Просмотр содержимого документа
«Շաղկապների ուսուցումը»
Դասի պլան
Առարկան՝ Հայոց լեզու
Դասարանը՝ Ութերորդ
Թեման՝ Շաղկապ
Նպատակները՝ Շաղկապի արտահայտած ընդհանուր իմաստը, ձևաբանական առանձնահատկությունները, շարահյուսական դերը:
Մեթոդները՝ «Էստաֆետ», «Վեննի դիագրամ», 5 րոպեանոց շարադրանք
Դասի ընթացքը.
Խթանում:
«Մտագրոհ» մեթոդով վերհանել աշակերտների գիտելիքները շաղկապի վերաբերյալ:
Իմաստի ընկալում. այս փուլը սկսում ենք «Էստաֆետ» մեթոդով: Դասարանը բաժանում ենք 4 խմբի: Յուրաքանչյուր խմբին տալիս ենք մեկ ծրար: Ծրարների մեջ կան տարբեր չափածո հատվածներ: Յուրաքանչյուր ծրարի վրա գրված է հարցը.
1) Ո՞ր բառերն են կապել նախադասության համազոր անդամներ:
2) Ո՞ր բառերն են կապել համադաս նախադասություններ :
3) Ո՞ր բառերն են ստորադաս նախադասությունները կապել գլխավորին :
4) Տվյալ տեքստում ի՞նչ դեր են կատարում հարաբերական դերանունները: Դուրս գրել հարաբերական դերանունները:
Տրվում է ժամանակ, որի ընթացքում խմբերը ծանոթանում են հարցերին, մշակում և խմբի համարին համապատասխանող թերթիկի վրա գրում են իրենց խմբի պատասխանները, դնում ծրարի մեջ:
Ազդանշանից հետո ծրարը փոխանցում են հաջորդ խմբին: Գործողությունը կրկնվում է մինչև յուրաքանչյուր խումբ լրացնի բոլոր հարցերի պատասխանները:Նախապես բոլոր հարցերը գրվում են պաստառի վրա:
Ամփոփման ժամանակ բացում ենք ծրարները, ընթերցում պատասխանները և լրացնում պաստառի վրա:
Ուսուցիչը աշակերտների ուշադրությունը հրավիրում է 1-ին,2-րդ ,3-րդ հարցերի պատասխանների վրա:Առաջարկվում է խմբերին՝ ձևակերպել շաղկապի սահմանումը: Լավագույնը գրվում է պաստառի վրա: Աշակերտները, պաստառին նայելով, հեշտությամբ կսահմանեն՝ նախադասության համազոր անդամներ, համադաս նախադասություններ , ստորադասական նախադասությունները գլխավորին կապող, շաղկապող բառերը կոչվում են շաղկապներ:
Գրատախտակի մոտ են գալիս 2 աշակերտ և առանձնացնում են նախադասության համազոր անդամներ և համազոր նախադասությունները իրար կապող և երկրորդականը գլխավորին կապող շաղկապները: Ուսուցի օգնությամբ աշակերտները անվանում են դրանք՝ համադասական և ստորադասական:
Ապա ուսուցիչը անդրադառնում է 4-րդ հարցին ու պատասխանին: Փաստորեն, հարաբերական դերանունները խոսքում կատարում են ստորադասական շաղկապի դեր:
Այնուհետև կիրառում ենք Վեննի դիագրամը՝ հարաբերական դերանունների և ստորադասական շաղկապների նմանություններն ու տարբերությունները:
Կշռադատում. Այս փուլում կիրառում ենք «5 րոպեանոց շարադրանք» մեթոդը՝ գործածելով հարաբերական դերանուններ և ստորադասական շաղկապներ:
Վերջում հանձնարարվում է՝ տնային առաջադրանք և շաղկապները սովորել անգիր: