СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

«Поэту всех армян» — 150 лет. Оване́с Тадево́сович Туманя́н

Нажмите, чтобы узнать подробности

Մեծ Լոռեցին

 Պատին Լոռվա  բնապատկերն է , Թումանյանի նկարը, պատի թերթեր, ասույթներ նրա մասին:  Աջ անկյունում դրված է աթոռ ևփոքրիկ սեղան, նստած է Թումանյանը:

Մուտք  երաժշտություն   Լրագրողի մուտք

Լինում է թեչէ, ո՞վ գիտի հաստատ. Եվ ինչն է հաստատաշխարհքի վըրա…- Աշխարհքում հաստատ մի բան կա մենակ, Այն է, որ հաստատ ոչ մի բան չկա:-

Հայ մեծերից Եղ. Չարենցը Հովհաննես Թումանյանի մասին գրել է

Թումանյանի երգերը  Կարդալիս միշտ ես Միտք եմ անում, թե արդյոք Կարո՞ղ եմ ես էլ Լինել այդքան իմաստուն, Երբ լինեմ ծեր... Կարողանա՞մ պիտի ես Արդյոք, ինչպես նա, Այդքան հանգիստ ընդունել Թե՛անկում, թե՛մահ: Շա՜ղ տալ ձեռքով լի առատ Երգեր ու գանձեր, Իմաստությամբ անարատ, Երբ լինեմ ծեր:

Պոետ, բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ մեծ մտածող. անվերջ կարելի է թվել նրա կոչումները և շնորհները:                         

Ողջույն,  իմ սիրելի բանաստեղծ :

Ողջույն  սիրելի  բանաստեղծ:

Ես չէի ուզենա մեր զրույցը ծավալվեր  Ձեր կենսագրության վրա, այլ պատմեք հետաքրքիր դեպքեր,հիշողություններ Ձեր կյանքից:

1.Օրինակ՝ ես վերջերս իմացա , որ դուք պայծառատես եք, դիպուկահար,  կարողանում եք  մատանու միջից կրակել:

Թումանյան

Այո,՛  դա գալիս է իմ  նախնիներից, հայոց պատմության էջերում իրենց բազում սխրագործություններով հռչակված Մամիկոնյան նախարարական տոհմից: Նրանք հմուտ զորականներ են եղել, ցարական բանակում են ծառայել , արևելյան Հայաստանի բնակիչներ են եղել,մեծ տիտղոսների են արժանացել իրենց քաջության և նվիրվածության համար, և դա ժառանգաբար  է անցել:  Իմ նախնիների մասին Խաչատուր Աբովյանը ունի գրված իր Վերք Հայաստանի վեպում: Իսկ պայծառատեսության մասին կասեմ,որ լավ ինտուիցիա  ունեմ , երազներով կարողանում եմ գուշակել,դա ժառանգել եմ ծնողներիցս:

2. Պատմե՛ք Ձեր մանկության մասին                                                                                              

2.Ես ծնողներիս անդրանիկ երեխան եմ եղել և շատ սիրվել եմ դեռ փոքր տարիքից: Չափազանց լացկան ու անհանգիստ երեխա եմ եղել : Մայրս պատմում էր, որ ինձ ձեռքերի մեջ են պահել,օրորոց, ճոճ չենդրել , որ միտքս պայծառ մնա:Թեև վտիտ, բայց աշխույժ ու չարաճճի երեխա էի : Ես ապրել եմ գեղջուկ մանկան բոլոր հետաքրքրություններով. Անհոգ և ուրախ օրեր, հովվական պարզ ու գեղեցիկ կենցաղ չքնաղ բնության մեջ, հեքիաթների կախարդիչ աշխարհ: Այսպես է անցել մանուկների առօրյան: Երբեմն արածեցնելու եմ  տարել մեր եզներին, բայց ներշնչված բնության գեղեցկություններով՝մոռանում էի ամեն ինչ, մնում իմ մտքերի հետ, իսկ անասունները արածելով գնում հեռանում էին ու կորչում: Շատ ուշ, երբ մութն ընկնում էր, սթափվում էի իմ երազներից, հիշում  եզներին ու դատարկ վազում տուն…Ինձ կոչ ել են ի պատիվ պապիկի,  ով ռուսական բանակում պարսկերենի թարգմանիչ էր, անվանի զինվորական, մասնակցել էր մի շարք պատերազմների: Իսկ հայրս գյուղի քահանան էր՝Տեր-Թադևոսը: Նա վերին աստիճանի բարի, անձնվեր մարդ էր և մեծ դեր է կատարել հայրենի գյուղում կրթության և լուսավորության տարածման գործում:Մորս անունը Սոնաէր: Նա բարձրահասակ, գեղեցիկ, աշխատասեր կին էր: Իր բազմանդամ ընտանիքի հոգսերով ծանրաբեռնված ,գիշերները ճախարակի առջև նստած` թել էր մանում, հետն էլ երգում էր արևելյան եղանակներ, ժամանակի տարածված ժողովրդական և հայրենասիրական երգեր: Լինելով զրույց սիրող և լավ պատմող կին` նա մեզ լեգենդներ, առակներ և հեքիաթներ էր պատմում ՝համեմված ժողովրդական ոճով և դարձվածքներով:

3.Դուք երեք պատվանուն ունեք՝Ամենայն հայոց թամադաԱմենայն հայոց որբերի հայրիկ, Ամենայն հայոց բանաստեղծ, ինչպե՞ս եք ստացել այդ անունները:

 «Բանը մարդո ւսիրտն է... դու քո սիրտը ուրախ պահիր, քեֆ արա, փողն ի՛նչ է, որ մարդ փողի մասին մտածի»:

«Աստված էղածն օրհնի » Ես հայտնի եմ նաև որպես թամադա: Կյանքի առաջին շրջանում քեֆերը դուրսն եմ արել. Տանը ո՛չ հարմարություն եմ ունեցել, ո՛չ հնարավորություն: Տան հրավերքները սկսվել են ,,Վերնատան ,,ժամանակից:  Մեր տան ճաշկերույթների թամադան մինչեւ 1911 թ. Աղայանն էր, իսկԱղայանների տանը՝ ես: Ես այդ ժամանակների իմ հեքիաթի ուրախ Հասաննէի: Չունեցած տեղն էլ քեֆ էի անում: Բոլորը գիտեն, որ ես իմ քեֆերը պարտքով եմ արել կամ ձեռն ընկած պատահական գումարով: «: Ես ուրախ էի ապրում, ուրիշներին էլ ուրախացնում էի և սովորեցնում աշխարհում ուրախ ապրել: Սիրում եմ ասել. «Ես իմ հոր զվարթությունիցն ունեմ»: Ասում եմ, խոսում, Կենացներ խմում, զանազան դեպքեր ու անեկդոտներ պատմում:Ես քիչ եմ խմում,  ձևի համար. Խմեցնում եմ հյուրերին:

Ամենայն հայոց բանաստեղծ

Էջմիածնի վանքի բակում էի , որտեղ հավաքվել էին մեծ թվով գաղթականներ: Ամեն կետում մարդ էր մեռնում, շատերը՝սովից կամ հիվանդություններից... Հանկարծ սկսում է անձրև, որը քիչ ժամանակ անց վերածվում է տեղատարափ անձրևի և հեղեղում է գետինը: Ամեն տեղ լցվեց գաղթականներով, բայց դեռ հազարավոր գաղթականներ դրսում էին ,և ես ստիպված գաղթականների առաջ բացում եմ նոր կառուցվող վեհարանը, որմինչևայդ անձեռնմխելի էր: Դա զայրացրեց Կաթողիկոսին: Երեկոյան Վեհափառը կանչեց  և հանդիմանեց այդ «բռնի» գործողություններիհամար: Վեհափառը պատվիրեց , որայլևս այդպիսի բան չանեմ, սակայն ես պատասխանեցի, որ կանեմ , եթեանհրաժեշտություն լինի: Հայոց հայրապետը կանգնեց ոտքի և հայտարարեց.

