СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ռափայել պատկանյան

Категория: Литература

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ռափայել պատկանյան »

Ռափայել Պատկանյան

Գրական անուն

Գամառ-Քաթիպա



Ռափայել Պատկանյան

Ծնվել է

նոյեմբերի 8 (20)1830

Ծննդավայր

Նոր Նախիջևան

Վախճանվել է

օգոստոսի 22 (սեպտեմբերի 3), 1892 (61 տարեկանում)

Վախճանի վայր

Նոր Նախիջևան

Գրական անուն

Kamar Katiba

Մասնագիտություն

գրող

Լեզու

հայերեն[1]

Ազգություն

Հայ

Քաղաքացիություն

Ռուսական կայսրություն

Կրթություն

Սանկտ Պետերբուրգի համալսարան

Ժանրեր

բանաստեղծություն
պատմվածքվիպակ

Գրական շարժումներ

Ռեալիզմ

Ռափայել Պատկանյան Վիքիքաղվածքում

Ռափայել Պատկանյան Վիքիդարանում

Raphael Patkanian Վիքիպահեստում

Ռափայել Գաբրիելի Պատկանյան (նոյեմբերի 8 (20)1830Նոր ՆախիջևանԵկատերինոսլավի նահանգՌուսական կայսրություն[2] - օգոստոսի 22 (սեպտեմբերի 3), 1892Նոր ՆախիջևանQ4398509?, Դոնի զորքի մարզՌուսական կայսրություն[2]), հայ գրող և մտավորական։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռափայել Պատկանյանը ծնվել է 1830 թվականի նոյեմբերի 8-ին, Նոր Նախիջևանում (Դոնի Ռոստովի շրջան), գրող Գաբրիել Պատկանյանի ընտանիքում։ Պատկանյանների գերդաստանը շատ հայտնի էր ոչ միայն իրենց քաղաքում, այլև ամբողջ Կովկասում։Սկզբնական կրթությունը ստացել է հոր դպրոցում։ 1843-1849 թվականներին սովորել է Լազարյան ճեմարանում։ Ճեմարանը չավարտած՝ մեկնում է Թիֆլիս և Ներսիսյան դպրոցում դասավանդում ռուսերեն։ Բարձրագույն կրթություն ստանում է 1851 թվականին Դորպատի համալսարանում, ինչի ճանապարհը նրա առաջ բացել էր Խաչատուր Աբովյանը։ Նույն տարում ընդունվել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1866 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելյան ֆակուլտետը։ Վախճանվել է օգոստոսի 81892 թվականին Նոր Նախիջևանում։





Ստեղծագործական աշխատանք



Առաջին ստեղծագործությունները եղել են ՝ «Պանդուխտ հայ ի Փարեզ», «Առավոտյան երգ շինակաց», «Երեկոյան երգ շինակաց», «Հայոց գինի», «Թիֆլիսի քեֆ» և այլն լույս են տեսել 1850-1851 թվականներին «Արարատ» շաբաթաթերթում։

1852 թվականին իր ուսանող ընկերների հետ հիմնում է Գամառ-Քաթիպա ընկերությունը։ 1855 թվականին լույս է տեսնում Գամառ-Քաթիպայի առաջին պրակը՝ «Գրե այնպես ինչպես որ խոսում են, խոսե այնպես ինչպես որ գրում են» բնաբանով։ Ռափայել Պատկանյանը ձգտել է իր խոսքին տալ ժողովրդին հարազատ, կենդանի կենսուրախ արտահայտություն։ Նրա լեզվական հայացքներն իրենց արտացոլումն են գտել «Արաքսի արտասուքը», «Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը» ստեղծագործություններում։ Մեծ է եղել Պատկանյանի հայրենասիրական ստեղծագործությունների ազդեցությունը իր ժամանակի երիտասարդության վրա։ Բացի բազմաթիվ պոեմներից, բանաստեղծություններից, պատմվածքներից, ունի նաև երգիծական պատմվածքներ, գրված Նոր Նախիջևանի բարբառով։





Մատենագիտություն

Գրքեր

  • Բանաստեղծութիւնք, Մոսկուա, 1864, 128 էջ:

  • Մանկական երգեր, Թիֆլիս, 1880, 109 էջ:

  • Բանաստեղծութիւնք, Մոսկուա, 1881, 180 էջ:

  • Մանկական ոտանաւորներ եւ երգեր, Տփղիս, 1881, 32 էջ:

  • Բանաստեղծութիւններ, Սանկտ Պետերբուրգ, 1893, 264 էջ:

  • Բանաստեղծութիւններ, Սանկտ Պետերբուրգ, 1895, 264 էջ:

  • Ընտիր երկասիրութիւններ, հատ. 1. Ոտանաւորներ, Սանկտ Պետերբուրգ, 1893, 360 էջ:

  • Ընտիր երկասիրութիւններ, հատ. 2. Արձակ գրուածներ, Սանկտ Պետերբուրգ, 1893, 480 էջ:

  • Ընտիր երկասիրութիւններ, հատ. 3, Սանկտ Պետերբուրգ, 1904:

  • Ազատութեան երգեր, Պէյրութ, 1933, 60 էջ:

  • Երկերի ժողովածու (Արձակ), Երևան, 1946, 284 էջ:

  • Ընտիր երկեր, Երևան, 1950, 748 էջ:

  • Երկեր (չափածո և արձակ), Երևան, 1955, 780 էջ:

  • Երկերի ժողովածու, հատ. 1, Երևան, 1963, 344 էջ:

  • Երկերի ժողովածու, հատ. 2, Երևան, 1964, 384 էջ:

  • Երկերի ժողովածու, հատ. 3, Երևան, 1966, 664 էջ:

  • Երկերի ժողովածու, հատ. 4, Երևան, 1966, 620 էջ:

  • Երկերի ժողովածու, հատ. 5, Երևան, 1968, 612 էջ:

  • Երկերի ժողովածու, հատ. 6, Երևան, 1970, 656 էջ:

  • Երկերի ժողովածու, հատ. 7, Երևան, 1973, 384 էջ:

  • Երկերի ժողովածու, հատ. 8, Երևան, 1974, 484 էջ:

  • Նոր-Նախիջևանյան պատմվածքներ, Երևան, 1973, 352 էջ:

  • Երկեր. Բանաստեղծություններ, Պոեմներ, Ես նշանած էի, Փառասեր, Տիկին և Նաժիշտ, Մոնթեն մինչև վեր, Թոմաս Բոցարիս, Նոր Նախիջևանի պատմվածքներ, Հոդվածներ, Հուշեր, Ճառեր, Նամակներ, Երևան, 1980, 664 էջ:

  • Երկեր, Երևան, 1984, 336 էջ:

  • Ստեղծագործությունների ժողովածու, Երևան, 2012, 332 էջ:

Մամուլ

  • Ազգասիրական հանդեսք: «Արարատ» (Թիֆլիս), 1851, № 18։

  • Առավոտյան երգ շինականաց: «Արարատ» (Թիֆլիս), 1851, № 23։

  • Երեկոյան երգ շինականաց: «Արարատ» (Թիֆլիս), 1851, № 24։

ԹարգմանություններՄիխայիլ Լոմոնոսով, Համակերպություն Հոբա (պոեմ): «Արարատ», 1851, № 21, փետրվարի 3։ Թարգմ.՝ ռուսերենից աշխարհաբար։

Ռափայել Պատկանյանին նվիրված ՀՀ փոստային նամականիշ

 

Ռափայել Պատկանյանի հուշարձանը Էջմիածնի Գևորգյան ճեմարանի շենքի գլխավոր ճակատի առջև, քանդակագործ՝ Անդրեաս Տեր-Մարուքյան





Օրորոցի երգ



Արի՛, ի՛մ սոխակ, թո՛ղ պարտեզ, մերին[1],
Տաղերով քուն բե՛ր տըղիս աչքերին․
Բայց նա լալիս է․ դու, սոխակ, մի՛ գալ.
Իմ որդին չուզե տիրացու դառնալ։

Ե՛կ, աբեղաձա՛գ[2], թո՛ղ արտ ու արոտ,
Օրորե՛ տըղիս, քընի է կարոտ․
Բայց նա լալիս է․ դու, ձագուկ, մի՛ գալ,
Իմ որդին չուզե աբեղա դառնալ։

Թո՛ղ դու, տատրակի՛կ, քու ձագն ու բունը,
Վուվուով[3] տըղիս բե՛ր անուշ քունը․
Բայց նա լալիս է․ տատրակի՛կ, մի՛ գալ,
Իմ որդին չուզե սըգավոր դառնալ։

Կաչաղա՛կ ճարպիկ, գող, արծաթասեր,
Շահի զըրուցով որդուս քունը բեր․
Բայց նա լալիս է․ կաչաղա՛կ, մի՛ գալ,
Իմ որդին չուզե սովդաքար[4] դառնալ։

Թո՛ղ որսըդ, արի՛, քաջասի՛րտ բազե,
Քու երգը գուցե իմ որդին կուզե․․․
Բազեն որ եկավ` որդիս լըռեցավ,
Ռազմի երգերի ձայնով քընեցավ։