СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Պատասխանատվություն /դասղեկական պլան /

Нажмите, чтобы узнать подробности

Ներկայացված է  դասղեկական աշխատանքի  պլան 

Просмотр содержимого документа
«Պատասխանատվություն /դասղեկական պլան /»

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ



Նպատակը-Խթանել վերլուծական և ստեղծագործական մտածողությանը։Խորացնել ապագայի հանդեպ պատասխանատվության գիտակցումը։ Համեմատություններ և եզրահանգումներ անել։

Պարագաներ- քարտերը։

Ընթացքը-ՈՒսուցիչը դասարանը բաժանում է խմբերի և յուրաքանչյուր խմբին մեկ ասույթ է տալիս։Խնդրում է ծանոթանալ դրանց և մտորել դրանցում պարունակվող ուղերձի շուրջ։Ապա խմբերը հերթով դասարանի համար ընթերցում են իրենց ասույթը՝ ներկայացնելով իրենց ընկալումները։Վերջում ամփոփում են ․

Ի՞նչ հետևություն կարելի է անել ՝այս բոլորը լսելով։

ՈՒսուցիչն ի մի է բերում պատասխանները ․այն ,ինչ անում է մեկ սերունդ ,այս կամ այն կերպ անդրադառնում է հաջորդ սերունդների կյանքի վրա։Առաջարկում է մի քանի օրինակ բերել։

Այնուհետև երկուական խումբ միավորվում և մեծ խուբմ են կազմում։ՈՒսուցիչը խմբերին խնդրում է մեկական թուղթ վերցնել,այն վերնագրել և բաժանել երկու մասի ՝մի կեսում թվարկել անցյալից մեզ հասած դրական , մյուս կեսում ՝բացասական ժառանգությունը։Ապա աշխատանքները ներկայացվում են դասարանին,մեկնաբանվում ,համեմատվում։

Ամփոփիչ հարց․

Ո՞րն է մեր պատասխանատվությունը գալիք սերունդների հանդեպ։Ինչպիսի՞ ժառանգություն ենք թողնելու նրանց։



Ասույթներ

Ինչու՞ ես քաղում ավելին ,քան ուտելու ես ։ՈՒրիշներն ի՞նչ են ուտելու ,երբ քաղցած լինեն։Պտուղները միայն քոնը չեն։Այս մոլորակն ու իր բարիքները բոլորինս են հավասար ՝ մեր քույրերինն ու եղբայրներինը, եղնիկներինն ու հավքերինը ,այն բոլորինը ,ովքեր մի պատառ հացի ու քնելու տեղի կարիք ունեն։





Աշխարհի ամենացավոտ հիմնախնդիրներն արդյունք են բնության գործելակերպի և մարդու մտածելակերպի միջև եղած հակասության։





Երեք բան կա ,որ չես կարող հետ վերադարձնել՝ արձակված նետը , չմտածված խոսքը և չօգտագործված հնարավորությունը։





Փայփայենք Երկիրը։Այն անհատույց չենք ստացել մեր ծնողներից ,այն մեր երեխաները մեզ փոխ են տվել։



Ինչ էլ որ պատահի Երկրին ,պատահում է նաև Երկրի զավակներին ։Մարդը ,գետնին թքելով, ինքն իր վրա է թքում ։Մի բան ստույգ է ՝ոչ թե Երկիրն է մարդկանցը ,այլ մարդիկ են Երկրինը։ԵՎ ամեն ինչ փոխկապակցված է։