-Դուք խոսում եք Ամենայն Հայոց Հայրապետի հետ: Իսկ ես պատասխանեցի. –Իսկ դուք խոսում եք Ամենայն հայոց բանաստեղծի հետ:   

Ամենայն հայոց որբերի հայրիկ, որովհետև երբ վերադարձա Արևմտյան Հայաստանից, Էջմիածնում   բացեցի որբանոցներ, հիվանդանոցներ: Իհարկե անվերջ կարելի է խոսել Ձեզ հետ, բայց մեր այսօրվա զրույցը ավարտենք երաժշտության դարձացած այս դյութիչ ստեղծագործությամբ:

Ախթամար երգ ,պար:

Ե՜տ եկե՛ք... Գարնան վարար գետ եկե՛ք, Անցա՛ծ օրեր, խինդ ու սե՜ր, Դարձե՛ք, իրար հետ եկե՛ք:

Անցել են տարիներ,և ահա այսօր այս նույն սենյակում ես հանդիպում ունեմ նրա ընտանիքի կնոջ՝Օլգայի և աղջիկների՝ Անուշի, Նվարդի, Աշխենի և Արփիկի հետ: Թումանյան անհատականության կյանքում մեծ դեր եք խաղացել,Տիկին Թումանյան,  ծնել ու դաստիարակել եք  10 երեխայի և վառ պահելԹումանյանական օջախը։

Հարցեր 1.Կպատմե՞ք Ձեր առաջին հանդիպման մասին: Հսկող աչք էր, սիրող ձեռք և գթառատ սիրտ:

Մեր հանդիպումը 1887 թ. Սեպտեմբերի վերջերին ես ու ընկերուհիս ` Օսանը գնացինք տատիս մոտ: Ճաշեցինք այնտեղ: Երեկոյան դուրս եկանք փողոց, որ մի նեղ ճանապարհ էր հին, մի հարկանի տներով: Հենց տատիս տան կողքին, մի սենյակում ապրում էր մի ընտանիք` նախշքար (ներկարար) Բագրատ Թումանյանը` իր կնոջ հետ: Մենք այդ փողոցումն էինք, երբ այդ տնից դուրս եկավ մի միջահասակ կին, նրա ետևից` բարձրահասակ, նիհար կազմվածքով, գանգուր մազերով մի երիտասարդ: Կինը դիմեց մեզ. -Չգնա՞նք նորակոչիկներին տեսնելու:Այն տարին հայերի ցնոր էին զինվոր հավաքում: Մենք հրաժարվեցինք ու եկանք տուն: Մյուս օրը, կեսօրին, երբ մեր տան պատուհանից դուրս էի նայում, տեսնեմ անցնում է մեր փողոցով նույն գանգուր մազերով տղան: Ըստ երևույթին, նա երեկ հետևել էր մեզ: Երրորդ օրը եկավ մեր տուն ձեռքին թղթեր, որ իրեն էր տվել կոնսիստորի անդամ Հովհաննես  քահանա Մարտիրոսյանը: Ես թղթերը վերցրի, միմյանց նայեցինք, ժպտաց և գնաց:  Հետո իմացա, որկոնսիստորիայի գրագիրն է, լավ էլ ձեռագիր ունի: Անուշկի տատս ինձ պատմեց, որայդ տղային վաղուց գիտի, իր հարևանն է, հաճախ իր համար նամակներ է գրում. Անունն Օհանես է և շատ է հավանում նրան: Դրանից հետոշարունակ գալիս էր, թղթեր բերում: Շատ անգամ նրան մայրս էր ընդունում, ներս էր կանչում, խոսում  էին, թղթերը թողնում էր ու գնում: Հետո իմացա, որ մայրս, տեր Հովհաննեսի և Ներսես քահանաԱբովյանիհետ, առանց իմ գիտության, որոշել են մեզ նշանել և ամուսնությունից հետո Օհանեսին քահանա ձեռնադրել: ՆերսեսԱբովյանը (Օհանեսի ընկեր Անուշավան Աբովյանի հորեղբայրը) նույնպես կոնսիստորի անդամ էր:

2. Կխոսե՞ք Ձեր ծանոթության,նշանադրության  մասին: Մեր ծանոթությունը 1888 թ. հունվարի 1-ին առավոտյան մայրս մեր խոհանոցում մի ծիտ է տեսնում, բռնում է ու բերում սենյակ: Ծիտը դրինք վանդակում: Մայրս ասաց, որ դա լավ նշան է, Նոր տարվա բերած բախտը:Երեկոյան  Օհանեսը եկավ մեր տուն Նոր տարին շնորհավորելու: Մայրս ընդունեց նրան, բերեց սեղանատուն, սկսեցինք զրուցել: Օհանեսը հարցրեց.-Էդ ի՞նչ ծիտեք բռնել, տեսնենք ի՞նչ թռչուն է: Մայրս ցույց տվեց: Օհանեսը մի երկու ժամ նստեց, խոսեցինք դեսից-դենից ու գնաց: Մի քանի ժամանակ անց մայրս ասաց, որ ուզում են մեզ նշանել:…Երկու ամսից մեզ նշանեցին: Հայրը` Տեր-Թադևոսը, եկավ գյուղից մի քահանայի և մի վարդապետի հետ: Մեզ մոտ էլ երկու քահանա կային, էնպես որ չորս քահանա և մի վարդապետ մեզ նշանեցին` 1888 թ. մարտի 24-ին :

3.Ինչպե՞ս կբնութագրեք հայրիկին,ինչ կպատմե՞ք նրա մասին:

Արփիկ Բնավորությամբ պարզ էր, լավա տես ու ժպտուն, ամեն ինչ հեշտացնող, հեշտ ու թեթև տանող, բայց իր վիշտն ու ցավը տանում էր վարագուրած, անտրտունջ: Նույնիսկ մտերիմ մարդիկ չգիտեին նրա հոգսերն ու տառապանքները:  Եվ իր անձնական, ընտանեկան և գրական կյանքի բոլոր դժվարություններն ու նեղությունները տարել, հաղթահարել է մեն-մենակ: Նրա հայտնի քեֆերն ու ժամանցներն ասես ինքնամոռացման միջոցներ էին, խաբում էր և´ իրեն, և´ ուրիշներին. «…Ուզում եմ մի կերպ ժամանակն անցկացնել, քեֆի մեջ լինի, թե զրույցի»: «Իմ ուրախության ժամերին մասնակից եմ անում բոլորին, իսկ իմ արցունքներն ու վիշտը հայտնի են միայն ինձ»,- Կարլեյլի այս խոսքը հայրիկը կարող էր ասել իր մասին: Շատ ոգևորվող էր և ուրիշներին էլ ոգևորող, տրամադրող: Շատ էր տպավորվող, զգայուն. Մի փոքրիկ լավ վերաբերմունք բավական էր, որ ջերմանար, ուրախանար և ընդհակառակը` վատ վերաբերմունքից` նեղանար, փակվեր, հեռանար

Աշխեն Հայրիկը շատ հոգատար էր տասը երեխաներից ամեն մեկի հանդեպ: Երբ մեկը հիվանդանում էր` մոտենում էր գրկում, գուրգուրում, տաքությունն իմանում, հետո հարցնում. «Սիրուն ջան, ի՞նչ ես ուզում որբեր եմ…»: Երբ ասում էինք` ոչինչ, բացականչում էր.  «Պա´հ, էդ ինչ դժվար բան ուզեցիր. Ես ոչինչը ո ՞րտեղից գտնեմ…»: Գնում էր և վերադարձին հետը բերում էր նարինջ, Գանձակի խաղող կամ խնձոր: Սովորաբար դա ձմեռն էր լինում, երբ հիվանդանում էինք անգինայով: Իսկ առհասարակ, քիչ էինք հիվանդանում:

Նվարդ Մրգի սիրահար էր, ամեն տեսակի միրգ էր գնում, շատ էր սիրում խնձոր և ընկույզ: Մի օր ընկույզ էր առել` ամբողջ մի պարկ. Բերին տուն, քանի կոտրեցինք` փուչ դուրս եկավ: Հարցրինք, թե` հայրիկ, ինչու՞չէիր փորձում, հետո առնում, թե` մի հինգը կոտրեցի, բոլորը փուչ դուրս եկան, ասի ուրեմն մնացածը լավը կլինի. Ծախողն էլ մի խեղճ մարդ էր, ուզում էր ծախի, շուտ տուն գնա, ասում էր երեխեքս սոված են. Մեղքս եկավ` վերցրի:

Արփիկ Գրական միջավայրի մեծ հաշտեցնողն ու հուսադրողն էր: Ամեն ընդհարում, գժտություն կարողանում էր մեղմացնել, վերացնել: Այդ գիծը ժառանգել էր հորից: Մերձավորներն ասում էին` նա զարմանալի կերպով կարողանում էր իր արդեն լարված կողմերը հաշտեցնել, հանգստացնել, ներդաշնակություն, խաղաղ տրամադրություն ստեղծել:Կարողանում էր իրար հետ գժտված մարդկանց հաշտեցնել. Նման դեպքեր եղել են ոչ միայն մեր գրողների, այլև վրաց գրողների կյանքից: Օրինակ մի դեպք, որը հանրահայտ է: Ղազարոս Ազայանը և ՊերճՊռոշյանը գժտված էին և տարիներով իրարից խռով: Հայրիկը շատ էր ուզում նրանց հաշտեցնել: Մի կիրակի օր, առավոտը, Պռոշյանը հյուր է գալիս Թումանյանին, և այդ օրը, ինչպես միշտ, Աղայանը ճաշին պետք է լիներ Թումանյանիմոտ: Թումանյանը Պռոշյանին զբաղեցնում է մինչև ճաշի ժամը, ու Ղ.Աղայանը գալիս է: Ճաշում են միասին և այդ օրը երեքով միասին նկարվում են, հաշտությունը հավերժացնում այդ լուսանկարով:

4.Հիշու՞մ եք  որևէ զավեշտալի դեպք՝ կապված Հ. Թումանյանի հետ:

Անուշ Խնկո-Ապերը ինչ-որ մի խոսք նետեց Թումանյանին... Թումանյանը վերկացավ:    -Երբ մեկը հրացանը քաշում է և ուզում է մի ուրիշին խփել, եթե հրացանը լիքնէ, խփվողն է վախենում, իսկ եթե հրացանը դատարկ է, խփողն է վախենում: Խնկո-Ապերը հրացանն ինձ ուղղեցու...վախեցավ...Բոլորն սկսեցին ծիծաղել: Խնկո-ապերն այնքան քաշվեց աթոռի մեջ, որ էլ չէր երևում:

Աշխեն Թումանյանի տանը Անդրանիկը իր կռիվներից ինչ-որ բան էր պատմում և Թումանյանը կլանված լսում էր.   –Թուրս քաշեցի...,- ասաց Անդրանիկը և կանգ առավ:  Նա ուներ այդպիսի սովորություն, այդ կանգառնելը ժամանակ էր տալիս որպեսզի լսողը ընդգրկի պահը:  Բայց Թումանյանը չհամբերեց  և սկսեց գոռալ  -Խփի՛ր, Խփի՛ր...

Նվարդ Հայրիկը և Ահարոնյանը իրար չէին սիրում: Մի օր թումայանը ինձ(Վ.Թոթովենց) ցույց տվեց մի այցետոմս:Ահարոնյանը գրում էր.«Հովհաննես, եկա տունդ, տանը չէիր, անհունապես տխրեցի»:    Թումանյանը ծիծաղեց և ասաց. -Շատ լավ, եթե իմ՝տանը չլինելը քեզ անհունապես տխրեցնում է, ապա մ եթե մեռնեմ, ո՞նց ես տխրելու, ա՛յ մարդ, մի ֆրազին մտիկ. չէ՞որ «անհունապեսից» դենն էլ բան չկա, անհունապե՛ս...

Օլգա Մի օր  Հովաննեսին, բարեմտորեն գանգատվեցի, որ իսկի տուն չի գալիս:    Իսկ նա խեթ նայեց, ժպտաց ու պատասխանեց.    -Ո՞նց թե տուն չեմ գալիս, ա՛յ կնիկ, եթե իսկի տուն չեմ եկել, մի տա՞սն անգամ էլ չեմ եկել:

Նվարդ Վ. Տերյանը ժամեր շարունակ խոսում էր պոեզիայի երաժշտայնությունից, տաղաչափությունից: Բանաստեղծության ձևը նրան շատ էր զբաղեցնում: Ֆրանսիական բանաստեղծներ Վեռլենն ու Բոդլերը նրան այնպես էին գերել, որ նա երազում էր տեսնել Փարիզը, մեծ ցանկություն ուներ Փարիզի կաֆեներում գիշերներ անցկացնելու, Վեռլենի ու Բոդլերի կաֆեներում, նրանց սեղաններիշուրջը: 

Հայրիկը համամիտ չէր Տերյանիհետ. –Վահանը լիրիկ տրամադրության, մեղմ բնավորության բանաստեղծ է: Նա չի օգտվում ժողովրդական լեզվի անհուն գանձերից : Միննասիդու Ախալքալակ ես ապրել,  Լուսաղբյուրից ես ջուր խմել, քո երկրից խոսի, քո ժողովրդի լեզվով բան ասա, նրաշունչը տուր, նրա ոճը բեր… Ի~նչ ես գնացել Փարիզի մայթերն ու կաֆեները երգում, հետն էլ տերողորմյա քաշում. Էդ հալա հերիք չի, գալիս է էստեղ ինձ հետ էլ վիճում, ուզում է համոզի` թե սա է ճիշտը: Ես ոչ մի բանում էնպես համոզված չեմ, ինչպես լեզվի խնդրում: Ճիշտը սա է-ժողովրդական կենդանի լեզվով պետք է գրել, որ ժողովուրդը կարդա բան հասկանա:

5.Արդյոք հայրիկը զբաղվում էր Ձեր կրթությամբ:

Աշխեն Մարդո ւզարգացման գործում ընթերցանությանը, ինքնակրթությանը, զրույցին, անձնական շփումներին ավելի մեծ տեղ էր տալիս, քան դպրոցին:  Հաճախ էր ասում. «Մեր տունը ձեզ համալսարան»: Եվ իրոք, մեր տունը մի համալսարան էր հայրիկի ճոխ գրադարանով, նշանավոր հյուրերով, իմաստուն զրույցներով, ժամանակի իրականության հետ ունեցած լայն շփումներով: Շատ էր ուզում, որ երեխաները դառնան նուրբ և ազնիվ ճաշակի տեր մարդիկ:  Ասում էր.-Ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում: Ամենագլխավորը կյանքում` ճաշակն է: Ճաշակը կյանքի բույրն է:

6. Տիկին՛ Թումանյան, կպատմեք՝ինչպես են դրվել երեխաների անունները:

Օվհաննեսը երեխաների անունները դնում էր հատուկ խնամքով: Հիշում եմ, նորածին աղջկա Սեդա անունը գտնելու համար պատմական գրքեր էր նայում, և կարծեմ 19-րդ դարի իշխանուհու անուն է: ԼևոնՇանթին այդ անունը շատ դուր եկավ և նա էլ այդ անունով իր «Հին աստվածների» հերոսուհուն կնքեց:

Երեխաների անուններից երեքըԹաֆֆու «Սամվելից» է առնված` Մուշեղ,Աշխեն, Նվարդ: Արեգի անունը դրել է ՂազարոսԱղայանը. Հովհաննեսը Աղայանին գրել էր, թե մի երեխա էլ ավելացավ, և ստացել պատասխան. Թե աղջիկ է, անունը դիր Արեգնազան, թե տղա է` Արեգ:Մյուս տղաների անունները` Արտավազդ և Համլիկ,  իր դրամաներից է վերցրել:

7. Կպատմեք՝ ո՞վքեր են հայտնիներից եղել  ձեր բնակարանում: Ո՞ւմ հետ ունեք փոքրիկ հիշողություններ:

Հովհաննեսը Աղայանից հետո մտերիմ ընկեր ,կարելի է ասել, չունեցավ: Անդրանիկը այն սակավաթիվ մարդկանցից էր, որ առաջին հանդիպումին ընկերական մտերմության կամուրջ ստեղծեց իրենց միջև: Նա մեծ հայրենասեր էր և ժողովրդասեր: Խառնվածքով ժողովրդական մարդ էր, հասարակ, շատ հասարակ մարդ, ջերմ սրտի տեր: Ժողովրդական ավանդությունների, առակների շտեմարան էր, լավ պատմող էր, զրույց անող և իր զրույցներով ու հետաքրքրիր պատմություններով գրավել էր Հովհաննեսին: Նրանց մտերմացնող հանգամանքներից մեկն էլ հայ ժողովրդի ծանր վիճակն էր: Երկուսին էլ մտահոգում էր ժողովրդի ճակատագիրը,  հատկապես 1915-1916 թվականներին: Երկուսն էլ քննադատորեն էին վերաբերվում դաշնակցությանը: Շատ հարցերում նրանց տեսակետները համընկնումէին: Երկուսն էլօպոզիցիոն դիրք էին բռնել դեպի ազգային խորհուրդը: Քանի-քանի երեկոներ մինչև ուշ գիշեր նստած զրույց էին անում, խոսում քաղաքական գործիչներից, դժգոհում, վրդովվում ու ջղայնանում… -Հա է´, հա~…-ասում էին ուշարունակում իրենց խոսքը: Անդրանիկն արտաքուստ  խիստ արտահայտություն ուներ, խոժոռ էր, մի քիչ էլ կոշտ դիմագծերով: Բայց երբ ժպտում էր, մեղմանում էր նրա դեմքը, պայծառանում և մանկական արտահայտություն ստանում: Ունենալով այդպիսի նկարագիր, կյանքում փնտրում էր հակառակը` նուրբը, մեղմը,  գեղեցիկը: Նրան ձգում էր, գրավում էր կանացի քնքշությունը: Հիշում եմ, այդ ժամանակ Թիֆլիսում, Գոլովինսկի պողոտայում, Արտիստական թատրոնի մոտ բացվելէր «Чашкачая» կաֆե: Այնտեղ տեսել էր մի ջահել, սիրուն աղջկա, որ մատուցողներից էր: Անդրանիկի վրա մեծ տպավորություն էր արել այդ աղջկա նազանքը, նուրբ ու կիրթ շարժումները: Միանգամ ասաց . «Այդաղջիկը իր նազանքով զիս կվառե, հոգիս կհանե…»:

   Աշխեն Միօր, սեղանի շուրջը հայրիկը առաջարկում է խմել Անդրանիկի կենացը և ասում. -Սրանից 20 տարի առաջ կար երկու նշանավոր բան՝Խրիմյան Հայրիկը և իմ «Շունն ու կատուն», 20 տարի է անցել, բայց էլի երկու նշանավոր բանկա՜իմ «Շունն ու կատուն» և Անդրանիկը, խմում եմ երկու նշանավորներից մեկի՜Անդրանիկի կենացը: Հովհ.Թումանյանի հումորով արված այդ գեղեցիկ և իմաստալից համեմատությունը շատ աշխույժ ծիծաղ է առաջացնում: Անդրանիկը դրան պատասխանում է.      -Կանցնեն տարիներ, ոչ ես կլինեմ, ոչ էլ Թումանյանը, բայց կլինի մի նշանավոր բան՝ «Շունն ու կատուն», խմենք նրա կենացը:

