էր Պարույրը և, առանց դպրոց գնալու, արդեն կարդում ու գրում էր։ Ավելի ճիշտ՝ գնում էր, բայց ոչ «օրինական» ձևով։ Եվ ուսուցիչը հաջորդ տարում՝ 1930 թվականին, թույլ է տալիս նրան օրինական ձևով հաճախել դպրոց՝ անուն-ազգանունը գրանցելով մատյանում։ Գյուղական փոքրիկ դպրոցում լավ սովորողները քիչ չէին, բայց տարեկիցներից ոչ մեկը չէր կարող մրցակից դառնալ Պարույրին սովորելու մեջ։ Դպրոցը գյուղական երեխայի առջև բացեց մի ուրիշ աշխարհ՝ գրքերի աշխարհ, իսկ գիրք չկար։ «Զարթոնքի տարիներն էին, բայց և դժվարին տարիներ։ Չկար թուղթ ու մատիտ։ Չկար դասագիրք։ Հաճախ ամբողջ դասարանը սովորում էր մեկ դասագրքով։ Պարույր Սևակի տունը հայրենի Զանգակատուն գյուղում

Հինգ տարեկան էր Պարույրը և, առանց դպրոց գնալու, արդեն կարդում ու գրում էր։ Ավելի ճիշտ՝ գնում էր, բայց ոչ «օրինական» ձևով։ Եվ ուսուցիչը հաջորդ տարում՝ 1930 թվականին, թույլ է տալիս նրան օրինական ձևով հաճախել դպրոց՝ անուն-ազգանունը գրանցելով մատյանում։ Գյուղական փոքրիկ դպրոցում լավ սովորողները քիչ չէին, բայց տարեկիցներից ոչ մեկը չէր կարող մրցակից դառնալ Պարույրին սովորելու մեջ։ Դպրոցը գյուղական երեխայի առջև բացեց մի ուրիշ աշխարհ՝ գրքերի աշխարհ, իսկ գիրք չկար։ «Զարթոնքի տարիներն էին, բայց և դժվարին տարիներ։ Չկար թուղթ ու մատիտ։ Չկար դասագիրք։ Հաճախ ամբողջ դասարանը սովորում էր մեկ դասագրքով։

Պարույր Սևակի տունը հայրենի Զանգակատուն գյուղում

Պակասում էին ուսուցիչները։ Եղածներն էլ՝ միջնակարգ և նույնիսկ թերի միջնակարգ կրթության տեր։ Իններորդ դասարանում, օրինակ, մեր ֆիզկուլտուրայի դասատուն որքան հաղթանդամ, նույնքան համակրելի մի երիտասարդ էր։ Նույն այդ երիտասարդը 10-րդ դասարանում ստիպված էր մեզ գրականություն դասավանդել։ Երեկ՝ ֆիզկուլտուրա, այսօր՝ գրականություն։ Եվ դասավանդեց․ գիշերները ես գրում էի հաջորդ օրվա մեր անցնելիք գրողի կյանքն ու գրական գործունեությունը և առավոտյան նա թելադրում էր մեզ իմ գրածը, ընդ որում՝ բոլորի հետ մեկտեղ նրա թելադրածը գրում էի նաև ես։ Եվ այդպես՝ կլոր տարին.․․»։

Պակասում էին ուսուցիչները։ Եղածներն էլ՝ միջնակարգ և նույնիսկ թերի միջնակարգ կրթության տեր։ Իններորդ դասարանում, օրինակ, մեր ֆիզկուլտուրայի դասատուն որքան հաղթանդամ, նույնքան համակրելի մի երիտասարդ էր։ Նույն այդ երիտասարդը 10-րդ դասարանում ստիպված էր մեզ գրականություն դասավանդել։ Երեկ՝ ֆիզկուլտուրա, այսօր՝ գրականություն։ Եվ դասավանդեց․ գիշերները ես գրում էի հաջորդ օրվա մեր անցնելիք գրողի կյանքն ու գրական գործունեությունը և առավոտյան նա թելադրում էր մեզ իմ գրածը, ընդ որում՝ բոլորի հետ մեկտեղ նրա թելադրածը գրում էի նաև ես։ Եվ այդպես՝ կլոր տարին.․․»։

Աշակերտական նստարանից սկսած, իսկ համալսարանական տարիներին ու հետագայում առավել ևս, գիրքը՝ վեպ լիներ, թե բանաստեղծությունների ժողովածու, պատմագիտական ուսումնասիրություն, թե փիլիսոփայական տրակտատ, միևնույն է, ինչ էլ կարդալիս լիներ՝ մատիտը կամ գրիչը անբաժան էին նրանից։ Բնավ չէր հավանում այն գրքերը, որտեղ մատիտը պետք չէր գալիս։ Սիրում էր պոեզիան և հայ բանաստեղծներից շատերի գործերը անգիր գիտեր։ Շատ էր սիրում Հովհաննես Թումանյանին։ «Ես՝ գաղտնիքս մեծ, ինքս՝ փոքրիկ, արդեն վաղուց համոզված էի, որ դառնալու եմ «էն «Գիքոր»-ը գրողի պես մարդ», այսինքն՝ գրող կամ բանաստեղծ։ Բայց այդ մասին գիտեի լոկ ես ու մեկ էլ․․․․Աստված»։

Աշակերտական նստարանից սկսած, իսկ համալսարանական տարիներին ու հետագայում առավել ևս, գիրքը՝ վեպ լիներ, թե բանաստեղծությունների ժողովածու, պատմագիտական ուսումնասիրություն, թե փիլիսոփայական տրակտատ, միևնույն է, ինչ էլ կարդալիս լիներ՝ մատիտը կամ գրիչը անբաժան էին նրանից։ Բնավ չէր հավանում այն գրքերը, որտեղ մատիտը պետք չէր գալիս։ Սիրում էր պոեզիան և հայ բանաստեղծներից շատերի գործերը անգիր գիտեր։ Շատ էր սիրում Հովհաննես Թումանյանին։ «Ես՝ գաղտնիքս մեծ, ինքս՝ փոքրիկ, արդեն վաղուց համոզված էի, որ դառնալու եմ «էն «Գիքոր»-ը գրողի պես մարդ», այսինքն՝ գրող կամ բանաստեղծ։ Բայց այդ մասին գիտեի լոկ ես ու մեկ էլ․․․․Աստված»։

Կրթություն 1939 թվականից Պարույր Ղազարյանը դարձել է Երևանի պետական համալսարանի բանասիրական բաժանմունքի հայոց լեզվի և գրականության բաժնի ուսանող (մինչև 1945)։ Ավարտել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը (1955), որտեղ և դասախոսել է (1955-1959)։ 1946 թվականին ընդունվել է ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան՝ հայ հին գրականություն մասնագիտությամբ։ Նույն այս տարիներից էլ սկսվել է նրա աշխատանքային գործունեությունը։ 1945-1946 թվականներին որպես գյուղական երիտասարդության բաժնի վարիչ աշխատել է «Ավանգարդ» թերթում, 1946-1947 թվականներին որպես մամուլի բաժնի ավագ ռեֆերենտ՝ Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում։ 1949-1951 թվականներին վարել է «Գրական թերթի» պոեզիայի բաժինը։ 1963-1971 թվականներին եղել է ավագ գիտաշխատող ՀՍՍՀ ԳԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966–1971 թվականներին՝ Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար։

Կրթություն

1939 թվականից Պարույր Ղազարյանը դարձել է Երևանի պետական համալսարանի բանասիրական բաժանմունքի հայոց լեզվի և գրականության բաժնի ուսանող (մինչև 1945)։ Ավարտել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը (1955), որտեղ և դասախոսել է (1955-1959)։ 1946 թվականին ընդունվել է ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան՝ հայ հին գրականություն մասնագիտությամբ։ Նույն այս տարիներից էլ սկսվել է նրա աշխատանքային գործունեությունը։ 1945-1946 թվականներին որպես գյուղական երիտասարդության բաժնի վարիչ աշխատել է «Ավանգարդ» թերթում, 1946-1947 թվականներին որպես մամուլի բաժնի ավագ ռեֆերենտ՝ Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում։ 1949-1951 թվականներին վարել է «Գրական թերթի» պոեզիայի բաժինը։ 1963-1971 թվականներին եղել է ավագ գիտաշխատող ՀՍՍՀ ԳԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966–1971 թվականներին՝ Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար։

Գրական գործունեություն Առաջին բանաստեղծությունը թղթին է հանձնել Ի. Տուրգենևի «Առաջին սեր» պատմվածքի հերոսուհու՝ Զինաիդայի կերպարի ներշնչանքով։ Այս տարիներին էլ նա երազում է գրող դառնալու մասին, և դպրոցում Պարույր Արեգունի ստորագրությամբ հրապարակում է իր առաջին բանաստեղծությունները։ Սևակի բանաստեղծությունները տպագրվել են 1942 թվականից։ Անդրանիկ գրքույկում («Անմահները հրամայում են», 1948) երևան են եկել բանաստեղծական խառնվածքի և մտածողության բնորոշ գծերը՝ քաղաքացիական անհանգստություն, մարդու ներաշխարհի գաղտնիքները ճանաչելու և բանաստեղծական անկաշկանդ կառուցվածքների դիմելու ձգտում։ Այնուհետև լույս են տեսել «Անհաշտ մտերմություն» (1953) պոեմը և «Սիրո ճանապարհը» (1954) բանաստեղծությունների ժողովածուները։ 1957 թվականին լույս է տեսել Պարույր Սևակի «Նորից քեզ հետ», որում ընդգրկված ստեղծագործությունները գրվել են 1946-1956 թվականներին։

