СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Петрос Дурян армянский поэт

Категория: Литература

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Петрос Дурян армянский поэт»

ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐՅԱՆ 1851  – 1872  «Պ. Դուրյան արևմտահայ հայոց արդի աշխարհաբար բանաս-տեղծության հայրն է և նոր ժամանակներու մեր ամենեն ճշմարիտ բանաստեղծը»: Արշակ Չոպանյան

ՊԵՏՐՈՍ

ԴՈՒՐՅԱՆ

1851 – 1872

«Պ. Դուրյան արևմտահայ հայոց արդի աշխարհաբար բանաս-տեղծության հայրն է և նոր ժամանակներու մեր ամենեն ճշմարիտ բանաստեղծը»:

Արշակ Չոպանյան

ԱՐՏԱՔԻՆԸ Շագանակագույն, խիտ ու շիտակ մազեր, միշտ դեպի վեր սանդրված և աղջկան մազերուն պես մեջտեղեն ճեղքված. սև ու լայն կորագծեր ձևացնող հոնքերու տակ, որոնք կը միանան բավական ընդարձակ ճակտի մը ներքև, մեծ կոպերով գեղեցիկ սև աչքեր, որոնց պայծառ ու հորդ նայվածքը երկայն սև թարթիչներու մեջեն կը մաղվի. թրթռորեն արծռունգ քիթ մը. կլոր դեմք մը` շատ քիչ մազոտ ու շատ թարմ մորթով. նուրբ շրթունքներ. կատարյալ տիպար մը աղվոր տղու, կանացի փափուկ գեղեցկությամբ մը:   Իր ընկերները կըսեն եղեր իրեն. «Սա քիթիդ տակի քանի մը թել մազը կտրե´, քեզ իբր աղջիկ ծախենք»:   Ահա թե ինչպես են բնութագրում բանաստեղծին մայրն ու բարեկամները:

ԱՐՏԱՔԻՆԸ

Շագանակագույն, խիտ ու շիտակ մազեր, միշտ դեպի վեր սանդրված և աղջկան մազերուն պես մեջտեղեն ճեղքված. սև ու լայն կորագծեր ձևացնող հոնքերու տակ, որոնք կը միանան բավական ընդարձակ ճակտի մը ներքև, մեծ կոպերով գեղեցիկ սև աչքեր, որոնց պայծառ ու հորդ նայվածքը երկայն սև թարթիչներու մեջեն կը մաղվի. թրթռորեն արծռունգ քիթ մը. կլոր դեմք մը` շատ քիչ մազոտ ու շատ թարմ մորթով. նուրբ շրթունքներ. կատարյալ տիպար մը աղվոր տղու, կանացի փափուկ գեղեցկությամբ մը:  Իր ընկերները կըսեն եղեր իրեն. «Սա քիթիդ տակի քանի մը թել մազը կտրե´, քեզ իբր աղջիկ ծախենք»:

Ահա թե ինչպես են բնութագրում բանաստեղծին մայրն ու բարեկամները:

Ազգանվան ծագումը Ենիչեր մը օր մը մտավ դետեիս (պապ) խանութը և մինչ նա զըմպայով (դուր) երկաթ ծակելու զբաղած է եղեր, կը հարցներ, թե ինչ կըսեին այն գործիքին, որով երկաթ կը ծակվի։ Դետես՝ Սարգիս, կը պատասխանե. «Զմպա, Զմպա, Զմպա» բառերը կրկնելով խանութեն կը մեկնի ենիչերին, և այդ բառը իբրև մականուն կը մնա դետեիս վրա։ Պետրոս Դուրյան

Ազգանվան ծագումը

Ենիչեր մը օր մը մտավ դետեիս (պապ) խանութը և մինչ նա զըմպայով (դուր) երկաթ ծակելու զբաղած է եղեր, կը հարցներ, թե ինչ կըսեին այն գործիքին, որով երկաթ կը ծակվի։ Դետես՝ Սարգիս, կը պատասխանե. «Զմպա, Զմպա, Զմպա» բառերը կրկնելով խանութեն կը մեկնի ենիչերին, և այդ բառը իբրև մականուն կը մնա դետեիս վրա։

Պետրոս Դուրյան

ԴՈՒՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԸ  Հայ մեծ բանաստեղծ, դրամատուրգ Պետրոս Աբրահամի Դուրյանը (Զըմպայան), ծնվել է 1851թ. մայիսի 20-ին(նոր տոմարով` հունիսի 2-ին),  Կոստանդնուպոլսի Սկյուտար  թաղամասում, Մահալլե /Նոր թաղ/ թաղի մեջ, դարբնի ընտանիքում: 1867թ. ավարտել է Սկյուտարի ճեմարանը Նյութական անապահով վիճակը վաղ հասակից նրան մտահոգում է կենսական պայմանների բարելավման հոգսերով։ Կարիքի մեջ գտնվող ընտանիքին օգնելու համար 16-ամյա պատանին փորձում էր հարմար աշխատանք գտնել։ Լինում է դեղագործի աշակերտ, խմբագրատան քարտուղար, տնային ուսուցիչ, դերասան։ Բայց այդ զբաղմունքներից ոչ մեկը նրա սրտով չէր:

ԴՈՒՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԸ

Հայ մեծ բանաստեղծ, դրամատուրգ Պետրոս Աբրահամի Դուրյանը (Զըմպայան), ծնվել է 1851թ. մայիսի 20-ին(նոր տոմարով` հունիսի 2-ին),  Կոստանդնուպոլսի Սկյուտար  թաղամասում, Մահալլե /Նոր թաղ/ թաղի մեջ, դարբնի ընտանիքում:

