СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ռեֆրեյմինգ՝ ՆԼԾ հոգեբանություն

Категория: Психологу

Нажмите, чтобы узнать подробности

Մեր ներքին նպատակները,մտադրությունները մեր ներսում են, իսկ մենք ապրում ենք իրական աշխարհում: Եվ ահա անհրաժեշտ է կապել այդ մտադրությունները, այն ամենի հետ, ինչ է տեղի է ունենում աշխարհում: Մենք դա անում ենք մտքի օգնությամբ: Այսինքն արտաքին աշխարհում տեղի ունեցող իրադարձությանը վերագրում ենք իմաստ, որը կապում է միմյանց իրադարձությունը և արժեքը:

Просмотр содержимого документа
«Ռեֆրեյմինգ՝ ՆԼԾ հոգեբանություն»



Մեր ներքին նպատակները,մտադրությունները մեր ներսում են, իսկ մենք ապրում ենք իրական աշխարհում: Եվ ահա անհրաժեշտ է կապել այդ մտադրությունները, այն ամենի հետ, ինչ է տեղի է ունենում աշխարհում: Մենք դա անում ենք մտքի օգնությամբ: Այսինքն արտաքին աշխարհում տեղի ունեցող իրադարձությանը վերագրում ենք իմաստ, որը կապում է միմյանց իրադարձությունը և արժեքը:

Դա է պատճառը,որ իմաստները այպիսի մեծ նշանակություն ունեն մեր կյանքում,որ արտաքին իրադարձությունները կապվում են մեր ներքին աշխարհի հետ՝բացառապես արտաքին իրադարաձություններին իմաստ վերագրելու ճանապարհով:

  • Նա ինձ մի տեսակ է նայում: -Ես իրեն դուր չեմ գալիս

Եթե մի քանի անգամ անընդմեջ դուք ուշանում եք,ապա դուք չեք գնահատում ձեր աշխատանքը:

Եթե ես լողալով անցնում եմ հինգ մետր,դա նշանակում է,որ ես սովորել եմ լողալ:

: Հատկապես,եթե դուք այն մարդը չեք,ով վերագրում է այս իմաստները: Շատ կցանկանաինք ազդել այդ գործընթացի վրա,որպեսզի իմաստները լինեն այպիսին ինչպիսին,որ մենք ենք ցանկանում: Այս գործընթացի մեկ այլ անվանումը գնահատումն է, այսինքն կապում արժեքների հետ:

Ռեֆրեյմինգ

Ռեֆրեյմինգը դա հիանալի մոդել է այն բանի,թե ինչպես կարելի է խաղալ իմաստի հետ և փոխել իրադարձությունների գնահատումը: Անգլերենից ռեֆրեյմը կարելի է թարգմանել ինչպես նկարի փոխարինում շրջանակի մեջ այնպես էլ նկարի շրջանակի փոխարինում:

Հաշվի առնելով,որ նեյրոլեզվաբանական ծրագրավորման մեջ,օգտագործվում է որպես ,ապա ռեֆրեյմինգը ստանում է շատ խորը և կարևոր նշանակություն,որը անհետանում է թարգմանության ժամանակ: Ռեֆրեյմինգ բառի թարգմանություններից մեկը դա բարեփոխումն է: Վերցնենք մի օրինակ՝ դուք գտնվում եք անտառում և վառել եք խարույկ: Որպեսզի կրակը երկար վառվի,պետք է ավելացնել ցախ,կրակը ուժեղանում է,սակայն որոշ ժամանակ անց բոցը թուլանում է,ի՞նչ եք անում դուք: Գնում եք և խառնում եք այդ փայտերը և կրակը դառնում է ավելի ուժեղ:Դուք չեք ավելացնում նոր բան,այլ պարզապես փոխում եք :

Ռեֆրեյմինգը դա կարողություն է շարժել,տեղափոխել փայտերը առավել համապատասխան կրակ ստանալու համար:

Մեկ այլ օրինակ՝ կահույքի դրվածքը սենյակում:Դուք երբևէ չ՞եք տեղափոխել կահույքը սենյակում,եթե այո,ապա շատ բան եք կորցրել: Դուք տեղադում են այն և ձեզ թվում է,որ սա այն է ինչ անհրաժեշտ է,սակայն որոշ ժամանակ անց դուք տեսնում եք,որ ինչ-որ բան այն չէ և հարմար չէ, սեղանը խանգարում է ձեզ մոտենալ պատուհանին,լույսը խանգարում է կարդալուն բազմոցին պարկելիս: Ի՞նչ եք անելու այս դեպքում: Չի~շտ է՝ կվերադասավորեք կահույքը: Հնարավոր է որ որոշ ժամանակ անց իրավիճակը կփոխվի և դուք նորից կցանկանաք վերադասավորումներ կատարել:

Սենսորային մակարդակով ռեֆրեյմինգը կարելի է բացատրել այսպես՝հիշեք անցյալից մի տհաճ իրավիճակ,բայց որ պատկերը ունենա սահման,օրինակ համայնապատկերը,իսկ հիմա տեղադրենք պատկերը սպիտակ շրջանակի մեջ: Ու՞մ մոտ փոխվեց իրավիճակի ընկալումը:

  • Դարձավ ավելի ուրախ:

  • Դարձել է ավելի չեզոք:

Շատ լավ: Իսկ հիմա շրջանակը թող դառնա սև:

  • Օ~ դա շատ ավելի վատ է:

  • Թվում է թե ինչ-որ մեկը մահացել է:

Դաձնենք շրջանակը ոսկեգույն: Ինչպես հին նկարներում՝ծանր ոսկեգույն շրջանակ:

-Ինձ համար դա դարձել է շատ կարևոր:

-Այս իրավիճակը դարձել է մղձավանջային:

-Ինձ համար դա դարձավ պարզապես նկար,որևէ վերացական բան:

Այժմ պատկերացնենք,որ շրջանակը վառվող լույսերով է: Գույնզգույն ամանորյա լույսերով:

-Դա նույնիսկ զվարճալի է:

-Ինչ-որ կատարեգություն է:

-Կարելի է երկար փորձարկել:

Հետևաբար ընտրեք այն շրջանակը,որը ավելի հարմար է տվյալ իրավիճակի ընկալման համար:Կարելի է նաև այն վերադարձնել իր սկզբնական վիճակին: Եվ ուշադրություն դարձրեք,մենք չենք փոխել բովանդակությունը, մենք փոխեցինք միայն շրջանակը, և դա հանգեցնում է իրավիճակի ընկալման մեջ արմատական փոփոխությունների առաջացմանը:

Խոսակցական ռեֆրեյմինգ

Կոճղին կանգնած է ոզնին և գոռում է՝ ես ուժեղ եմ, ես ուժեղ եմ: Մոտակայքում անցնում է արջը,լսում է դա և փչում է ոզնու վրա,նա ընգնում է թփերի մեջ: Ոզնին դուրս է գալիս թփերի միջից և ասում՝ ես ուժեղ եմ,բայց թեթև:

Ռեֆրեյմինգը թույլ է տալիս փոխել ինքնագնահատականը, խաղալ իմաստի հետ և դա կարելի է անել նույնիսկ հասարակ ամենօրյա զրույցի ժամանակ: Օրինակ՝

-Ես այսօր եկել եմ ժամը 09:40:

Եվ ի՞նչ: Սա ուղղակի տեղեկացնում է իրադարձության փաստի մասին: Չկա գնահատական:

-Երեկ ես տաս րոպե ուշացել եմ աշխատանքից:

Դուք ունեք լավ հիշողություն, եթե նույնիսկ այսօր հիշում եք այդ մասին:

-Զապարոժեցը վատ մեքենա է:

Չնայած դրան փոքր է և մատչելի:

-Ինձ նյարդայնացնում է իմ տնօրենը:

Դա խոսում է ձեր պրոֆեսիոնալիզմի մասին, եթե դուք պատրաստ եք կատարել այն մարդու հրահանգները,ում չեք հավանում…

-Ես ագահ եմ:

Ես կասեյ խնայող:

-Ինձ դուր չի գալիս իմ աշխատանքը:

Դու շատ պատասխանատու մարդ ես, եթե այնուամնեայնիվ գնում ես այդ աշխատանքին:

-Ինձ ոչ մեկ չի սիրում:

Դա ձեր կյանքում,որևէ բան փոխելու առիթ է:

-Ես շատ ծույլ եմ:

Չնայած դրան դու չես անի ավելորդ սխալներ:

Եվ ին՞չ բավական է մարդուն ասել,դու ագահ չես,դու խնայող ես և ամեն ինչ կփոխվի: Տարօրինակ է,բայց այո՝սակայն ոչ միշտ:

Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ,որպեսզի աշխատի ռեֆրեյմինգը:

