СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Շիրվանզադեի 10 իրերը

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Շիրվանզադեի 10 իրերը»

ՇԻՐՎԱՆԶԱԴԵ

ՇԻՐՎԱՆԶԱԴԵ

Ալեքսանդր Շիրվանզադե (Ալեքսանդր Մովսիսյան)՝ հայ արձակագիր, դրամատուրգ, Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովրդական գրող, Անդրկովկասի կուլտուրայի վաստակավոր գործիչ։   Ծնվել է 1858թ. ապրիլի 18-ին՝ Շամախիում, մահացել՝ 1935թ. օգոստոսի 7-ին՝ Կիսլովոդսկում (թաղված է Երեւանում): Շիրվանզադեն գրել է «Նամուս», «Քաոս» վեպերը, «Չար ոգին», «Կրակ», «Գործակատարի հիշատակարանից» վիպակները, «Պատվի համար», «Եվգենիե» դրամաները եւ այլ գեղարվեստական ստեղծագործություններ:   Շիրվանզադեի անձնական իրերը պահվում են Եղիշե Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանում: Իրերի առաջին մեծ հավաքածուն 1924թ.-ին թանգարանին անձամբ գրողն է հանձնել:
  • Ալեքսանդր Շիրվանզադե (Ալեքսանդր Մովսիսյան)՝ հայ արձակագիր, դրամատուրգ, Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովրդական գրող, Անդրկովկասի կուլտուրայի վաստակավոր գործիչ։
  •  
  • Ծնվել է 1858թ. ապրիլի 18-ին՝ Շամախիում, մահացել՝ 1935թ. օգոստոսի 7-ին՝ Կիսլովոդսկում (թաղված է Երեւանում): Շիրվանզադեն գրել է «Նամուս», «Քաոս» վեպերը, «Չար ոգին», «Կրակ», «Գործակատարի հիշատակարանից» վիպակները, «Պատվի համար», «Եվգենիե» դրամաները եւ այլ գեղարվեստական ստեղծագործություններ:
  •  
  • Շիրվանզադեի անձնական իրերը պահվում են Եղիշե Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանում: Իրերի առաջին մեծ հավաքածուն 1924թ.-ին թանգարանին անձամբ գրողն է հանձնել:
1. Գրասեղանը
  • 1. Գրասեղանը
Տարիների ընթացքում հավաքված իրերի հավաքածուի շնորհիվ Գրականության եւ արվեստի թանգարանում նույնությամբ վերականգնվել է Ալեքսանդր Շիրվանզադեի թիֆլիսյան բնակարանի աշխատասենյակը: 20-րդ դարի սկզբի գրասեղանն ու աթոռը թանգարանին 1958թ.-ին նվիրել է Շիրվանզադեի որդին՝ Ռուբեն Մովսիսյանը:   Մուգ շագանակագույն փայտից գրասեղանը մաշված է եղել, դարակների դռներն ու ոտքերը՝ պոկված: Այն վերանորոգել է թանգարանի ատաղծագործ Վասյան:
  • Տարիների ընթացքում հավաքված իրերի հավաքածուի շնորհիվ Գրականության եւ արվեստի թանգարանում նույնությամբ վերականգնվել է Ալեքսանդր Շիրվանզադեի թիֆլիսյան բնակարանի աշխատասենյակը: 20-րդ դարի սկզբի գրասեղանն ու աթոռը թանգարանին 1958թ.-ին նվիրել է Շիրվանզադեի որդին՝ Ռուբեն Մովսիսյանը:
  •  
  • Մուգ շագանակագույն փայտից գրասեղանը մաշված է եղել, դարակների դռներն ու ոտքերը՝ պոկված: Այն վերանորոգել է թանգարանի ատաղծագործ Վասյան:
Երիտասարդ հասակում Շիրվանզադեն բեղեր ուներ, որոնք միշտ կոկիկ հարդարված էին: Գրողն իր հիգիենային շատ խիստ էր հետեւում, նրան թափթփված վիճակում դժվար թե տեսնեին: Գրականության եւ արվեստի թանգարանում Շիրվանզադեի հարդարանքի պարագաներից ածելին է պահվում:
  • Երիտասարդ հասակում Շիրվանզադեն բեղեր ուներ, որոնք միշտ կոկիկ հարդարված էին: Գրողն իր հիգիենային շատ խիստ էր հետեւում, նրան թափթփված վիճակում դժվար թե տեսնեին: Գրականության եւ արվեստի թանգարանում Շիրվանզադեի հարդարանքի պարագաներից ածելին է պահվում:
Իր արտաքինին խիստ հետեւող Ալեքսանդր Շիրվանզադեն սիրում էր նորաձեւ հագնվել: Նա սեւ կտորից լայնեզր գլխարկ էր կրում, որն ամբողջացնում էր գրողի կերպարը: Թանգարանում գլխարկի հետ պահվում է գրողի ձեռնափայտը, որը եւս նորաձեւությանը խիստ հետեւելու նշաններից մեկն էր:  
  • Իր արտաքինին խիստ հետեւող Ալեքսանդր Շիրվանզադեն սիրում էր նորաձեւ հագնվել: Նա սեւ կտորից լայնեզր գլխարկ էր կրում, որն ամբողջացնում էր գրողի կերպարը: Թանգարանում գլխարկի հետ պահվում է գրողի ձեռնափայտը, որը եւս նորաձեւությանը խիստ հետեւելու նշաններից մեկն էր:
  •  
Փայտե հասարակ ծայրով գրչակոթը Շիրվանզադեի ամենից հաճախ կիրառած իրերից մեկն է: Հենց այս գրչակոթն է «ծնունդ տվել» գրողի բազմաթիվ գործերին: Թանգարանում այն դրված է «Գործակատարի հիշատակարանից» եւ «Հրդեհ նավթագործարանում» ստեղծագործությունների հրատարակության վրա: Գրչակոթը Երեւան է հասել 1958թ.-ին:
  • Փայտե հասարակ ծայրով գրչակոթը Շիրվանզադեի ամենից հաճախ կիրառած իրերից մեկն է: Հենց այս գրչակոթն է «ծնունդ տվել» գրողի բազմաթիվ գործերին: Թանգարանում այն դրված է «Գործակատարի հիշատակարանից» եւ «Հրդեհ նավթագործարանում» ստեղծագործությունների հրատարակության վրա: Գրչակոթը Երեւան է հասել 1958թ.-ին:
Շիրվանզադեն 1924թ.-ին Գրականության եւ արվեստի թանգարանին է փոխանցել մեկ կապոց խաղաթղթեր: Գրողի մոտ խաղաթղթերն հենց այնպես չէին հայտնվել: Նրա «Պատվի համար» դրամայում խաղատուն գնալու մասին հաճախ էր խոսվում: Իր կերպարներին ստեղծելու համար նա հայտնվում էր խաղատներում ու ձեռքն էր վերցնում խաղաթղթերը:
  • Շիրվանզադեն 1924թ.-ին Գրականության եւ արվեստի թանգարանին է փոխանցել մեկ կապոց խաղաթղթեր: Գրողի մոտ խաղաթղթերն հենց այնպես չէին հայտնվել: Նրա «Պատվի համար» դրամայում խաղատուն գնալու մասին հաճախ էր խոսվում: Իր կերպարներին ստեղծելու համար նա հայտնվում էր խաղատներում ու ձեռքն էր վերցնում խաղաթղթերը:
Կանաչ լուսամփոփով լամպը գրողի աշխատասեղանի մշտական իրերից է, որը նա օգտագործել է երեկոյան ժամերին աշխատելիս: Կանաչ ապակուց գլխիկով լամպը սնկաձեւ է, մետաղյա ոտքի վրա: Լամպը 1924թ.-ին թանգարանին է նվիրել Շիրվանզադեն:
  • Կանաչ լուսամփոփով լամպը գրողի աշխատասեղանի մշտական իրերից է, որը նա օգտագործել է երեկոյան ժամերին աշխատելիս: Կանաչ ապակուց գլխիկով լամպը սնկաձեւ է, մետաղյա ոտքի վրա: Լամպը 1924թ.-ին թանգարանին է նվիրել Շիրվանզադեն:
Կանաչ լուսամփոփով լամպը գրողի աշխատասեղանի մշտական իրերից է, որը նա օգտագործել է երեկոյան ժամերին աշխատելիս: Կանաչ ապակուց գլխիկով լամպը սնկաձեւ է, մետաղյա ոտքի վրա: Լամպը 1924թ.-ին թանգարանին է նվիրել Շիրվանզադեն:
  • Կանաչ լուսամփոփով լամպը գրողի աշխատասեղանի մշտական իրերից է, որը նա օգտագործել է երեկոյան ժամերին աշխատելիս: Կանաչ ապակուց գլխիկով լամպը սնկաձեւ է, մետաղյա ոտքի վրա: Լամպը 1924թ.-ին թանգարանին է նվիրել Շիրվանզադեն:
Մեծ տարիքում Ալեքսանդր Շիրվանզադեն ակնոց էր կրում: Վերջին շրջանում արված լուսանկարներից հայտնի ակնոցը թանգարանում դրված է գրողի ձեռագիր աշխատության վրա: Ակնոցը կոտրված է եղել, ունի երկու խոշորացույց ապակի:
  • Մեծ տարիքում Ալեքսանդր Շիրվանզադեն ակնոց էր կրում: Վերջին շրջանում արված լուսանկարներից հայտնի ակնոցը թանգարանում դրված է գրողի ձեռագիր աշխատության վրա: Ակնոցը կոտրված է եղել, ունի երկու խոշորացույց ապակի:
Շիրվանզադեի սիրելի զբաղմունքներից էր ծխախոտ ծխելը, ինչի մասին վկայում է մի հատվածը ծխից դեղնած մոխրամանը: Թանգարանն այն ստացել է Ալեքսանդր Շիրվանզադեից, ինչը եւս խոսում է այն մասին, որ գրողի սիրելի իրերից է, ու նա ցանկացել է, որ երկար պահպանվի:   Գրողի աշխատասեղանին մոխրամանի հարեւանությամբ դրված է նրա կաշվե, սեւ ծխախոտատուփը, որում դեռ մի քանի գլանակ է պահվում:
  • Շիրվանզադեի սիրելի զբաղմունքներից էր ծխախոտ ծխելը, ինչի մասին վկայում է մի հատվածը ծխից դեղնած մոխրամանը: Թանգարանն այն ստացել է Ալեքսանդր Շիրվանզադեից, ինչը եւս խոսում է այն մասին, որ գրողի սիրելի իրերից է, ու նա ցանկացել է, որ երկար պահպանվի:
  •  
  • Գրողի աշխատասեղանին մոխրամանի հարեւանությամբ դրված է նրա կաշվե, սեւ ծխախոտատուփը, որում դեռ մի քանի գլանակ է պահվում:
ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Եղիշե Թադեւոսյանը, ով հայտնի է իր դիմանկարներով, 1929 թ. նկարել է Ալեքսանդր Շիրվանզադեին: Նկարն արվել է գրողի կենդանության օրոք, այն լուսանկարից արված կրկնօրինակ չէ, Շիրվանզադեն է եղել բնորդը:   Նկարչի ու գրողի մտերմության վկայությունը՝ «Ալեքսանդր Շիրվանզադե» կտավը, կախված է գրողի աշխատասենյակում գրադարակից մի փոքր վերեւ:  
  • ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Եղիշե Թադեւոսյանը, ով հայտնի է իր դիմանկարներով, 1929 թ. նկարել է Ալեքսանդր Շիրվանզադեին: Նկարն արվել է գրողի կենդանության օրոք, այն լուսանկարից արված կրկնօրինակ չէ, Շիրվանզադեն է եղել բնորդը:
  •  
  • Նկարչի ու գրողի մտերմության վկայությունը՝ «Ալեքսանդր Շիրվանզադե» կտավը, կախված է գրողի աշխատասենյակում գրադարակից մի փոքր վերեւ:
  •