Просмотр содержимого документа
«Սահիկաշար: Ծրագիր»
Իթվինինգ Պլյուս Վանաշենի միջնակարգ դպրոց
2019 թվականից սկսած Վանաշենի միջնակարգ դպրոցը ներգրավված է Եվրոմիության Էրազմուս Պլյուս ծրագրի Իթվինինգ ծրագրում։ Ծրագիրն իրակացնում է նախագծային ուսումնառություն, բովանդակության և խնդիրների վրա հիմնված ուսուցում, որոնք սերտորեն առնչվում են նաև ֆինանսական գրագիտության, մեդիագրագիտության, ձեռներեցության, քաղաքացիական կրթության հետ։ Դպրոցի ուսուցիչներն ու աշակերտներն ընդգրկվել են 50 և ավելի նախագծերում, որոնցում երեխաներն իրականացնում են հետազոտություններ տարբեր առարկաների շրջանակներում։
Նախագծերում ընդգրկված են տարբեր տարիքային խմբերի երեխաներ։
Աշխատելով միջազգային նախագծերում՝ նրանք կատարելագործում են իրենց օտար լեզվի իմացությունը, ծանոթանում են տարբեր ազգերի մշակույթներին, սովորում են համագործակցել գործընկեր դպրոցների հետ, հմտանում են թվային կրթության մեջ, ստեղծում են ամուր կապեր օտարազգի հասակակիցների հետ։
Մեր բեղուն աշխատանքային գործունեության ընթացքում ունեցել ենք հետաքրքիր և հիշարժան օրեր։
Մասնակցել ենք միջազգային սեմինարների
Արժանացել ենք լավագույն պարգևների
Ուսումնասիրել ենք ապահով համացանցից օգտվելու կանոնները
Ներկայացրել ենք հայ անվանի կին գործիչներին
Սովորել ենք հմտորեն կիրառել առցանց կրթական գործիքները
Միասին նշել ենք բազմաթիվ տոներ
Ունեցել ենք բազմաթիվ առցանց հանդիպումներ գործընկեր դպրոցների հետ
Կարանտինային առցանց ուսուցման ընթացքում պատրաստել ենք պաստառներ և նկարահանել ենք տեսնյութեր համավարակից պաշտպանվելու վերաբերյալ։
Արժանացել ենք Որակի ազգային և եվրոպական հավաստագրերի
Ստեղծել ենք հզոր իթվինինգ թիմ և մեծ խանդավառությամբ և ոգևորությամբ շարունակում ենք աշխատել միջազգային նախագծերում։