Գրական գործունեություն

Առաջին բանաստեղծությունը թղթին է հանձնել Ի. Տուրգենևի «Առաջին սեր» պատմվածքի հերոսուհու՝ Զինաիդայի կերպարի ներշնչանքով։ Այս տարիներին էլ նա երազում է գրող դառնալու մասին, և դպրոցում Պարույր Արեգունի ստորագրությամբ հրապարակում է իր առաջին բանաստեղծությունները։ Սևակի բանաստեղծությունները տպագրվել են 1942 թվականից։ Անդրանիկ գրքույկում («Անմահները հրամայում են», 1948) երևան են եկել բանաստեղծական խառնվածքի և մտածողության բնորոշ գծերը՝ քաղաքացիական անհանգստություն, մարդու ներաշխարհի գաղտնիքները ճանաչելու և բանաստեղծական անկաշկանդ կառուցվածքների դիմելու ձգտում։ Այնուհետև լույս են տեսել «Անհաշտ մտերմություն» (1953) պոեմը և «Սիրո ճանապարհը» (1954) բանաստեղծությունների ժողովածուները։ 1957 թվականին լույս է տեսել Պարույր Սևակի «Նորից քեզ հետ», որում ընդգրկված ստեղծագործությունները գրվել են 1946-1956 թվականներին։

Սևակի սիրո ապրումը զգում և վերարտադրում է ոչ թե մեկ-երկու տարածված վիճակների մեջ (սիրո արբեցում, մերժված, անպատասխան, անհասանելի սիրուց առաջացած տառապանք), այլև՝ բացահայտում տվյալ զգացմունքի բոլոր հատկանշական կողմերը։ Սերը նրա քնարական հերոսի համար ոչ միայն ոգեղենացված մի պահ է, այլև՝ հոգևերո կենսագրություն։ Այդ իսկ պատճառով այդ զգացողության վերապրման գերիշխող վիճակների կողքին իրենց տեղն ունեն նաև բավարարված սերը, սիրո խաղը, սիրո ձանձրույթը, անսեր սերը, օտար սերը։ — Դավիթ Գասպարյան

Սևակի սիրո ապրումը զգում և վերարտադրում է ոչ թե մեկ-երկու տարածված վիճակների մեջ (սիրո արբեցում, մերժված, անպատասխան, անհասանելի սիրուց առաջացած տառապանք), այլև՝ բացահայտում տվյալ զգացմունքի բոլոր հատկանշական կողմերը։ Սերը նրա քնարական հերոսի համար ոչ միայն ոգեղենացված մի պահ է, այլև՝ հոգևերո կենսագրություն։ Այդ իսկ պատճառով այդ զգացողության վերապրման գերիշխող վիճակների կողքին իրենց տեղն ունեն նաև բավարարված սերը, սիրո խաղը, սիրո ձանձրույթը, անսեր սերը, օտար սերը։

— Դավիթ Գասպարյան

Բանաստեղծական նոր որակի սկիզբն են սիրային պոեմները («Ուշացած իմ սեր», «Նահանջ երգով», «Երգ երգոց») և «Անլռելի զանգակատուն» (1959, վերամշակված հրատարակություն 1966, ՀՍՍՀ պետական մրցանակ՝ 1957) քնարական-փիլիսոփայական պոեմը։ «Անլռելի զանգակատուն»-ը պատկերում է Կոմիտասի ճակատագիրը՝ ծննդյան օրից մինչև Մեծ եղեռնի տպավորություններից խելագարվելը, ապա և մահը՝ «վերադարձը հայրենիք»՝ 1935 թվականին։ Այդ ամենը պոեմում ներկայացվել է հայ ժողովրդի քաղաքական ու սոցիալական կյանքի ընդարձակ ֆոնի վրա, ազգագրական ու բանահյուսական նյութի հարուստ օգտագործումով։ Պոեմը ծավալվում է սիմֆոնիկ ստեղծագործության սկզբունքով, մեծ իրադարձությունները մարմնավորող «համազանգ»-երի և ավելի փոքր անցքերը մարմնավորող «ղողանջ»-ների միահյուսումով։ Բարձր պաթոսով է հագեցած պոեմի վերջաբանը, որը խորհրդանշում է հայություն-հայ երգ-Կոմիտաս եռամիասնության հարատևության գաղափարը։ Պոեմն ամբողջությամբ, կառուցվածքի և բանաստեղծական արտահայտչաձևերի ինքնատիպությամբ երևույթ է բազմադարյան հայ պոեմի պատմության մեջ։

Բանաստեղծական նոր որակի սկիզբն են սիրային պոեմները («Ուշացած իմ սեր», «Նահանջ երգով», «Երգ երգոց») և «Անլռելի զանգակատուն» (1959, վերամշակված հրատարակություն 1966, ՀՍՍՀ պետական մրցանակ՝ 1957) քնարական-փիլիսոփայական պոեմը։ «Անլռելի զանգակատուն»-ը պատկերում է Կոմիտասի ճակատագիրը՝ ծննդյան օրից մինչև Մեծ եղեռնի տպավորություններից խելագարվելը, ապա և մահը՝ «վերադարձը հայրենիք»՝ 1935 թվականին։ Այդ ամենը պոեմում ներկայացվել է հայ ժողովրդի քաղաքական ու սոցիալական կյանքի ընդարձակ ֆոնի վրա, ազգագրական ու բանահյուսական նյութի հարուստ օգտագործումով։ Պոեմը ծավալվում է սիմֆոնիկ ստեղծագործության սկզբունքով, մեծ իրադարձությունները մարմնավորող «համազանգ»-երի և ավելի փոքր անցքերը մարմնավորող «ղողանջ»-ների միահյուսումով։ Բարձր պաթոսով է հագեցած պոեմի վերջաբանը, որը խորհրդանշում է հայություն-հայ երգ-Կոմիտաս եռամիասնության հարատևության գաղափարը։ Պոեմն ամբողջությամբ, կառուցվածքի և բանաստեղծական արտահայտչաձևերի ինքնատիպությամբ երևույթ է բազմադարյան հայ պոեմի պատմության մեջ։

Առանձնակի նշանակություն ունեն Սևակի նաև մյուս՝ «Այր մի Մաշտոց անուն» և «Եռաձայն պատարագ» պոեմները, որոնք հատկանշվում են հայրենասիրական-հայասիրական շնչով ու փիլիսոփայական ներսուզումներով․ առաջինում վերաիմաստավորվել է հայ գրերը հայտնագործողի դերը, երկրորդը ձոնվել է Մեծ եղեռնի ապրիլյան զոհերի հիշատակին։

Առանձնակի նշանակություն ունեն Սևակի նաև մյուս՝ «Այր մի Մաշտոց անուն» և «Եռաձայն պատարագ» պոեմները, որոնք հատկանշվում են հայրենասիրական-հայասիրական շնչով ու փիլիսոփայական ներսուզումներով․ առաջինում վերաիմաստավորվել է հայ գրերը հայտնագործողի դերը, երկրորդը ձոնվել է Մեծ եղեռնի ապրիլյան զոհերի հիշատակին։

Սևակն իր ստեղծագործությամբ լուծել է նորարարական խնդիրներ՝ հայ բանաստեղծությամբ (Գրիգոր Նարեկացի, Սիամանթո, Եղիշե Չարենց) ավանդված կառուցվածքները համադրելով ամերիկյան (Ու. Ուիթմեն), եվրոպական (Պ. Էլուար) և ռուսական (Վ. Մայակովսկի) բանաստեղծության կառուցվածքների հետ։ Նման համադրության առաջին նշանակալից հայտը «Մարդը ափի մեջ» (1963) ժողովածուն է, որին հատուկ է նախ՝ ժամանակակից մարդու ներաշխարհի գաղտնիքները հետախուզելու–բացահայտելու կիրքը, ապա՝ «ազատ բանաստեղծության» կիրառությունն ու բանաստեղծական ձևերի ճկունությունը։ «Եղիցի լույս» (1971) բանաստեղծությունների և պոեմների ժողովածուով Սևակը բացեց մարդու, անհատի ճանաչման նոր հնարավորություններ, որին նա հասել է իրականության գեղարվեստական ընկալման համադրական-վերլուծական սկզբունքի գործադրումով։ Միաժամանակ, նա բարձր լարվածության է հասցրել իր քննադատական պաթոսը՝ մարդկային ու հասարակական արատների դեմ, հանդես եկել իբրև մարդու կատարելության և աշխարհի ներդաշնակության ջատագով։

Սևակն իր ստեղծագործությամբ լուծել է նորարարական խնդիրներ՝ հայ բանաստեղծությամբ (Գրիգոր Նարեկացի, Սիամանթո, Եղիշե Չարենց) ավանդված կառուցվածքները համադրելով ամերիկյան (Ու. Ուիթմեն), եվրոպական (Պ. Էլուար) և ռուսական (Վ. Մայակովսկի) բանաստեղծության կառուցվածքների հետ։ Նման համադրության առաջին նշանակալից հայտը «Մարդը ափի մեջ» (1963) ժողովածուն է, որին հատուկ է նախ՝ ժամանակակից մարդու ներաշխարհի գաղտնիքները հետախուզելու–բացահայտելու կիրքը, ապա՝ «ազատ բանաստեղծության» կիրառությունն ու բանաստեղծական ձևերի ճկունությունը։ «Եղիցի լույս» (1971) բանաստեղծությունների և պոեմների ժողովածուով Սևակը բացեց մարդու, անհատի ճանաչման նոր հնարավորություններ, որին նա հասել է իրականության գեղարվեստական ընկալման համադրական-վերլուծական սկզբունքի գործադրումով։ Միաժամանակ, նա բարձր լարվածության է հասցրել իր քննադատական պաթոսը՝ մարդկային ու հասարակական արատների դեմ, հանդես եկել իբրև մարդու կատարելության և աշխարհի ներդաշնակության ջատագով։

Սևակի գրական ժառանգության մի ստվար մասն են նրա գրականագիտական-բանասիրական և գրաքննադատական հետազոտություններն ու հոդվածները Գրիգոր Նարեկացու, Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտասի, Նահապետ Քուչակի, Պետրոս Դուրյանի, Հովհաննես Թումանյանի, Եղիշե Չարենցի, ժամանակակից բանաստեղծների, հայոց պատմության և լեզվաոճական ալևայլ խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև «Սայաթ-Նովա» (1969) մենագրությունը, որտեղ Սևակը լուծել է բանասիրական մի շարք «առեղծվածներ» և թափանցելով Սայաթ-Նովայի տաղերի էության մեջ՝ վերհանել նրա ստեղծագործության մի շարք առանձնահատկություններ։

Սևակի գրական ժառանգության մի ստվար մասն են նրա գրականագիտական-բանասիրական և գրաքննադատական հետազոտություններն ու հոդվածները Գրիգոր Նարեկացու, Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտասի, Նահապետ Քուչակի, Պետրոս Դուրյանի, Հովհաննես Թումանյանի, Եղիշե Չարենցի, ժամանակակից բանաստեղծների, հայոց պատմության և լեզվաոճական ալևայլ խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև «Սայաթ-Նովա» (1969) մենագրությունը, որտեղ Սևակը լուծել է բանասիրական մի շարք «առեղծվածներ» և թափանցելով Սայաթ-Նովայի տաղերի էության մեջ՝ վերհանել նրա ստեղծագործության մի շարք առանձնահատկություններ։

Հայ գեղագիտական մտքի պատմության մեջ, մասնավորապես բանաստեղծական արվեստի տեսական հիմունքների մշակման առումով, ուշագրավ են Սևակի մի շարք հոդվածներ, առաջին հերթին՝ «Հանուն և ընդդեմ ռեալիզմի նախահիմքերի» բանավիճային հոդվածը (Երկ․ ժող․, 1976, հ․ 6)։ Դրանցում հանդես գալով «նաղլա–հեքիաթային», նկարագրական, գետնատարած, պարզունակ բանաստեղծությունների դեմ՝ Սևակի արդի բանաստեղծության զարգացման ուղին համարում է մարդկային հոգու խորությունները թափանցող («ներանձավային»), «ոգեղենացած շնչի», բազմաձայնական լայն հնարավորություններով և իմացականությամբ հագեցած չափածոն։ Բանաստեղծության տեսության վերաբերյալ Սևակի առաջարկած որոշ ձևակերպումներ մտել են գիտական շրջանառության մեջ։

Հայ գեղագիտական մտքի պատմության մեջ, մասնավորապես բանաստեղծական արվեստի տեսական հիմունքների մշակման առումով, ուշագրավ են Սևակի մի շարք հոդվածներ, առաջին հերթին՝ «Հանուն և ընդդեմ ռեալիզմի նախահիմքերի» բանավիճային հոդվածը (Երկ․ ժող․, 1976, հ․ 6)։ Դրանցում հանդես գալով «նաղլա–հեքիաթային», նկարագրական, գետնատարած, պարզունակ բանաստեղծությունների դեմ՝ Սևակի արդի բանաստեղծության զարգացման ուղին համարում է մարդկային հոգու խորությունները թափանցող («ներանձավային»), «ոգեղենացած շնչի», բազմաձայնական լայն հնարավորություններով և իմացականությամբ հագեցած չափածոն։ Բանաստեղծության տեսության վերաբերյալ Սևակի առաջարկած որոշ ձևակերպումներ մտել են գիտական շրջանառության մեջ։

․․․ Իմ կյանքի լավագույն տասնամյակը անցավ ինքնամաքառման մեջ․ ամեն ինչ գնաց երկու բանի վրա։ Նախ՝ դիմանալու։ Դիմացա, բայց ի՞նչ գնով։ Իմ տասը տարվա աշխատանքը մնաց ու մնում է գզրոցում․ իր ժամանակին՝ չէր կարելի, իսկ հիմա չարժի։ Այդ տարիներին ես հասկացա, որ մի բան մտածել և այլ բաներ ասելը անբարոյականության վատթարագույն տեսակն է, ինչպես որ հարկադրաբար սիրելն էլ վատթարագույն շնականությունն է․․․

․․․ Իմ կյանքի լավագույն տասնամյակը անցավ ինքնամաքառման մեջ․ ամեն ինչ գնաց երկու բանի վրա։ Նախ՝ դիմանալու։ Դիմացա, բայց ի՞նչ գնով։ Իմ տասը տարվա աշխատանքը մնաց ու մնում է գզրոցում․ իր ժամանակին՝ չէր կարելի, իսկ հիմա չարժի։ Այդ տարիներին ես հասկացա, որ մի բան մտածել և այլ բաներ ասելը անբարոյականության վատթարագույն տեսակն է, ինչպես որ հարկադրաբար սիրելն էլ վատթարագույն շնականությունն է․․․

Թարգմանություններ Բանաստեղծի գրական ժառանգության մեջ զգալի տեղ է գրավում թարգմանական աշխատանքը։ Սևակը թարգմանել է Ադամ Միցկևիչի (պոեմներ), Ալեքսանդր Պուշկինի, Խ. Բոտևի, Միխայիլ Լերմոնտովի («Դևը», պոեմ), Յա․ Կուպալայի, Յա․ Ռայնիսի, Սերգեյ Եսենինի, Վալերի Բրյուսովի, Ի. Աբաշիձեի, Վլադիմիր Մայակովսկու («Վարտիքավոր ամպը»), Էդուարդաս Մեժելայտիսի («Մարդը», 1965, ժողովածու), հունգար («Հունգար բանաստեղծներ», 1968, ժողովածու) և այլ բանաստեղծների գործերից։ Սևակի բանաստեղծությունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն, ուկրաիներեն, լիտվերեն, վրացերեն, ադրբեջաներեն, չեխերեն, հունգարերեն, իսպաներեն, ֆրանսերեն, անգլերեն և այլն։ Սևակը գրել է նաև «Մեսրոպ Մաշտոց» (1962, «Հայֆիլմ»), «Սայաթ–Նովա» (1965, «Հայֆիլմ») փաստագրական կինոնկարների սցենարները։ Ընտրվել է ՍՍՀՄ VII գումարման Գերագույն սովետի դեպուտատ։

Թարգմանություններ

Բանաստեղծի գրական ժառանգության մեջ զգալի տեղ է գրավում թարգմանական աշխատանքը։ Սևակը թարգմանել է Ադամ Միցկևիչի (պոեմներ), Ալեքսանդր Պուշկինի, Խ. Բոտևի, Միխայիլ Լերմոնտովի («Դևը», պոեմ), Յա․ Կուպալայի, Յա․ Ռայնիսի, Սերգեյ Եսենինի, Վալերի Բրյուսովի, Ի. Աբաշիձեի, Վլադիմիր Մայակովսկու («Վարտիքավոր ամպը»), Էդուարդաս Մեժելայտիսի («Մարդը», 1965, ժողովածու), հունգար («Հունգար բանաստեղծներ», 1968, ժողովածու) և այլ բանաստեղծների գործերից։ Սևակի բանաստեղծությունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն, ուկրաիներեն, լիտվերեն, վրացերեն, ադրբեջաներեն, չեխերեն, հունգարերեն, իսպաներեն, ֆրանսերեն, անգլերեն և այլն։ Սևակը գրել է նաև «Մեսրոպ Մաշտոց» (1962, «Հայֆիլմ»), «Սայաթ–Նովա» (1965, «Հայֆիլմ») փաստագրական կինոնկարների սցենարները։ Ընտրվել է ՍՍՀՄ VII գումարման Գերագույն սովետի դեպուտատ։

Կոչումներ և պարգևներ 1949 թվականից ԽՍՀՄ գրողների միության անդամ Սևակի ԳԱԱ գրականության ինստիտուտում աշխատելու տարիների հիմնական արդյունքներից է «Սայաթ-Նովա» մենագրությունը, որն էլ պաշտպանել է որպես թեկնածուական ատենախոսություն (1966), և աշխատանքի հիմնորոշության պատճառով հեղինակը արժանացել է Բանասիրական գիտությունների դոկտորի կոչման (1970) 1967 թվականին «Անլռելի զանգակատուն» պոեմի համար արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի։

Կոչումներ և պարգևներ

1949 թվականից ԽՍՀՄ գրողների միության անդամ

Սևակի ԳԱԱ գրականության ինստիտուտում աշխատելու տարիների հիմնական արդյունքներից է «Սայաթ-Նովա» մենագրությունը, որն էլ պաշտպանել է որպես թեկնածուական ատենախոսություն (1966), և աշխատանքի հիմնորոշության պատճառով հեղինակը արժանացել է Բանասիրական գիտությունների դոկտորի կոչման (1970)

1967 թվականին «Անլռելի զանգակատուն» պոեմի համար արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի։

Ստեղծագործություններ Գրքեր Անմահները հրամայում են, Երևան, 1948։ Անհաշտ մտերմություն /պոեմ/, Երևան, 1953։ Սիրո Ճանապարհ, Երևան, 1957։ Անլռելի զանգակատուն /պոեմ/, Երևան, 1959։ Մարդը ափի մեջ, Երևան, 1963։ Սայաթ Նովա /ուսումնասիրություն/, Երևան, 1969։ Եղիցի լույս, Երևան, 1969։ Ձեր ծանոթները /փոքրերի համար/, Երևան, 1971։

Ստեղծագործություններ

Գրքեր

  • Անմահները հրամայում են, Երևան, 1948։
  • Անհաշտ մտերմություն /պոեմ/, Երևան, 1953։
  • Սիրո Ճանապարհ, Երևան, 1957։
  • Անլռելի զանգակատուն /պոեմ/, Երևան, 1959։
  • Մարդը ափի մեջ, Երևան, 1963։
  • Սայաթ Նովա /ուսումնասիրություն/, Երևան, 1969։
  • Եղիցի լույս, Երևան, 1969։
  • Ձեր ծանոթները /փոքրերի համար/, Երևան, 1971։
Հայտնի բանաստեղծություններ Մոր ձեռքերը Անքնություն Մարդ էլ կա, մարդ էլ Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում Ծերանում ենք Հայաստան Էրեբունի-Երևան Բարև։ Անկեղծ ասած Նորօրյա աղոթք Ապրել Ուզում եմ Գժվում եմ Իմ հայ ժողովուրդ Խոսք հավաստիքի Որդուս Վարք մեծաց Միանգամից Խոստովանում եմ Խոստանում եմ Դարակեսի հիմնը Աշխարհ... աշխարհ Պարապություն

Հայտնի բանաստեղծություններ

  • Մոր ձեռքերը
  • Անքնություն
  • Մարդ էլ կա, մարդ էլ
  • Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում
  • Ծերանում ենք
  • Հայաստան
  • Էրեբունի-Երևան
  • Բարև։
  • Անկեղծ ասած
  • Նորօրյա աղոթք
  • Ապրել
  • Ուզում եմ
  • Գժվում եմ
  • Իմ հայ ժողովուրդ
  • Խոսք հավաստիքի
  • Որդուս
  • Վարք մեծաց
  • Միանգամից
  • Խոստովանում եմ
  • Խոստանում եմ
  • Դարակեսի հիմնը
  • Աշխարհ... աշխարհ
  • Պարապություն
Քաղվածքներ Խոստանում եմ. Բաց ճակատով զուր չխփվել հաստ պատերին, ինչի՞ համար, Էլի պատը կմնա պատ, կպակասի մի լավ ճակատ։ Ապրել, ապրել, այնպես ապրել, որ դու չզգաս քո սեփական ծանրությունը, Ապրել, ապրել, այնպես ապրել, որ դու չզգաս քո սեփական մանրությունը։ Մէկ-միասնական ուղղագրութեան հարցի մասին, ես արդէն քանի տարի, նստեմ թէ կանգնեմ, այդ նոյնն եմ բոռում։ Առիթ բաց չեմ թողնում ասելու, որ մեր սխալաշատ գործունէութեան մէջ ամենամեծ սխալը, Սևանայ լճի խնդրից էլ աւելի վտանգաւոր քայլը, եղել է մեր ուղղագրութեան «բարե»փոխումը։ 26 փետրվարի 1969 Օտարության մեջ ազատ լինելը այլ գերություն է, իսկ տան մեջ նույնիսկ գերի լինելը՝ այլ ազատություն։ Ստեղծել... Ստեղծել նշանակում է քանդել միջակության պարիսպները (քանդել և ոչ թե գրավել), փլատակել տգիտության ու անգիտության պարիսպները (փլատակել և ոչ թե վերաշինել), այլապես ասած` շարունակել մի պայքար, որ մարդ արարածը մղում է հեռու-հեռավոր օրվանից, ինչ սկսել է... մտածել։

Քաղվածքներ

  • Խոստանում եմ.

Բաց ճակատով զուր չխփվել հաստ պատերին, ինչի՞ համար,

Էլի պատը կմնա պատ, կպակասի մի լավ ճակատ։

  • Ապրել, ապրել, այնպես ապրել, որ դու չզգաս քո սեփական ծանրությունը,
  • Ապրել, ապրել, այնպես ապրել, որ դու չզգաս քո սեփական մանրությունը։
  • Մէկ-միասնական ուղղագրութեան հարցի մասին, ես արդէն քանի տարի, նստեմ թէ կանգնեմ, այդ նոյնն եմ բոռում։ Առիթ բաց չեմ թողնում ասելու, որ մեր սխալաշատ գործունէութեան մէջ ամենամեծ սխալը, Սևանայ լճի խնդրից էլ աւելի վտանգաւոր քայլը, եղել է մեր ուղղագրութեան «բարե»փոխումը։
  • 26 փետրվարի 1969 Օտարության մեջ ազատ լինելը այլ գերություն է, իսկ տան մեջ նույնիսկ գերի լինելը՝ այլ ազատություն։
  • Ստեղծել... Ստեղծել նշանակում է քանդել միջակության պարիսպները (քանդել և ոչ թե գրավել), փլատակել տգիտության ու անգիտության պարիսպները (փլատակել և ոչ թե վերաշինել), այլապես ասած` շարունակել մի պայքար, որ մարդ արարածը մղում է հեռու-հեռավոր օրվանից, ինչ սկսել է... մտածել։
Ազգը չի կարող կործանվել այլ կերպ, բացի ինքնասպանությունից։ Մենք պարտավոր ենք շահելու շախմատային մեր այն խաղը, որ սկսել է Մեսրոպ Մաշտոցը։ ...Մեր լեզուն միայն մեզ չի պատկանում, այլ աշխարհին, նա միայն մեր սրբութիւնը չէ, այլ մասունքը հանուր մարդկութեան... Այդ լեզուի խնամքը, նրա անաղարտութիւնն ու պաշտպանութիւնը դրուած է մեր վրայ։ Մեր արմատները թերևս խորն են աւելի, քան բարձր է մեր սաղարթը։ Ով պատմութիւն ունի՝ չի կարող յետ չնայել։ Ով անցեալ ունի, չի կարող յիշողութիւն չունենալ։ Ճշմարտություն եմ ծախում, սարքովի... Երբ իզուր հարց չեն տալիս՝ սուտ պատասխան չեն ստանում... Չի կարելի ամուսնանալ նորին պայծառափայլություն ճշմարտության հետ, ինչպես արել ու անում են բանաստեղծ շատ-շատերը՝ ընկնելով անցողիկ հաջողության ետևից, դառնալով ՕՐԵՐԻ ԳԵՐԻՆ ԵՎ ՈՉ ԹԵ ԺԱՄԱՆԱԿԻ ԹԱՐԳՄԱՆԸ։ Բանաստեղծը պետք է լինի խուսափող՝ ոչ թե ՀԱՂՈՐԴԱՎԱՐ-ԴԻԿՏՈՐԻ պես, այլ խուսափող ժողովրդի և դարաշրջանի։
  • Ազգը չի կարող կործանվել այլ կերպ, բացի ինքնասպանությունից։
  • Մենք պարտավոր ենք շահելու շախմատային մեր այն խաղը, որ սկսել է Մեսրոպ Մաշտոցը։
  • ...Մեր լեզուն միայն մեզ չի պատկանում, այլ աշխարհին, նա միայն մեր սրբութիւնը չէ, այլ մասունքը հանուր մարդկութեան... Այդ լեզուի խնամքը, նրա անաղարտութիւնն ու պաշտպանութիւնը դրուած է մեր վրայ։
  • Մեր արմատները թերևս խորն են աւելի, քան բարձր է մեր սաղարթը։ Ով պատմութիւն ունի՝ չի կարող յետ չնայել։ Ով անցեալ ունի, չի կարող յիշողութիւն չունենալ։
  • Ճշմարտություն եմ ծախում, սարքովի...
  • Երբ իզուր հարց չեն տալիս՝ սուտ պատասխան չեն ստանում...
  • Չի կարելի ամուսնանալ նորին պայծառափայլություն ճշմարտության հետ, ինչպես արել ու անում են բանաստեղծ շատ-շատերը՝ ընկնելով անցողիկ հաջողության ետևից, դառնալով ՕՐԵՐԻ ԳԵՐԻՆ ԵՎ ՈՉ ԹԵ ԺԱՄԱՆԱԿԻ ԹԱՐԳՄԱՆԸ։
  • Բանաստեղծը պետք է լինի խուսափող՝ ոչ թե ՀԱՂՈՐԴԱՎԱՐ-ԴԻԿՏՈՐԻ պես, այլ խուսափող ժողովրդի և դարաշրջանի։
  • Հարկավոր է կրել իր մեջ ժամանակը, սակայն կրել նրա ԿՇԻՌԸ և ոչ թե ԲԵՌԸ, պահել նրա ԱՐԺԵՔԸ և ոչ թե ԳԻՆԸ, ունենալ նրա ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ և ոչ թե ԱՊՐԱՆՔԸ, լինել նրա ՍՆՈՒՆԴԸ և ոչ թե եվրոպացիների ասած պարտադիր ԱՍՈՐՏԻՄԵՆՏԸ։
  • Առանց կենսագրական տարրի՝ բանաստեղծություն և, առհասարակ, գրականություն չի եղել ու չի կարող լինել։ Բայց բանաստեղծը սովորական մարդ չէ, որ խոսի միայն իր անունից. այդպես կարող են վարվել միայն միլիոնավոր հիվանդները, որոնք կոչվում են գրամոլ։ Բանաստեղծը ծնվում է խոսելու ԻՐ ԲԵՐԱՆՈՎ, բայց ԲՈԼՈՐԻ ԱՆՈՒՆԻՑ, իր կենսագրությունից, որ կենսագրությունն է հասարակության ու դարաշրջանի։
  • Նյարդերը արվեստագետի նվագարանն է, բայց ոչ երբեք դահլիճը։ Իրավ արվեստագետը նվագում է ոչ թե նյարդերի վրա, այլ նյարդերով սեփական, ոչ թե արցունք կորզելով, այլ արտասվելով ինքն իր մեջ, ոչ թե տանջելով, այլ տանջվելով ինքնին։
  • Բանաստեղծ լինել և չունենալ ազգային պատկանելություն՝ անհնարին է, ինչպես հնարավոր չէ լինել լույսի ճառագայթ և չանդրադառնալ ջրում։
  • Այո՛, մեր նախնիները մեզ աշխարհին փոքր ժառանգություն չեն կտակել։ Բայց մեր ժառանգության մեծագույն գանձը մեր լեզուն է։
  • Չկա ավելի խոշոր զգացում, քան հայրենասիրությունը։ Եվ սխալվում են հները՝ կարծելով, թե «սերը կույր է»։ Համենայն դեպս, չի կարող կույր լինել սիրո այն տեսակը, որ հայրենիքն է հարուցում, այն էլ մի այնպիսի հայրենիք, որպիսին մերն է։
  • Մեր դարում չի կարելի լինել գրող և բանաստեղծ առանց կրթության...
Չպիտի մոռանալ, որ եթե գինին հնությունից թնդանում է, ապա պոեզիան հնությունից քաղցրանում է։ Ամեն մի ճշմարիտ ու մեծ արվեստագետի մեջ ննջում է հեղափոխականը։ Այո՛ դասականներից պետք է սովորել, բայց առաջին հերթին պետք է սովորել նրանց նորարարական «խևությունը»։ Եթե նրանք՝ գիտնականները, ուզում են Աշխարհը բացատրել, բանաստեղծն ուզում է Աշխարհը գնահատել։ Իսկ գնահատելու մեկ չափ ու կշիռ կա՝ «ճշմարտությունը...»։ Ես ինձ շատ ավելի հուզական-զգացմունքային բանաստեղծ եմ համարում, քան իմ այն բանաստեղծ-ընդդիմախոսները, որոնք երդվում են հույզի ու զգացմունքի անունով։ Քննադատը... պիտի գրողից հասակով լինի՝ եթե ոչ բարձր, ապա գոնե նրա չափ։ Ամեն ճշմարիտ գրող իր ժողովրդի անձնագիրն է կամ իր ժողովրդի «դատական գործը»։ Ապրելու կեսն էլ պատվով մեռնելն է։ Լավ է չունենալ կյանքում տուն ու տեղ, Քան թե արվեստում լինել... տնփեսա...
  • Չպիտի մոռանալ, որ եթե գինին հնությունից թնդանում է, ապա պոեզիան հնությունից քաղցրանում է։
  • Ամեն մի ճշմարիտ ու մեծ արվեստագետի մեջ ննջում է հեղափոխականը։
  • Այո՛ դասականներից պետք է սովորել, բայց առաջին հերթին պետք է սովորել նրանց նորարարական «խևությունը»։
  • Եթե նրանք՝ գիտնականները, ուզում են Աշխարհը բացատրել, բանաստեղծն ուզում է Աշխարհը գնահատել։ Իսկ գնահատելու մեկ չափ ու կշիռ կա՝ «ճշմարտությունը...»։
  • Ես ինձ շատ ավելի հուզական-զգացմունքային բանաստեղծ եմ համարում, քան իմ այն բանաստեղծ-ընդդիմախոսները, որոնք երդվում են հույզի ու զգացմունքի անունով։
  • Քննադատը... պիտի գրողից հասակով լինի՝ եթե ոչ բարձր, ապա գոնե նրա չափ։
  • Ամեն ճշմարիտ գրող իր ժողովրդի անձնագիրն է կամ իր ժողովրդի «դատական գործը»։
  • Ապրելու կեսն էլ պատվով մեռնելն է։
  • Լավ է չունենալ կյանքում տուն ու տեղ,
  • Քան թե արվեստում լինել... տնփեսա...
  • Երբ կյանքն ստիպում է դավանել նոր հավատի, ապա երեկվա կուռքերին չհետևելը ոչ նրանց անտեսումն է, ոչ էլ սրբապղծություն, այլ նրանց գոյության շարունակությունը՝ նոր պայմաններում, նոր կենսընկալմամբ...
  • Կան բանաստեղծներ, որոնք իրենց փառքը թաղված են տեսնում իրենց թաղումից առաջ։ Եվ կան բանաստեղծներ, որոնք իրենց փառքը իրենց հետ գերեզման են տանում։
  • ...Օրենքները չեն ստեղծում մարդկանց, մարդիկ են օրենքներ ստեղծում։ Ու երբ պարզվում է, որ այս կամ այն օրենքը այլևս չի համապատասխանում նրանց ապրելակերպին ու մտածելակերպին, ապա մարդիկ այդ օրենքը փոխում են մեկ այլ օրենքով, և դա կոչվում է բարենորոգում կամ հեղափոխություն։
  • Ճշմարիտ արվեստագետը «նոր ձև» որոնելու նկրտում չի ունենում... Արվեստագետն ունի միայն մեկ մտահոգություն՝ իր ասելիքն արտահայտելու մտահոգություն։ Երբ կա ասելիք, ապա դա չի կարող չբերել արտահայտման իր ձևը...
  • Ձևի հարց, եթե ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ դատենք, չկա էլ, որովհետև կա միայն ԽՈՐՔԻ ՀԱՐՑ։
  • Ժխտել ավանդույթը նույնն է, ինչ ժառանգության ժխտումը, ոչ միայն հիմարություն չէ, այլև խելագարություն։
  • Արվեստի բնագավառ մտնել և չփնտրելը նույնն է, ինչ որ որսի գնալ ու շուրջը չնայել։ Բայց ամեն դեպքում կարևորը ՈՐՍԱԾՆ է և ոչ թե ՇՈՒՐՋԸ ՆԱՅԵԼԸ, ինչպես որ կարևորը ԳՏՆԵԼՆ է և ոչ թե ՓՆՏՐԵԼԸ։
  • Ճշմարիտ, իրավ բանաստեղծի մտքովն էլ չի անցնում դուր գալը, սիրողը կսիրի, այսօ՞ր, թե՞ վաղը՝ նրա հոգը չէ։
  • Որքան անկեղծ է, որքան իսկապես «ինքն իր հետ» է բանաստեղծի խոսակցությունը, որքան մոռացության է տված «ականջ դնող աշխարհը», այնքան մեծ է բանաստեղծը, այնքան ավելի կգնահատվի նա՝ եթե ոչ այսօր (որ այնքան էլ կարևոր չէ), որքան վաղը (որ վճռական է)։
  • Մեծի մեծարումը կարող է գովք կարծվել,բայց չի կարող հասնել գովաբանության, որովհետև մեծը դրա կարիքը չունի —նա բարձր է գովքից էլ,գովաբանությունից էլ։
  • Հայոց աշխարհն ունի շատ վայրեր որտեղ ապրելն ու աշխատելը մեծ պատիվ է ։ Օշականում ապրելը մեր առաջին ուսուցշի անունը կրող դպրոցում սովորելը մեծ պատիվ և նույնքան էլ մեծ պարտականություն է ։ Ջանացեք արժանին դառնալ այդ մեց պատվին և ձգտեցեք հնարավորին չափ կատարել այդ մեծ պարտականությունը։
  • Համաշխարհային արվեստի պատմությունը, վերջին հաշվարկով, այլ բան չէ, քան պատմությունը նորարարության։ Ըստ որում, լինել նորարար՝ չի նշանակում ասել «ոչ»։«Ոչ» են գոռում պոռոտախոսները կամ պարզապես հովկուլները։ Նորարարը «ոչ» չի գոռում, նորարարն ասում է «այո, բայց․․․»։ Եվ չի ասում «Օվսաննա», այլ հարցնում է՝ «հո՞ երթաս»։ Եվ մրմնջում՝ «փառքդ շատ, տե՜ր», այլ ասում է՝ «շօշափեցե՛ք զիս և տեսեք․․․»։
  • Իբրև մոր նայել և իբրև մոր են պահել իրենց մայրենի լեզուն հայ ժողովրդի մայրասեր և մայրախնամ զավակերը՝սկսած Մաշտոցի ու մեր առաջին թարգմանիչների միջև․․․Վարուժան ու Չարենց։
  • Գալով անհիշելի ժամանակներից, անցելով բազում դարերի միջով, շփվելով բազմաթիվ ազգերի լեզուներին՝ հայոց լեզուն մի յուրահատուկ հանագիտարան է անհիշելի ժամանակների, բազու դարերի և բազմաթիվ այլ ազգերի: Այսպես դատելով ՝ մեր լեզուն միայն մեզ չի պատկանում, այլև աշխարհին: Նա միայն մեր սրբությունը չէ, այլև մասունքը հանուր մարդկության:
  • Խաղալ գրականության հետ, նշանակում է խաղալ ժողովրդի ոչ միայն ներկայի, այլև ապագայի հետ, է՝լ առավել մի այնպիսի ժողովրդի, որպիսին է մերը, որի համար գրականությունը շատ հաճախ փոխարինել է պետությանն ու ազգային կյանքի վարչությանը:
Պարույր Սևակի մասին Ժողովուրդը քեզ ծնեց մաքառման ոգով, ծնեց ժամանակին, որպեսզի քո միջոցով երգեր իր ցավն ու ուրախությունը։ Այդպիսի անհատների ժողովուրդը հեշտությամբ չի ծնում և չի կարող հեշտությամբ բաժանվել նրանցից։ ...Դու աշխարհ էիր եկել կորուստներից հետո՝ կորուստներ ծածկելու, ոչ թե կորուստ դառնալու։ Մարտիրոս Սարյան Պարույր Սևակի ծնունդը մեր կյանքի, մեր ներկայի ու մեր ապագայի համար եղավ ճշմարտապես մի պայծառ «Եղիցի լույս»... Պարույր Սևակն այնպիսիններից եղավ, որ պիտի ապրի այնքան ժամանակ, ինչքան ժամանակ պիտի ապրի հայ ժողովուրդը, իսկ հայ ժողովուրդը անմահ ժողովուրդներից մեկն է աշխարհի վրա։ Վազգեն Ա կաթողիկոս

Պարույր Սևակի մասին

  • Ժողովուրդը քեզ ծնեց մաքառման ոգով, ծնեց ժամանակին, որպեսզի քո միջոցով երգեր իր ցավն ու ուրախությունը։ Այդպիսի անհատների ժողովուրդը հեշտությամբ չի ծնում և չի կարող հեշտությամբ բաժանվել նրանցից։

...Դու աշխարհ էիր եկել կորուստներից հետո՝ կորուստներ ծածկելու, ոչ թե կորուստ դառնալու։

Մարտիրոս Սարյան

  • Պարույր Սևակի ծնունդը մեր կյանքի, մեր ներկայի ու մեր ապագայի համար եղավ ճշմարտապես մի պայծառ «Եղիցի լույս»... Պարույր Սևակն այնպիսիններից եղավ, որ պիտի ապրի այնքան ժամանակ, ինչքան ժամանակ պիտի ապրի հայ ժողովուրդը, իսկ հայ ժողովուրդը անմահ ժողովուրդներից մեկն է աշխարհի վրա։

Վազգեն Ա կաթողիկոս

Պարույր Սևակ բախտ է, աստղ է։ Ես հիացեր եմ անոր գրութենեն։ Սևակ թանկ է հային համար։ Վիլյամ Սարոյան Նա իր մեծ հոգում ներդաշնակեց Ասիան ու Եվրոպան, Արևելքն ու Արևմուտքը... Նա իր փոքրիկ սրտաչափ սենյակում հեռուներից բերեց-բնակեցրեց աշխարհի խորհող մեծերին, դարձավ նրանց թարգմանը և խնկարկուն, իսկ երբ գնաց աշխարհի հեռուները, իրենով տարավ-ներկայացրեց Հայաստանը՝ իր բիբլիական իմաստնությամբ ու իր մանուկ երազանքներով։ Նա ապրեց գեղեցիկ, հախուռն, անհաշիվ, մտքի ու զգացմունքների արքայական մի շռայլությամբ՝ իր շուրջը սփռելով սեր, դաշնություն, հրճվանք ու օրհնություն։ Սիլվա Կապուտիկյան Մեր սերնդի բանաստեղծների մեջ ամենից կրտսերն էր նա, բայց ավագագույնն էր վաստակի ու հանճարի առումով։ Համո Սահյան
  • Պարույր Սևակ բախտ է, աստղ է։ Ես հիացեր եմ անոր գրութենեն։ Սևակ թանկ է հային համար։

Վիլյամ Սարոյան

  • Նա իր մեծ հոգում ներդաշնակեց Ասիան ու Եվրոպան, Արևելքն ու Արևմուտքը... Նա իր փոքրիկ սրտաչափ սենյակում հեռուներից բերեց-բնակեցրեց աշխարհի խորհող մեծերին, դարձավ նրանց թարգմանը և խնկարկուն, իսկ երբ գնաց աշխարհի հեռուները, իրենով տարավ-ներկայացրեց Հայաստանը՝ իր բիբլիական իմաստնությամբ ու իր մանուկ երազանքներով։ Նա ապրեց գեղեցիկ, հախուռն, անհաշիվ, մտքի ու զգացմունքների արքայական մի շռայլությամբ՝ իր շուրջը սփռելով սեր, դաշնություն, հրճվանք ու օրհնություն։

Սիլվա Կապուտիկյան

  • Մեր սերնդի բանաստեղծների մեջ ամենից կրտսերն էր նա, բայց ավագագույնն էր վաստակի ու հանճարի առումով։

Համո Սահյան

  • Իսկական բանաստեղծները միշտ էլ առաջ են ընկնում իրենց ժամանակից, և, իմ կարծիքով, դեռ կգա Սևակի «երաժշտության» ժամանակը, և դեռ շատ կոմպոզիտորների կոգևորի նա՝ ստեղծելու իր պոեզիային համահունչ երաժշտական մեծարժեք կտավներ։

Էդգար Հովհաննիսյան

  • Պարույր Սևակի տաղանդը պատկանում է ժողովրդին։

Հայաստան երկրի դարավոր տառապանքն էր իմաստավորել այդ տաղանդը։ Իր մեծ նախորդների՝ Նարեկացու ու Շնորհալու, Աբովյանի ու Ալիշանի, Սիամանթոյի ու Չարենցի ոգին էր, որ հարազատ որդու իրավունքով ժառանգել էր նա։

Կոմիտասյան անլռելի զանգակատան արձագանքներն էին նիրհում նրա արյան մեջ, որ արթնացան ու հնչեցին այնքան ուժգին, այնքան հարազատ ու հայրենաշունչ... Հնչեցին՝ իրենց ղողանջները փռելով ամբողջ հայ ժողովրդի հոգում՝ Մայր Հայաստանից մինչև Սփյուռքի ամենահեռավոր ծայրերը...

...Դու աշխարհ էիր եկել կորուստներից հետո՝ կորուստներ ծածկելու, ոչ թե կորուստ դառնալու։

Վահագն Դավթյան

  • Նրա քնարերգության մեջ դժվար չէ նկատել գենետիկական ազդակները, որ գալիս են հանճարեղ Նարեկացու փիլիսոփայական խորհրդածություններից, Սայաթ-Նովայի և հայկական միջնադարի մյուս քնարերգուների տաղերից, ինչպես նաև Չարենցի նորարական ստեղծագործություններից։

Էդուարդ Մեժելայտիս

  • Սիրելի՛ Պարույր, ի հեճուկս մահի, շնորհավորում եմ քեզ՝ միշտ կենդանի ու արևային բանաստեղծիդ... Դու կապրես, քանի դեռ աշխարհում գոյություն ունեն խիզախությունը, սերն ու պոեզիան։

Բարև, Պարույր։

  • Ես քեզ ասում եմ «Բարև» և գիտեմ, որ ի պատասխան կլսեմ քո ձայնը։ Քո ձայնով ինձ կապտախանեն երգեցիկ, կարկաչուն գետերը Հայաստանի։ Անհագիստ, ինչպես դու։ Շռայլ, ինչպես դու, իմաստուն, ինչպես դու։ Եվ հավերժ, ինչպես դու։ ԻՆձ կպատասխանեն քո արևոտ հողի աշխատավորները՝ մարդիկ, որոնց ձեռքի ափերը կոշտ են քարի պես, իսկ սրտերը թրթռուն ու բաց, ինչպես Սևանի հարթությունը։ Ինձ կպատասխանեն հազարամյա պատմության հզոր որոտները, կյանքը հաստատող, ցնծուն ձայները, որ լսվում են ծննդատաներից։ Անցյալը կպատասխանի և ներկան։ Թռչունները և աստղերը։ Ցողի կաթիլները և անձրևի կաթիլները։ ԻՆձ կպատասխանեն այսօրվա և վաղվա սիրահարված հողերը։ Քո ձայնով կպատասխանեն։ Քո բանաստեղծություններով։ Դրա համար՝ միշտ բարև, մեր Պարո՛յր։ Շնորհավորում եմ քեզ ծննդյանդ օրվա առթիվ։ (Նամակ Պարույր Սևակին՝ նրա ծննդյան 50-ամյակի օրը)

Ռոբերտ Ռոժդեստվենսկի

  • Պարույր Սևակը ամենից առաջ խոր արմատներով կապված է իր ժողովրդի, նրա պատմության հետ։ Արդի հայ պոեզիան նա հարստացրեց պատմագեղարվեստական ժանրի այնպիսի գլուխգործոցներով, ինչպիսիք են «Անլռելի զանգակատուն», «Եվ այր մի՝ Մաշտոց անուն», «Եռաձայն պատարագ» պոեմները։

Պարույր Սևակի ասելիքը չի սահմանափակվել ազգային շրջանակներում. նա դուրս է եկել և թևածել համամարդկայինի-համաշխարհայինի ոլորտներում։ Ազգայինի և համամարդկայինի ներդաշնակումը նա համարում էր մեր ժողովրդի աշխարհայեցողությանը ներհատուկ։

Արամ Ինճիկյան

  • Նրա ստեղծագործությունն օժտված է ներգործուն հզոր ուժով, որով և հատկանշվում է մեծ արվեստը։

Պարույր Սևակը գրավում, հմայուն է խոստովանության նման ճշմարիտ ու անկեղծ իր խոսքով, երազանքների ու իդեալների պատանեկան մաքրությամբ, փիլիսոփայական-վերլուծող մտքի անպարագիծ սլացումներով, բարի հումորով ու սարկաստիկ ծաղրով։

Արամ Ինճիկյան

  • Պարույր Սևակը եռամեծ բանաստեղծ էր։ Նրա բանաստեղծական խոսքը մարդկային հոգու խոր ծալքերի հետ էր։ Եվ որովհետև անմահ է մարդկությունը, ապա նաև անմահ է Պարույրը։

Պարույր Սևակը սոսկ մի լույս չէր։ Նա իր վիթխարի հոգու մեջ ամփոփում էր հազարամյակներ շարունակ բանաստեղծությամբ շքեղացած հայ ժողովրդի հազարամյակների բանաստեղծական լույսը։ Լույսը չի մարում, որովհետև ակունքն արևից է։ Պարույր Սևակն աշխարհ եկավ նախ և առաջ ապրեցնելու։ Հուսահատությունը խորթ էր նրա համար։ Նա էր ամենից առաջ հստակ տեսնում մարդ արարածի ցավը, մանավանդ հոգու արատը։ Ցավը բուժում էր նա իր բանաստեղծական կենդանացնող դարմանով, արատը վերացնում էր իր արարչական ուժով...

Սերո Խանզադյան

  • Պարույրի թողածը անգնահատելի ու շատ է, բայց տարավ իր հետ անհամեմատ ավելին։ Նա ուներ ասելիք, լի էր ամենով։ Պարույրը ժողովրդի ծնունդ էր, նրա հոգու պահանջը, նրա հույզերի երգիչը։ Պարույրը քաղաքացի էր, ինտերնացիոնալիստ, մեծ հայրենասեր։

Հավատում եմ, որ ամեն հայ և օտարազգի, նրա պոեզիայի մեջ իր սրտի, իր հույզերի լարը կգտնի...:

Գրիգոր Խանջյան

  • Մարդիկ բնության ծնունդ են, բայց հազարից մեկն է բնության պարգև լինում։ Պարույրը բնության այդ հազարից մեկն էր։ Պարույրը ինքը բնությունն էր, ինչպես բոլոր արտակարգ մարդիկ, ինչ-որ մի տեղ զարմանալի ու անհասկանալի՝ թաքնված արտասովորություն, առեղծված անհատականություն։ Պարույրն անակնկալ էր։ Եվ այդպես էլ գնաց անականկալներով լի։

Չարենցից հետո ոչ մի բանաստեղծ՝ ավագ թե երիտասարդ, մեր գեղարվետսական մտածողությունն այդպես չի մղել առաջ, ինչպես Պարույր Սևակը։

Պարույր Սևակ ծնող ժողովրդի արգանդը երբեք ամուլ չի մնա։ Նա իր օրինաչափ դադարներն ունի միայն։ Թող զանգատունը շեն մնա, որ ժամհար աշխարհ կգա անպայման։

Ռուբեն Զարյան

  • Պարույր Սևակը այն հազվագյուտներից էր, բանաստեղծական - «ճառագայթային ախտով» հարուստ մի խառնվածք, և նրա անունը մեկընդմիշտ մտնելու է նոր ժամանակների հայ բանաստեղծության ամենամեծ երախտավորների շարքը։ Նա մեկն էր իր երգած «մեծերից», ովքեր «ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած, ծնվում են նրանք ճիշտ ժամանակին» և գեղարվեստական խոսքի նոր հորիզոններ բացում, հայրենի մշակույթի զարգացմանը նոր ընթացք տալիս։

Մեր դարավոր ժողովրդի պատմության ու մշակույթի ժառանգորդն է Սևակը, որ կամրջեց անցյալն ու ներկան՝ դեպի ապագան թռչելու համար բացած հզոր թևերով։

Ալբերտ Արիստակեսյան

Չեխ ընթերցողը հայ բանաստեղծի մեջ գտնում է իր մարդուն։Պ․ Սևակին սքանչացնում է գժությունը, առանց որի «սերմերը բերք չեն դառնալու», «թաթերը ձեռք չեն դառնալու»։ Սևակի պոեզիայի քնարական հերոսը տղամարդկանց զտարյուն ցեղից է, ոչ մի բանի համար չի դավաճանի իր իդեալներին, իր սիրուն և աշխարհի իր նոր հայտնությանը։ Նրա պոեզիայուն ներբաննները միջնորմ են երկրի և մարդու միջև, իսկ արևի ճառագայթները՝ արևային ներարկումներ։ Սևակի «Հիմն լույսինը», Նեյմանի խոսքերով ասած, «լուսեղեն նյութից է» և կարող է դրականորեն ազդել մեր պոեզիայի վրա։ Միլան Բլահինկա ․․․ Ես հիմա պարզապես չեմ գիտակցում, որ դու չկաս։ Մեր կապը միշտ էլ եղել է առանց իրականի և անիրականի սահմանազատման։ Միշտ էլ, չհաշված մի քանի կարճատև հանդիպումներ, մենք ապրել ենք իրարից հեռու։ Բայց այդ հեռավորությունը մենք չէինք զգում, կարողանում էինք սրտի ու կամքի ուժով այն հաղթահարել։ Լյուդմիլա Մոտալովա Մատաղ սերունդը ծարավ է ճշմարտության։ Պարույր Սևակը երիտասարդության հոգու մաքրությունն է, նրա սրտի զարկերակը, բողոքը, պայքարը, հավատը և վերջնականապես ճշմարտությունը։ Սոնա Չախալյան
  • Չեխ ընթերցողը հայ բանաստեղծի մեջ գտնում է իր մարդուն։Պ․ Սևակին սքանչացնում է գժությունը, առանց որի «սերմերը բերք չեն դառնալու», «թաթերը ձեռք չեն դառնալու»։ Սևակի պոեզիայի քնարական հերոսը տղամարդկանց զտարյուն ցեղից է, ոչ մի բանի համար չի դավաճանի իր իդեալներին, իր սիրուն և աշխարհի իր նոր հայտնությանը։ Նրա պոեզիայուն ներբաննները միջնորմ են երկրի և մարդու միջև, իսկ արևի ճառագայթները՝ արևային ներարկումներ։ Սևակի «Հիմն լույսինը», Նեյմանի խոսքերով ասած, «լուսեղեն նյութից է» և կարող է դրականորեն ազդել մեր պոեզիայի վրա։

Միլան Բլահինկա

  • ․․․ Ես հիմա պարզապես չեմ գիտակցում, որ դու չկաս։ Մեր կապը միշտ էլ եղել է առանց իրականի և անիրականի սահմանազատման։ Միշտ էլ, չհաշված մի քանի կարճատև հանդիպումներ, մենք ապրել ենք իրարից հեռու։ Բայց այդ հեռավորությունը մենք չէինք զգում, կարողանում էինք սրտի ու կամքի ուժով այն հաղթահարել։

Լյուդմիլա Մոտալովա

  • Մատաղ սերունդը ծարավ է ճշմարտության։

Պարույր Սևակը երիտասարդության հոգու մաքրությունն է, նրա սրտի զարկերակը, բողոքը, պայքարը, հավատը և վերջնականապես ճշմարտությունը։

Սոնա Չախալյան

․․․ Պարույր Սևակը հայ ժողովրդի հավատարիմ զավակն ու նրա ճշմարիտ բանաստեղծն է։ Նա կարողանում է լինել ամբողջ համաշխարհային պոեզիայի ժառանգորդը։ Միխայիլ Դուդին Պարույր Սևակը մեծ բանաստեղծ չէր միայն, այլև բազմակողմանիորեն զարգացած, խոր գիտելիքների տեր հետազոտող-գիտնական։ Ինչ որ անում էր գիտության մարզում,անում էր բացառիկ նվիրումով ու խորացումով, անում էր փաստերի մի ամբողջ շտեմարան տեղից շարժելով։ Սուրեն Աղաբաբյան
  • ․․․ Պարույր Սևակը հայ ժողովրդի հավատարիմ զավակն ու նրա ճշմարիտ բանաստեղծն է։ Նա կարողանում է լինել ամբողջ համաշխարհային պոեզիայի ժառանգորդը։

Միխայիլ Դուդին

  • Պարույր Սևակը մեծ բանաստեղծ չէր միայն, այլև բազմակողմանիորեն զարգացած, խոր գիտելիքների տեր հետազոտող-գիտնական։

Ինչ որ անում էր գիտության մարզում,անում էր բացառիկ նվիրումով ու խորացումով, անում էր փաստերի մի ամբողջ շտեմարան տեղից շարժելով։

Սուրեն Աղաբաբյան

Աշխարհում լավ բանաստեղծները քիչ չեն, բայց քիչ է թիվն այն բանաստեղծների, ովքեր նոր ակոս են բացում գրականության մեջ և դառնում ժամանակի գեղագիտական մտքի օրենսդիներ: Պարույր Սեվակը ընդլայնեց մեր ժողովրդի հոգևոր սահմանները, դուրս բերեց 30 հազար քառ. կմ. տարածությունից և այն դիտեց դարի ու ժամանակի բարձունքներից: Եվ մենք, որ Սեվակի ժամանակիցներն ու հետնորդներն ենք միաժամանակ, այլևս իրավունք չունենք «ատոմային էներգիայի դարում կրակ ստանալ… շփումով»: ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ

Աշխարհում լավ բանաստեղծները քիչ չեն, բայց քիչ է թիվն այն բանաստեղծների, ովքեր նոր ակոս են բացում գրականության մեջ և դառնում ժամանակի գեղագիտական մտքի օրենսդիներ: Պարույր Սեվակը ընդլայնեց մեր ժողովրդի հոգևոր սահմանները, դուրս բերեց 30 հազար քառ. կմ. տարածությունից և այն դիտեց դարի ու ժամանակի բարձունքներից: Եվ մենք, որ Սեվակի ժամանակիցներն ու հետնորդներն ենք միաժամանակ, այլևս իրավունք չունենք «ատոմային էներգիայի դարում կրակ ստանալ… շփումով»:

ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ

Քիչ է ասել, թե Պարույրը տեղ գտավ «հայ գրականության» պատմության մեջ. այստեղից երկրորդ բառը պիտի հանել առանց երկմտանքի: Օրինաչափությունն այն է, որ նշանավոր գրողը տեղ գտնի գրականության պատմության մեջ ու երբ, ժամանակի վճռով, այդ տեղը քիչ գա նրան` իր տեղը գրավի իր ժողովրդի ազգային պատմության մեջ ևս: Արդեն իսկ կարելի է ասել, որ Պարույրը չենթարկվեց օրինաչափությանը` նա իր գործով, կյանքով ու մահվամբ միանգամից մտավ հայոց պատմության մեջ` քաղաքական ու քաղաքացիական, գրական ու գեղագիտական, հասարակական ու քննադատական մտքի պատմության: Մի ամբողջ սերնդի կյանքում ոչ ոք այնպիսի ներգործություն չունեցավ ժամանակակիցների վրա, որքան Պարույրը: Նրանց ազգային մտածողության և առհասարակ մտածողության, նրանց աշխարհզգացման, աշխարհընկալման, նույնիսկ աշխարհայացքի վրա... Մի ամբողջ սերնդի մտքերի տիրակալը եղած գրողը չի կարող հաստատորեն տեղ չբռնել իր ժողովրդի պատմության մեջ` անկախ այն պարագայից, թե ինչ է սպասում իր ստեղծագործությանն ապագայում... ԼԵՎՈՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Քիչ է ասել, թե Պարույրը տեղ գտավ «հայ գրականության» պատմության մեջ. այստեղից երկրորդ բառը պիտի հանել առանց երկմտանքի: Օրինաչափությունն այն է, որ նշանավոր գրողը տեղ գտնի գրականության պատմության մեջ ու երբ, ժամանակի վճռով, այդ տեղը քիչ գա նրան` իր տեղը գրավի իր ժողովրդի ազգային պատմության մեջ ևս: Արդեն իսկ կարելի է ասել, որ Պարույրը չենթարկվեց օրինաչափությանը` նա իր գործով, կյանքով ու մահվամբ միանգամից մտավ հայոց պատմության մեջ` քաղաքական ու քաղաքացիական, գրական ու գեղագիտական, հասարակական ու քննադատական մտքի պատմության:

Մի ամբողջ սերնդի կյանքում ոչ ոք այնպիսի ներգործություն չունեցավ ժամանակակիցների վրա, որքան Պարույրը: Նրանց ազգային մտածողության և առհասարակ մտածողության, նրանց աշխարհզգացման, աշխարհընկալման, նույնիսկ աշխարհայացքի վրա...

Մի ամբողջ սերնդի մտքերի տիրակալը եղած գրողը չի կարող հաստատորեն տեղ չբռնել իր ժողովրդի պատմության մեջ` անկախ այն պարագայից, թե ինչ է սպասում իր ստեղծագործությանն ապագայում...

ԼԵՎՈՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

...Մեծերը չեն մահանում: Մեծերը ձուլվում են մարդկանց հոգիներին, մտում մարդկանց սրտերը` սերնդե-սերունդ հարատևելու անխախտությամբ... Անչափելի և խոր և երկնամերձ բարձր սքանչելիքներ տվեց մեզ Պարույր Սեվակը...Նրա մեծությունը գնահատողը ժամանակներն են, որ կան ու լինելու են: Ժողովրդի անբիծ սերը այն հուշարձանն է, որ ստեղծել է ինքը` մեծ բանստեղծը: Այդ սերը մաքուր ու հավերժական է: Գնալով այդ սերը կթանձրանա և կծավալվի գարնան զարթոնքի նման` հիացմունք և ուրախություն բերելով ժամանակի ու տարածության հեռուներում իրար հաջորդող սերունդներին... ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆ

...Մեծերը չեն մահանում: Մեծերը ձուլվում են մարդկանց հոգիներին, մտում մարդկանց սրտերը` սերնդե-սերունդ հարատևելու անխախտությամբ... Անչափելի և խոր և երկնամերձ բարձր սքանչելիքներ տվեց մեզ Պարույր Սեվակը...Նրա մեծությունը գնահատողը ժամանակներն են, որ կան ու լինելու են: Ժողովրդի անբիծ սերը այն հուշարձանն է, որ ստեղծել է ինքը` մեծ բանստեղծը: Այդ սերը մաքուր ու հավերժական է: Գնալով այդ սերը կթանձրանա և կծավալվի գարնան զարթոնքի նման` հիացմունք և ուրախություն բերելով ժամանակի ու տարածության հեռուներում իրար հաջորդող սերունդներին...

ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆ

...Պարույրի նման պոետները գրելիս այրվում են, պարզապես բոցավառվում: Կյանքում էլ նա զարմանալի անհանգիստ էր, կրքով էր խոսում: Եթե սիրում էր, ապա սիրում էր ամբողջ հոգով: Կիսաբերան ոչինչ չէր ասում: Սովորություն չուներ, այսպես ասած, կես խոսքով հասկացնելու: Միշտ էլ մեծերի ճշմարտությունը ոչ միայն մեծ, այլև մերկ է լինում... Սեվակը հեռացավ իր ուժերի ծաղկման շրջանում, բայց նրան վիճակված էր ոչ միայն հայոց ցավի և ուրախության երգիչը լինել, այլև ուղեկիցը ազգի անմահության... ԹԵՅՄՈՒՐԱԶ ՋԱՆԳՈՒԼԱՇՎԻԼԻ

...Պարույրի նման պոետները գրելիս այրվում են, պարզապես բոցավառվում: Կյանքում էլ նա զարմանալի անհանգիստ էր, կրքով էր խոսում: Եթե սիրում էր, ապա սիրում էր ամբողջ հոգով: Կիսաբերան ոչինչ չէր ասում: Սովորություն չուներ, այսպես ասած, կես խոսքով հասկացնելու: Միշտ էլ մեծերի ճշմարտությունը ոչ միայն մեծ, այլև մերկ է լինում... Սեվակը հեռացավ իր ուժերի ծաղկման շրջանում, բայց նրան վիճակված էր ոչ միայն հայոց ցավի և ուրախության երգիչը լինել, այլև ուղեկիցը ազգի անմահության...

ԹԵՅՄՈՒՐԱԶ ՋԱՆԳՈՒԼԱՇՎԻԼԻ

Պարույրի թողածը անգնահատելի է ու շատ, բայց տարավ իր հետ անհամեմատ ավելին: Նա ուներ ասելիք, լի էր ամենով: Պարույրը ժողովրդի ծնունդն էր, նրա հոգու պահանջը, նրա հույզերի երգիչը: Պարույրը քաղաքացի էր, ինտերնացիոնալիստ, մեծ հայ: Հավատում եմ, որ ամեն հայ և օտարազգի նրա պոեզիայի մեջ իր սրտիշ իր հույզերի լարը կգտնի: ...Ի՞նչ պատահեց քեզ և ինչո՞ւ հանկարծ «Կենսագրական խենթ» խաղ խաղացիր, վեր կացար, թողիր մեզ ու գնացիր: Գնացիր, տարար, թողածդ քիչ չէր, բայց ո՞վ գիտե տարածդ ի՛նչ էր... ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋՅԱՆ

Պարույրի թողածը անգնահատելի է ու շատ, բայց տարավ իր հետ անհամեմատ ավելին: Նա ուներ ասելիք, լի էր ամենով: Պարույրը ժողովրդի ծնունդն էր, նրա հոգու պահանջը, նրա հույզերի երգիչը: Պարույրը քաղաքացի էր, ինտերնացիոնալիստ, մեծ հայ: Հավատում եմ, որ ամեն հայ և օտարազգի նրա պոեզիայի մեջ իր սրտիշ իր հույզերի լարը կգտնի:

...Ի՞նչ պատահեց քեզ և ինչո՞ւ հանկարծ «Կենսագրական խենթ» խաղ խաղացիր, վեր կացար, թողիր մեզ ու գնացիր: Գնացիր, տարար, թողածդ քիչ չէր, բայց ո՞վ գիտե տարածդ ի՛նչ էր...

ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋՅԱՆ

...Ինչպե՞ս կարելի է Պարույր Սեվակի գերեզմանի առաջ չհավատալ հոգու անմահությանը… ...Պարույր Սեվակի ծնունդը` մեր կյանքի, մեր մշակույթի, մեր ներկայի ու մեր ապագայի համար եղավ ճշմարտապես մի «Եղիցի լույս»... ...Պարույր Սեվակն այնպիսիններից եղավ , որ պիտի ապրի այնքան ժամանակ, ինչքան ժամանակ պիտի ապրի հայ ժողովուրդը, իսկ հայ ժողովուրդը անմահներից մեկն է աշխարհում... ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆ
  • ...Ինչպե՞ս կարելի է Պարույր Սեվակի գերեզմանի առաջ չհավատալ հոգու անմահությանը…
  • ...Պարույր Սեվակի ծնունդը` մեր կյանքի, մեր մշակույթի, մեր ներկայի ու մեր ապագայի համար եղավ ճշմարտապես մի «Եղիցի լույս»...
  • ...Պարույր Սեվակն այնպիսիններից եղավ , որ պիտի ապրի այնքան ժամանակ, ինչքան ժամանակ պիտի ապրի հայ ժողովուրդը, իսկ հայ ժողովուրդը անմահներից մեկն է աշխարհում...

ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆ

Մահ Պարույր Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին ավտովթարից։ Նրա մեքենան բախվել է գյուղական ճանապարհով անցնող կաթ տեղափոխող մեքենային։ Վարկածներ Գրողի մահվան մասին կան իրարամերժ վարկածներ։ Ըստ վարկածներից մեկի՝ Սևակը մեքենա վարել չի իմացել, բայց այդ օրը նա պետք է մեկներ Երևան՝ իր զոքանչի քառասունքին ներկա գտնվելու համար։ Սևակի վարորդը հրաժարվել է մեքենան վարել՝ պատճառաբանելով, որ գործեր ունի։ Սևակը ինքն է որոշել վարել ու իր կնոջը՝ Նելլի Մենաղարաշվիլիին ասել է, որ եթե մեքենան կարողանա դուրս բերել ավտոկանգառից, ապա ճանապարհ կընկնեն։ Կինը նստել է Սևակի կողքին, իսկ երկու որդիները՝ մեքենայի հետնամասում։ Սևակի մեքենան բախվել է հայրենի գյուղից 8 կմ հեռավորության վրա, որի պատճառով մահացել են Սևակն ու նրա կինը։ Ըստ մեկ այլ վարկածի՝ գրողի մահը եղել է կազմակերպված, և այն կատարվել է սովետական իշխանության պատվերով։

Մահ

Պարույր Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին ավտովթարից։ Նրա մեքենան բախվել է գյուղական ճանապարհով անցնող կաթ տեղափոխող մեքենային։

Վարկածներ

Գրողի մահվան մասին կան իրարամերժ վարկածներ։ Ըստ վարկածներից մեկի՝ Սևակը մեքենա վարել չի իմացել, բայց այդ օրը նա պետք է մեկներ Երևան՝ իր զոքանչի քառասունքին ներկա գտնվելու համար։ Սևակի վարորդը հրաժարվել է մեքենան վարել՝ պատճառաբանելով, որ գործեր ունի։ Սևակը ինքն է որոշել վարել ու իր կնոջը՝ Նելլի Մենաղարաշվիլիին ասել է, որ եթե մեքենան կարողանա դուրս բերել ավտոկանգառից, ապա ճանապարհ կընկնեն։ Կինը նստել է Սևակի կողքին, իսկ երկու որդիները՝ մեքենայի հետնամասում։ Սևակի մեքենան բախվել է հայրենի գյուղից 8 կմ հեռավորության վրա, որի պատճառով մահացել են Սևակն ու նրա կինը։

Ըստ մեկ այլ վարկածի՝ գրողի մահը եղել է կազմակերպված, և այն կատարվել է սովետական իշխանության պատվերով։

Պարույր Սեվակ բախտ է, աստղ է: Ես հիացեր եմ անոր գրությունեն:  Սեվակ թանկ է հային համար: ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ
  • Պարույր Սեվակ բախտ է, աստղ է: Ես հիացեր եմ անոր գրությունեն:
  • Սեվակ թանկ է հային համար:

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