Просмотр содержимого документа
«----Շամիրամ----»
Հնում բազմաթիվ առասպելներ ու ավանդություններ են հյուսվել Շամիրամի անվան շուրջ։ Հին հունական առասպելներում նա համարվել է սիրո և պտղաբերության աստվածուհի Դերկետոյի դուստրը։ Մորից լքված մանուկ Շամիրամին իբր խնամել են աղավնիները։ Չափահաս դառնալով՝ ամուսնացել է նախ Նինոս թագավորի պալատական խորհրդական և Ասորիքի կուսակալ Օննեսի, իսկ նրա մահից հետո՝ Նինոսի հետ։ Վերջինիս մահից հետո դարձել է մանկահասակ որդու՝ Նինուասի խնամակալուհին, պատերազմներ վարել Աֆրիկայի և Ասիայի մի շարք երկրներում։ Ավանդությունները Շամիրամին են վերագրում մի շարք հնագույն կառույցներ (քաղաքներ, ջրանցքներ, պարտեզներ, այդ թվում՝ Բաբելոնի «կախովի այգիները»)։ Շամիրամը իբր վարել է տարփատենչ և զեխ կյանք, վատնել արքունի գանձերը, որի համար հալածվելով որդուց՝ ի վերջո փոխվել է աղավնու, համբարձվել երկինք և դարձել աստվածուհի։
Շամիրամը հայկական ավանդությունում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ հին հայկական ավանդության, Շամիրամը սիրահարվել է Հայաստանում թագավորող Արա Գեղեցիկին՝ Արամի որդուն։ Մերժում ստանալով՝ վավաշոտ Շամիրամը մեծ ուժերով ներխուժել է Հայաստան, փորձելով բռնությամբ տիրանալ Արա Գեղեցիկին և նրան հռչակել համայն Ասիայի տիրակալը։ Բայց Արա Գեղեցիկը զոհվել է Այրարատյան դաշտում տեղի ունեցած հերոսամարտում։ Նվաճված Հայաստանում Շամիրամը իբր իր անունով հիմնել է ամառանոցային բերդաքաղաք, ջրանցք, ապարանքներ, ծաղկանոցներ, այգիներ։ Սակայն շուտով սպանվել է Նինուաս որդու ձեռքով։
Հունական աղբյուրներում[խմբագրել | խմբագրել կոդը]
Շամիրամի մասին հնում գոյություն են ունեցել բազմաթիվ առասպելներ և լեգենդներ[1], որոնց մի մասը հասել է մեզ հույն հեղինակներ Կտեսիեսի և Դիադորոսի աշխատություններում։
Կտեսիեսի տեղեկությունների համաձայն՝ Շամիրամին՝ Դերկետո աստվածուհու և ինչ-որ սիրիացու դստերը (կամ Դերկետի դուստրը), ում կերակրել և դաստիարակել էին աղավնիները, ում հետո դաստիարակում է Սիման, Դամասկոսից էր[2]: Նա դառնում է Սիրիայի առաջնորդ Օննի/Օննեյի կինը (թագավորի ստրուկի հարճն էր[3]), նրանից երկու երեխա է ունենում և ամուսնու հետ զավթում է Բակտրիան[4]:
Դրանից հետո Շամիրամը դառնում է ասորական թագավոր՝ Նինոսի կինը և նրա մահից հետո բազմում գահին։ Ըստ Դինոնիուսի՝ ամուսինը նրան թույլ է տալիս հինգ օր կառավարել Ասիան, իսկ Շամիրամը հրամայում է սպանել ամուսնուն[5]:
Հնագույն հեղինակները վերագրում են նրան Բաբելոնի հիմնադրումը[6], նրան էին նվիրված ոչ միայն բոլոր ասորա-բաբելոնական հուշարձանները, այլև պարսկականները և նույնիսկ բուրգերը, և իհարկե կախովի այգիները ու լեռնային երկրների միջև կապի ճանապարհները։ Նրան են վերագրվում նաև մինչև Հնդկաստան և Ամոնի օազիս բոլոր արշավանքներն ու նվաճումները։ Արշավանք է ձեռնարկել դեպի Հնդկաստան[7], սակայն պարտություն է կրել և կորցրել ամբողջ զորքի երկու երրորդ մասը[8]: Բացի այդ պատերազմել է նաև սիրիացիների հետ[9]: Օննի որդիները նրա դեմ դավադրություն են կազմակերպում Սաթիբարի օգնությամբ՝ ցանկանալով սպանել Նինիոս Երկրորդին, սակայն դավադրությունը բացահայտվում է[10]:
Այլ ավանդույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջնադարյան գրողները ներկայացնում են Շամիրամին իբրև սանձարձակ վավաշոտության տիպար։
Դանթե Ալիգիերիի Աստվածային կատակերգությունում՝ Դանթեն տեսնում է Շամիրամին հեշտասերների հոգիների միջև դժոխքի երկրորդ շրջանում։