Առաջին և հիմնական պայմանը ռապորտն է: Բոլոր խոսքի տեխնիկաները պահանջում են ռապորտի առկայություն և վստահություն աղբյուրի նկատմամբ: Հակառակ դեպքում այս բոլոր ներդրված հրահանգները կհանվեն:

-Արդյո՞ք մենք միշտ փոխում ենք մեր գնահատականը բացասականից՝ դրական:

Դա կախված է ձեր նպատակներից, բավականին հաճախ անհրաժեշտ է կատարել հակառակը:

-Դա քաղաքավարություն չէ,դա ուղղակի սուտ է:

Շատերի համար,որպեսզի նրանք ուշադրություն դարձնեն իրավիճակին, անհրաժեշտ է հարված:Նրանք իրոք կարող են չպատկերացնել, ինչպես է իրենց վարքը գնահատվում ուրիշների կողմից և եթե դուք իրենց հետ միշտ դիվանագիտորեն եք վերաբերվում, նրանք անկեղծորեն հավատում են,որ ամենինչ վալ է: Ռեֆրեյմինգը գնահատման,կառավարման միջոցներից միայն մեկն է,նրա ոչ ճիշտ օգտագործման հետևանքներից մեկը դա այլ անձանց զրկում է որակյալ հակադարձ կապից: Եթե միշտ ասել երեխային,որ դա գրգռվածություն չէ,այլ ուղղակի հուզականություն է,արդյունքում դուք կարող եք մեծացնել,այնպիսի երեխա,որը բացարձակ չի փորձում վերահսկել սեփական հույզերը՝միայն այն պատճառով,որ նրան մանկուց համուզել են,որ դա նորմալ է:

Շատ նրբանկատ անգլիացին չգիտի,թե ինչպես հաղորդել քարտուղարուհուն,որ նա ազատված է աշխատանքից… և այսպես է ձևակերպում դա՝

-Միսս Ջոնս Դուք այնքան լավ եք կատարում Ձեր պառտականությունները,որ ես նույնիսկ չգիտեմ,թե ինչ էինք անելու առանց Ձեզ: Բայց երկուշաբթի օրվանից այնուամենայնիվ կփորձենք:

Ռեֆրեյմինգը գործիք է:Ինչի՞ համար է օգտագործվում ռեֆրեյմինգը:

Առաջինը հարմարվելու համար:Քանի որ մարդիկ արձագանքում են իմաստին,դուք կարող եք իրավիճակին տալ այնպիսի իմաստ, որը տալիս է ձեզ հարմարվելու հնարավորություն և չի առաջացնում հակամարտություն: Համեմատեք՝

-Արի խոսենք քո դանդաղաշարժության մասին:

-Արի խոսենք գործի նկատմամբ քո չափազանց պատասխանատու վերաբերմունքի մասին:

Երկրորդը իմաստը փոխելու միջոցը,այսինքն այն օգտագործում են այն դեպքում,երբ պետք է փոխել իրադարձության գնահատումը, այլ մարդու կողմից:Օրինակ, երբ պետք է փոխել ծնողների վերաբեմունքը երեխայի վարքի նկատմամբ,գնորդի վերաբերմունքը ապրանքի բնութագրերին,ղեկավարի վերաբերմունքը ձեր կատարած աշխատանքի նկատմամբ:

Հարմարվողական փուլում ավելի հաճախ օգտագործում են դրական ռեֆրեյմինգը,իսկ ազդեցության փուլում այն ռեֆրեյմինգը,որը տալիս է առավելագուն ազդեցություն:

Կառուցվածք

Ի՞նչն է որոշում,որևէ իրադարձության միստը: Նախ այն, թե ինչ է կատարվում:

-Իրադարձությունը:

Երկրորդը,թե որ ենթատեքստում դա տեղի ունենում: Մի բան է բարձր բղավել երբ դուք անտառում եք այլ բան է,երբ դուք գիշերը ժամը 3 ին տանն եք բղավում,այդ ժամանակ իմաստը փոխելու համար:

-Մենք կարող ենք ուղղակիորեն ասել,որ այս իրադարձությունը այլ իմաստ ունի:

-Մենք կարող ենք այս իրադարձությունը տեղադրել այլ համատեքստում և իմաստը ևս կփոխվի:

Համապատասխանաբար խոսում ենք խոսակցական ռեֆրեյմինգի տեսակներից: Իմաստի ռեֆրեյմինգի ժամանակ դուք ուղղակի ասում եք,որ տվյալ իրադարձությունը ունի լիովին այլ իմաստ: Համատեքստի ռեֆրեյմինգի ժամանակ դուք տեղադրում եք իրադարձությունը համատեքստում,որում իրադարձությամ իմաստը փոխվում է: Այսպիսով ռեֆրեյմինգը ստանալու համար պետք է իմանալ և իրադարձությունը և իմաստը:Եթե մեկը բացակայի ռեֆրեյմինգը չի ստացվում:

Իմաստի ռեֆրեյմինգ

Աղջիկը գալիս է քահանայի մոտ մեղքերի թողություն անելու:

-Սուրբ Հայր, ես մեղք եմ գործել:Ամեն առավոր ես մոտենում եմ հայելուն նայում ինձ և մտածում,որքան գեղեցիկ եմ ես:

-Դուստր իմ դա մեղք չէ մոլորվածություն է:

Մի անգամ հայտնի հոգեբան Վերջինյա Սատիրի մոտ եկավ մի բանկիր մի տղամարդ և բերել էր իր դստերը::Հոր հետ զրուսելուց հետո Վերջինյան ասաց,- Չ՞է,որ դուք հասել եք ամենինչին ինքնուրույն ձեզ չեն թողել ժառանգություն,դուք չեք ունեցել հայր,որը ձեզ թոխանցել է բանկի կառավարումը:

-Այո: Ես ամենինչին հասել եմ ինքս:Ես զրոյից եմ սկսել:

-Եվ դուք համառ եք եղել ձեր նպատակին հասնելու համար,- օ~օօ այո: Ես շատ եմ աշխատել: -Ապպա ինչու ձեզ դուչ չի գալիս,որ ձեր դուստրը ժառանգել է ձեր հատկանիշները:

Այս պատմությունը իրոք տեղի է ունեցել և իրավիճակը չի փոխվել,դստեր վարքագիծը չի փոխվել,պարզապես նրա վարքագծին հայրը սկսել է բոլորովին այլ իմաստ վերագրել:Համառությունը վերափոխվել է հաստատակամության: Մեկ այլ պատմություն՝ես ունեմ ամուսինների ծանոթ մի զույգ:Կինը շատ բարձրահասակ է և հագել է նոր շատ կարճ կիսաշրջազգեստ:Ամուսինը հարցնում է – տատիկները թքու՞մ են: -Այո,պատասխանում է կինը: -ՈՒրեմն այն է ինչ-որ պետք է:

Իմաստի ռեֆրեյմինգը ստանալու համար պետք է կամ իմանալ իրադարձության նշանակությունը կամ ճիշտ կռահել դա: Եթե աղջիկը ասում է,՝ես ինձ անհաչմաչ եմ զգում,երբ տղամարդիկ նայում են ինձ, դա կարող է նշանակել շատ տարբեր բաներ: Օրինակ նա կարող է ենթադրել,որ երբ տղամարդիկ նայում են իրեն, նրանք ուզում են հարաբերություններ ունենալ իր հետ, որ իր դեմքին կան բշտեր և նա դրանից մաչում է, որ նա մեծ ուշադրություն է գրավում,որ ուշադրություն են դարձնում իր անհարմարությանը:Իմանալու համար ռեֆրեյմինգի իմաստը դուք կարող եք ուղղակի հարց տալ: Եթե դուք սխալ դուրս գաք հաճախորդը ձեզ այդ մասին կտեղեկացնի՝բանաոր կամ ոչ բանավոր ձևով: -Ես անհարմար եմ զգում երբ ինձ նայում են տղամարդիկ:- Իսկ ինչ վատ բան կա դրա մեջ,որ դուք մեկին դուր եք գալիս:-Հենց դա էլ վատ է, նա իմ հոր տարիքին է,բայց միևնույն է,,, Այստեղ կարող եք արձագանքել տարբեր ձևերով: Գուցե դուք պարզապես իր դստերն եք հիշեցնում: Եթե ուժեղ զգացմունքներ եք առաջացնում նույնիսկ տարիքով տղամարդու մոտ,ամենայն հավանականությամբ դուք գրավիչ եք: Համատեքստի վերաձևավորման մեջ դուք փոխում եք իմաստները անուղղակիորեն,դուք որոնում եք իրավիճակ,որում տվյալ վարքը կունենա լիովին այլ իմաստ:Օրինակ՝ չարությունը կարող է օգտակար լինել սպորտում,ագրեսիվությունը՝ ծեծկրտուքում, ագահությունը՝ուսման մեջ և այլն: Ես շատ լուռ եմ: Այդ պատճառով էլ ավելորդ բան չես ասի, քչախոսներին սիրում է ղեկավարությունը:


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!