Լրագրող Մենք հարուստ ենք, մենք բախտավոր… Բախտավոր ու հարուստ ենք Վերից մեզ շնորհված Հավերժի ճամփորդի 150 տարվա իրողությամբ, հարուստ ենք իր տվածով, իր իմաստասիրությամբ, իր՝երբեք չվերջացող, ոսկե կշիռ ժառանգությամբ, իր՝Աստվածաշնչյան գաղտնագրերի պես տարիների ընթացքում մեր առջև Հոգու լույսի ներքո առավել պարզվող մտքերով, որի բանալին տիեզերքի անհունը ճանաչելն ուՍերն է:

ԿոմպոզիցիաՀնչում է,,Անուշ ,, օպերայի նախերգանքը:

Ասմունք ,Պար

1.Էն լոռու ձորն է,ուր հանդիպակաց                                                                                

Ժայռերը խորունկ, նոթերը կիտած,                                                                                      

 Դեմ ու դեմ կանգնած համառ ու անթարթ                                                                

Հայացքով իրար նայում են հանդարտ:                                               

 Նրանց ոտքերում գազազած գալի`

 Գալարվում է գիժ  Դև-բեդըմոլի,

Փրփուր Է թքում անզուսպ երախով,

ՈՒ գոռում գի~ժ-գի~ժ Փնտրումէ ծաղկածափերը հին-հին,Վա~շ-վի~շշ, վաշ-վի~շշ:

Ասում են ուռին      երգ       Ասմունք      Պ. Սևակ

2.Հազար ութ հարյուր վաթսունինն թվին Հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին, Հայոց արտերում  ի՞նչ բերք էր հասել,- Դժվար է ասել: Սակայն այդ թվին Մայր Հայաստանի Արգանդը եղավ սրբորեն բեղուն, Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում…                                                                            

3.-Նա մեծ էր հողո’վ, արյունո’վ-Արմատներուներ նա հողում:Իր երգերը –գեղջուկ նա իրցու քրտինքով էր ողողում: Հանճար եղերգերում նրա- իր երկրի արևն էր շողում:

Եղ. Չարենց  4.Թումանյանը հայ մարդու շուրթերին է. Քիչ կլինեն հայեր, որ առօրյա խոսք ու զրույցի մեջ, ուրախության կամ տրտմության պահին չմտաբերեն նրա քառյակներից կամ դարձվածքներից: Հայ մարդն իր ազգային բանաստեղծին ծանոթ է աշակերտական նստարանից, նույնիսկ ավելի վաղ, երբ դեռ կարդալ էլ չգիտեր ու լսում էր ավագների ընթերցումով: Թումանյանը մեզ է հասնում նաև այլ արվեստների միջոցով՝ երգ, օպերա, կինոնկար, թատրոն:

5.ՈՒրեմն ամենքս էլ գիտենք Թումանյանին.: ԵՎ ոչ ոքի մտքով  չի անցնում, որ Թումանյանը հայ բազմադարյան գրականության ամենաբարդ երևույթներից է: Բարդ, պարզ ու պայծառ Թումանյանը, որ այնպես սերտորեն կապված է ժողովրդական պարզալուր ստեղծագործության հետ,<<Շունն ու կատվի>>, <<Գիքորի>>, <<Քաջ Նազարի>>, <<Մի կաթիլ մեղրի>>հեղինակն է՝այդ, հենց այդ երկերում թաքցրած խորհուրդով:                                                                           

6.Հմայիչ էր Հովհաննես Թումանյանը՝որպես բանաստեղծ ու մարդ: Նա իր մեջ կրում էր ժողովրդի լավագույն գծերը՝ գրականության մեջ սեր դեպի ժողովրդական ստեղծագործությունը,  իսկ կյանքում՝ լայն հայրենասիրություն և սեր դեպի իր ընտանիքն ու երեխան:

Մ. Սարյան 7.Հեղեղի պես իջավ նա առասպելական Լոռու վայրենի լեռներից՝ բերելով իր հետ մի ամբողջ բնություն` հուռթի և բազմատարր, մի ամբողջ հինավուրց ժողովուրդ` իր տոհմիկ երգով ու խոսքով , հույզերով ու երևակայությամբ:

Ավ. Իսահակյան 8.Պղտոր էր սկզբում այս տարերային հեղեղը, բայց ժամանակի մեջ գտնվելով ու մաքրվելով  բյուրեղացավ  ու ոճավորվեց այն սքանչելի անմահ  լեգենդների և պոեմների մեջ ,որ կազմում են մեր գրի անմահ փառքն ու գոհարակերտ բարձրունքը ,որից այն կողմ չի անցել մեր թռիչքը:   Եվ ինչպես ստեղծող մեծ բնությունը, սփռեց նա մեր հոգո ւառջև իսկական, անկեղծ բանաստեղծություն:

9.Ամեն գիշեր ազատված                                                                                               

Վագրանման  հողմերից,                                                                                                               

  Մի պոետ է իջնում ցած,                                                                                                

 Չաթինդաղի կողմերից

Ձեռքի գանձերը մաղում                                                                                                 

Հանդիպողին տալիս է,                                                                                                      

  Ջրերի  հետ ծիծաղում                                                                                                  

Ամպերի հետ լալիս է:

Անհանգիստ է նա հոգով.                                                                                                        

Ո՛չ  ննջում է, ո՛չ քնում                                                                                                          

  Լոռվա  երկար Ճամփեքով                                                                                                

 Գնում, գնում ու գնում

Գիշերն այնպես ազատված                                                                                        

 Վագրանման հողմերից                                                                                                      

 Մի պոետ է իջնում ցած                                                                                               

 Չաթինդաղի կողմերից: ԱՎ. Իսահակյան

10.-Ես կարդում եմ նրան  ուասում .-Այս հմուտ, հանճարեղ լոռեցին Հոմերի, Գյոթեի հետ մի օր հավասար նստել է քեֆի, Մեծարանք տվել ու առել, Ինչպես իր պապերն են արել իրար հետ խնջույք նստելիս:   Եղ. Չարենց

11.Թումանյանի պալատում Ով որ քեֆի չի նստել,  Նա չի տեսել դեռ խնդում, Աշխարհ չի տեսել:

Թումանյանի պալատում,  Կգտնես, ով մա՛րդ  Անուշ, Արփի-արբեցում,  Եվ վարդ, և Նվարդ: Վ. Տերյան

Պար պարմանի

12.Ինչպես բարձր են Հայաստանի լեռները, այնպես էլ բարձր է Հովհաննես Թումանյանի բարոյական դեմքը։ Ինչպես խորն են Հայաստանի լճերը, այնպես էլ խորն են Թումանյանի մտքերը: Թումանյանը ժողովրդական հանճարի փայլատակում է։ Ծնվելով հողից, ունենալով լեռնցու մեծ սիրտ ու պայծառ երևակայություն՝ նա իր ստեղծագործության մեջ խտացրեց իր ժողովրդի ազգային նկարագիրը, նրա ճակատագիրն ու պատմական գոյատևման վիթխարի ուժը։ Նա ի տես աշխարհի բարձրացրեց մեր ժողովրդի համամարդկային ոգին, բարի սիրտը, անմար, հեթանոս հավատը բնության նկատմամբ:

13. Կանչում է կրկին, կանչում անդադար էն չքնաղ երկրի կարոտը անքուն, Ու թևեր նա հա փռած տիրաբար`Թռչում է հոգիս, թռչում դեպի տուն: Ուր որ հայրենի օջախի առաջ Վաղու~ց կարոտով սպասում է ինձ,Ու ձմռան երկար գիշերը նստած` Խոսում է Լոռու հին-հին քաջերից:

14.Հովհաննեսը ծնվեց պատմական բնակավայրում ,մի հին ընտանիքում, որի նախահայրերը եղել են գյուղի տերերը, կտրիճ մարդիկ` կռիվներիմեջ կոփված, Լոռվա ձորերի քաջ որսորդներ ու ասպետներ: Եվ շուրջը նրա մարդիկ, պատկառելի  ծերեր ,որ գիտեն մեր երկաթագիր մագաղաթները և հազարավոր զրույցներ անցած ժամանակներից ու իրենց ապրած օրերից:

15.Հեքիաթի  նման է Լոռին` Տաշիրի աշխարհը,  կախարդանքի երկիր: Անտառն ունի անտառապետը,որը հսկում է եղնիկներին,այրերը՝ լեցուն դևերով ու չարքերով , գետերը՝ ջրահարսերով:

16.Խենթ ու խելառ Դեբեդ գետի կամուրջի վրա նստում են թափառական գուսանները և ուղևորներին երգով պատմում մարդկանց ու դևերի կռիվների, քաջ հովիվների և թագավորի աղջիկների սիրային վեպերը: Այսպիսի վիպերգական աշխարհում մեծացավ Թումանյանը`անհոգ և ուրախ մանկությամբ:

17.Մեր գյուղն էն է, որ հպարտ,                                                                              

  Լեռների մեջ միգապատ,

Խոր ձորերի քարափին`

Ձեռը դրած ճակատին`

Միտք է անում տխրադեմ,

Ինչ է ուզում` չգիտեմ…

Պաս չենք էնտեղ մենք ուտում,

Ու ջերմ եռանդ աղոթում,

Ժամ ենք գնում ամեն օր,

Բայց միշտ ցավեր նորանոր,

Միշտ մի աղետ, մի վընաս

Գալիս է մեզ անպակաս:

18.<<Ո՛չ  ուսումնարանկար, ո՛չ  դաս, ո՛չդասարան, ազատէինք  միանգամայնու  խաղումէինք,  ինչքա՜նէինքխաղում:ՈԻ ոնցէինք  իրար  սիրում:Ոնցէինք  իրար սովորել:Սոված  ժամանակներսէլ վազումէինք  հացի  տաշտիցմի  կտոր  հացառնում, պանրիկարասից՝  միկտոր  պանիրուէլետշտապում իրարմոտ: Իրիկուննէլ հավաքվումէինք  ծիծաղբաներասում  կամ  հեքիաթպատմում>>:    

19.Մանկության  տարիները  անջնջելի  տպավորություն են թողել ապագա բանաստեղծի վրա: Նա  միշտ  սիրել  է հայրենի բնության անաղարտ զավակներին ահա պետական պարզությունը, ազնվությունը, անմիջականությունը:           

-Որքա՜ն  սիրել եմ,չքնա՛ղ հայրենիք,

Քո սար ու ձորում մեծացած մարդկանց

Սովորությունը՝ պարզ ու վայրենի,

Ատելը՝ անկեղծ, սիրելը՝ սրտանց…

20.Դպրոցական մեկ-երկու տարին ,  ինչպես  և հետագա տարիները, Թումանյանին գիտելիքների մեծ պաշար չտվին:  Սակայն դպրոցից  նա ստացավ միայն նվազագույնը ,որ անհրաժեշտ էր բորբոքելու իմացության ծարավը,և մղելու ինքնազարգացման ուղին:                                                                                     

21.Ինքնազարգացումը Թումանյանը սկսել է քարեղեն մատյանների ընթերցումով, որ առատորեն սփռված են Դսեղիշրջակայքում` կազմելով հայրենի բնանկարի մի անբաժան մասը:

22.Էս տախտի վըրա աղոթում մի վանք, էն ժայռի գլխին հսկում է մի բերդ, Մութ աշտարակից, ինչպես զարհուրանք, Բուի կռինչն է տարածվում մերթ֊-մերթ։ Իսկ քարի գլխից լուռ մարդու նման, Նայում է ձորին մի հին խաչարձան:

Երգ  << Ա՜խ, ի՜նչ լավ է սարի վրա>>

23.Իբրև աշակերտ` ոչ այնքան ուշիմ ու ջանասեր, իբրև խառնվածք` տաք ու վառվռուն 12 տարեկան պատանին ապրում է սիրո քաղցրությունը և ի պատասխան ընկերուհու գրությանը.  չլինի՞  թե սիրով տարված`դասերդ մոռանաս ,գրում էիր առաջին  12 տողանոց բանաստեղծությունը:

24.Հոգուս հատոր, Սրտիս կտոր, Դասիս համար Դու մի հոգար: Թե կան դասեր, Կա նաև սեր, Եվ ի՞նչ զարմանք, Իմ աղավնյա՛կ, Որ կենդանի  Մի պատանի Սերը սրտում  Դաս է սերտում :

25.Թումանյանի՝ որպես բանաստեղծի ձևավորման ազդակ է եղել Լոռու հեքիաթային ու վիպական  բնությունը:Այս հեքիաթային բնություը չէ՞ր արդյոք պատճառը ,որ ինչպես առատության եղջյուրից  հեղեղի պես թափվեցին ամենայն հայոց բանաստեղծի մանկական բանաստեղծությունները,առակները, անզուգական  հեքիաթները ,որ մինչև հիմակարդում են թ՛ե մեծերը, թ՛ե փոքրերը: Թոթովախոս մանուկների շուրթերից հնչել են  ,, Չարի վերջը,, ,, Շունն ու կատուն,, , ,, Փիսիկի գանգատը,, , ,,Մուկիկի մահը,, և բազմաթիվ այլ հեքիաթներ:

26.Հայրենի բնությունը Թումանյանի համար եղել է մի վիթխարի դպրոց բաց երկնքի տակ: Նա ընթերցել է բնության գիրքը դասագրքից առաջ:

Երգ Լուսավորչի կանթեղը

27. 1893 թ օգոստոսից Թումանյանը Թիֆլիսում է, Ներսիսյան դպրոցի երթևեկ: Այստեղ նա ուսումնասիրում է հայ, ռուս և եվրոպական դասական գրականությունը: Գրքերի աշխարհը  դարձավ այն արահետը, որը հետագայում Թումանյանին դուրս բերեց համաշխարհային գրականության մեծ  ճանապարհ: Նա վաղ տարիքից խիստ զգայուն է եղել ժամանակի իրականության նկատմամբ:

28 -Հա՛, կյանքում ես միշտ այսպես եմ եղել

-Խնդացող,տխուր, սրտաբեկ,ուրախ,                                                                                   

Հազիվ ուզել եմ անհոգ ծիծաղել

Եվ սրտիս խորքից հառաչել եմ<<ա~խ>>

-Ես հազար աչքով բաներ եմ տեսնում,                                                                                  

Որ թաքնված են ռության ետև,                                                                                         

Հազար ականջով ձայներ եմ լսում,                                                                                         

 Որ դեռ սրտերում շշուկ են թեթև:

Եվ ամեն կողմից ձայներ ու ձայներ,                                                                               

 Քնքուշ,կատաղի, թախծալի,զվարթ…                                                                                     

Եվ ես ընկնում եմ, հառնում եմ վեր,                                                                    

Անզուսպ մոլեգնում կամ ծփում հանդարտ:

29.1890-1892թվականներին Մոսկվայում լույս են տեսնում նրա ժողովածուները,  որոնք Իսահակյանի խոստովանությամբ  կազմում են մեր գրի անմահ փառքն ու գոհարակերտ  բարձունքը,որից այն կողմ չի անցել մեր թռիչքը:                      

  Այս ժողովածուի զարդերնեն <<Անուշը>>,  <<ԼոռեցիՍաքոն>>,  <<Դեպիանհունը>>,  <<ՍասունցիԴավիթը>>, <<Փարվանան>>:

29.-Ափսո’ս, Անու’շ, սարի ծաղիկ,                                                                      

Ափսոս  իգիթ քո յարին

Ափսոս բոյիդ թելիկ-մելիկ,                                                                                                  

Ափսոս էդ ծով աչերիդ:

Վու՛շ-վու՛շ,Անու՛շ, վու՛շ-վու՛շ, քուրի՛կ Վուշ քու սերին, քու յարին,                                                                                            Վու՛շ-վու՛շ,Սարո՛, վու՛շ-վու՛շ, իգի՛թ, Վու՛շ քո սիրած սարերին:

-Եկե՛ք, քույրե՛ր, սեգ սարերի

Չքնաղագեղ ոգիներ:              

Просмотр содержимого документа
««Поэту всех армян» — 150 лет. Оване́с Тадево́сович Туманя́н»

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ  150

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

150

Իմ կնունքին երկինքը` ժամ, արևը` ջահ սրբազան,  Ծիածանը նարոտ եղավ, ամէնքի սերն` ավազան.  Սարը եղավ կնքահայրս, ցողը` մյուռոն կենսավետ,  Ու կնքողը Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ։

Իմ կնունքին երկինքը` ժամ, արևը` ջահ սրբազան, Ծիածանը նարոտ եղավ, ամէնքի սերն` ավազան. Սարը եղավ կնքահայրս, ցողը` մյուռոն կենսավետ, Ու կնքողը Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ։

Հ. Թումանյանի  ծնողները Ասլան (1839-1898)- տոհմի շառավիղներից նշանավորը, բանաստեղծի հայրը: Սանահինի վանքում երկու տարի դպիրի պաշտոն վարելուց հետո, 1874-ին, հակառակ իր կամքի ձեռնադրվում է քահանա` Տեր-Թադևոս անվամբ: Նա վերին աստիճանի բարի, անձնվեր մարդ էր, զվարճախոս: Նրա անունը հիշատակվում է գյուղի դպրոցի հոգեբարձուների թվում: Իր աշխարհիկ հակումներով քահանան աջակցել է հայրենի գյուղում թատերական ներկայացումներ կազմակերպելու գործին :

Հ. Թումանյանի

ծնողները

  • Ասլան (1839-1898)- տոհմի շառավիղներից նշանավորը, բանաստեղծի հայրը: Սանահինի վանքում երկու տարի դպիրի պաշտոն վարելուց հետո, 1874-ին, հակառակ իր կամքի ձեռնադրվում է քահանա` Տեր-Թադևոս անվամբ: Նա վերին աստիճանի բարի, անձնվեր մարդ էր, զվարճախոս: Նրա անունը հիշատակվում է գյուղի դպրոցի հոգեբարձուների թվում: Իր աշխարհիկ հակումներով քահանան աջակցել է հայրենի գյուղում թատերական ներկայացումներ կազմակերպելու գործին :
 Սոնան /1842-1936/- բանաստեղծի մայրը, ծագում էր Քոչարյանների տոհմից , նույնպես Դսեղցի: Նրա հայրն ու եղբայրները փորձված հովիվներ ու որսորդներ են եղել: Սոնան բարձրահասակ, գեղեցիկ, աշխատասեր կին էր: Իր բազմանդամ ընտանիքի հոգսերով ծանրաբեռնված` գիշերները ճախարակի առջև նստած` թել էր մանում, հետն էլ երգում էր արևելյան եղանակներ, ժամանակի տարածված ժողովրդական և հայրենասիրական երգեր: Լինելով զրույց սիրող և լավ պատմող կին` նա իր երեխաներին լեգենդներ, առակներ և հեքիաթներ էր պատմում , համեմած ժողովրդական ոճով և դարձվածներով:  Հովհաննեսից բացի, Սոնան և Տեր-Թադևոսը ունեցել են յոթ զավակ` չորս տղա և երեք աղջիկ:
  • Սոնան /1842-1936/- բանաստեղծի մայրը, ծագում էր Քոչարյանների տոհմից , նույնպես Դսեղցի: Նրա հայրն ու եղբայրները փորձված հովիվներ ու որսորդներ են եղել: Սոնան բարձրահասակ, գեղեցիկ, աշխատասեր կին էր: Իր բազմանդամ ընտանիքի հոգսերով ծանրաբեռնված` գիշերները ճախարակի առջև նստած` թել էր մանում, հետն էլ երգում էր արևելյան եղանակներ, ժամանակի տարածված ժողովրդական և հայրենասիրական երգեր: Լինելով զրույց սիրող և լավ պատմող կին` նա իր երեխաներին լեգենդներ, առակներ և հեքիաթներ էր պատմում , համեմած ժողովրդական ոճով և դարձվածներով: Հովհաննեսից բացի, Սոնան և Տեր-Թադևոսը ունեցել են յոթ զավակ` չորս տղա և երեք աղջիկ:
«Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։ Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների մեջքին, ականջները «քոքըհան» էր անում եւ մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ 

«Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։ Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների մեջքին, ականջները «քոքըհան» էր անում եւ մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ 

Ջալալօղլու   դպրոց Դպրոցի տեսուչը` Տիգրան Տեր-Դավթյանը, որ ժամանակի կրթված և զարգացած դեմքերից էր, Թումանյանի հոր մտերիմներից էր: Պատանի Հովհաննեսը սկզբնական շրջանում ապրում է ուսուցչի տանը, օգտվում նրա հարուստ գրադարանից: Ապագա բանաստեղծը սիրահարվում է տեսչի ավագ դստերը` Վերգինեին, որի այն խոսքին. «չլինի թե ինձնով տարված դասերիդ մասին մոռանաս», պատասխանում է իր առաջին սիրային «Հոգուս հատոր» ոտանավորով (1881 թ.): Ներսիսյան դպրոցի աշակերտ Հովհաննես Թումանյանը

Ջալալօղլու   դպրոց

  • Դպրոցի տեսուչը` Տիգրան Տեր-Դավթյանը, որ ժամանակի կրթված և զարգացած դեմքերից էր, Թումանյանի հոր մտերիմներից էր: Պատանի Հովհաննեսը սկզբնական շրջանում ապրում է ուսուցչի տանը, օգտվում նրա հարուստ գրադարանից: Ապագա բանաստեղծը սիրահարվում է տեսչի ավագ դստերը` Վերգինեին, որի այն խոսքին. «չլինի թե ինձնով տարված դասերիդ մասին մոռանաս», պատասխանում է իր առաջին սիրային «Հոգուս հատոր» ոտանավորով (1881 թ.):

Ներսիսյան դպրոցի աշակերտ Հովհաննես Թումանյանը

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ

1888 թվականին, տասնինը տարեկան հասակում, Թումանյանն ամուսնանում է տասնյոթամյա Օլգա Մաճկալյանի հետ։  Նրանք ունեցան 10 երեխա. Մուշեղ (1889-1938), Աշխեն (1891-1968), Նվարդ (1892-1957), Արտավազդ (1894-1918),  Համլիկ (1896-1937), Անուշ (1898-1927), Արփենիկ (1899-1981), Արեգ (1900-1939), Սեդա (1905-1988), Թամար(1907-1989)։
  • 1888 թվականին, տասնինը տարեկան հասակում, Թումանյանն ամուսնանում է տասնյոթամյա Օլգա Մաճկալյանի հետ։  Նրանք ունեցան 10 երեխա. Մուշեղ (1889-1938), Աշխեն (1891-1968), Նվարդ (1892-1957), Արտավազդ (1894-1918),

Համլիկ (1896-1937), Անուշ (1898-1927), Արփենիկ (1899-1981), Արեգ (1900-1939), Սեդա (1905-1988), Թամար(1907-1989)։

1905 թվականի հունվարի 1-ին, երբ դեռ ութը երեխա էինք, հայրիկը մեզ տոնածառի կանչեց մի փոքրիկ երգով՝ չորս տող ութ երեխայի անունից կազմված․  Մուշիկ,Նուշիկ, Անուշիկ,  Արտիկ, Համլիկ ,Արփուշիկ,  Աշխեն ,Արեգ շուտ արեք,  Տոնածառը զարդարեք․․․

1905 թվականի հունվարի 1-ին, երբ դեռ ութը երեխա էինք, հայրիկը մեզ տոնածառի կանչեց մի փոքրիկ երգով՝ չորս տող ութ երեխայի անունից կազմված․ Մուշիկ,Նուշիկ, Անուշիկ, Արտիկ, Համլիկ ,Արփուշիկ, Աշխեն ,Արեգ շուտ արեք, Տոնածառը զարդարեք․․․

Թումանյանը որդու` Համլիկի հետ:   Թերևս քիչ գրողներ են նման  համերաշխ ու միմյանց հետ  անսահաման սիրով կապված  ընտանիք ունեցել:  Համլիկը պաշտել է հորը:  Այնքան մեծ էր սերը նրա  հանդեպ, որ տարիներ անց`  մորն ուղղված նամակներից  մեկում գրում է.  «Ինձ համար սուրբ է  հայրիկիս երեխաների  պահանջը և  ցանկությունը»: 

Թումանյանը որդու` Համլիկի հետ:

Թերևս քիչ գրողներ են նման

համերաշխ ու միմյանց հետ

անսահաման սիրով կապված

ընտանիք ունեցել:

Համլիկը պաշտել է հորը:

Այնքան մեծ էր սերը նրա

հանդեպ, որ տարիներ անց`

մորն ուղղված նամակներից

մեկում գրում է.

«Ինձ համար սուրբ է

հայրիկիս երեխաների

պահանջը և

ցանկությունը»: 

Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել  մարդ կոչումի հետ. Հե՜յ ճամփանե՛ր, ճամփանե՛ր.  Անդարձ ու հին ճամփաներ,  Ովքե՞ր անցան ձեզանով,  Ո՞ւր գնացին, ճամփանե՛ր:

Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ.

Հե՜յ ճամփանե՛ր, ճամփանե՛ր. Անդարձ ու հին ճամփաներ, Ովքե՞ր անցան ձեզանով, Ո՞ւր գնացին, ճամփանե՛ր:

Մ Ա Ր Ո Ն

Մ Ա Ր Ո Ն

ԼՈՌԵՑԻ  ՍԱՔՈՆ

ԼՈՌԵՑԻ ՍԱՔՈՆ

Վերնատուն

Վերնատուն

« 1899 թ. աշնանը փոխադրվեցինք նոր բնակարան Բեհբության փողոց, թիվ 50: Այս տունն էր, որ դարձավ հայրիկի գրական ընկերների հավաքատեղին: Բնակարանը, վերին հարկում լինելու պատճառով, կոչվեց Վերնատուն, իսկ խմբավորման անդամները՝ վերնականներ:  Վերնատան բնակարանն ուներ լայն, երկար, լուսավոր, գեղեցիկ միջանցք՝ հայրիկի սենյակից մինչև պատշգամբ: Միջանցքի երկու կողմի պատերից հայրիկը կախել էր հունական և հռոմեական դիցաբանությունից նկարներ՝ Զևս, Հերա, Ապոլլոն, Վեներա և ուրիշներ․․․»  Նվարդ Թումանյանի հուշերից  

« 1899 թ. աշնանը փոխադրվեցինք նոր բնակարան Բեհբության փողոց, թիվ 50: Այս տունն էր, որ դարձավ հայրիկի գրական ընկերների հավաքատեղին: Բնակարանը, վերին հարկում լինելու պատճառով, կոչվեց Վերնատուն, իսկ խմբավորման անդամները՝ վերնականներ: Վերնատան բնակարանն ուներ լայն, երկար, լուսավոր, գեղեցիկ միջանցք՝ հայրիկի սենյակից մինչև պատշգամբ: Միջանցքի երկու կողմի պատերից հայրիկը կախել էր հունական և հռոմեական դիցաբանությունից նկարներ՝ Զևս, Հերա, Ապոլլոն, Վեներա և ուրիշներ․․․» Նվարդ Թումանյանի հուշերից

 

 Գրականությունն ազգի հոգին է և գրողներն էդ հոգու ծնունդներն ու արտահայտիչները։           «Վերնատան»  հիմնական անդամներն էին  Ղազարոս Աղայանը, Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Լևոն Շանթը, Դերենիկ Դեմիրճյանը, Նիկոլ Աղբալյանը։   Ղազարոս Աղայանը  ընդունվեց այդ խմբակում իբրև Նահապետ։  Նա «Վերնատան» պատվավոր անդամն էր։

Գրականությունն ազգի հոգին է և գրողներն էդ հոգու ծնունդներն ու արտահայտիչները։

  •         «Վերնատան»  հիմնական անդամներն էին  Ղազարոս Աղայանը, Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Լևոն Շանթը, Դերենիկ Դեմիրճյանը, Նիկոլ Աղբալյանը։   Ղազարոս Աղայանը  ընդունվեց այդ խմբակում իբրև Նահապետ։  Նա «Վերնատան» պատվավոր անդամն էր։
«Վերնատուն» խմբավորման լուսանկարը... 1908 թվականին Թիֆլիսում արված այս լուսանկարում պատկերված են «Վերնատուն» գրական և մշակութային ակումբ-խմբավորման մասնակիցները։ Ձախից աջ՝ Ավետիք Իսահակյան, Հովհաննես Թումանյան, Գևորգ Բաշինջաղյան, Ղազարոս Աղայան, Վրթանես Փափազյան, Կոմիտաս, Արշակ Չոբանյան:

«Վերնատուն» խմբավորման լուսանկարը... 1908 թվականին Թիֆլիսում արված այս լուսանկարում պատկերված են «Վերնատուն» գրական և մշակութային ակումբ-խմբավորման մասնակիցները։ Ձախից աջ՝ Ավետիք Իսահակյան, Հովհաննես Թումանյան, Գևորգ Բաշինջաղյան, Ղազարոս Աղայան, Վրթանես Փափազյան, Կոմիտաս, Արշակ Չոբանյան:

Մարիամ Թումանյանը՝ հայ մտավորականների մեկենաս «Մի մտերիմ ու քնքուշ բարեկամ ունեմ, որի երջանկության համար պատրաստ էի ամեն տեսակ զոհաբերություն անել…»   Որպես իսկական հայուհի՝ Մարիամ Թումանյանը ապրել է իր ժողովրդի հոգսերով, նրա համարձակությունն ու ազգասիրությունը սահմաններ չէին ճանաչում։ Նույնիսկ խորհրդային տարիներին (մահացել է 1948 թ.-ին), զրկված լինելով իշխանուհու տիտղոսից և այլևս չտիրապետելով նյութական միջոցների, նա աշխատել է պետական հաստատություններում, զբաղվել հասարակական գործունեությամբ և ծառայել իր ժողովրդին։

Մարիամ Թումանյանը՝ հայ մտավորականների

մեկենաս

«Մի մտերիմ ու քնքուշ բարեկամ ունեմ, որի երջանկության համար պատրաստ էի ամեն տեսակ զոհաբերություն անել…»

  Որպես իսկական հայուհի՝ Մարիամ Թումանյանը ապրել է իր ժողովրդի հոգսերով, նրա համարձակությունն ու ազգասիրությունը սահմաններ չէին ճանաչում։ Նույնիսկ խորհրդային տարիներին (մահացել է 1948 թ.-ին), զրկված լինելով իշխանուհու տիտղոսից և այլևս չտիրապետելով նյութական միջոցների, նա աշխատել է պետական հաստատություններում, զբաղվել հասարակական գործունեությամբ և ծառայել իր ժողովրդին։

Աբասթուման 1901-1902թթ․ Իմ կյանքում միայն 80 օր եմ աշխատել, էն էլ իմ հիվանդ օրերին։

Աբասթուման

1901-1902թթ․

Իմ կյանքում միայն 80 օր եմ

աշխատել, էն էլ իմ հիվանդ օրերին։

Ա Ն ՈՒ Շ ՓԱՐՎԱՆԱ

Ա Ն ՈՒ Շ

ՓԱՐՎԱՆԱ

Թմկաբերդի առումը

Թմկաբերդի

առումը

Մի առիթով Թումանյանը այսպէս է ձևակերպել իր համար սկզբուն- քային նշանակություն ունեցող «կյանքի անսասան օրենքը». «Եղիր անկեղծ, շիտակ ու բարի, այնուհետեւ թեկուզ ամբողջ աշխարհքը վեր կենա քո դեմ, վերջը դու ես հաղթելու» : 

Մի առիթով Թումանյանը այսպէս է ձևակերպել իր համար սկզբուն- քային նշանակություն ունեցող «կյանքի անսասան օրենքը».

«Եղիր անկեղծ, շիտակ ու բարի, այնուհետեւ թեկուզ ամբողջ աշխարհքը վեր կենա քո դեմ, վերջը դու ես հաղթելու»

Դեպի Կարս կատարած ուղևորության ժամանակ, Ախալցխայում, Ախալքալաքում, Ալեքսանդրապոլում, Երևանում Թումանյանը առիթ է ունենում հաղորդակցվելու այդ քաղաքների ժողովրդի հետ, որոնցից շատերն առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպելով բանաստեղծին արտահայտում են իրենց սերն ու հարգանքը նրա նկատմամբ: Նամակներից մեկում Թումանյանը խոսելով իր համար անակնկալ այդ վերաբերմունքի մասին, գրել է.«Ճանապարհին պատիժներից շատ պատիվներ եմ առել…Ուղիղն ասած`ես չգիտեի, թե այսքան ուշադրության արժանացած կլինեմ: Խեղճ ժողովուրդ, որ յուր աղքատությունով էլ է ուրախանում»...

Դեպի Կարս կատարած ուղևորության ժամանակ, Ախալցխայում, Ախալքալաքում, Ալեքսանդրապոլում, Երևանում Թումանյանը առիթ է ունենում հաղորդակցվելու այդ քաղաքների ժողովրդի հետ, որոնցից շատերն առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպելով բանաստեղծին արտահայտում են իրենց սերն ու հարգանքը նրա նկատմամբ: Նամակներից մեկում Թումանյանը խոսելով իր համար անակնկալ այդ վերաբերմունքի մասին, գրել է.«Ճանապարհին պատիժներից շատ պատիվներ եմ առել…Ուղիղն ասած`ես չգիտեի, թե այսքան ուշադրության արժանացած կլինեմ: Խեղճ ժողովուրդ, որ յուր

աղքատությունով էլ է ուրախանում»...

«Ես բանտում եմ գտնվում, բայց վստահ լինելով անմեղությանս մեջ, այնքան հանգիստ եմ, որ քնում եմ միանգամայն խաղաղ՝ համոզված լինելով, որ ճշմարտությունը կհաղթանակի, և ինձ կարդարացնեն»: Մետեխի բանտ 1908թ․

«Ես բանտում եմ գտնվում, բայց վստահ լինելով անմեղությանս մեջ, այնքան հանգիստ եմ, որ քնում եմ միանգամայն խաղաղ՝ համոզված լինելով, որ ճշմարտությունը կհաղթանակի, և ինձ կարդարացնեն»:

Մետեխի բանտ 1908թ․

Թումանյանի արդարացման առիթով հայ համայնքը կազմակերպում է ճոխ խնջույք Պետերբուրգի «Դոնոն» հանրահայտ ռեստորանում: Ի դեպ, «Դոնոնում» պարբերաբար ճաշում էին Սալտիկով-Շչեդրինը, Իվան Տուրգենևը: Այցելուների թվում էին Ռասպուտինն ու Գապոն քահանան:

Թումանյանի արդարացման առիթով հայ համայնքը կազմակերպում է ճոխ խնջույք Պետերբուրգի «Դոնոն» հանրահայտ ռեստորանում: Ի դեպ, «Դոնոնում» պարբերաբար ճաշում էին Սալտիկով-Շչեդրինը, Իվան Տուրգենևը: Այցելուների թվում էին Ռասպուտինն ու Գապոն քահանան:

Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,  Նենգ ու դավ եմ տեսել ես,  Տարել, ներել ու սիրել,—  Վատը` լավ եմ տեսել ես։

Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես, Նենգ ու դավ եմ տեսել ես, Տարել, ներել ու սիրել,— Վատը` լավ եմ տեսել ես։

Հոգու ամենանուրբ և ամենասուրբ թելերով կապված  լինելով իր ժողովրդին, բանաստեղծը հիրավի դարձավ այն հազվագյուտ կանխատեսողներից մեկը, որը դառնորեն գուշակեց հային բաժին պահված պատմության եղերական էջերից մեկը. Օսմանյան Թուրքիայի կողմից 1915 թ. իրականացված Մեծ Եղեռնը: Երբ Թիֆլիս հասավ կոտորածի լուրը, Թումանյանը հիվանդ, հոգեպես և ֆիզիկապես քայքայված, դստեր` Նվարդի հետ մեկնեց Էջմիածին` սեփական ձեռքերով հոգալու գաղթականության խնամքի խնդիրները:

Հոգու ամենանուրբ և ամենասուրբ թելերով կապված

լինելով իր ժողովրդին, բանաստեղծը հիրավի դարձավ այն հազվագյուտ կանխատեսողներից մեկը, որը դառնորեն գուշակեց հային բաժին պահված պատմության եղերական էջերից մեկը. Օսմանյան Թուրքիայի կողմից 1915 թ. իրականացված Մեծ Եղեռնը: Երբ Թիֆլիս հասավ կոտորածի լուրը, Թումանյանը հիվանդ, հոգեպես և ֆիզիկապես քայքայված, դստեր` Նվարդի հետ մեկնեց Էջմիածին` սեփական ձեռքերով հոգալու գաղթականության խնամքի խնդիրները:

Թումանյանին ավելի լավ ոչ ոք չի կարող ներկայացնել այդ օրերի մղձավանջը.«Դա մի պատսպարան էր, ուր հավաքվում, լցվում էին սովամահի ճանկերից խլած երեխաներ… Ահա հազարավոր մայրերի ոսկրացած բազուկների ու ձեռների անտառը…, որ ամեն կողմից առաջ էին հրում անթիվ, անհամար մանկական կմախքներ, որ դեռ շնչում էին…»: Այս ամենը մտովի պատկերացնելն անգամ այսօր սահմռկեցուցիչ է, իսկ ի՞նչ էր զգում բանաստեղծի հոգին… Կա մի հայտնի լուսանկար, որ ցուցադրվում է Թումանյանի թանգարանում` «Թումանյանը և իր դուստր Նվարդը որբերի հետ Էջմիածնում, 1915 թ.», որտեղ բանաստեղծն ընդամենը քառասունվեց տարեկան է, բայց նման է պատկառելի ծերունու: Կյանքս արի հրապարակ, ոտքի կոխան ամենքի.  Խափան, խոպան ու անպտուղ, անցավ առանց արդյունքի:  Ի՜նչքան ծաղիկ պիտի բուսներ, որ չբուսավ էս հողին…  Ի՜նչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տվողին։

Թումանյանին ավելի լավ ոչ ոք չի կարող ներկայացնել այդ օրերի մղձավանջը.«Դա մի պատսպարան էր, ուր հավաքվում, լցվում էին սովամահի ճանկերից խլած երեխաներ… Ահա հազարավոր մայրերի ոսկրացած բազուկների ու ձեռների անտառը…, որ ամեն կողմից առաջ էին հրում անթիվ, անհամար մանկական կմախքներ, որ դեռ շնչում էին…»: Այս ամենը մտովի պատկերացնելն անգամ այսօր սահմռկեցուցիչ է, իսկ ի՞նչ էր զգում բանաստեղծի հոգին… Կա մի հայտնի լուսանկար, որ ցուցադրվում է Թումանյանի թանգարանում` «Թումանյանը և իր դուստր Նվարդը որբերի հետ Էջմիածնում, 1915 թ.», որտեղ բանաստեղծն ընդամենը քառասունվեց տարեկան է, բայց նման է պատկառելի ծերունու:

  • Կյանքս արի հրապարակ, ոտքի կոխան ամենքի. Խափան, խոպան ու անպտուղ, անցավ առանց արդյունքի: Ի՜նչքան ծաղիկ պիտի բուսներ, որ չբուսավ էս հողին… Ի՜նչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տվողին։
  Հոգեհանգիստ    Կանգնեցի խոժոռ, մենակ ու հաստատ,  Մասիսի նման,  Կանչեցի թշվառ էն հոգիներին՝ ցրված հավիտյան  Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև  Ծովն Հայոց,  Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ։   — Հանգե՜ք, իմ որբե՜ր… իզո՜ւր են հուզմունք,  իզո՜ւր և անշահ…   Մարդակեր գազան՝ մարդը՝  դեռ երկար էսպես կմնա․․․

Հոգեհանգիստ Կանգնեցի խոժոռ, մենակ ու հաստատ, Մասիսի նման, Կանչեցի թշվառ էն հոգիներին՝ ցրված հավիտյան Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն Հայոց, Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ։ — Հանգե՜ք, իմ որբե՜ր… իզո՜ւր են հուզմունք, իզո՜ւր և անշահ… Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կմնա․․․

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ ՄՈՒՇԵՂ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1889-1938 թթ. ԱՐՏԱՎԱԶԴ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1894-1918 թթ. ՀԱՄԼԻԿ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1896-1938 թթ. ԱՐԵԳ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1900-1939 թթ.

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ

  • ՄՈՒՇԵՂ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1889-1938 թթ.
  • ԱՐՏԱՎԱԶԴ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1894-1918 թթ.
  • ՀԱՄԼԻԿ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1896-1938 թթ.
  • ԱՐԵԳ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1900-1939 թթ.
Ինչու սկսեցի քառյակներ գրել...  1915 թվի սեպտեմբերին սպանվեց եղբայրս − Ռոստոմը։ Ռոստոմը բնականից բանաստեղծ մարդ էր. շատ լավ գիտեր արևելյան նաղլերը − պոեմները. թուրքերեն- Ասլի Քյարամ, աշըղ Ղարիբ և այլն, և այլն և շատ բայաթի, ու միշտ նվագում էր ու երգում։   Մահից հետո զարմանալի կենդանի նրա ձենը մնաց ականջիս մեջ ու երգում էր շարունակ։ Էդ երգերից ազդված սկսեցի բայաթիներ գրել − քառյակներ և սկսեցի հենց իրենցից. − Արտաշը − (հետն էլ հայրենիքի կարոտը)։  1918-ի սկզբներին ընդունեցի ազգային խորհրդի լիազորությունը և ընդհատվեց երկար։   Ապա տակն ու վրա:   Նրանից հետո էլ Արտիկի կորուստը գուժեցին նույն թվի դեկտեմբերին - և միառժամանակ նորից լռեցի, ․․․ ապա թե փոխվեց և՛ տրամադրությունը, և՛ ձևը...

Ինչու սկսեցի քառյակներ գրել... 1915 թվի սեպտեմբերին սպանվեց եղբայրս − Ռոստոմը։ Ռոստոմը բնականից բանաստեղծ մարդ էր. շատ լավ գիտեր արևելյան նաղլերը − պոեմները. թուրքերեն- Ասլի Քյարամ, աշըղ Ղարիբ և այլն, և այլն և շատ բայաթի, ու միշտ նվագում էր ու երգում։  Մահից հետո զարմանալի կենդանի նրա ձենը մնաց ականջիս մեջ ու երգում էր շարունակ։ Էդ երգերից ազդված սկսեցի բայաթիներ գրել − քառյակներ և սկսեցի հենց իրենցից. − Արտաշը − (հետն էլ հայրենիքի կարոտը)։ 1918-ի սկզբներին ընդունեցի ազգային խորհրդի լիազորությունը և ընդհատվեց երկար։  Ապա տակն ու վրա:  Նրանից հետո էլ Արտիկի կորուստը գուժեցին նույն թվի դեկտեմբերին - և միառժամանակ նորից լռեցի, ․․․ ապա թե փոխվեց և՛ տրամադրությունը, և՛ ձևը...

Քառյակները շատ նուրբ, ազնիվ, խորը և գեղեցիկ բաներ են: Քառյակները հասուն շրջանի արդյունք են՝ իմաստության, վեհության… Քառյակը գոհար է և անպայման հղկված պետք է լինի:  Հովհ. Թումանյան

Քառյակները շատ նուրբ, ազնիվ, խորը և գեղեցիկ բաներ են:

Քառյակները հասուն շրջանի արդյունք են՝ իմաստության, վեհության…

Քառյակը գոհար է և անպայման հղկված պետք է լինի: Հովհ. Թումանյան

Աղբյուրները հնչում են ու անց կենում,  Ծարավները տենչում են ու անց կենում Ու երջանիկ ակունքներին երազուն`  Պոետները կանչում են ու անց կենում:

Աղբյուրները հնչում են ու անց կենում, Ծարավները տենչում են ու անց կենում

Ու երջանիկ ակունքներին երազուն` Պոետները կանչում են ու անց կենում:

Քանի՜ ձեռքից եմ վառվել,  Վառվել ու հուր եմ դառել,  Հուր եմ դառել` լույս տըվել,  Լույս տալով եմ սպառվել։

Քանի՜ ձեռքից եմ վառվել, Վառվել ու հուր եմ դառել, Հուր եմ դառել` լույս տըվել, Լույս տալով եմ սպառվել։

Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ.  Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ.  Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,  Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ:

Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ. Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ. Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր, Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ:

,- այս եղավ հայրիկի վերջին խոսքը: Նվարդ Թումանյան " width="640"

Էսօր գարուն է իմ աշխարհում, մեր երկրում... Մեր պատշգամբում երեխաներս արևի տակ, աչքերը ճամփին սպասում են իրենց հայրիկին, իսկ ես վերջին շունչս եմ քաշում... գետինը մարմինս քաշում է... չե՞ք տեսնում ինչպես եմ ընկնում, դուք էլ չեք հավատում...

Վերջին գիշերն է...

Մարտը չեմ վերջացնի...

Հովհ. Թումանյան,

21.03.1923

1923 թ. Մարտ 23, առավոտյան ժ. 6, փաթիլ-փաթիլ ձյուն էր գալիս... Աչքերը շարունակ անհանգիստ էին, կարծես բան էր փնտրում.... ,- այս եղավ հայրիկի վերջին խոսքը: Նվարդ Թումանյան

Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.  Երկրից անցվոր,երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.  Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,  Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին:

Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին. Երկրից անցվոր,երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին. Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր, Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին:


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!