Просмотр содержимого документа
«Պարույր Սևակի ստեղծագործությունների ընդհանուր բնութագիրը»
Պարույր Սևակ
Պարույր Սևակը 20-րդ դարի բանաստեղծ է, գրող, գրականագետ, քննադատ:Պապի անունով ստացել է Ղազարյան ազգանունը,սակայն իրենց տոհմական ազգանունը Սողոմոնյանը:Սևակ գրական կեղծանունը տվել է Ռուբեն Զարյանը:
- Ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին՝ Վեդու շրջանի Չանախչի գյուղում:
Այժմ նրա ծննդավայրը Արարատի մարզում է, իսկ գյուղը վերանվանվել է Զանգակատուն: Նրա ծնողները՝ Ռաֆայել և Անահիտ Սողոմոնյանները, գյուղի պարզ աշխատավորներ էին:
Սովորել է գյուղի դպրոցում: 1940թվականին ԵՊՀ-ի բանասիրական բաժանմունքի ուսանող էր:
Մեծերը նրա մասին ասել են…
«Մատաղ սերունդը ծարավ է ճշմարտության։
Պարույր Սևակը երիտասարդության հոգու մաքրությունն է՝ նրա սրտի զարկերակը, բողոքը, պայքարը, հավատը և վերջապես ճշմարտությունը»։
ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆ
Ժողովածուները և ստեղծագործությունները
«Լինե՞լ, թե՞ չլինել » 1942թ.
«Անմահները հրամայում են» պոեմ՝ 1948թ.
«Ալռելի զանգակատուն » պոեմ ՝ 1953թ.
«Եղիցի լույս»
«Մարդը ափի մեջ» ՝ 1960թ.
Հոդվածները «Դեպի մեծ ուղեծիր» «Դժվարը իրենից հասուն լինելն է» «Տերյանը պահանջում է»
« Մոր ձեռքերը »
Հայ գրականությունը հարուստ է մորը նվիրված բամաթիվ բանաստեղծություններով: Սևակի այս բանաստեղծությունը մայրերգության գեղեցիկ նմուշներից մեկն է: Մայրն այստեղ ներկայացված է իր ամենօրյա հոգատանջ աշխատանքով, որի խորհրդանշանը նրա ձեռքերն են:Մայրը պատկերված է երիտասարդ տարիքից, երբ եղել է նորահարս: Մինչև խորը ծերություն,երբ արդեն տատ է:Մայրը ներկայացված է ստեղծարար անընդմեջ գործողությունների մեջ: Այդպես նրա նվիրումով է,որ որպես ամուր ամրոց՝ տանը դառնում է տուն,ընտանիքը՝ ընտանիք:
« Վարք մեծաց »
- Այս բանաստեղծությունը գրելիս Սևակը նկատի ուներ իրեն, որովհետև այն,ինչ պատկերված է,կատարվել է իր հետ: Սակայն բանաստեղծությունն ունի ընդհանրացման մեծ ուժ և իր՝ բանաստեղծի մեջ միավորում է բոլոր նրանց, որոնց նմանները թեև ուշ-ուշ են ծնվում, բայց ծնվում են ճիշտ ժամանակին. «Եվ ժամանակից առաջ են ընկնում», ժամանակն առաջ են տանում, հենց այդ պատճառով մնում են չհասկացված, այդ իսկ պատճառով էլ նրանց չեն ներում:
- Այդ մեծերը մարդկության առաջընթացն ապահովող շարժիչ ուժերն են ՝ ավանդաբար շարունակում են մեկը մյուսի գործը:Ուստի նրանք՝ «անտոհմ չեն»:
«Քիչ ենք, բայց հայ ենք»
- Սևակի ստեղծագործական ժամանակահատվածը բարդ էր ու հակասական:Սոցիալ-քաղաքական այդ ժամանակը, որում ապրում էր Սևակը, խորհրդային ժամանահատվածն էր: Այսինքն՝ հասկանալի էր,որ հեղինակը բաց տեքստով չէր ասում իր ասելիքը: Եվ Սևակին հասկանալու համար պետք էր ոչ միայն բնագրին ծանոթանալ,այլև ենթաբնագրին,թաքնված մտքին: Նա այլախոհ ասպետ էր գրական աշխարհում:
Հիշենք այդ տարիներին՝ արգելված էր խոսել հայրենիքի, ազատության, ինչպես նաև Կոմիտասի, հայոց եղեռնի մասին մի բառ գրելն անգամ հավասարազոր էր հերոսության Ըստ Սևակի՝ոչ թե ազգն է «Մեծեր» ծնում, այլ մեր «Մեծերը» ազգ են ստեղծում: Սևակն է կերտում հայի կերպարն ու էությունը:Այո՛, մենք քիչ ենք, սակայն առաջին քրիստոնյա ազգն ենք և շատ ու շատ արժանիքներ ունենք այս աշխարհում,որը բնորոշ է հային, օրինակ՝ դուրս մեզ արված լավության տակից, գիտենք թշնամուն դիմակայել, գիտենք դեռ չանցած վերքերից տնքալ, բայց նոր խնդությամբ ցնծալ ու հրճվել:
Մենք մե զ ոչ մեկից չենք գերադասում,բայց հպարտ ենք, քանի որ հենց հայ ա զգն ունի հազարամյա պատմություն:
«Հայաստան» Ըստ Գուրգեն Մահարու՝ Պարույր Սևակի այս բանաստեղծությունը «Մեր պոե զիայի փայլուն և մնայուն էջերից է » : Հայրենասիրական այս բանաստեղծությունը բնույթով գովք է և ներբող:
Հայ պոե զիան լի է բազմատեսակ ողբերով, իսկ սա այն եզակի ստեղծագործություններից է,որում փառաբանվում է հայրենիքը:Հեղինակն օգտագործելով դիմումի արտահայտչական ձևը՝ չի խնայել մակդիրներ՝ դավաբանելու Հայաստան աշխարհի գեղեցկությունները: