Դ Ա Ս Ի Պ Լ Ա Ն
Ամսաթիվը՝
Առարկան՝ երկրաչափություն
Դասարանը՝ 8-րդ
Դասի թեման՝ Կետ 47. Պյութագորասի թեորեմը
Դասի տիպը՝ նոր նյութի հաղորդման դաս
Դասի նպատակը՝
Սովորողները ստանան գիտելիքներ Պյութագորասի կենսագրականից, իմանան ու կարողանան ձևակերպել Պյութագորասի թեորեմը, ապացուցել այն։
Գիտակցեն թեորեմի կարևորությունը որպես համամարդկային ձեռքբերում ։
Զարգացնել նյութի վերաբերյալ խնդիրներ լուծելու կարողություններ։
Սովորողից ակնկալվող արդյունքները.
Իմանա՝ Պյութագորասի մասին կենսագրական տվյալներ, Պյութագորասի թեորեմը, ապացուցման տարբերակներից որևէ մեկը։
Կարողանա լուծել խնդիրներ՝ կիրառելով Պյութագորասի թեորեմը։
Դասի կահավորումը՝ համակարգիչ, պրոյեկտոր, էկրան։
Դասի ընթացքը.
Նոր նյութի հաղորդում
Պյութագորասի մասին կենսագրական տվյալներ,Պյութագորասի թեորեմի ձևակերպում և ապացուցուցում, Պյութագորյան եռանկյուն
Խնդիների լուծում
Պյութագորասը մեծ իմաստասեր էր
Դասի ամփոփում
Տնային աշխատանքի հանձնարարում
Դ Ա Ս Ի Ը Ն Թ Ա Ց Ք Ի Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
Կրթությունը հաջողության դուռը բացելու ոսկե բանալին է։
Մեզնից յուրաքանչյուրն ունենի երեք ոսկե բանալի՝ խելքի, հնարավորության և ժամանակի։ Ուստի եկեք այսօր դրանցից յուրաքանչյուրն օգտագործելով փորձենք բացել մեր հաջողության դուռը։
ՆՈՐ ՆՅՈՒԹԻ ՀԱՂՈՐԴՈՒՄ
1․Պատմական տեղեկություններ Պյութագորասի կյանքի և գործունեության մասին։
2․Պյութագորասի թեորեմի ձևակերպում և ապացուցում։ Նախապես հարցադրումների միջոցով կրկնել թեմայի վերաբերյալ նախագիտելիքները։
Հարցեր
Ո՞ր պատկերն է կոչվում եռանկյուն:
Ո՞ր եռանկյունն է կոչվում ուղղանկյուն եռանկյուն։
Ինչպե՞ս են կոչվում ուղղանկյուն եռանկյան կողմերը ։
Ինչպե՞ս են հաշվում քառակուսու, ուղղանկյուն եռանկյան մակերեսը:
Ո՞րն է բազմանկյան մակերեսի հաշվման հատկությունը։
Ներկայացնել Պյութագորասիթեորեմի ապացույցի մի քանի տարբերակներ, ինչպես նաև ցուցադրությունhttps://www.youtube.com/watch?v=tTHhBE5lYTg&feature=emb_rel_end
3․Պյութագորյան եռանկյուն
Ո՞ր եռանկյունն է կոչվում պյութագորյան։
Ստուգել, թե որն է պյութագորյան եռյակ։
3,4,5 կողմերով ուղղանկյուն եռանկյան մասին։
2. ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ
Էկրանին հերթով ցուցադրվում են թեորեմի կիրառությամբ խնդիրներ,նաև կիրառական նշանակության խնդիրներ, օրինակ Բհասկարայի, Լ․Մագնիցկու խնդիրները: Լուծման համար ժամանակ է տրվում: Այն աշակերտը, որն առաջինն է ավարտում աշխատանքը, ներկայացնում է իր լուծումը: Եթե լինում են սխալներ, վերջիններս քննարկվում և ուղղվում են:
Խնդիրները հետևյալն են.
1
․
2
․
3
․
4․
5
․
6
․
7․
3․Պյութագորասի իմաստասիրություններից
4. ԴԱՍԻ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ
Ամփոփել դասը և իրականացնել գնահատում:
Այսօր դուք ստացաք և տեսական, և գործնական գիտելիքներ, որոնցից յուրաքանչյուրը կարող է բացել դեպի նոր գիտելիք տանող ձեր հաջողության դուռը։