Սեռական հոլովը պատկանելիություն, ծագում, սերում արտահայտող հոլովն է, դրա համար էլ անմիջապես հաջորդում է ուղղականին։ Ո՞ր ազգից է այս մարդը, ո՞ր գերդաստանից․ առաջին հարցը, որ ծագում է մեկի անունը լսելիս, դա է, ուստիև անունից հետո նշում են նրա ազգանունը։
-Յան (-եան) վերջածանցը պատկանելիության նույն իմաստն է արտահայտում, ինչ -ի, -ու, -ոջ, -ենց և մյուս վերջավորությունները։
Պատկանելիության, սերման իմաստ կարող են արտահայտել նաև -ական, -ային և այլ վերջածանցներ։
Լեզվաբանությունը բխում է իրականությունից, ձգտում է ամեն բան տրամաբանորեն հիմնավորվել ըստ իրականության, այդ իսկ պատճառով սեռական հոլովն անմիջապես հաջորդում է ուղղականին՝ ցույց տալով, որ առարկայի ծագումը, սերումը այն է, ինչ առաջինն է հետաքրքրում նրա անունը լսելուց հետո։