Սովորական խաղերը տևում են 10-ից 60 րոպեի, մրցաշարերում կարող են տևել 10 րոպեից (կայծակնային շախմատի դեպքում) մինչև 6 ժամ և ավել
Կանոնների բարդություն
բարդ
Ռազմավարության մակարդակ
բարձր
Պատահականությունների ազդեցություն
Չկան
Անհրաժեշտ ունակություններ
և
Վիքիպահեստում
Շախմատ կամ Ճատրակ, երկու խաղացողի համար նախատեսված , որը խաղում են հաջորդաբար բաց և մուգ գույնի 64 դաշտ ունեցող (8 x 8 վանդակ) քառակուսի խաղատախտակի վրա։ Աշխարհում ամենատարածված խաղերից մեկն է․ միլիոնավոր մարդիկ շախմատ են խաղում տանը, հասարակական վայրերում, շախմատային ակումբներում, համակարգիչներով, առցանց, և մրցաշարերում։
Շախմատային պարտիայի (խաղի) սկզբում խաղացողներից յուրաքանչյուրը ունենում է 16 խաղաքար՝ մեկ , մեկ , երկու , երկու , երկու և ութ ։ Ընդամենը վեց տեսակի խաղաքարերից յուրաքանչյուրը է յուրովի։ Խաղաքարերը օգտագործվում են հակառակորդի խաղաքարերը հարվածելու և վերցնելու համար, խաղի նպատակն է հակառակորդի արքային, այն է, «հարվածի տակ վերցնել» հակառակորդի արքային, այնպես, որ հարվածից հնարավոր չլինի խուսափել։ Բացի մատ հայտարարելու դեպքից, խաղը համարվում է շահած, եթե.
հակառակորդը ինքնակամ հանձնվել է,
հակառակորդը սպառել է ժամանակը,
հակառակորդը չի ներկայացել խաղին։
մինչև 1993 թվականը՝ եթե պարտիան հետաձգելիս հակառակորդը սխալ է գրանցել իր քայլը կամ գրանցել է կանոնների տեսակետից անթույլատրելի քայլ։
Խաղը համարվում է ոչ-ոքի ավարտված, եթե.
խաղատախտակի վրա պատ է (տվյալ խաղացողը չունի ոչ մի քայլ),
կողմերից մեկը հայտարարում է հավերժական շախ,
դիրքը կրկնվում է երեք անգամ, եթե բոլոր դեպքերում քայլ պետք է կատարի նույն խաղացողը,
հիսուն քայլի ընթացքում չի վերցվել ոչ մի ֆիգուր և ոչ մի զինվոր չի կատարել քայլ,
կողմերի համաձայնությամբ (որոշ միցաշարերում այս դեպքը չի կիրառվում կամ կիրառվում է քայլերի սահմանափակմամբ, օրինակ՝ առաջին 30 քայլի ընթացքում համաձայնություն չի թույլատրվում)։
Տարբերում են խաղի 3 փուլ ՝սկզբնախաղ (երբեմն բացում), միջնախաղ և վերջնախաղ (երբեմն էն