Просмотр содержимого документа
«Բաց դաս. գոյականի հոլովները»
VII դասարան
Բաց դաս հայոց լեզվից
Գոյականի հոլովները. Ամփոփում
Դասընթացը սկսվեց գոյական անվան ամփոփմամբ .ի՞նչ է ցույց տալիս գոյականը, որոնք են գոյականի տեսակները,որ դեպքւմ են բաղադրյալ հատուկ անունները գրվում մեծատառով, տարբերակվեցին անձնանիշ և իրանիշ գոյականները ու բերվեցին օրինակներ,ինչ է ցույց տալիս գոյականի թիվը, հոգնակի թվի կազմությունը, առանձնացվեցին անեզական ու անհոգնական գոյականները, նշվեցին նաև գոյականի որոշյալ և անորոշ առումները:
Ընդհանուր տեղեկություններ տալով վերոհիշյալ խոսքի մասին՝դասարանը այնուհետև բաժանվում է 7 խմբի: Յուրաքանչյուր խումբ պետք է ներկայացներ 1 հոլով:Խմբի անդամները կազմել էին պաստառներ յուրաքանչյուր հոլովի համար և ներկայացնում էին , թե ինչ է ցույց տալիս տվյալ հոլովը, ինչ հարցերի է պատասխանում, ինչ վերջավորություններ ունի, տվյալ հոլովով նախադասության որ անդամներն են հանդես գալիս:
Օրինակ՝ խմբի անդամներից մեկը սահմանում է ուղղական հոլովը. Ուղղական հոլովը բառի ուղիղ , անփոփոխ ձևն է և կոչվում է նաև ուղիղ հոլով:
Հետո հարց է տալիս խմբակիցներին , թե տվյալ հոլովը ինչ հարցերի է պատասխանում: Խմբակիցներից մեկը պատասխանում է՝ ուղղական հոլովը պատասխանում է ով, ովքեր, ինչ(ը), ինչեր(ը) հարցերին: Իսկ մյուսը պատասխանում է ՝ուղղական հոլովով որ անդամներն են դրվում.ուղղական հոլովով դրվում են՝
. Նախադասության ենթական
.ստորոգյալ մաս կազմող գոյականները
.գոյականական անդամի լրացումները
. կոչականը
Այսպես խմբակիցների հարցադրումների և պատասխանների միջոցով ներկայացվում է ողջ հոլովական համակարգը:
Այնուհետև օրինակներ բերվեցին թեմայի վերաբերյալ, աշակերտները կազմեցին նախադասություններ, հոլովեցին բառեր:Հետո վերջիններիս հանձնարարվեց տեքստ, որի միջից պիտի դուրս գրեին գոյականները՝ որոշելով դրանց հոլովները:
Դասի վերջում աշակերտները գնահատվեցին: