СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Պրոբլեմային ուսուցման մեթոդներ

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Պրոբլեմային ուսուցման մեթոդներ»

Պրոբլեմային ուսուցման մեթոդներ

Պրոբլեմային ուսուցման մեթոդը ժամանակակից դիդակտիկայում ուսուցման առաջավոր մեթոդներից մեկն է, քանի որ, ինչպես նշում է ժամանակակից հայ մանկավարժ Յու. Ա. Ամիրջանյանը, այն ներառում է մանկավարժական բազմաթիվ արժեքավոր մեթոդների ու հնարների օգտագործման հնարավորություններ, ենթադրում սովորողների ինքնուրույն մտածողության զարգացման լայն հեռանկարներ: Այդ մասին են վկայում պրոբլեմային ուսուցման հարցերին նվիրված՝ Ն. Գ. Դայրիի, Ա. Ն. Լեոնտևի, Ի. Յա. Լերների, Ա. Մ. Մատյուշկինի, Յու. Ա. Ամիրջանյանի և ուրիշների հետազոտությունները:

Պրոբլեմային ուսուցման էությունը, ինչպես իրավացիորեն նշում է Յու. Ա. Ամիրջանյանը, պրոբլեմային իրավիճակի ստեղծումն է: Այն պահին, երբ մասնակի որոնողական` էվրիստիկ զրույցի մեթոդը, առաջացնելով սովորողների զարմանքն ու տարակուսանքը, ավարտում է իր «առաքելությունը», այդ պահին առաջանում է մի իրավիճակ, որն ընդունված է անվանել պրոբլեմային:

Էվրիստիկ զրույցը արդիականացնում է սովորողների գիտելիքները, կատարում իր դերը` մեծացնելով նրանց հետաքրքրությունը տվյալ թեմայի նկատմամբ առաջացնելով անդունդ իմացածի և չիմացածի միջև ու, որ ամենակարևորն է՝ զարմանք: Ոչ մի առաջընթաց, հայտնագործություն առանց զարմանքի տեղի չի ունենում: Կարճ ասած՝ վերոհիշյալ օրինակում մեծ փիլիսոփան, զրուցելով աշակերտների հետ, «քարը գցում էր փոսը»՝ ավարտելով այդ կերպ էվրիստիկ մեթոդի առաքելությունը, որից հետո գործելու իրավունքը` էստաֆետը, փոխանցվում է մի այլ արդյունավետ մեթոդի, որը մանկավարժական գրականության մեջ կոչվում է պրոբլեմային ուսուցման մեթոդ:

Ըստ Յու. Ա. Ամիրջանյանի՝ զանազանվում են պրոբլեմային ուսուցման պրոբլեմային շարադրանքի, խթանող, մասնակի որոնողական կամ էվրիստիկական և հետազոտական առաջատար մեթոդներ և դրանց օժանդակող մեթոդներ` բացատրացուցադրական, վերարտադրողական, ծրագրավորված և այլն:

Չնայած պրոբլեմային ուսուցման մեթոդի գաղափարն իր ժամանակին արծարծվել է դեռևս Ժ. Ժ. Ռուսոյի կողմից, այնուամենայնիվ դրա գիտական մշակումը կատարվել է միայն 20-րդ դարի 60-ական թվականներից սկսած: Այդ տարիներին զուգահեռաբար ընթանում էին ուսուցման մի այլ արդյունավետ տեխնոլոգիայի` ծրագրավորված ուսուցման մեթոդական մշակման աշխատանքները: Եվ եթե «ծրագրավորված ուսուցման հիմքում ընկած է ալգորիթմական, տրամաբանական մտածողության տեսակը, ապա պրոբլեմային ուսուցումը հիմնականում հենվում է ստեղծագործական, էվրիստիկ մտածողության վրա»,- նշում է հայտնի մեթոդիստ Ն. Վ. Մետելսկին իր «Մաթեմատիկայի դիդակտիկա» ձեռնարկում: Հենց այդպիսի մտածողություն է պետք կիրառել ոչ ստանդարտ մաթեմատիկական խնդիրներ լուծելիս: Բացի դրանից՝ պրոբլեմային ուսուցումը շատ արդյունավետ է նաև մաթեմատիկական տեսությունների ուսումնասիրման ժամանակ, քանի որ այդկերպ սովորողները ծանոթանում են նաև մաթեմատիկական գործունեությանը: Այստեղից հետևություն, որ «պրոբլեմային ուսուցումը հեռանկարում պետք է դառնա միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցման հիմնական մեթոդներից մեկը»,- նշում է Ն. Վ. Մետելսկին:

Պրոբլեմային ուսուցման տեսության մշակմամբ զբաղվել են լեհ պրոֆեսոր Վ.Օկոնը, Ա. Մատյուշկինը, Ի. Յա. Լերները, Մ. Ն. Սկատկինը և ուրիշներ: Այդ տեսության կարևորագույն գաղափարները ուսումնական պրոբլեմի և պրոբլեմային իրավիճակի գաղափարներն են: Վերջինս բնութագրվում է որպես օբյեկտի և սուբյեկտի միջև մտավոր փոխազդեցության հատուկ տեսակ, որը ճանաչողական պահանջմունքներ է առաջացնում սուբյեկտի մոտ՝ մղելով նրան ձեռք բերել (բացահայտել կամ յուրացնել) նոր գիտելիքներ կամ գործունեության տեսակներ: Առանձնապես կարևոր է նշել, որ ճանաչման ենթակա օբյեկտը չնայած պետք է մշտապես գտնվի սուբյեկտի մտավոր կարողությունների սահմաններում, սակայն միաժամանակ առաջացնի որոշակի ինտելեկտուալ դժվարության հոգեվիճակ:

Ուսումնական մաթեմատիկական խնդիրը (հարցը) կարող է առաջացնել պրոբլեմային իրավիճակ հետևյալ երկու դեպքերում.

ա) եթե նրա պայմանի և պահանջի հարաբերակցության մեջ մասնակցում է մտածողության սուբյեկտը` մարդը,

2) եթե այդ մարդը նաև չգիտի, թե ինչպես լուծի տրված խնդիրը:

Բոլոր դեպքերում ցանկացած դժվարության խնդիրը կարող է առաջացնել պրոբլեմային իրավիճակ բոլոր նրանց համար, ովքեր դեռևս չգիտեն, թե ինչպես լուծեն այն: Սակայն այդ նույն խնդիրը չի կարող պրոբլեմային լինել նրանց համար, ովքեր գիտեն լուծել այն: Նույնիսկ անցած, բայց արդեն մոռացված նյութի վերարտադրության վերաբերյալ հարցը կարող է դառնալ պրոբլեմահարուց բոլոր նրանց համար, ովքեր ցանկություն են հայտնում դատողությունների միջոցով վերականգնելու հարցի ճիշտ պատասխանը, որն արդեն իրենց համար կարծես թե դառնում է նոր գիտելիք:

Ընդհանրապես պրոբլեմ ասելով՝ հասկացվում է խնդիր, որը ենթակա է լուծման, հետազոտման: Իր հերթին ուսումնական պրոբլեմի լուծման համար անհրաժեշտ են գիտությանն ու մարդկությանը հայտնի, բայց լուծողին` անհատին (աշակերտին) դեռևս անհայտ նոր գիտելիքներ, կարողություններ ու հմտություններ: Ուսումնական պրոբլեմը պրոբլեմային իրավիճակի այն բաղկացուցիչ տարրն է, որը առաջացրել է որոշակի դժվարություններ, տարակուսանք ու զարմանք, և որն էլ հենց սահմանվում, որոշակիացվում է պրոբլեմային իրավիճակի վերլուծության ընթացքում: Այստեղ ամենակարևորը պրոբլեմի արձանագրումն է, որի համար նախևառաջ անհրաժեշտ է ձևակերպել` որոշակիացնել առաջացած դժվարության բնույթը: Ընդհանրապես պրոբլեմ դնելը (արձանագրելը) մեթոդաբանությունում համարվում է ստեղծագործական մտածողության առաջին փուլը: Հաճախ հենց այս փուլում էլ ծնվում է ուսումնական պրոբլեմի լուծման մասին առաջին վարկածը: Ակադեմիկոս Ն. Ն. Լուզինը գիտության ոլորտում նշված իրողությունը նկարագրում է հետևյալ կերպ. «Սովորաբար պրոբլեմի դրվածքից պարզ է դառնում նրա լուծման ուղու ընտրությունը, սակայն եթե պրոբլեմի դրվածքում նրա լուծման ուղու մասին որևէ ցուցում չի պարունակվում, ապա այդ պրոբլեմը թվում է անհուսալի և կարող է տասնյակ տարիներ սպասել իր լուծմանը»:

Ցավոք, հեղինակների մոտ «պրոբլեմային ուսուցում» հասկացության մասին միասնական կարծիք գոյություն չունի: Վ. Օկոնը առանձնացնում է պրոբլեմային ուսուցման երեք հիմնական փուլ՝

1) պրոբլեմի արձանագրում,

2) պրոբլեմի լուծում,

3) լուծման ստուգում:

Պրոբլեմային ուսուցման մասին հնարավորինս լայն մեկնաբանություն կա Մ. Ի. Մախմուտովի «Պրոբլեմային ուսուցման տեսություն և պրակտիկա» (Կազան, 1972) մենագրությունում, որում հեղինակը առանձնացնում է պրոբլեմային ուսուցում կազմակերպելու վեց դիդակտիկական եղանակներ: Իսկ Մ. Ն. Սկատկինը առանձնացնում է պրոբլեմային ուսուցման երեք տեսակներ՝

1) գիտելիքների պրոբլեմային մատուցում,

2) պրոբլեմային մատուցման տարբեր փուլերում սովորողների մասնակցություն որոնողական աշխատանքներին,

3) ուսուցման հետազոտական մեթոդ:



1