ԾՈՒՅԼ ՄԵՂՈՒՆ
I II
Մի ծույլ մեղու մեկ տարի -Չեղա՜վ,-ասաց ծույլ մեղուն,-
Դաշտ չգնաց նեկտարի: Դուք իզուր եք ինձ նեղում,
Մեղուները ժրաջան Ճիշտ է, դաշտ չեմ գնացել,
Դարձան ասին.-եղբա՛յր ջան, Բայց պարապ չեմ մնացել.
Հերիք չեղա՞վ՝ քեզ պահենք, Ամբողջ օրը վազվզել ,
Հետո ի՞նչ՝որ եղբայր ենք: Մեղրի որակն եմ պարզել:
Կամ եկ մեզ հետ աշխատի՛ր,
Կամ փեթակը ազատի՛ր:
I հատվածի հարցեր
Ինչո՞ւ էին մեղուները բարկացել:
Ի՞նչ կլինի ծույլ մեղվի հետ, եթե համաձայնվի ու փեթակից հեռանա:
II հատվածի հարցեր
Ի՞նչ կարևոր գործ էր կատարել մեղուն:
Մեղուներն ինչպե՞ս կվարվեն ծույլի հետ:
ՍԱՀՈՒՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՅՏԻՉ ԿԱՐԴԱԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՈՒՍՈՒՑՈՒՄ
Քայլ 1
Ուսուցիչը բարձրաձայն կարդում է աշակերտների համար՝ համարժեք ուշադրություն դարձնելով արտահայտչականությանը:
Քայլ 2
Նորից է ուսուցիչը ընթերցում և բարձրաձայն մտածում՝ ցուցադրելով, թե ինչպես է բառերը խմբավորում և ինչպես է ձայնի միջոցով շեշտում կարևոր բառերը: Օրինակ . նախադասությունները ես կարդում եմ խիստ և բարձր տոնով ու հատ-հատ, որովհետև մեղուները այդպես բարկանում են իրեց եղբոր վրա ու պայման են դնում: Աշակերտները միանում են ուսուցչին, կարծես օգնելով, միասին մեկնաբանում են կարդացածի իմաստը:
Քայլ 3
Ուսուցիչը և աշակերտները կարդում են բանաստեղծությունը :
Քայլ 4
Բոլորը միասին նորից կրկնում են, թե ամեն մի տող ինչպես պետք է կարդալ ու բարձրաձայն բոլորը կարդում են:
Ընթերցանություն զույգերով՝ ուշադրության ու հիշողության զարգացմանն ուղղված. Աշակերտները զույգեր են կազմում և հերթով կարդում են բանաստեղծությունը, պատասխանում են նախապես ուսուցչի կողմից կազմած հարցերին: Հարցերը գրված են լինում կամ բանաստեղծության ներքևում, կամ բոլորին տեսանելի տեղում:
Քայլ 1
Աշակերտները կազմում են զույգեր՝Ա և Բ:
Քայլ 2
Ա –ն կարդում է առաջին հատվածը : Բ-ն հերթով տալիս է առաջին հատվածի հարցերը, Ա-ն պատասխանում է:
Քայլ 3
Բ-ն կարդում է երկրորդ հատվածը: Ա-ն հերթով տալիս է երկրորդ հատվածի հարցերը, Բ-ն պատասխանում է:
Գործնական բնույթի ստեղծագործական աշխատանքեր
Նկարազարդում
Աշակերտները նկարում են երկու մեղու: Գրում են .
Որոշ մեղուներ չեն սիրում աշխատել, _________ Իսկ այս մեղուն____________
______________________________________________ __________________________
______________________________________________: __________________________:
Գրել բանաստեղծություն
Ասացեք երեխաներին, որ ուզում եք միասին գրել զվարճալի բանաստեղծություն մեղվի մասին:
Նրանց հանձնարարեք ասել բառեր, որոնք արտասնությամբ մոտ են բառին: Գրել այդ բառերը գրատախտակին:
Օրինակ. Մեղու- առու, կենսատու, բերքատու….,
Նեկտար- հեկտար,…
Սկսեք գրել բանաստեղծության առաջին տողը և ավարտեք ներկայացված շարքի մի որևէ բառով.
Օրինակ. Մեր այգում կան բերքատու,
Հսկա ծառեր կենսատու…
Այս ոգով բոլորը միասին ուսուցչի օգնությամբ գրում են բանաստեղծություն:
Երեխաները արտագրում են բանաստեղծությունը, բայց ամեն մեկը իր համար վերնագիր է մտածում: