СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

ՊՈԵՄ Հովհաննես Թումանյան

Категория: Литература

Нажмите, чтобы узнать подробности

Պոեմ

Просмотр содержимого документа
«ՊՈԵՄ Հովհաննես Թումանյան»

Ներածություն

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին, Լոռվա Դսեղ գյուղում:

1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում: 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում: 1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թ. կիսատ թողնելով ուսումը, աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։ 1893 թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն»գրական պարբերություններում:

Թումանյանի ստեղծագործությունները ժողովրդականացել են, լույս են տեսել տարբեր նկարիչների պատկերազարդումներով, վերածվել երգերի։ Նրա գործերի հիման վրա Արմեն Տիգրանյանը գրել է «Անուշ» (ըստ համանուն պոեմի), Ալեքսանդր Սպենդիարյանը՝ «Ալմաստ» (ըստ «Թմկաբերդի առումը» պոեմի) օպերաները, նկարահանվել են բազմաթիվ մուլտիպլիկացիոն («Ձախորդ Փանոսը», «Սուտլիկ որսկանը» և այլն) ու գեղարվեստական («Անուշ», «Գիքորը», «Տերն ու ծառան», «Չախ-Չախ թագավորը») ֆիլմեր։

Թումանյանի բազմաթիվ երկեր թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, բելառուսերեն, վրացերեն, տաջիկերեն, ուզբեկերեն, լիտվերեն, անգլերեն, պարսկերեն, իտալերեն, իսպաներեն, հունարեն, արաբերեն, ճապոներեն, շվեդերեն, չինարեն, ղազախերեն և այլ լեզուներով: 1980 թվականին սահմանվել է Հայաստանի գրողների միության Թումանյանի անվան ամենամյա մրցանակը։ 1957 թվականին օպերայի և բալետի թատրոնի շենքի առջև՝ Թատերական հրապարակում, կանգնեցվել է նրա հուշարձանը։ Հետևյալ վայրերը անվանվել են ի պատիվ Հովհաննես Թումանյանի:

Համարվում է ամենայն հայոց բանաստեղծ:

Նրա գործերը մեծ մասամբ գրված են ռեալիստական ոճով, երբեմն կենտրոնանալով իր ժամանակների ամենօրյա կյանքի վրա: Ծնվելով Լոռվա Դսեղ գյուղում, Թումանյանը երիտասարդ տարիքում տեղափոխվեց Թիֆլիս, որը ողջ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին Ռուսական կայսրությունում հայ մշակութային կյանքի կենտրոնն էր: Շուտով նա հայտնի դարձավ հայկական հասարակության լայն շրջանակներին շնորհիվ իր պարզ, բայց բառացիկ պոետիկ ստեղծագործությունների միջոցով։ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր: Եվս երկու՝ Անուշ (1912) և Ալմաստ (1930) օպերաները հիմնված են Թումանյանի ստեղծագործությունների վրա:




































“Անուշ” պոեմը Թումանյանի լավագույն ստեղծագործություններից մեկն է: Ռուս մեծ գրող Վալերի Բրյուսովը այս պեոմը համարել է հայկական կյանքի հանրագիտարան: Եվ իսկապես, Թումանյանի հանճարեղ պոեմում արտացոլվել են հայ նահապետական գյուղի կյանքի բոլոր կողմերը, ժողովուրդի հոգեբանությունն ու մտածողությունը, բանաստեղծի մեծ երազանքը գեղեցիկի ու կատարյալի մասին:
“Անուշ” պոեմի հիմքում ընկած է բուրժուական ապականված բարքերից դժգոհ բանաստեղծի կարոտը դեպի իր մանկության հիշատակները, դեպի հայ գյուղաշխարհին ու հայրենի բնությանը: Պոեմն սկսվում է գեղեցիկ նախերգանքով, որ ամբողջ բնությունը կարծես շնչում է գալիք ողբերգության վշտալի նախազգացմունքը: 

Հովհաննես Թումանյանի  Անուշը պոեմը երկու սիրահար սրտերի մասին էր: Պոեմի գլխավոր հերոսներն էին Անուշը, Սարոն և Մոսին: Անուշը հայ ավանդական ընտանիքից է:Սարոն սիրով լի հովիվ է,իսկ Մոսին Անուշի եղբայրն էր և Սարոյի ընկերը:
Անուշը մի աղջիկ էր, ով ամբողջ սրտով սիրում էր Սարոյին: Սիսիրահարված աղջիկ , ով ցանկանում  էր լինել իր սիրած էակի կողքին և ապրել նրա հետ երջանիկ: Անուշի սիրտը սիրուց դողում էր, ինչպես: Նա պատրաստ էր նույնիսկ մեռնել իր սիրած էակի  համար քան թե ապրել առանց նրա:

Պոեմը բացվում է նախերգանքով: Բանաստեղծը կարոտի կանչով մտովի թռչում է դեպի տուն:

Նախերգանք
ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ԳԻՇԵՐԸ

Բազմած լուսնի նուրբ շողերին,
Հովի թևին` թըռչելով`
Փերիները սարի գըլխին
Հավաքվեցին գիշերով:

-Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի
Չըքնաղագեղ ոգիներ,
Եկե՜ք, ջահել սիրահարի
Սերը ողբանք վաղամեռ:

Օխտն աղբյուրից ջուր է առել
Կույս սափորով , լուռ ու մունջ,
Օխտը ծաղկից ծաղիկ քաղել,
Կապել սիրո ծաղկեփունջ:

Ջուրն ու ծաղիկ աստղունք դըրել,
Խընդիրք արել աստղերին,
Փափագ սըրտով խընդիրք արել`
Բարի ժըպտան իր սերին…

Ափսո՜ս, Անու՜շ, սարի ծաղիկ,
Ափսո՜ս իգիթ քու յարին.
Ափսո՜ս բոյիդ թելիկ-մելիկ,
Ափսո՜ս էդ ծով աչքերին…

Ու նըրանց հետ` ցող-արցունքով
Լըցված սըրտերն ու աչեր`
Սարի ծաղկունք տըխուր սյուքով
Հառաչեցին էն գիշեր:

-Վուշ-վու՜շ, Անու՜շ, վուշ-վու՜շ, քուրի՜կ,
Վու՜շ քու սերին, քու յարին…
Վուշ-վու՜շ, Սարո՜, վուշ-վու՜շ, իգի՜թ,
Վու՜շ քու սիրած սարերին…

-Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի
Չըքնաղագեղ ոգիներ…
Երգում էին ողջ գիշեր:

Կանչում էին հըրաշալի
Հընչյուններով դյութական,
Ու հենց շողաց ցոլքն արևի`
Անտես, անհետ չըքացան:

Կանչում է կրկին, կանչում անդադար

Էն չքնաղ երկրի կարոտը անքուն,

Ու թևերն ահա փռած տիրաբար`

Թռչում է հոգիս, թռչում դեպի տուն:






Արթնանում է մանկական հիշողություններում անկեղծ մնացած նվիրական պատկերներ, վերակենդանանում է վաղուց մոռացված մի աշխարհ` իր պարզ կենցաղով ու ավանդույթներով, իր անարատ գեղեցկությամբ, իր ցավերով ու ողբերգություններով:
Այդ “չքնաղ” երկրի կյանքն էլ իր հակասություններն ունի, այնտեղ էլ մարդկանց երազանքներն ու զգացմունքները խորտակվում են ` բախվելով “հնոց ադաթին”:
Այդպիսի մի հուզիչ ողբերգություն է ընկած “Անուշ” պոեմի սյուժեի հիմքում: Հովիվ Սարոն ու Անուշը սիրում են միմյանց. նրանք երջանիկ են իրենց սիրով: Սակայն կարճ է տևում նրանց երջանկությունը: Նրանք հանդգնում են դուրս գալ նահապետական քարացած օրենքների դեմ, որն անողոք է իր դեմ ելածների նկատմամբ: Մի հարսանիքի ժամանակ Սարոն, Անուշի սիրուց ինքնամոռաց, հակառակ “հնոց ադաթի” ամբոխի առաջ գետին է զարկում Մոսիին` Անուշի եղբորը: Գյուղի նահապետական սովորությունների համաձայն դա մեծ վիրավորանք էր, և Մոսին այդ վիրավորանքը սրբում է Սարոյի արյամբ ու քրոջ ողբերգական մահով:
Այս պարզ սյուժեի միջոցով Թումանյանն ստեղծում է նահապետական գյուղի լայն պատկերը, հանդես է բերում բազմաթիվ մարդկային բնավորություններ ու տիպեր:
Պոեմի գլխավոր հերոսները` Անուշը և Սարոն են: Անուշը գեղջուկ աղջկա իսկական տիպար է և ունի իր միջավայրին հատուկ հոգեբանություն: Նա սիրում է Սարոյին, սակայն գեղջկական պարկեշտությունը թույլ չի տալիս նրան լիովին տրվել իր զգացմունքներին: Դա թախիծով է լցնում ջահել աղջկա հոգին: Դժբախտության աղոտ նախազգացումը հանգիստ չի տալիս նրան. նա այն համոզմունքին է, որ ինքը դժբախտ է լինելու, քանի որ “մանուկ օրից են դեռ իրեն անիծել”: Դա է հաստատում նաև համբարձման տոնին հանած վիճակը: Բայց Անուշի սերը խոր ու անսահման է, և նա, դուրս գալով նախապաշարված միջավայրի դեմ, փախչում է Սարոյի հետ: Սա սիրո անձնազոհության արտահայտություն է: Սարոյի ողբերգական մահից հետո Անուշի համար կյանքը դատարկվում է: Նա կործնում է հոգեկան հավասարակշռությունը և հանգիստ գտնում հարազատ գետի ալիքների մեջ:
Պակաս անձնուրաց չէ նաև Սարոյի սերը: Նա տառապում է Անուշի կարոտից: Նրա ողբերգությունը խորանում է հատկապես ճակատագրական կոխից հետո: Հալածված “դուշման” դարձած ընկերոջից` նա թափառում է իր սիրած հանդերում, որ հիմա դժոխք են դարձել: Նա զգում է, որ անդարձ կորել է իրենց երջանկությունը, ցանկանում է մեռնել: Սակայն անձնվեր սիրահարը վախենում է իր մահով ավելի վշտացնել սիրած աղջկան.

Ա~խ կմեռնեմ, ամա նա
Վայ թե հանկարծ իմանա,
Ես ազատվեմ էս ցավից,
Աչքը լալով նա մնա:

Սարոն զոհ է գնում Մոսիի գնդակին: Ավարտվում են նրա տառապանքները: Բայց “հնոց ադաթը” մահից հետո էլ չի ներում իր դեմ դուրս եկած իգիթին: Սարոյի մարմինն ամփոփում են հայրենի գետի եզերքին, հեռու իր պապերի շիրիմներից:
Խոր դրամատիկ կերպար է նաև Մոսին: Նա, ինչպես իր միջավայրի բոլոր մարդիկ, նահապետական սովորությունների գերին է: Նա չէր ուզում դժբախտացնել իր քրոջն ու ընկերոջը: Սակայն անկարող էր դուրս գալ հասարակակակն կարծիքի դեմ: Միջավայրի ծաղր ու ծանակը նրան մղում էոճրագործության: Սարոյի սպանությունը չի հանգստացնում նրա հոգին, այլ մատնում է նրան հավիտենական տառապանքի: Բանաստեղծը մեծ արվեստով է նկարագրել այդ պահը:

Ու մարդասպանը դուրս եկավ ձորից,
Դեմքը այլայլված, քայլվածքը մոլոր.
Սարսափ է կաթում արնոտ աչքերից,
Եվ կերպարանքը փոխված է բոլոր:

Թումանյանի բոլոր հերոսները հանդես են բերված լայն շրջապատի մեջ: Պոեմի բազմաթիվ մասսայական տեսարաններում բանաստեղծը կերտել է գյուղաշխարհի մարդկանց հավաքական կերպարը, նրանց կենցաղն ու հավատալիքները: Այդ մարդիկ են կազմում նահապետական գյուղի հասարակությունը, նրանց կարծիքն է ղեկավարում հերոսների ճակատագիրը: Այդ մարդիկ չեն էլ կարծում, որ իրենք իրենց քարացած հավատալիքների ակամա զոհերն են:
“Անուշ” պոեմի հերոսներն անբաժան են բնությունից: Բնությունը պոեմում մշտապես մասնակից է հերոսների վշտերին և ուրախություններին: Անուշը իր խոցված հոգու հանգիստը գտնում է բնության գրկում, սարոն իր վշտերը պատմում է հարազատ սարերին, և բնությունն է, որ ամենից ավելին է ողբում նրա մահը: Բանաստեղծը ցույց է տալիս, որ մարդն իրեն լիակատար ազատ կարող է զգալ միայն բնության մեջ: Եվ մարդկանց հասարակության ներսում “անմուրազ մեռած սիրահարները” իրենց երջանկությունը գտնում են “աշխարհքից հեռու, լազուր կամարում”:

About these ads

Թումանյանը Անուշը պոեմում բնությունը այնքան հեքիաթային և պատկերավոր է նկարագրում, որ մի պահ ցանկանում ես գտնվել այնտեղ՝ լսել քամու շրշյունը, տեսնել բազմերանգ ծաղիկներ, ջինջ երկինք:Այդսարերը, ձորերը, ամպերը, գետը այնպես են  նկարագրված , որ կենդանի շունչ են   տալիս ընթերցողին:Հերոսները կիսում էին իրենց  վշտերը բնության հետ: Անուշը խոսում էր՝ ծաղիկների, իսկ Սարոն սարերի հետ: Անուշ” պոեմն ավարտվում է հավերժական սիրո հաղթանակով: Դա բանաստեղծի մեծ երազանքն էր գեղեցիկ, մաքուր ու կատարյալ մարդու մասին:





























Եզրակացություն

Թումանյանի «Անուշ» պոեմը մի անկեղծ, բայց նույնքան դժբախտ սիրո մասին է։ Պոեմի հերոսները՝ Անունշն ու Սարոն զոհ են դառնում այդ ժամանակվա սովորույթներին։ Նրանց սիրուն դեմ էին բոլորը։ Դեմ էին Անուշի՝ մայրը, հայրը, եղբայրը։ Թերևս այդ ամենին Անուշը չէր դադարում սիրել, հանդիպել նրա հետ, զրուցել, լինել նրա կողքին։ Եղբայրը՝ Մոսին դարձավ այն մեղավորը, ով վերջնականապես բաժանեց այդ երկու սիրահարներին։ Կոխի ժամանակ Սարոն տեսնելով Անուշին և ոգևորվելով՝ Մոսիի մեջքը խփեց գետնին, որը պատվի ոտնահարում էր։ Ու քանի որ դա չէր կարող հանդուրժել Մոսին, որոշում է սպասնել Սարոյին ու ամեն գնով թույլ չտալ իր և քրոջ սիրավեպը շարունակվելուն։ Սարոն շատ լավ հասկանալով, որ չի կարող լինել Անուշի հետ, և որ բոլորը դեմ են նրանց, որոշում է փախչել Անուշի հետ։ Սակայն որոշ ժամանակ անց Անուշը ետ վերադառնալով արժանանում է բոլորի կողմից քարկոծմաը։ Իսկ Մոսին չմոռանալով իր արժանապատվությունը և թույլ չտալով, որ այն ոտնահարեն սպասում է Սարոյին, դժբախտացնելով նաև քրոջը։ Անուշը խելագարվում է և իրեն նետում Դեբեթը:
  Այս պոեմում թերևս առաջին հայաքից կարող ենք միայն մեղադրել Մոսիին, սակայն բոլորն էլ այստեղ զոհ են։ Մոսին դարձել էր սովորույթների ու բարքերի զոհը և չկարողանալով ազատվել այդ կապանքներից, նա անում էր քայլեր, որը այդ ժամանակաշրջանում միգուցե և կոչվում էր «ճիշտ»։
  Ցավոք Հայաստանում դեռ կան սովորույթներին ու բարքերին զոհ դարձած մարդիկ։ Եվ ինչո"ւ դուրս չգալ այդ կապանքներից, այդ բարքերից, որոնք կապել են մարդկանց ձեռքրը, որոնք պատճառ են հանդիսանում մարդկանց անել այն ինչ իրենք չեն ցանկանում ու առավել ևս դժբախտություն է պատճառում նրանց։