1867թ. ավարտել է Սկյուտարի ճեմարանը Նյութական անապահով վիճակը վաղ հասակից նրան մտահոգում է կենսական պայմանների բարելավման հոգսերով։ Կարիքի մեջ գտնվող ընտանիքին օգնելու համար 16-ամյա պատանին փորձում էր հարմար աշխատանք գտնել։ Լինում է դեղագործի աշակերտ, խմբագրատան քարտուղար, տնային ուսուցիչ, դերասան։ Բայց այդ զբաղմունքներից ոչ մեկը նրա սրտով չէր:

 Նա շատ էր տանջվում, որ ծնողներին չի կարողանում օգտակար լինել։ Անապահով տնտեսական վիճակը և անընդհատ աշխատանքը քայքայեցին Դուրյանի առողջությունն ամբողջովին։  1871 թվականի սկզբին Դուրյանը հիվանդացել է թոքախտով և, 1872թ. հունվարի 21-ին (նոր տոմարով` փետրվարի 2-ին), 21 տարին չլրացած, հեռանում կյանքից։ Հարգս չգիտցան, բայց պիտի փնտրեն զիս։ Այս խոսքերը Դուրյանն ասել է մահից մեկ օր առաջ, ասել է ու մարգարեացել։

Նա շատ էր տանջվում, որ ծնողներին չի կարողանում օգտակար լինել։ Անապահով տնտեսական վիճակը և անընդհատ աշխատանքը քայքայեցին Դուրյանի առողջությունն ամբողջովին։ 

1871 թվականի սկզբին Դուրյանը հիվանդացել է թոքախտով և, 1872թ. հունվարի 21-ին (նոր տոմարով` փետրվարի 2-ին), 21 տարին չլրացած, հեռանում կյանքից։

Հարգս չգիտցան, բայց պիտի փնտրեն զիս։

Այս խոսքերը Դուրյանն ասել է մահից մեկ օր առաջ, ասել է ու մարգարեացել։

ԶՂՋՈՒՄ Իր կյանքին շատ վերջերը, օր մը խռովյալ քունե մը արթնացած ատեն, մայրը կտեսնե, որ իր կմախացյալ դեմքին դալկությանը վրա հակած, կդիտե իր մահատիպ քունը և կուլա…մինչև ծուծը հուզված, Դուրյան կելլե կնստի անկողնին վրա ու մորը երեսը նայելով կգրե «Զղջումը»:

ԶՂՋՈՒՄ

Իր կյանքին շատ վերջերը, օր մը խռովյալ քունե մը արթնացած ատեն, մայրը կտեսնե, որ իր կմախացյալ դեմքին դալկությանը վրա հակած, կդիտե իր մահատիպ քունը և կուլա…մինչև ծուծը հուզված, Դուրյան կելլե կնստի անկողնին վրա ու մորը երեսը նայելով կգրե «Զղջումը»:

 /Օր մը վերջը/  Երեկ երբ պաղ քրտանց մեջ  Սև մըրափ մը կ'առնեի,  Եվ թոշնած զույգ մը վարդեր  Այտերուս վրա կ'այրեին,  Անշուշտ ճակտիս վրա մահու  Դալկություն մը կը պլպլար,  Եվ մահու թռիչ մ'ունեի,  Լըսեցի մորս հեծեծում...

/Օր մը վերջը/

Երեկ երբ պաղ քրտանց մեջ Սև մըրափ մը կ'առնեի, Եվ թոշնած զույգ մը վարդեր Այտերուս վրա կ'այրեին, Անշուշտ ճակտիս վրա մահու Դալկություն մը կը պլպլար, Եվ մահու թռիչ մ'ունեի, Լըսեցի մորս հեծեծում...

Բացի աչերըս խոնջած,  Մորըս արտոսրը տեսի...  Ոհ, ճշմարիտ գորովի   Մարգարիտներ սուտ ու կեղծ...  Մայրըս անհուն ցավ մ'ուներ,  Այն սև ցավը ես էի...  Ահ, գըլուխես փոթորկեց...  Այս սև հեղեղն տըվի դուրս...  Ոհ, ներե ինձ, Աստված իմ,  Մորըս արտոսրը տեսի...

Բացի աչերըս խոնջած, Մորըս արտոսրը տեսի... Ոհ, ճշմարիտ գորովի  Մարգարիտներ սուտ ու կեղծ... Մայրըս անհուն ցավ մ'ուներ, Այն սև ցավը ես էի... Ահ, գըլուխես փոթորկեց... Այս սև հեղեղն տըվի դուրս... Ոհ, ներե ինձ, Աստված իմ, Մորըս արտոսրը տեսի...

«Ափսո ~ ս: Այո’, Ա ~ հ մ’էր սկիզբս, Վա ~ խ մ’եղավ վախճանս»:

«Ափսո ~ ս: Այո’, Ա ~ հ մ’էր սկիզբս, Վա ~ խ մ’եղավ վախճանս»:

    Նա է մեր նոր       քնարերգության առաջին     մեծը և միշտ էլ կմնա      վերջինի կողքին, որովհետև     նա չի հնանում, ինչպես չեն     հնանում ժպիտն ու հառաչը,     ծիծաղն ու հեծկլտոցը: ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Նա է մեր նոր քնարերգության առաջին մեծը և միշտ էլ կմնա վերջինի կողքին, որովհետև նա չի հնանում, ինչպես չեն հնանում ժպիտն ու հառաչը, ծիծաղն ու հեծկլտոցը:

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