СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Պետրոս Դուրյան /ամփոփում /

Нажмите, чтобы узнать подробности

Խմբային հետազոտական աշխատանքների  միջոցով կատարվել է թեմայի ամփոփում

Просмотр содержимого документа
«Պետրոս Դուրյան /ամփոփում /»


«Պետրոս Դուրյան» թեմայի ամփոփումը 10-րդ դասարանում



Առարկան՝ հայ գրականություն

Դասարանը՝ 10-րդ (հումանիտար հոսք)

Դասի թեման՝ «Պետրոս Դուրյան» թեմայի ամփոփումը

Դասի տիպը՝ ամփոփիչ դաս

Դասի նպատակը՝ Պետրոս Դուրյանի կյանքի և ստեղծագործության մասին սովորողների գիտելիքների ամրապնդում, մեկնաբանելու, վերլուծելու կարողությունների և հմտությունների զարգացում, Դուրյանի քնարերգության արժևորում

Կահավորումը՝ Պետրոս Դուրյանի դիմանկար, բնագրեր, անհրաժեշտ նյութեր և միջոցներ, A1 և A4 չափի թղթեր, գունավոր նշագրիչներ, կպչուն գունավոր թերթիկներ

Դասի ընթացքը

Խթանում- կառուցել «պրիզմա» (բազմանիստ)՝ Դուրյան մեկնաբառով։

Ձևավորել պաստառ՝ կպչուն թերթիկների վրա ներկայացնելով աշակերտների ինքնուրույն հետազոտական-որոնողական աշխատանքները՝ «Մեծերը՝ Պետրոս Դուրյանի մասին», «Դուրյանի կարծիքը թատրոնի մասին», «Դուրյանի բարձր գնահատականը գրողների մասին» թեմաներով։

Իմաստի ընկալում- ձևավորել աշխատանքային 4 խումբ։ Յուրաքանչյուր խմբին տալ 2-ական առաջադրանք:

1)Դուրյանի նամակներից և հրապարակախոսական հոդվածներից ընտրված հատվածը ներկայացնել «Եռամաս օրագիր» մեթոդով։

2)Վերլուծել կամ մեկնաբանել և արտասանել ծրագրային «Լճակ», «Տրտունջք», «Իղձք առ Հայաստան» բանաստեղծություններից մեկը (յուրաքանչյուր խմբի հանձնարարվում է կոնկրետ մեկ բանաստեղծություն)։

Կշռադատում- գրել 5-րոպեանոց շարադրանք՝«Նամակ Պետրոս Դուրյանին», «Եթե Դուրյանն ապրեր մեր օրերում», «Դուրյանն իմ պատկերացմամբ» թեմաներով։

Գնահատում- կատարել գնահատում՝ ըստ կազմված գնահատման սանդղակի։

Անդրադարձ- կատարել անդրադարձ «Ի՞նչ, ինչպե՞ս, ինչու՞» եռասյունակ աղյուսակի միջոցով։

Տնային հանձնարարություն- Դուրյանի համար ստեղծել «կենսագրական բանաստեղծություն»։



Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!