СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Շահան Շահնուր

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Շահան Շահնուր»

 Գործնական աշխատանք գրականությունից Կազմող՝Մարտիրոսյան Քրիստինե Ստուգող՝ Կարինե Պողոսյան Թեմա՝Շահան Շահնուր

Գործնական աշխատանք գրականությունից

Կազմող՝Մարտիրոսյան Քրիստինե

Ստուգող՝ Կարինե Պողոսյան

Թեմա՝Շահան Շահնուր

Կենսագրություն

Նախնական կրթությունը ստացել է Սկյուտարի Սեմերճյան դպրոցում, ապա՝ Պերպերյան վարժարանում։ 1921 թվականին բարձր առաջադիմությամբ ավարտել է վարժարանը։ Սովորելու տարիներին հիմնավոր կարդում է հայ ու օտար (հատկապես ֆրանսիական) գրականություն։ Շահնուրն օժտված էր նկարելու և գծելու ակնհայտ ձիրքով և վարժարանը ավարտելուց հետո զբաղվում է  լուսանկարչությամբ ։ 1922 թվականին հաստատվել է  Փարիզում , զբաղվել լուսանկարչությամբ և սկսել առաջին գրական փորձերը։ Աշխատակցել է « Յառաջ », «Արեւ», «Ապագայ», «Անահիտ» պարբերականներին, Թեոդիկի «Ամենուն տարեցոյցին»։

1929 թվականին լույս է ընծայել իր առաջին վեպը՝  «Նահանջը առանց երգի» ՝ ահազանգելով սփյուռքահայերի ուծացման ու այլասերման վտանգի մասին։ Այս գործը, որտեղ դեպքերն ու հարաբերություններն ունեն հիմնավորված հասարակական հենք, այսօր էլ մնում է այժմեական։ 1928-1932 թվականներին սովորել է  Փարիզի համալսարանի  գրականության բաժնում։ Ծանր հիվանդության պատճառով նա հեռանում է Փարիզից և հաստատվում Ֆրանսիայի հարավում։ 1933 թվականին Շահնուրը հրատարակել է «Յարալէզներուն դաւաճանութիւնը» պատմվածքների ժողովածուն։ Այս երկու գործով նա դասվել է հայ ռեալիստական արձակի վարպետների շարքը։

 Ֆրանսերեն գրել է բանաստեղծություններ՝  Արմեն Լյուբեն  ստորագրությամբ, 1956 թվականից  հայերեն  տպագրել է հրապարակախոսական, գրաքննադատական հոդվածներ ու մանրապատումներ։ 1939 թվականին նա «Լա նուվել ռեվյու ֆրանսեզ»–ում ընթերցողին է ներկայացրել «Գիշերային փոխադրություն» հիվանդանոցային հուշերը։ Ֆրանսերեն հրատարակվել են «Պրպտումներ անտեղի» (1942), «Գաղտագողի անցորդ» (1946), «Սուրբ համբերություն» (1951), «Բարձրավանդակ» (1957) ժողովածուները։ 50-ական թթ. վերջերից հայերեն լույս են տեսել «Թերթիս կիրակնօրեայ թիւը» (1958) պատմվածքների ժողովածուն, «Զոյգ մը կարմիր տետրակներ» (1967), «Կրակը կողքիս» (1973) գրքերը, որոնցում ամփոփված են Շահան Շահնուրի հին ու նոր հոդվածները, հրապարակախոսությունները։ 1963 թվականին նշվում է նրա 60-ամյակը, և ավելի է տարածվում նրա համբավը։ Առողջական վիճակի վատացման պատճառով 1974 թվականին ավարտվում է Շահան Շահնուրի տառապալից և արգասավոր կյանքը [2] ։

Ֆրանսերեն գրել է բանաստեղծություններ՝  Արմեն Լյուբեն  ստորագրությամբ, 1956 թվականից  հայերեն  տպագրել է հրապարակախոսական, գրաքննադատական հոդվածներ ու մանրապատումներ։ 1939 թվականին նա «Լա նուվել ռեվյու ֆրանսեզ»–ում ընթերցողին է ներկայացրել «Գիշերային փոխադրություն» հիվանդանոցային հուշերը։ Ֆրանսերեն հրատարակվել են «Պրպտումներ անտեղի» (1942), «Գաղտագողի անցորդ» (1946), «Սուրբ համբերություն» (1951), «Բարձրավանդակ» (1957) ժողովածուները։ 50-ական թթ. վերջերից հայերեն լույս են տեսել «Թերթիս կիրակնօրեայ թիւը» (1958) պատմվածքների ժողովածուն, «Զոյգ մը կարմիր տետրակներ» (1967), «Կրակը կողքիս» (1973) գրքերը, որոնցում ամփոփված են Շահան Շահնուրի հին ու նոր հոդվածները, հրապարակախոսությունները։ 1963 թվականին նշվում է նրա 60-ամյակը, և ավելի է տարածվում նրա համբավը։ Առողջական վիճակի վատացման պատճառով 1974 թվականին ավարտվում է Շահան Շահնուրի տառապալից և արգասավոր կյանքը [2] ։

1918-ից սկսած Շահնուրը պոլսահայ մամուլում հանդես է գալիս ծաղրանկարներով, թարգմանություններով, դիմանկարներով։

1922-ին քեմալականներից ահաբեկված Պոլսից փախչողների թվում էր նաև Շահնուրը, որը ապաստան է գտնում Փարիզում։

1920-30-ականներին ակտիվորեն մասնակցում է ֆրանսահայ գրական նոր շարժմանը՝ հանդես գալով գրաքննադատական, հրապարակախոսական հողվածներով, գրական ստեղծագործություններով։

1929-ին սկզբում մամուլում, ապա նաև առանձին գրքով լույս տեսած «Նահանջը առանց երգի» վեպը մեծ ճանաչում է բերում Շահնուրին։ Տաղանդավոր արձակագրի երկրորդ գիրքը՝ «Հարալեզներուն դավաճանությունը» պատմվածքների ժողովածուն լույս է տեսնում 1933-ին։

1930-ական թվականների վերջում Շահնուրը փորձում է գրել ֆրանսերեն և մեծ հաջողություններ է ունենում։ Այդ իսկ ժամանակից ծանր հիվանդությունը երկար տարիներ նրան գամում է անկողնուն, և գրողի հետագա գրեթե ողջ կյանքը անցնում է բուժարաններում ու առողջարաններում։

1940-60-ականներին լույս են տեսնում նրա ֆրանսերեն արձակ ու չափածո գրքերը, («Պրպտումներ անտեղին — 1942, «Գաղտագողի անցորդը»— 1946, «Գիշերային փոխադրություն» — 1955, «Սրբազան համբերություն» — 1951, «Բարձր դարավանդներ»— 1957, Հուր ընդ հրո» — 1964, 1968), որոնցից մի քանիսը արժանանում են գրական բարձր մրցանակների։

1958-ին՝ «Թերթիս կիրակնօրյա թիվը» գրքում հավաքվում են Շահնուրի հայերեն գրությունները, որ ցրված էին մամուլի էջերում։

1960-ականներից Շահնուրը կրկին անցնում է հայերենին՝ գրելով մի շարք գեղարվեստական, հուշագրական ու գրադատական գործեր, որոնք լույս են տեսնում մամուլում, ինչպես նաև առանձին ժողովածուներով («Զույգ մը կարմիր տետրակներ»— 1967, «Վաղը և Ազատն Կոմիտաս»— 1970, «Բաց տոմար»— 1971, «Կրակը կողքիս»— 1973)։ 1962-ին Երևանում հրատարակվում է նրա «Երկերը» մեկ գրքով։

Շահնուրի վեպը անգլերեն լեզվով լույս է տեսնում Լոնդոնում, 1982-ին, ֆրանսերեն հատընտիրը («Ժամանակավոր կացարան» խորագրով), Փարիզում, 1983-ին, Երևանում «Երկերի» երկհատորյակի առաջին հատորը։

  Նահանջ առանց երգի

Վեպի հիմքում ընկած է Պետրոսի (Պիեր) և Նենեթի (մադամ Ժանն) սիրո պատմությունը: Պոլսից Փարիզ գաղթած Պետրոսը լուսանկարիչ է: Նա աշխատում է Փարիզի լուսանկարչատներից մեկում, որի տնօրենը` մադամ Ժանն, շատ գեղեցիկ կին է: Պետրոսը սիրահարվում է նրան, որին ինքը անվանում է Նենեթ: Սակայն Նենեթը ազատ չէ, նա Լեսքյուրի սիրուհին է և վերջինիս փողերով է բացել իր լուսանկարչատունը: Պետրոսը գիտեր այդ մասին և տանջվում է: Թեև Պետրոսի ու Նենեթի սերը փոխադարձ է, բայց Նենեթը վերադառնում է Լեսքյուրի մոտ, որի հետ կապված է անցյալով: Հոգեկան վիշտը Պետրոսը փորձում է խեղդել ընկերական շրջապատում, սակայն այդտեղ ևս մխիթարություն չի գտնում:Պատահաբար նա իմանում է Նենեթի ոչ այնքան լավ անցյալի մասին: Սակայն սիրո առեղծվածն անբացատրելի է: Պետրոսը չի կարողանում հրաժարվել Նենեթից: Սկզբում փորձում է կապերը խզել Նենեթի հետ: Նա վաճառում է ունեցվածքը, տեղափոխվում ուրիշ քաղաք և աշխատում իբրև բանվոր: Սակայն այստեղ էլ նրան գտնում է Նենեթը: Ավտովթարի հետևանքով Լեսքյուրը մահացել էր, իսկ Նենեթը անդամահատվել: Նրա թևը կտրել էին, և նա վերադարձել էր Պետրոսի մոտ: Նենեթի նկատմամբ ունեցած սերը հաղթում է մյուս բոլոր զգացումներին, և Պետրոսը նրա հետ հեռանում է մի գյուղ` այնտեղ հանգիստ ապրելու համար: Սակայն այնտեղ էլ նրա բախտը չի բերում: Երբ Պետրոսը մի քանի օրով մեկնում է Փարիզ, Նենեթը որոշում է հեռանալ նրանից, որպեսզի չխորտակի Պիերի ապագան: Վերադարձին Պետրոսը Նենեթին գտնում է մահամերձ: Նենեթի մահից հետո Պետրոսը ուզում է արտաբերել «Հայր մերը», բայց աղոթքի բառերը չի հիշում: Կոստանը հուշում է ֆրանսերենը, և նա կրկնում է: Նա արդեն վերջնականապես դարձել էր Պիեր, այսինքն ֆրանսիացի: Նահաջը ազգային էությունից կատարյալ էր:

Այլ կերպարներ

Պետրոսի ընկերներից յուրաքանչյուրը յուրովի հեռացել էր ազգային ակունքից. օտարությունը մերժող Հրաչը անդառնալիորեն փոխվել էր. մերկ կնոջ պատկերը ձեռքին ցինիկաբար կրկնում էր. «Հա-յաս-տա-նի պատ-կերն է. բան մը տվեք, նա--յե-ցեք: Հա-յաս-տա-նի պատ-կերն է. բան մը տվեք, նա--յե-ցեք…»: Նա շուտով ամուսնանում է կանադացի մի ուսանողու` Սյուզանի հետ, և սա ունի իր բացատրությունը, իր «արդարացումը». «…հայուհին իր հիշողությանը կներկայանա երկու հաստ սրունքով և քիչ մը պե-խով»: Հրաչը ընդունում է օտարի սովորույթները` մոռանալով ծնողներին:Նամորանում է այն ամենը, ինչն ազգային էր.նրա հարսանեկան արարողությանն անգամ ներկա չէին ծնողները, հավանաբար նույնիսկ տեղյակ չէին: Նա այլևս նախին ավանդապահ հայը չէր, որ մերժում էր օտարի հետ ամուսնությունը, ավելին` իր զավա-կին ֆրանսիական անունով էր կոչել` Րընե: Ընկերներից Միսաքը, որ «…օրապահիկը շահելով հանդերձ հետևեցավ մեծ զոհաբերություններով ատամնաբուժական վարժարանի դասընթացքին ու կրցավ վերջապես վկայականը շահիլ», մեկնում է Մարսել`իր հորեղբոր մոտ կոշկակարություն անելու համար: Վեպում բոլորը նահանջում են, չի նահանջում միայն Լոխումը (Զարեհ): Նա քահանայի որդի է, Պոլսի Պերպերյան վարժարանի նախկին սան:Լոխումը փորձում է մնալ հայ, ավելին` յուրայինների մեջ ձգտում է արթնացնել հայի ոգին, որը դարեր շարունակ նրան ուժ ու եռանդ է տվել ապրելու, մաքառելու և իր ազգային ինքնությունը պահպանելու: Նա հաճախ ըմբոստանում է. նախ ըմբոստանում է ընկերների դեմ. «Նորեն ֆրանսերեն թերթ, նորեն ֆրանսերեն թատրոն. ատոնց հայերենը չկա: Չպիտի ըլլա որ դուք սանկ մեյ մը ցնցվիք, գիտակցիք մեր վիճակին, չպիտի ըլլա, որ կռվիք, մաքառիք ձուլումին ու այլասերումին դեմ…», հետո օտար միջավայրի և չգտնելով օտարացման ու ուծացման դեմ պայքարի ուղի, նա ցանկանում է մեկնել Հայաստան, նորօրյա հայրենիքի կառուցմանը մասնակցելու համար, դառնալու նրա մի մասնիկը. «Ռուսական դեսպանատուն է գացեր Լոխում, պահանջելով, որ Հայաստան երթալու համար իրեն անցագիր տան: Մերժեր են: Ըսեր է, թե կուզե իր հայրենիքը ապրիլ. մերժեր են: Ըսեր է, թե կուզե ճահիճներու չորացումին և ջրանցքներու բացումին համար իր բազուկները տանիլ. մերժեր են: Ըսեր է նույնիսկ, թե կուզե Արարատը տեսնել ու շնչել զայն. նորեն մերժեր են»: Որպես ֆրանսիացի հերոսներ` վեպում հանդես են գալիս Լեսքյուռը, Կոստանը, Փթիթ Լիզը և դրվագային ևս մի քանի կերպարներ` Գին, Գաբին, Թերեզը, որոնք միայն միտված են օտար միջավայրի ընդհանուր ֆոնը բացահայտելուն:

Հարություն Քյուրքչյանի գիրքը Շահնուրի մասին

Լիբանանահայ վաստակաշատ գրող, բանասեր և մանկավարժ Գրիգոր Շահինյանի աշխատասիրությամբ լույս է ընծայվել Շահան Շահնուրի ստեղծագործությունների երկհատորյակը: Շարքի երրորդ գիրքն՝ արդեն Շահնուրի մասին, հեղինակել է կազմողը: Հրատարակությունը նշանակալի երևույթ է գրական- գեղարվեստական կյանքում: «Շահան Շահնուր»   -  եռահատոր այս հրատարակութիւնը, առաջին զոյգ գիրքերով ենթախորագրուած՝  «Երկեր» , եւ փակուող՝  «Յաղագս Շահան Շահնուրի»  երրորդ գիրքով, ուշագրաւ երեւոյթ է մեր գրական-հրատարակչական կեանքին մէջ, արժանի յատուկ անդրադարձի:

Պիտի արժէր, առ ի ծանօթացում լայն հանրութեան, ընել շարքի մէկ հանգամանաւոր ներկայացումը: Բայց այս սիւնակը պիտի բաւարարուի շարքի հպանցիկ ներկայացումով, հեռու մնալով նաեւ ամբողջական արժեւորման փորձէ: 

Անպաճոյճ այլ կոկիկ ձեւաւորում ու տողաշարում-էջադրում, խիտ բայց նպատակայարմար դասաւորում  -  եռահատոր ամբողջ մը, որ կը միաբերէ արեւմտահայ-սփիւռքահայ գրականութեան, հա՛յ գրականութեան տիրական դէմք Շահան Շահնուրի գործը եւ անոր համադիր մեկնաբանութիւն-վերլուծումը:

Շահնուրեան վաստակի այս հրատարակութեան պատրաստումը, ինչպէս երրորդ՝ գրա-վերլուծական հատորը, կը պարտինք հանգուցեալ գրադատ Գրիգոր Շահինեանի, որուն գրադատական վաստակը, շատ ծանօթ, փռուած՝ նախորդ դարու բ. կէսին վրայ, յետ մահու այս հրատարակութեամբ կը ճոխանայ աւելի եւս:

 Առաջին հատորը, բովանդակող՝ Շահնուրի «Նահանջը առանց երգի» վէպը եւ «Յարալէզներու դաւաճանութիւնը» պատմուածքներու ժողովածուն, կը բացուի հրատարակիչի ներածական խօսքով, շահեկան՝ ե՛ւ շարքի հրատարակման առնչուող շփումներու տեղեկատւութեամբ, ե՛ւ անձնական բարեկամութեան մը ոգեկոչման զգայուն շեշտերով (անկէ կ’արտագրեմ հատուած մը, հոս՝ կողքին):

Առաջին հատորը, բովանդակող՝ Շահնուրի «Նահանջը առանց երգի» վէպը եւ «Յարալէզներու դաւաճանութիւնը» պատմուածքներու ժողովածուն, կը բացուի հրատարակիչի ներածական խօսքով, շահեկան՝ ե՛ւ շարքի հրատարակման առնչուող շփումներու տեղեկատւութեամբ, ե՛ւ անձնական բարեկամութեան մը ոգեկոչման զգայուն շեշտերով (անկէ կ’արտագրեմ հատուած մը, հոս՝ կողքին):

Կռիվը սրբազան բան է, ճակատամարտը երբեմն նույնիսկ օգտակար. անոնցմե  ազգ մը դուրս կուգապարտվածկամ  հաղթական, սակայն երկու պարագային ալ  դուրս կուգա: Բայց նահանջը հոգիներու, գլխի պտույտ տվող զառիթափին վրա,  սանահանջը կջնջե, կանհետացնե ամեն բան… Հայը ունի զմայլելի բանաստեղծներ, բայց ո’չ գրականություն, Աստված` ոչ  դիցաբանություն, խնկելի հեղափոխականներ, բայց ոչ’ հեղափոխություն, հայը ունեցած է ազատություն, երբեք`անկախություն: Կը նահանջեն ծնողք, որդի, քեռի, փեսա, կը նահանջեն բարք, ըմբռնում բարոյական, սեր: Կը նահանջե լեզուն: Եվ մենք դեռ կնահանջենք բանիվ և գործերով, կամա և ակամա, գիտությամբ և անգիտությամբ. մեղա մեղա Արարատին: Եղան հայեր, որոնք իրենց մորթը փրկելու համար վճարեցին ոսկի, եղան անոնք, որոնք լքեցին տուն, տեղ, երկինք, եղան դեռ վատեր, որոնք ուրացան ազգ ու լեզու և հերոսներ, որոնք տվին արյուն, կյանք, օր ու արև:   Շ. Շահնուր ,

Կռիվը սրբազան բան է, ճակատամարտը երբեմն նույնիսկ օգտակար. անոնցմե 

ազգ մը դուրս կուգապարտվածկամ  հաղթական, սակայն երկու պարագային ալ 

դուրս կուգա: Բայց նահանջը հոգիներու, գլխի պտույտ տվող զառիթափին վրա, 

սանահանջը կջնջե, կանհետացնե ամեն բան… Հայը ունի զմայլելի բանաստեղծներ, բայց ո’չ գրականություն, Աստված` ոչ 

դիցաբանություն, խնկելի հեղափոխականներ, բայց ոչ’ հեղափոխություն, հայը ունեցած է ազատություն, երբեք`անկախություն: Կը նահանջեն ծնողք, որդի, քեռի, փեսա, կը նահանջեն բարք, ըմբռնում բարոյական, սեր: Կը նահանջե լեզուն: Եվ մենք դեռ կնահանջենք բանիվ և գործերով, կամա և ակամա, գիտությամբ և անգիտությամբ. մեղա մեղա Արարատին: Եղան հայեր, որոնք իրենց մորթը փրկելու համար վճարեցին ոսկի, եղան անոնք, որոնք լքեցին տուն, տեղ, երկինք, եղան դեռ վատեր, որոնք ուրացան ազգ ու լեզու և հերոսներ, որոնք տվին արյուն, կյանք, օր ու արև:  

Շ. Շահնուր

,

 Ոչնչի որոնում ը    Չունենալով տուն կամ բնակարան  Ոչ իսկ սենեակ մը պատսպարան,   Ես ինծի շինեցի պատուհան մը,   Շուրջ` ոչինչ...         Պատուհան մը, որ շրջանակելով նախանիւթը  Փափուկ գիծերովը շրջագծին  Կը բացուի արտեւանունքներու պէս  Եւ կը փափկուի, շուրջը` ոչինչ:          Հին սէրերը մերկացան,   Բայց պատուհանս առանց ապակիի,  Յարաշարժ կը սուրայ դէպի երկինք,   Շրջանակովն իր զարմանալի,          Որ ո'չ միս է, ո'չ ալ ատաղձ սպիտակ,   Բայց կը պահէ ձեւը ճշգրիտ  Աչքին` որ անթարթ կընդգրկէ  Տարածքը նուաճուած, ժամանակը` սրբուած:          Եւ ես կը մնամ կախեալ շրջանակէն փախչող  Որուն արցունքն եմ անօգուտ,   Եւ որ գիշերուան մէջ փակ`   Արշալոյսին կը բացուի ինծի,  Շուրջը` ոչի'նչ:

Ոչնչի որոնում ը  

Չունենալով տուն կամ բնակարան Ոչ իսկ սենեակ մը պատսպարան,  Ես ինծի շինեցի պատուհան մը,  Շուրջ` ոչինչ...       Պատուհան մը, որ շրջանակելով նախանիւթը Փափուկ գիծերովը շրջագծին Կը բացուի արտեւանունքներու պէս Եւ կը փափկուի, շուրջը` ոչինչ:        Հին սէրերը մերկացան,  Բայց պատուհանս առանց ապակիի, 

Յարաշարժ կը սուրայ դէպի երկինք,  Շրջանակովն իր զարմանալի,        Որ ո'չ միս է, ո'չ ալ ատաղձ սպիտակ,  Բայց կը պահէ ձեւը ճշգրիտ Աչքին` որ անթարթ կընդգրկէ Տարածքը նուաճուած, ժամանակը` սրբուած:        Եւ ես կը մնամ կախեալ շրջանակէն փախչող Որուն արցունքն եմ անօգուտ,  Եւ որ գիշերուան մէջ փակ`  Արշալոյսին կը բացուի ինծի, 

Շուրջը` ոչի'նչ:

Նահանջի գրականություն

Ֆրանսահայ գրականությունՖրանսիայում  է ձևավորվել Կարոտի գրականությանն ընդդիմադիր գրական ուղղությունը։  Շահան Շահնուրը  և նրա կողքին ստեղծագործող համեմատաբար երիտասարդ սերունդը, առաջադրելով նոր հայացք, նոր վերաբերմունք ազգային գրականության զգացական ավանդույթի նկատմամբ, համարձակվել են կասկածի տակ դնել այդ ուղղության հեռանկարայնությունը՝ իբրև գեղարվեստական արտացոլման եղանակ։ Այդ տեսանկյունից շրջադարձային է Շ. Շահնուրի «Նահանջը առանց երգի» վեպը ( 1929  թվական) և «Յարալէզներուն դաւաճանութիւնը» ( 1933  թվական) պատմվածքների ժողովածուն։ Վեպի խորագրի ծրագրային արժեքների շնորհիվ  1930 -ական թվականներից հայ գրականության մեջ ծավալվել է Նահանջի գրական շարժումը։ Շարժման թելադրանքով  Փարիզում  ստեղծվել է «Մենք» գրական խմբակը, որի նպատակը համախմբելն էր բոլոր նրանց, ովքեր փորձում էին սթափ հայացքով քննել  Սփյուռքում  կատարվող իրադարձությունները, հայ ազգային ինքնության կորստյան վտանգները։ Շարժումն առաջադրել է պատմության և անցյալի, հիշատակների բեռից, հայրենի եզերքին կառչած մնալու սևեռումից ազատագրման պահանջը, որը, իհարկե, չէր նշանակում ազգային ավանդույթների ուրացում։ Սփյուռքահայ գրականության մեջ կենսական է դարձել իրապաշտական մոտեցումը, հայ մարդը հանդես է գալիս օտար միջավայրի բարքերի և քաղաքակրթության յուրացմամբ, հայեցի տեսանելի ու անտես բարդույթներով։

Օտար ափերում հաստատված տարագիր հայ մարդու հոգեկան փոթորկումներն են պատկերել  Զարեհ Որբունին  («Փորձը»,  1929  թվական, «Եվ եղև մարդ»,  1964  թվական, «Ասֆալթը»,  1972 ), Վագգեն Շուշանյանը («Ամրան գիշերներ»,  1930  թվական, «Գարնանային սիրոյ հեզ նամակներ»,  1930  թվական, «Դառն հացը»,  1939  թվական), Փայլակ Միքայելյանը («Արե՜լ, արե՜լ»,  1933  թվական), Հրաչ Ձարդարյանը («Մեր կեանքը»,  1934  թվական), Լասը (Լուիզա Ասլանյան, «Հարցականի ուղիներով»,  1936  թվական) և ուրիշներ։

Նահանջի շարժումն արտացոլվել է նաև չափածո խոսքում, ուշագրավ գործեր են ստեղծել  Նիկողոս Սարաֆյանը  («Անջրպետի մը գրատւմը»,  1928  թվական, «14»,  1933  թվական, «Տեղատոտւթիւև և մակընթացութիւն»,  1939  թվական), նշանավոր «Անդաստան» հանդեսի խմբագիր Բյուզանդ Թոփալյանը («Այգահանդէս»,  1930  թվական, «Արևագալ»,  1937  թվական, «Հրախաղութիւն»,  1952  թվական), Հարութ Կոստանդյաևը («Օրերի իմաստութիւնը»,  1935  թվական, «Բանաստեղծութեամբ...»,  1974  թվական), Սեման (Գեղամ Աթմաճյան, «Զրահատր գարուն»,  1936  թվական), Միսաք Մանուշյանը («հմ երգը» ժողովածուն լույս է տեսել հետմահու՝  1946  թվականին) և ուրիշներ։


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!