СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Սայաթ-Նովա, գրականություն

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Սայաթ-Նովա, գրականություն»

Սայաթ-Նովա

ԾննդյանՍայաթ-Նովայի խաղերում եղած ծածկագրությունների վերծանությունների հիման վրա տարբեր ուսումնասիրողներ նրա ծննդյան տարին համարել են 1712, 1717, 1722 թվականները[5]։ Երգչի առաջին կենսագիր Գևորգ Ախվերդյանն առաջարկել է նրա ծննդյան 1712 թվականը, որը հետագայում վիճարկվել է, և տարբեր փաստարկների ու հաշվարկների հիման վրա առաջարկվել են ծննդյան նոր թվականներ՝ 1711-1726-ի սահմաններում: Առանձին նշվել են նաև 1710 և 1724 թվականները[4]։[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորուս Հասրաթյանը 1942 թվականին Սայաթ-Նովայի խաղերից մեկի վերլուծության հիման վրա պնդել է, թե աշուղի ծննդյան տարեթիվը 1917-ն է։

Սայաթ-Նովայի ծննդյան թվականի հարցը առանձին համակողմանի քննության է ենթարկել Պարույր Սևակը, առկա փաստերի ուսումնասիրությամբ եզրակացնելով, որ նա ծնվել է 1722 թվականին: Պարույր Սևակի կատարած քննությանը ճշգրտելով և նոր տվյալներով համալրելով, այժմ 1722 թվականը համարվում է ամենավստահելին[6]:

Ծննդավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սայաթ-Նովան իր տաղերում մեկ իրեն թիֆլիսեցի է կոչել, մեկ՝ հալեպցի կամ ադանացի։ Ըստ Մորուս Հասրաթյանի միջին դարերում և մինչև 20-րդ դարիսկզբները, հատկապես Արևելքի ու Կովկասի մարդիկ իրենց ծննդավայրը համարել են ոչ այնքան իրենց, որքան իրենց հոր և պապի ծննդավայրը[6]: Սայաթ-Նովան մի քանի տաղերում հիշատակել է, որ ինքը Հալեպցի պանդուխտ Կարապետի և Թիֆլիսի արվարձան Հավլաբարի բնակիչ Սառայի որդին է[4]։ Նախնյաց հայրենիքը, ամենայն հավանականությամբ, եղել է Կիլիկյան Հայաստանը, հոր՝ մահտեսի Կարապետի ծննդավայրը՝ Ադանան կամ Հալեպը։ Սայաթ–Նովաների ընտանիքը Թիֆլիսի մոքալաքներից՝ քաղաքային արհեստավորներից էր[7]։

Հարիւր յիսուն տարի առաջ մէկ խեղճ աննշան հայ գալիս է Հալէպից, երեւի բախտ որսալու' Վրաստան ու բնակվում է Թիֆլիս քաղաքում, որտեղ պսակվում է մէկ հավլաբարցի աղջըկայ հետ...

- Գ․ Ախվերդյան

Հավանաբար աշուղի հայրը սկզբում տեղափոխվել է Սանահին, որտեղ պարտավոր էր գրանցվել Վրաստանի վերջին թագավոր Գիորգի 13-րդի ցուցակներում, որպես գլեխի՝ անձնական ազատությունից չզրկված, ժամանակավոր պարտադրված մի տեսակ կիսաճորտ։ Սրա մասին փաստում է Գիորգի 13-րդի որդի Թեյմուրազը իր հուշերում նաև Սայաթ-Նովան իր վրացերեն տաղերից մեկում՝ «ես գլեխի (ռամիկ) եմ, իշխան լինել չեմ ուզում»[4]։

Ըստ վրացի ակադեմիկոս Գեորգի Լեոնիձեի՝ Սայաթ-Նովան ծնվել է Սանահինում: Գևորգ Ասատուրը հերքել է այս տեսակետը, ենթադրելով, որ Սայաթ-Նովայի մայրը՝ Սառան, ծնվել է Հավլաբարում՝ Սանահինի հետ կապված լինելով իր ծնողների միջոցով և պանդուխտ Կարապետը բնակություն հաստատելով Թիֆլիսում և ամուսնանալով Սառայի հետ, ավատական Վրաստանի օրենքով, պետք է ճորտագրվեր նույն կալվածատիրոջ ցուցակում[6]:

Մականուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարծիք կա, թե երգիչը սկզբից ևեթ ընդունել է Սայաթ-Նովա (Սէյաթ Նէվա) գրական կեղծանունը, որը տարբեր ուսումնասիրողներ տարբեր ձևով են բացատրում՝ համարել են պարսկերենից թարգմանաբար «երգի-ձայնի որսորդ սիրահար», կամ պարզապես «երգի որսորդ» (պարսկերեն սայադ - որսորդ, նովա - երգ, մեղեդի)[4][7]։ Կա թարգմանության ավելի քիչ հավանական տարբերակ թուրքերենից՝ «Սայադի թոռ»։ Այս դեպքում հնարավոր է, որ երգչի պապի անունը Սայադ լինի, մի անուն, որը տարածված է եղել հայերի մեջ[4]։