ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐ ՝ ԵՐԿՐԱՇԱՐԺ
Երկրաշարժ , ստորգետնյա ցնցում, որ տեղի է ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում։
Տարբեր ժամանակաշրջաններում երկրաշարժերի առաջացումը բացատրվել է տվյալ ժամանակներում ընդունված պատկերացումների համաձայն և հիմնականում կապվել է տարատեսակ կենդանիների շարժումների հետ։ Այսպես օրինակ, հին Չինաստանում երկրաշարժերի «մեղավորը» ցուլն էր, Ճապոնիայում ՝ ձուկը , Հնդկաստանում ՝ խլուրդը և այլն։ Ճապոնական առասպելի համաձայն, ճապոնական կղզիները տեղակայված են մեծ լոքո ձկան մեջքին, և ձկան շարժումներից Երկիրը ցնցվում է։ Հյուսիսային Ամերիկայի հնդկացիներն ասում էին, որ Երկիրն իր վրա կրում է հսկայական կրիան և ամեն անգամ ցնցվում է, երբ կրիան անցնում է մեկ ոտքից մյուսի վրա։ Երկրաշարժերը հաճախ դիտվել են որպես զայրացած Աստծո պատիժ՝ ի պատասխան մարդկանց մեղքերի։ Առաջին անգամ երկրաշարժերի բացատրությունը երկրի ընդերքում որոնելու վարկածն արտահայտել է հին հույն փիլիսոփա Արիստոտելը ։ Նա համարում էր, որ Երկրի վրա առաջացող քամիները ճեղքերի և քարանձավների միջոցով մտնելով Երկրի ընդերք, այնտեղ առկա կրակի պատճառով ուժեղանում են և սկսում ճանապարհ որոնել դեպի Երկրի մակերևույթ, հենց դրա ժամանակ էլ տեղի են ունենում երկրաշարժերը։
Երկրաշարժերն ըստ առաջացման բնույթի կարելի է դասակարգել երկու խմբերի.
Բնական երկրաշարժեր Տեխնածին երկրաշարժեր
Բնական երկրաշարժերը կապված են տարբեր պրոցեսների հետ։ Հայտնի են տեկտոնական շարժումներով պայմանվորված երկրաշարժեր, հրաբուխների հետ կապված երկրաշարժեր, երկրակեղևում կարստային խոռոչների փլուզման հետևանքով առաջացող երկրաշարժեր և այլն։
Տեխնածին երկրաշարժեր ասելով պետք է հասկանալ այնպիսի երկրաշարժ, որը կապված է մարդկային գործունեության հետ։ Օրինակ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները կարող են «տրրիգեր» (շարժիչ ուժ) հանդիսանալ ուժեղ երկրաշարժի համար։ Կամ օրինակ մեծ ջրամբարի կառուցումը կարող է հանգեցնել տվյալ տարածքում սեյսմիկ ակտիվության բարձրացման։
Նշված բոլոր տիպի երկրաշարժերից Հայաստանի տարածքում առավել ուժեղ և առավել տարածված են տեկտոնական երկրաշարժերը։
Երկրաշարժերը ըստ կանխատեսելիության կարելի է բաժանել նույնպես երկու խմբի.
Կանխատեսելի երկրաշարժեր
Անկանխատեսելի երկրաշարժեր
Ընդհանրապես երկրաշարժերի կանխատեսում ասելով պետք է նկատի ունենալ նրա տեղի, ուժգնության և ժամանակի հավանականային բնութագրերը։ Կանխատեսելի համարվում են այն երկրաշարժերը, որոնք իրենց «ստեղծման» փուլում թույլ են տալիս գրանցել տարատեսակ նախանշաններ։ Երկրաշարժերի նախանշաններից են համարվում՝ ստորգետնյա ջրերի մակարդակի փոփոխությունները, երկրամագնիսական դաշտի փոփոխությունները, ռադոն գազի անոմալ փոփոխությունները և այլն։ Անկանխատեսելի են համարվում առանց որևէ նախանշանների գրանցվող երկրաշարժերը։
ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ
Ներկայումս առավել ընդունված տեսակետներից մեկի համաձայներկրաշարժերը տեղի են ունենում այն դեպքում, երբ երկրակեղևի լեռնային ապարների որոշակի զանգվածում առաձգական լարումներն ու դեֆորմացիաները գերազանցում են այդ ապարների կարծրությանը։
Երկրաշարժը հաջորդում է լեռնային ապարների փոխադարձ սահքին։ Սկզբում դա արգելակվում է շփման ուժի միջոցով, որի հետևանքով, կուտակվում են բնահողերի առաձգական լարումներ։ Երբ լարումը հասնում է շփման ուժից մեծ կրիտիկական արժեքի, տեղի է ունենում բնահողերի կտրուկ խզվածք՝ նրանց տեղաշարժով։ Կուտակված էներգիան ազատվում է, առաջացնելով երկրի մակերևույթի ալիքային տատանումներ՝ երկրաշարժ։
Երկրաշարժից առաջացած սեյսմիկ ալիքները տարածվում են ձայնային ալիքների նման։ Հեռավորությունից կախված, ալիքների ուժգնությունը նվազում է։ Ալիքների առաջացման կետին ասում են երկրաշարժի օջախ կամ հիպոկենտրոն, իսկ երկրի մակերևույթի նրա վերևի կետին՝ էպիկենտրոն։ Սեյսմիկ ալիքների տարածման արագությունը կարող է հասնել մինչև 8 կմ/վրկ։
ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՄԱԳՆԻՏՈՒԴԸ
Երկրաշարժի ժամանակ սեյսմիկ ալիքների տեսքով անջատվող էներգիան բնութագրող մեծությունն է։ Մագնիտուդի սանդղակը 1935 թ. առաջարկել է ամերիկացի գիտնական Չարլզ Ռիխտերը և հաճախ ասում են նաև՝ Ռիխտերի սանդղակ։ Պարունակում է 1-ից մինչև 9 պայմանական միավոր՝ մագնիտուդ, որոնք հաշվվում են սեյսմոգրաֆի արձանագրած տատանումներով։ Այս սանդղակը հաճախ շփոթում են երկրաշարժի ինտենսիվության 12 բալանի համակարգի հետ, որը հիմնված է ստորերկրյա ցնցումների արտաքին դրսևորումների՝ մարդկանց, առարկաների, կառույցների, բնության օբյեկտների վրա ունեցած ազդեցությունների վրա։ Երկրաշարժը պատահելուց հետո սկզբից հայտնի է դառնում սեյսմագրերով որոշվող մագնիտուդը, այլ ոչ թե ինտենսիվությունը, որը պարզ է դառնում որոշ ժամանակ հետո՝ հետևանքների մասին տեղեկությունները հավաքելուց հետո միայն։
Ուժգնությունը (բալլերով)
Երկրաշարժի
1
Բնութագիրը
2
Երկրաշարժի հետևանքների բնութագիրը
Աննկատ
Շատ թույլ
3
Արձանագրում են միայն նուրբ երկրաշարժաչափական սարքերը ։
Մագնիտուդը ըստ Ռիխտերի սանդղակի
1
Զգում են միայն առանձին անհատներ , ովքեր գտնվում են հանգիստ վիճակում ։
Թույլ
4
Զգում է բնակչության փոքր մասը ։
Չափավոր
5
2-3
6
2-3
Բնակարաններում նկատվում են իրերի թույլ ցնցումներ , լսվում է ամանեղենի , պատուհանների ապակիների թույլ զրնգոց ։
Բավական ուժեղ
7
Ուժեղ
Շենքերի ընդհանուր ցնցումներ , կահույքի տատանումներ , մարդիկ քնից արթնանում են ։
3-4
8
Կահույքը տեղաշարժվում է , նկարներն ընկնում են պատերից , գրքերը՝ դարակներից , ապակեղենը կոտրվում է , մարդիկ սարսափած դուրս են փախչում ։
Խիստ ուժեղ
3-4
9
Կահույքը շուռ է գալիս , ջրավազաններում նկատվում է ալեկոծություն , վնասվում են քարե կառույցները ։
Ավերիչ
5
10
Նկատվում են գետնի ոչ մեծ ճեղքեր , ծառերը կարող են կոտրվել , կառույցները՝ ավերվել ։
Ամայացնող
5
11
Կործանարար
Ավերվում են նույնիսկ քարե կառույցները ։
5-6
Գետնի լայն ճեղքեր , սողանքներ ու փլուզումներ , երկաթգծի ռելսերը ծռմռվում են , խողովակաշարերը կոտրատվում ։
Աղետալի
12
6
Գետնի խորը և հզոր ճեղքեր , մեծ ծավալի սողանքներ ու փլուզումներ , երկաթգծերը , խողովակաշարերը , ջրապատնեշները , կամուրջներն ավերվում են հիմնովին ։
Խիստ աղետալի
7
Երկրի մակերևույթը ծածկվում է մեծաքանակ ճեղքերով , փոխվում են գետերի հուները , առաջնում են ջրվեժներ , չի պահպանվում ոչ մի կառույց ։
8
8,5-8,9
1988 թ. ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺ
1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որը հետագայում անվանվել է Սպիտակի երկրաշարժ: Երկրաշարժի հետևանքով զանգվածային վնասվածքների և փլուզումների են ենթարկվել հազարավոր շինություններ, այն տասնյակ հազարավոր մարդկանց նահատակման պատճառ է դարձել: Սպիտակի երկրաշարժը տեղի է ունեցել Փոքր Կովկասի բարձրավանդակում գլխավոր Կովկասյան լեռնաշղթայի առանցքից մոտավորապես 150 կմ դեպի հարավ: Փոքր Կովկասի տեկտոնական և երկրաբանական կառուցվածքային ուղղությունները զուգահեռ են գլխավոր Կովկասյան շղթային հյուսիս-արևմտյան, հարավ-արևելյան ուղղությամբ: Տեկտոնական դրույթը հիմնականում բարդ է, բայց ընդհանուր առմամբ այն բնորոշվում է երկրի կեղևի սեղմամբ ու խտացմամբ, Արաբական և Եվրասիական սալերի տեղաշարժերի պատճառով:
1988թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի նման ավերիչ ուժի երկրաշարժեր երկրագնդի վրա, միջին հաշվով, տարեկան լինում են 15-20 հատ: Ինչպես ամեն մի ուժեղ երկրաշարժ, այնպես էլ Սպիտակի երկրաշարժը, ունի իր որոշակի առանձնահատկությունները: Սպիտակի երկրաշարժը տեղի է ունեցել 1988թ. դեկտեմբերի 7-ին, Գրինվիչի ժամանակով ժամը 7 անց 41 րոպե 22,7 վայրկյան (տեղական ժամանակով 11 անց 41րոպե 22,7 վրկ.): Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10բալ: Սպիտակի երկրաշարժը պատկանում է այսպես կոչված լրիվ ցիկլի երկրաշարժերին` նախացնցումներ, հիմնական ցնցում, հետցնցում: Երկրաշարժը ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1մլն. մարդ: Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ և ավելին, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժել են 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթեւան են մնացել 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ 20000 մարդ, որոնցից հոսպիտալացվել են 12500 մարդ, զոհերի թիվը կազմել է 25000 մարդ: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (մոտ 15-17 հազար) եւ Սպիտակում (4հազ) մարդ: Ավերվել է ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17%-ը, դադարել են գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս է հասցվել գյուղերին և ագրոարդյունաբերական համալիրին: Մեծ վնաս է հասցվել նաև ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին, տուժել է ժողկրթության 917 օջախ:Անսպասելի աղետը հանկարծակիի բերեց ծայրահեղ իրավիճակում գործելու կոչված կազմակերպություններին և ծառայություններին: Կազմակերպված փրկարարական աշխատանքները հունի մեջ մտան 2-3 օր հետո: Երկրաշարժի առաջին րոպեներից անձնուրաց աշխատում էր ազգաբնակչությունը: Սակայն նրանց փորձի և շատ հաճախ ծայրահեղ իրավիճակներում գործելու տարրական գիտելիքների պակասը բացասաբար էին անդրադառնում փրկարարական աշխատանքների արդյունավետության վրա, երբեմն պատճառ դառնում անտեղի զոհերի: Խիստ զգացվում էր անհրաժեշտ փրկարարական տեխնիկայի պակասը: Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից, զոհված կամ կենդանի, հանվել է ավելի քան 45000 մարդ, հոսպիտալացվել 12500 մարդ:
Վնասների հիմնական պատճառներն են` 1. Հանրապետության ողջ տարածքում թերագնաատված էր սեյսմիկ վտանգը, քանի որ մասնագետների կողմից այդ գոտու սեյսմիկ վտանգը գնահատված էր 7-8 բալ և դա այն դեպքում, երբ 1988թ երկրաշարժի ուժգնությունը Սպիտակում գնահատվեց 10, Ստեփանավանում` 9, Վանաձորում` 8-9 բալ: 2. Աղետի հետևանքներն ուսումնասիրող հատուկ կառավարական հանձնաժողովը հայտնաբերել է, որ թույլ էին տրված որոշակի սխալներ շենքերի եւ կառույցների նախագծման ժամանակ: Այսինքն` խախտված էին սեյսմակայուն շինարարության չափանիշներն ու կանոնները: 3. Ցածր է եղել շինարարության որակը: Կոպտորեն խախտվել է շինարարության տեխնոլոգիան, շինանյութերը չեն համապատասխանել պետստանդարտին: 4. Երկրաշարժի ժամանակ Գյումրի քաղաքի տարածքում գետնի տատանման գերակշռող պարբերության մեծությունը կազմել է մոտավորապես 0,4-0,8 վրկ., որը շատ մոտ է բարձրահարկ շենքերի հիմնական ձևերի սեփական տատանումների պարբերությունների մեծություններին: Նման դեպքերում առաջ են գալիս, այսպես կոչված, ռեզոնանսային անցանկալի երևույթներ` բերելով տատանումների ամպլիտուդաների աճին եւ շատ հաճախակի շենքերի փլուզմանը: 5. Երկրաշարժի տեւողությունը (մինչեւ 5 րոպե) եւ կրկնվող ցնցման փաստը, որի դեպքում շինությունների մեծամասնությունը չհասցրեցին "վերականգնվել" հիմնական ցնցումից: 6. Տատանումների ուղղահայաց բաղադրիչների զգալիությունը: 7. Թերագնահատվել է տարածքի սեյսմիկ վտանգը, հաշվի չեն առնվել տեղանքի ինժեներա-երկրաբանական պայմանների առանձնահատկությունները: 8. Շատ զոհերի պատճառ դարձան փրկարական աշխատանքների ձգձգումն ու ոչ ժամանակին կազմակերպումը: 9. Ազգաբնակչության համապատասխան հմտությունների եւ իրազեկման բացակայությունը էքստրեմալ պայմաններում: Վեր հանելով հազարավոր անտեղի զոհերի եւ մեծ ավերումների հիմնական պատճառները, նպատակ ունենք ամեն մի քաղաքացու մեջ զգոնություն արթնացնել: Պետք է, թեև ուշացած, բայց հիմնավոր դասեր քաղել մեծ ողբերգությունից, քանի որ թույլ տրված սխալները անհաշիվ են, իսկ սխալներ թույլ տվողները` աններելի շատ:
= 5.5 ՄԱԳՆԻՏՈՒԴՈՎ ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐԻ ԷՊԻԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՔԱՐՏԵԶ 1962-2007թթ. " width="640"
ՀՀ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ M= 5.5 ՄԱԳՆԻՏՈՒԴՈՎ ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐԻ ԷՊԻԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՔԱՐՏԵԶ 1962-2007թթ.
ԱՌԱՎԵԼ ԱՎԵՐԻՉ ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐԸ
- 1556 հունվարի 23 - Գանսյու և Շանսի, Չինաստան - Չինական երկրաշարժ 830 000 մարդ է զոհվել։
- 1692 - Ճամայկա - Պորտ-Ռոյալը լիովին ավերվել է։
- 1737 - Կալկութա , Հնդկաստան - 300 000 մարդ է զոհվել։
- 1755 - Լիսաբոն - 60 000-ից մինչև 100 000 մարդ է զոհվել, քաղաքը լիովին ավերվել է։
- 1783 - Կոլաբրիա , Իտալիա - 30 000-ից մինչև 60 000 մարդ է զոհվել։
- 1811 - Նյու Մադրիդ , Միսսուրի , ԱՄՆ - քաղաքը լիովին ավերվել է, 500 կմ² տարածքում ջրհեղեղ։
- 1896 - Սանրիկու , Ճապոնիա - էպիկենտրոնը ծովում էր։ Հսկայական ալիքը 27 000 մարդ և 10 600 շինություն է ավերել։
- 1897 - Ասսամ , Հնդկաստան - 23 000 մ² տարածքը անճանաչելիորեն փոխվել է, հավանաբար մարդկային պատմության ընթացքում ամենախոշոր երկրաշարժն է։
- 1906 - Սան Ֆրանցիսկո , ԱՄՆ 1 500 մարդ է զոհվել, քաղաքի 10 կմ² տարածք է ավերվել։
- 1908 - Սիցիլիա , Իտալիա 83 000 մարդ է զոհվել, Մեսսինա քաղաքը լիովին ավերվել է։
- 1911 հունվարի 4 ( դեկտենբերի 22 1910 ըստ հին տոմարի) - Վերնիյ (մինչև 1921 - Ալմա Աթայի անվանումը), Ղազախստան , Ռուսական կայսրություն . 9-10 բալ ուժգնությամբ, համարյա ողջ քաղաքը ավերվել է, մնացել են եզակի կառույցներ։
- 1920 - Գանսյու , Չինաստան 20 000 մարդ է զոհվել։
- 1923 - Կանտոյի մեծ երկրաշարժ - Տոկիո և Յոկոգամա , Ճապոնիա (8,3 ըստ Ռիխտերի) - 143 000 մարդ է զոհվել։, ծագած հրդեհի պատճառով մոտ 1 000 000 մարդ մնացել է առանց տանիքի։
- 1939 - Ներքին Տավրոս , Թուրքիա 32 000 մարդ է զոհվել։
- 1948 - Աշխաբադ , Թուրքմենիա , Աշխաբադի երկրաշարժ , - 110 000 մարդ է զոհվել։
- 1949 - Էկվադոր 10 000 մարդ է զոհվել։
- 1950 - Հիմալայներ սարերում 20 000 կմ² տարածք է ավերվել։
- 1960 - Ագադիր , Մարոկո 12 000 - 15 000 մարդ է զոհվել։
- 1960 - Չիլի , Չիլիի մեծ երկրաշարժ , մոտ 10 000 մարդ է զոհվել, ավերվել են Կոնսեպսեն , Վալդիվիա , Պուերտո-Մոն քաղաքները։
- 1963 - Սկոպյե , Հարավսլավիա մոտ 2 000 մարդ է զոհվել, քաղաքի մեծ մասը ավերվել է։
- 1964 - Անկորիջ , Ալյասկա , ԱՄՆ քաղաքի մեծ մասը ավերվել է, մեծ սահանքներ, 300 կմ երկաթգիծ է քանդվել։
- 1966 ապրիլի 26 - Տաշքենդ , Ուզբեկիստան , Տաշքենդի երկրաշարժ - (5.3 ըստ Ռիխտերի սանդղակի) քաղաքը խիստ տուժել է, 8 մարդ է զոհվել։
- 1970 - Պերու 63 000 մարդ է զոհվել։, 600 000 մարդ մնացել է առանց տանիքի։
- 1976 - Գվատեմալա ավելի քան 20 000 մարդ է զոհվել, մոտ 1 000 000 մարդ մնացել է առանց տանիքի։
- 1976 հուլիսի 28 - Տյանշան , հյուսիս-արևելյան Չինաստան , Տյանշանի երկրաշարժ (8,2 ըստ Ռիխտերի սանդղակի) - ավելի քան 655 000 մարդ է զոհվել։
- 1981 - Սիցիլիա ավերածություններ բազմաթիվ բնակավայրերում, սկսել է գործել Էթնա հրաբուխը։
- 1985 - Մեխիկո , Մեքսիկա (8,2 ըստ Ռիխտերի սանդղակի) - ավելի քան 7 500 մարդ է զոհվել։
- 1988 դեկտեմբերի 7 - Սպիտակի երկրաշարժ (6.9 բալ)։ Հայաստան , ավերվել են Սպիտակ , Լենինական քաղաքները և բազմաթիվ գյուղեր, 25000 մարդ է զոհվել, նույնքան ստացել են խեղումներ։
- 1995 մայիսի 28 - Նեֆտեգորսկ , Հյուսիս-արևելյան Սախալին (7.5 բալ) 1841 մարդ է զոհվել։
- Սիչուանի երկրաշարժ (2008) - երկրաշարժ կենտրոնական Չինաստանում , զոհվել է մոտ 70000 մարդ։
- 2010 հունվարի 12 - Հայիթիի երկրաշարժ (2010) , Պորտ-օ-Պրենս , (7.0 բալ)։ 2010 թ. փետրվարի 1 -ի դրությամբ, մարդկային զոհերի ստույգ քանակը դեռ հայտնի չէր։
2011 մարտի 11 - Ճապոնիայի երկրաշարժ (2011) , Հոնսյու կղզում (9.1 բալ) ավելի քան 15,854 մարդ է զոհվել։
Ի՞ՆՉՊԵՍ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՆ
- Գիտենալ տան, դպրոցի կամ աշխատավայրի ամենաանվտանգ տեղերը, ուր կարելի է պատսպարվել ցնցումների ժամանակ:
- Նախապես որոշել շենքից դուրս գալու և դեպի բաց տարածություն հեռանալու կարճ և ամենաանվտանգ ուղին: Պայմանավորվել ընտանիքի անդամների հետ (եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք տարբեր տեղերում) հանդիպման տեղի մասին:
3. Տանը` մուտքի մոտ, պահել առաջին անհրաժեշտության իրերով պայուսակ:
Պայուսակի մեջ պետք է լինեն` ա. առաջին օգնության դեղարկղիկ(դեղորայք, վիրակապական նյութեր). բ. մարտկոցով ռադիոընդունիչ և գրպանի լապտեր. գ. կարևոր փաստաթղթեր և տաք հաուստ. դ. պահածոյացված սնունդ և խմելու ջրով լի տարա:
4. Կահույքը, գրապահարաննեորը ու սարքերը հուսալիորեն ամրացրեք հատակին ու պատերին:
5. Մահճակալները տեղադրեք կրող պատի մոտ` պատուհաններից հեռու: Չի կարելի մահճակալի վերևում կախել գրադարակներ, ծանր շրջանակներով նկարներ:
Ի՞ՆՉՊԵՍ ՎԱՐՎԵԼ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ
ԺԱՄԱՆԱԿ
- Խուճապի չմատնվել, շենքի ստորին հարկերում գտնվելիս անհապաղ դուրս գալ հեռանալ բաց տարածություն:
- Եթե գտնվում եք շենքի երրորդ և ավելի բարձր հարկերում, դուրս մի եկեք շենքից, այլ պատսպարվեք նրա ապահով մասերում, քանի որ երկրաշարժի տեւողությունը փոքր է և չեք հասցնի շենքից դուրս գալ: Բացի այդ, շատ շենքերի թույլ մասերից են սանդուղքները եւ սանդղահարթակները: Վերին հարկերում (երկրորդից բարձր) գտնվելիս կամ ստորին հարկերից դուրս չգալու դեպքում պատսպարվել ապահով տեղերում` հեռու մնալով արտաքին պատերից և պատուհաններից: Ընկնող բեկորներից կարելի է պաշտպանվել մտնելով սեղանների, մահճակալների տակ:
3 . Եթե արթնացել եք ստորգետնյա ցնցումներից, ոչ մի դեպքում չօգտվեք էլեկտրականությունից, չօգտագործեք լուցքի կամ գազայրիչ (գազատարը կարող է վնասված լինել):4. Օգտվեք միայն գրպանի լապտերից (հնարավոր հրդեհներից խուսափելու համար), հագնվելու վրա ավելորդ ժամանակ չկորցնելով` վերցնել անհրաժեշտ իրերով պայուսակը, փաստաթղթերը եւ գործել իրավիճակին համապատասխան:5. Փողոցում գտնվելիս հեռանալ շենքերից եւ էլեկտրահաղորդալարերից դեպի բաց տարածություն:
6. Ցնցումների ժամանակ դրսում գտնվելիս չմտնել շենք որեւէ մեկին օգնելու համար, այլ սպասել մինչեւ ցնցումների ավարտը: 7. Եթե երկրաշարժի ժ ամանակ գտնվում եք մեքենայում, ապա պետք է դանդաղեցնել ավտոմեքենայի ընթացքը և կանգ առնել համեմատաբար բաց տարածությունում, իսկ տրանսպորտում գտնվելիս խնդրել վարորդին կանգնեցնել մեքենան բարձրահարկերից հեռու և մնալ տեղում մինչև ցնցումների ավարտը:
8. Եթե փոշի է բարձրացել և կա շնչահեղձ լինելու վտանգ, հագուստով ծածկել շնչառական ու
ղիները` որպես դիմակ:
Ի՞ՆՉՊԵՍ ՎԱՐՎԵԼ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ
ՀԵՏՈ
1. Փլատակներում գտնվելիս պետք չէ հուսահատվել, հնարավորությունների սահմնաններում հարկավոր է տեղափոխվել անվտանգ տեղ, կարիքի դեպքում` ցույց տալ բուժօգնություն: Պետք է ջանալ կապ հաստատել(գոռալ, հարվածել հնչեղ առարկաներով) հարեւան փլատակներում եւ դրսումգտնվողների հետ: 2. Փլատակում գտնվելու առաջին օրերին չհայտնաբերվելու դեպքում պետք չէ խուճապի մատնվել. անհրաժեշտ է խնայել ուժերը` ավելորդ շարժումներ չանել, սննդի առկայության դեպքում պաշարը բաժանել մի քանի մասի եւ խնայողաբար օգտագործել այն: 3. Եթե ծարավ եք, իսկ վնասված ջրատար խողովակներից մոտակայքում հողը թաց է եւ առաջացել են ջրափոսեր, ձեր հագուստից կտրեք մի կտոր եւ դրա միջոցով խմեք: Բերանում փոքր եւ ողորկ քար պահելը նույնպես մեղմացնում է ծարավի զգացումը: 4. Պետք է հիշել, որ ձեզ որոնում են եւ կփրկեն:
5. Հիմնական ցնցումից հետո լինում են ուժեղ հետցնցումներ, որոնց հավանականությունը մեծ է առաջին րոպեներին: Ուստի, եթե դրսում եք, մի շտապեք շենք մտնել որեւէ մեկին օգնելու կամ թանկարժեք իրերը փրկելու նպատակով: 6. Պահարանների եւ խորդանոցների դռները բացելիս զգույշ եղեք, որպեսզի ձեր վրա չընկնեն ծանր արարկաներ, կամ աչքերը փոշի չլցվի: 7. Հետեւեք ռադիոյով տրվող հաղորդագրություններին եւ ցուցումներին: