Просмотр содержимого документа
«Շարադրություն Սարդարապատից Արցախ»
Սարդարապատից Արցախ
(շարադրություն)
Հայ ազգի տղաները քայլում են, քայլում են լուռ ու չեն խոսում:Նրանց փոխարեն խոսում են հայացքներն ու հոգիները և պատմում անցած ճանապարհների մասին …
Անցել են տարիներ. նշանակալից շատ իրադարձություններ են տեղի ունեցել պատմական մեր տարածքում, սակայն պատմության համար ակնթարթ թվացող այս տարիների ընթացքում հայը կերտել է իր անունը ,հոգին: Հայն ապացուցել է, որ չի լինի ծառա, գերի կամ ստրուկ, ով կստիպի հակառակորդին հաշվի նստել իր հետ և Ճանաչել իր ՝ ազատ ապրելու իրավունքը: Դրա վկաներն են Բաշ-Ապարանը, Սարդարապատը, Արցախը և բազմաթիվ հողեր ու հերոսամարտեր: Ճանապարհը դժվար էր ,միգուցե՝ անանցանելի, բայց հայն անցավ. անցավ արյամբ, վրեժի ծարավով և տոկուն կամքով: Բոլորը մարտնչում էին հանուն հայրենիքի, հանուն կյանքի և ազգային արժանապատվության: Սարդարապատում, Արցախում և մյուս բոլոր հերոսամարտերում հայ ժողովուրդը կարողացավ թշնամուն հակահարված տալ: Մայիսյան հերոսամարտերը ամբողջ հայ ժողովրդի հավաքական ուժի և ազգային միասնության հաղթանակներն էին:
Հոգին է նույնը, էությունը: Բոլոր դարերում հայը շարժվել և մինչև օրս շարժվում է նույն նշանաբանով ՝ Մեռնել, քան լինել օտարին գերի :
Եղեռն տեսած, կյանքի և մահվան բոհով անցած հայ ժողովուրդը ոչ միայն պահպանել է իր գոյությունը, այլև տոնել իր հաղթանակները:Դժվարություններն ու պատերազմները համախմբել են հայերին, սովորեցրել այն, ինչ չեն սովորեցնում ո՛չ դպրոցում, ո՛չ բուհ-ում և ո՛չ էլ, ո՛չ էլ…
Կյանքում ոչ ոք չի սովորեցնում ՝ ինչպես հասկանալ ուրիշի տխրությունը կամ վիշտը, նեղությունը կամ թախիծը: Նա, ով պայծառ օրը խավարամած է ներկայացնում, չի զգում, որ թուխպերից հետո արևն է ծագում, իսկ անձրևից հետո շողում է ծիածանը:
Ես հայ եմ, հայորդու զավակ: Սիրում եմ մեր պետությունը, ազգը, բանակը:Հայի արյունն է հոսում իմ երակներում, սնուցում սիրտս: Խոստանում եմ՝ որտեղ էլ լինեմ, միշտ բարձր պահեմ մեր նախնիների և հայորդու պատիվը՝ լինել ուժեղ, համարձակ:
-Քայլե՛նք, տղանե՛ր, դեռ ճանապարհ կա, որ պիտի անցնենք…
Կապուտանի միջն. դպրոցի
8-րդ դասարանի աշակերտ
Առաքելյան Հայկ
Սարդարապատից Արցախ
(շարադրություն)
Լինում են ճակատագրական պահեր, երբ միախառնվում են պատմական փորձն ու ժողովրդական-մարդկային իմաստությունը՝ ինչպես խավարի մեջ պայթած կայծակի լույսից լուսավորվող ժամանակն ու տարածությունը:Այդպիսի պահերին են լուծվում սովորական պայմաններում անլուծելի թվացող հարցերը՝անցյալի, ներկայի ու գալիքի ընդգրկումով:Հայ ժողովրդի հազարամյա պատմության աստեղային ժամը Սարդարապատի ճակատամարտն էր՝ 1918թ. «Հրեղեն» շաբաթը,որը կործանման եզրին հասած ազգի համար դարձավ գոյատևման ու ազգապահպանության խարիսխ:Սարդարապատի հերոսամարտը հայ ժողովրդի հոգու պարտքն էր և սրբազան խոստովանությունը, որ թողեց իր անմոոանալի հերոսներին՝ Դրաստամատ Կանայան (Դրո ),Գեներալ Սիլիկյան,Արամ Մանուկյան, Դանիել Բեկ- Փիրումյան,Գարեգին Տեր- Հարությունյան (Նժդեհ),Զորավար Անդրանիկ և այլ հայ քաջեր, ովքեր իրենց կյանքը նվիրեցին հանուն ազատ ու անկախ Հայաստանի:Այդ հերոսների օրինակը ջանք հաղորդեց նաև հայրենական մեծ պատերազմում իրենց անձնազոհ հոգին նվիրաբերել հայրենիքին ու հերոսանալ:Այդ հերոսներից են օդաչու նելսոն Ստեփանյանը, Հունան Ավետիսյանը, Հովհաննես Բաղրամյանը և այլոք:Սարդարապատի ճակատամարտից հետո՝ յոթ տասնամյակ անց,հայ ժողովուրդը ուս ուսի տված ոտքի կանգնեց նորից ազգային ազատագրական պայքարի:Այս անգամ հերթը Լեռնային Ղարաբաղի ազատագրումն էր ադրբեջանական լծից:Պատմությունը նորից կրկնվեց ինչպես Սարդարապատի ճակատամարտում, այնպես էլ Արցախյան ազատամարտում:Գրեթե անզեն էին կռվում հայ քաջարի զինվորները երկու տարուց ավելի տևած պատերազմում: Հայ ժողովուրդը տարավ փառահեղ հաղթանակ և քշեց թշնամուն հայոց պատմական հողից:Ինչ խոսք, որ այդ կռվում հայ ժողովուրդն ունեցավ այնպիսի հերոսներ,ինչպիսիք են Մոնթե Մելքոնյանը,Թաթուլ Կրպեյանը,Գեղազնիկ Միքայելյանը,Վազգեն Սարգսյանը և այլոք:Ինչքան դառնություններ և դժվարություններ տեսավ հայ ժողովուրդը՝ Սարդարապատից մինչև Արցախ անցնելով պատերազմի բովով,մնաց կանգուն և կատարվեց ժողովրդի երազանքը. ստեղցվեց ազատ ու անկախ Հայաստանը: